Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ
Վիդեո

«Նման բան իմ կյանքում չէր եղել ու հուսով եմ՝ էլ չի լինի». Գարիկը` «Սուպեր մամա 2»–ում իր կերպարի և բարդությունների մասին

«Սուպեր մամա 2» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է։ Եթե 3 տարի առաջ «Սուպեր Մամա 1»–ի անոնսը դիտելիս մի պահ կանգ էիր առնում` հասկանալու` այս կինը Հայկո՞ն է, այս անգամ անոնսը դիտելիս «ստոպ» եղավ, երբ էկրանին հայտնվեց Գարիկը։ Ֆիլմի երկրորդ մասի գլխավոր շեշտադրումներից մեկը դերասանի կերպարանափոխությունն էր, գրում է Tert.am Life–ը։

Գարիկին կնոջ կերպարով հեռուստադիտողները շատ են տեսել, սակայն այս անգամ պահանջվում էր բոլորովին այլ աշխատանք։ Առաջին հերթին աչք է զարնում պրոֆեսիոնալ դիմահարդարումը, որով նույնիսկ Գարիկն իրեն դժվարությամբ է ճանաչում, սակայն ֆիլմում շատ կարևոր է և դերասանական մեծ վարպետություն է պահանջում ձայնի փոփոխությունը, որտեղ էլ ի հայտ են եկել իրական բարդությունները։

Ի դեպ, Հայկ Մարությանը կատակում էր, որ սկսել էր խանդել Գարիկի կերտած հերոսուհուն։ Ցուցադրությունից հետո կարելի է փաստել, որ ի դեմս Գարիկի կերպարի` դերասանն իսկապես լուրջ «մրցակից» ուներ։ Ֆիլմի ցուցադրությունից հետո Tert.am Life–ի հետ զրույցում Գարիկն ասաց, որ երկրորդ անգամ էր դիտում այն, այս անգամ`իր հուզմունքային դաշտն ավելի հանգիստ էր։
«Քանի որ նախադիտում ենք ունեցել, լարվածությունն անցել է, ավելի սթափ էի դիտում։ Ամեն ինչ համեմատության մեջ է հասկանալի։ Համեմատելով «Սուպեր մամա 1»–ի հետ` ես կասեմ, որ սա կես քայլ առաջ էր` հուսով, որ հանդիսատեսը կտեսնի մեկ քայլ առաջ»,– ասաց Գարիկը` զգուշանալով գնահատական տալ, քանի որ ֆիլմի իրական գնահատողը հանդիսատեսն է։

Գարիկից հետաքրքրվեցինք` արդյոք սա մեկ քայլ առաջ է համարում նաև իր կարիերայում` հաշվի առնելով, որ յուրաքանչյուր դերասանի համար կարևոր է նորովի ներկայանալ։ «Հայկն ասում է, որ աճել ենք և՛ բյուջեով, և՛ անձնակազմով։ Հուսով եմ` ես էլ, որպես ֆիլմի դերասան, ինչ–որ մի նոր բան սովորած կարողացա անել։ Որպես դերասան` ինձ համար նոր փորձություն էր, որը կարող էր չստացվել։ Եթե պարզվի, որ ստացվել է, այդ ժամանակ կդիտարկեմ, որ սա քայլ առաջ էր։ Գնահատողը հանդիսատեսն է։ Այս փորձն ինձ կյանքում պետք չէր, սա արել եմ` հուսով, որ ինչ–որ մեկին ժպիտ կպարգևեմ և ֆիլմը կհասնի իր նպատակին»,– ընդգծեց նա։
Գարիկի «չարչարանքները» ֆիլմում սկսվել են շպարից։) «Մինչև այս էլի էի խաղացել կանանց դերեր, բայց դա սահմանափակվում էր կեղծամով և զգեստով։ Այս դեպքում 7-8 ժամ, մեկ անգամ, նույնիսկ, 13 ժամ եղել եմ այդ շպարով, որն անընդհատ թարմացնում էին։ Եթե մինչ այս կերպարը մարմնավորելը ինձ մոտ հարց էր առաջանում շատ դիմահարդարում անող աղջիկների հետ կապված, հիմա առհասարակ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ապրել այդ դիմահարդարմամբ։ Նման բան իմ կյանքում չէր եղել ու հուսով եմ՝ էլ չի լինի»,– ժպիտով նշեց դերասանը։