Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից
uncategorized

Մթերման գինը նվազեցրել են, գումարն էլ հետո կվճարեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օգոստոս ամսին մթերած բերքի գումարին դեռ գյուղացին սպասում է: Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքի բնակիչները լոլիկ են հանձնել «ՄԱՊ» ընկերությանը, գործարանը դեռ չի վճարել նրանց:

«Ըստ պայմանագրի՝ խոստացել են, որ տարեվերջին վճարումները կկատարեն»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում փաստեցին լոլիկի մշակությամբ զբաղվողները:

Ակնալճի բնակիչներն այլ վերամշակող ընկերության բերք չեն հանձնել:

«Մարդիկ վախեցան ու «Արտաշատի պահածոների գործարանին» լոլիկ չտվեցին: Շատ ուշ է վճարում»,– փոխանցեցին նրանք:

Գյուղացիներին, սակայն, ամենից շատ մթերման ցածր գներն են զայրացրել: Այս տարի լոլիկի մթերման գինը վերամշակող ընկերությունները 40 դրամից դարձրել են 35: Հողագործն այս գինը ձեռառնոցի է համարում:

«Էդքան չարչարվել ենք, պարարտանյութ ենք գնել ու ջրի գնով հանձնում ենք: Էդ գումարը մեր ներդրած ոչ մի ծախսը չի հանում: Մթերման գինը պետք է 40 դրամից ավել լինի, որ կարողանանք մշակման ծախսերը հանել: Լոլիկն էն բանջարեղենը չի, որ ցանես, ու առանց մշակելու ինքն աճի: Օրինակ, տիզի դեմ պայքարելու համար 1 լիտր դեղը 46 հազար դրամով ենք գնում, պատկերացնո՞ւմ եք դա ինչ թիվ է, ու ստացած լոլիկը հանձնենք 35 դրամո՞վ»,– բարկացավ մեր զրուցակիցը:

Այստեղ լոլիկի որակյալ բերք էլ չեն կարողացել ստանալ՝ ոռոգման ջրի խնդիր են ունեցել:

Որտեղ որ ջուրը գալիս է ստորին «Հրազդան» ջրանցքից, այսինքն` Սևանից, այդտեղ ունենք խնդիրներ: Մերը այդ ջրանցքի ամենավերջին գյուղն է, գիշերվա որոշ ժամերի ջուր լինում է, իսկ ցերեկները, երբ մյուս համայնքները օգտվում են ջրից, մեծ դժվարություններ են առաջանում»,– պատմեցին Ակնալճի բնակիչները:

Այստեղ կամաց–կամաց հրաժարվում են լոլիկագործությունից, քանի որ գյուղացին բերքը ստանում է և չի կարողանում իրացնել:

Մթերման գործընթացից հիասթափված գյուղացին այս տարի լոլիկի ցանքատարածությունները կտրուկ կրճատել է:

Համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանի հրապարակած տվյալներով` ցանքատարածությունները պակասել են 80 հեկտարով:

Ակնալճի բնակիչների խոսքով՝ եկող տարի կրկին լոլիկ քիչ են մշակելու:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում