Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել
Քաղաքականություն

Այս իշխանությունները պլանային աշխատանքները կատարում են քաղաքացիներին տույժ-տուգանքի ենթարկելու գործիքով․ ԵԱՏՄ-ն չլիներ, ՔՊ-ն ի՞նչ էր անելու

7 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը, երբ հերթական անգամ հերթապահ հայտարարություններով խոսում էր կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարի մասին, դեռևս «հեղափոխական էյֆորիա»-ի ազդեցության տակ չէր վարանել վստահեցնել՝ «կախարդական փայտիկ կա, և այդ կախարդական փայտիկն արդեն իսկ իր գործը սկսել է»։

7 տարի անց Փաշինյանին բերած ինչ-ինչ շրջանակներ են անգամ փաստում՝ Նիկոլը կորցրել է կախարդական փայտիկը․ հասկանում են՝ օրեցօր թանկացող կյանքի պայմաններում տնտեսական աճերի մասին հայտարարությունները սառնարան չեն լցնում, պետության կրկնապատկված պարտքային բեռն էլ իրենց ու իրենց զավակների ուսերին է ծանրացել։

Ամեն դեպքում, Փաշինյանը չի ընկրկում․ տարեսկզբին նա շեշտել է՝ ՀՀ տնտեսությունը վերջին 7 տարիներին աճել է 43,5 տոկոսով։ Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը 168․am-ի հետ զրույցում հակադարձեց իշխանական պրոպագանդայի այս և այլ դրվագներին՝ փաստերով։

«Կոնկրետ այս վարչախմբի իշխանության տնտեսական թափանիվն իր վրա հիմնականում վերցրել է 2015 թվականից ԵԱՏՄ հետ համագործակցության բարենպաստ ազդեցությունը (Հայաստանը 2015 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ լիիրավ անդամ է,- Զ.Դ.)։ ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ մենք դուրս եկանք 170 միլիոնանոց շուկա։ Հետագայում դրան էլ գումարվեց ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով տնտեսական դրական գործոնների ի հայտ գալը, այդ թվում՝ դեպի Հայաստան մի շարք բիզնեսների տեղափոխումը։ Ի դեպ, այդ գործոնները 2022 թվականից մինչև և 2024թ.-ի կեսերը գործել են, ապա նվազել են՝ պայմանավորված հակամարտության մեղմացմամբ,- նշեց տնտեսագետը՝ ավելացնելով,- Սրանք այնքան բարենպաստ գործոններ էին, որ Հայաստանը, եթե վարչախումբ չունենար էլ, տնտեսական քաղաքականություն նույնիսկ չվարեր էլ, իր բարենպաստ ֆոնն ունենալու էր։ Սրան էլ գումարվել է նաև մետաղների գների աճը, որի արդյունքում պետբյուջեն հասույթներ ունեցավ»։

Տնտեսագետը, սակայն, արձանագրեց՝ այս գործոնները չեն կապիտալիզացվել, և թեև դրական այս ներառումները հնարավորություն են տվել սոցիալական ծախսերի մակարդակը բարձրացնել, սակայն դրանք տնտեսական առկա իրողություններին համաչափորեն չեն արվել։

«Արվել են էպիզոդիկ։ Այս ամենի հետ միասին՝ այս վարչախումը չի լուծել նաև աղքատության հարցը։ Ընդ որում, մարզերում աղքատության ցուցանիշը մոտենում է 60 տոոկոսի, Երևանում՝ 30 տոկոսի սահմաններում է։ Դրանից զատ՝ երբ այս վարչախումբը աշխատավարձերի հետ կապված ներկայացնում է հարաճուն աճեր, պետք է հիշեցնել, որ դրանք տեղի են ունեցել հիմնականում ռելոկանտների և տնտեսության առանձին ճյուղերի զարգացման հաշվին»,- հավելեց նա՝ հիշեցնելով, որ, օրինակ, հանքարդյունաբերության ոլորտով պայմանավորված՝ Սյունիքի տարածաշրջանում միջին աշխատավարձը ՀՀ բոլոր մարզերից բարձր է 25-30 տոկոսով։

Հրայր Կամենդատյանը պարզաբանեց՝ այդ բարձր աշխատավարձերը, սակայն, չեն նշանակում, որ համաչափությունը ժողովրդագրական իմաստով առկա է․ հանրության մի մեծ հատված շարունակում է ապրել աղքատության մեջ՝ փորձելով գոյատևել աշխատավարձից աշխատավարձ։

«Եթե սա դիտարկում ենք նաև գնաճի համատեքստում, ապա ՀՀ քաղաքացին նվազագույն աշխատավարձով չի կարող լուծել նվազագույն զամբյուղի համալրման հարցը։ Չի եղել նաև թոշակի փոփոխություն․ թոշակները 7 տարում բարձրացել են 10-12 տոկոսով՝ այն դեպքում, երբ պարենային ապրանքների գներն այս ընթացքում առանձին խմբերում բարձրացել են 60, 70, 45 տոկոսներով։

Իսկ քաղաքական արկածախնդիրները, որոնք այսօր աշխարհաքաղաքական տերերի փնտրտուքի մեջ մոլորված են, անընդհատ քարոզչական հնարքներով, տարբեր համայնքներում զանազան ուղղորդված խմբերի հետ զրույցներում պնդում են, թե ամեն ինչ լավացել է»,- մանրամասնեց մասնագետը։

Հավաքագրված եկամուտների մասին իր դիտարկումներում տնտեսագետն ուշադրություն հրավիրեց իշխանություններին բնութագրող մեկ այլ ցուցիչի վրա։

«Այս եռամսյակում, օրինակ, հարկային պլանավորված եկամուտները կատարվել ու գերակատարվել են տարատեսակ իրավական պատժամիջոցների հետևանքով պետբյուջե մուտք արված «այլ եկամուտներ»-ի բաժնի շնորհիվ (դրանում ներառված են տուգանքները, տույժերը, իրավախախտումների հետևանքները): Այսինքն՝ այս իշխանությունները պլանային աշխատանքները կատարում են տուգանքի գործիքով։ Ընդ որում, այլ եկամուտներում զգալի մաս է կազմել տարատեսակ վերականգնումների բաժինը, երբ զանազան իրավական միջոցներով խմբերի կամ անհատների առաջադրվել են նախնական վճարումներ կատարելու պահանջներ, հավանաբար, որպեսզի նրանց նկատմամբ այլ մոտեցումներն առավել մեղմ որդեգրվեն՝ այն դեպքում, երբ քրեական գործերի քննությունն ավարտված չէ ու դեռևս չկան իրավական վճիռներ»,- նշեց Հրայր Կամենդատյանը։

Նկատենք՝ մասնագիտական շրջանակները բազմիցս են արձանագրել, որ վերջին երեք տարիներին Հայաստանի տնտեսությունն «օգտվում» է ռուս-ուկրաինական հակամարտության և այլ պատճառներով առաջացած դրական արտածին գործոններից ու հենց այդ դրական արտածին գործոնների հաշվին գործող իշխանությանը հաջողվեց զգալիորեն համալրել «աննախադեպ»-ների ու «ռեկորդ»-ների ցանկը։ Այնուամենայնիվ, այդ գործոնների բարենպաստ ազդեցությունը ժամանակի ընթացքում գնալով թուլացավ․ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2024թ. մայիս ամսից դանդաղեց, իսկ նոյեմբերին արձանագրվեց ռեկորդային ցածր ցուցանիշ՝ ընդամենը 1.2 տոկոս։

Նկատենք նաև՝ տնտեսագետի մատնանշած մյուս գործոնը՝ ԵԱՏՄ անդամակցությունը, եղել է նախկին իշխանությունների ջանքերով, որին, ի դեպ, դեմ էր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը 2017 թվականին իր թիմով ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծ էր ներկայացրել ԱԺ։