Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Արևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռելու» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Կուռթանի բնակիչը` Ուժեղ Հայաստանի անդամների հետընտրական այցի մասինԿան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան Քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ուշացած արդարադատություն. բանավեճԳագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցումԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. հարցումԲնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ ԱվանեսյանՄիամտություն է կարծել, թե ՔՊ-ի պատգամավորները կմիավորվեն ընդդիմության հետ. Աննա ԿոստանյանԻշխանությունը բոլորիս աչքի առաջ անարդար ձևով յուրացրեց ընտրություններում ԲՀԿ-ի քվեները. Մենուա ՍողոմոնյանԸնտրություններից հետո վերադարձել ենք Ստեփանավան, տեղում լսելու՝ ինչ խնդիր լուծենք քաղաքի համար․ Նարեկ ԿարապետյանՆավթի գներն աճել են Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՄենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանՈսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանՍրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՀայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»
Քաղաքականություն

Երկրորդ քայլը՝ ընդդեմ Արևմուտքի. Փաշինյանը կմեկնի Մոսկվա

Մոսկվայում Մեծ հաղթանակի շքերթին Հայաստանի մասնակցությունը գրեթե հաստատված է: Թեպետ ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը զգուշացրել էր, որ Ռուսաստանում անցկացվող միջոցառումներին մասնակցությունը ողջունելի չէ, Հայաստանի իշխանությունները, մեր տեղեկություններով, որոշել են ռիսկի չդիմել և, ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանի մակարդակով մասնակցել Մեծ հաղթանակի միջոցառումներին։ 

Ընդ որում, ուշագրավ է, որ Կալասի անհեթեթ զգուշացումից հետո Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Մոսկվայում Հաղթանակի շքերթին մասնակցելու համար պետությունների և կառավարությունների ղեկավարներին պատժելն իր իրավասությունների մեջ չէ։ Այս հայտարարությունն արվել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի որոշումից հետո։ Սլովակիայի վարչապետը նշել է, թե մասնակցելու է Մոսկվայում կայանալիք շքերթին։ 

Ցանկացած պարագայում, որքան էլ Եվրոպայում և նաև Հայաստանում հաստիքային արևմտամետներն աղմկում են` պահանջելով չմասնակցել Մոսկվայի շքերթին, կամ էլ ավելի ցածր մասնակցությամբ ներկայանալ Կիև` Արևմուտքին չգրգռելու համար, Փաշինյանի այս որոշումը գոնե փաստարկված է և եզակի ողջամիտ քայլերից մեկն է։ 

Ընդ որում, ուշագրավ է, որ այս ֆոնին ռուսական մամուլում որոշակի տեղեկություններ են հայտնվել, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կարող են խաղաղության պայմանագիր կնքել հենց մայիսի 9-ին, Մոսկվայում։ «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ազգամիջյան հակամարտությունների հարցերով փորձագետ Եվգենի Միխայիլովը։ Ուշագրավն այստեղ այն է, որ նման տեղեկություն հայտնվում է ռուսական առաջատար պետական լրատվամիջոցում։ Փաստացի, Ռուսաստանն այս հայտարարությամբ կրկին ձեռնոց է նետում Արևմուտքին և փորձում ավելացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում։ Արդյոք կողմերը կհամաձայնվե՞ն Մոսկվայում ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, դեռևս վաղ է խոսել, սակայն Փաշինյանի կողմից Մոսկվայում նման պայմանագրի ստորագրումը կարող է Եվրոպայում դիտվել որպես նրա երկրորդ հակաարևմտյան քայլ։

Լիանա Բաբայան