Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կոնվերս Բանկը կրկին արժանացել է STP Excellence Award մրցանակինՌԴ Պերմ քաղաքում դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել էՅունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկովԾանր մարմնական վնաuվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել էԳյումրիում հիմնովին նորոգման կարիք ունեցող մի շարք մանկապարտեզներ կան․ Մարտուն ԳրիգորյանԱմենախոցելի խմբերի պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության օրակարգում․ Արմեն ՄանվելյանՀայկական պետությունը պետք է լինի ամուր, հարատև և ապահով․ Ավետիք ՉալաբյանՔպ քաղաքային իշխանությունը հեռացվելու է․ դրանք պետք է հեռանան մեր կամքով և որոշմամբ․ Հրայր ԿամենդատյանԱրեգա Հովսեփյանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի խոստումներըԱրարատԲանկը Լոռիում՝ բիզնեսի և տնտեսության զարգացման մրցունակ լուծումներովՈրոշում եմ կայացրել միանալ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը. «Հայուհի» կենտրոնի հիմնադիր (տեսանյութ) Ընտրական օրեսնգիրքը փոխվում է ընտրություններից 2 ամիս առաջ` ժողովրդավարության բաստիոնում. Աշոտ ՄարկոսյանԻ՞նչ փոխվեց, որ ընտրություններից 2 ամիս առաջ որոշեցիք ընտրական օրենսգիրք փոխել. Ալիկ Ալեքսանյանը՝ Նիկոլ Փաշինյանին Եթե դուք հետևեիք Սամվել Կարապետյանի հորդորին և օր առաջ ավարտեիք պատերազմը, կփրկվեր 3,500 հայորդու կյանք. Նարեկ ԿարապետյանՂազախստանը մերժեց Փաշինյանի սադրանքը Փաշինյանը եկեղեցու դեմ պայքարը ներառել է ՔՊ ծրագրում Կհեռացնե՞ն Անդրանիկ Քոչարյանին ՔՊ ցուցակից Շնորհավոր Աստվածածնի ավետման տոնը, Աստվածածնի, որ հանուն մեր փրկության կամովին տարավ Որդու զոհաբերման մեծ տառապանքը. Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա ընտրություններին ժողովուրդն է որոշելու իր ապագան․ Հրայր Կամենդատյան Սիրելի մայրեր, շնորհավոր ձեր տոնը. Թող ձեր կյանքը լցված լինի սիրով, ջերմությամբ և գնահատանքով. Մհեր ԱվետիսյանՀիմա էլ կռիվ են տալիս Սամվել Կարապետյանի անվան հետ. Նարեկ Կարապետյան Երբ կրթությունը քանդվում է, երկիրը դառնում է խոցելի, ինչը հիմա արվում է Հայաստանում․ Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի սարսափն ու Ընտրական օրենսգրքի փոփոխությունը Փաշինյանը չի կարող խանգարել. Հայաստանի հաջորդ վարչապետը՝ Սամվել Կարապետյանն է. Ալեքսանյան Թող ձեր ուժը լինի անսպառ, ձեր հավատը՝ անսասան, և ձեր սերը՝ այն հիմքը, որի վրա կկառուցենք անվտանգ, բարեկեցիկ ու արժանապատիվ Հայաստան. Նաիրի Սարգսյան«Սամվել Կարապետյանի՝ այլ քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը սկսվել է»․ Ալիկ ԱլեքսանյանՊետության գործառույթը քաղաքացուն կրթելն է, այլ ոչ թե ցածրորակ մշակույթ տարածելը․ Մենուա ՍողոմոնյանՄեր հարատևումը մեր ինքնության, ազգային մշակույթի պահպանման մեջ է․ Արսեն Գրիգորյան Team Telecom Armenia-ի ծառայությունների դիմաց վճարումները հասանելի են բոլոր հիմնական վճարահաշվարկային հավելվածներով և տերմինալներով Մի ողջ իշխանական ռեժիմ 10 ամիս փորձեց վարկաբեկել Սամվել Կարապետյանի անունը, չկարողացան Մենք միավորվում ենք նոր ուժերի հետ, որոնք նախկինում իշխանության չեն եղել, չեն կրել պատասխանատվություն ՀՀ ներկա վիճակի համար․ «Ուժեղ Հայաստան» Նսեմացնում են նախագահի ինստիտուտը, բայց իրենց թիմակիցն է, երևի խնդիր չեն տեսնում․ Վարդևանյան Ապրիլի 11-ին «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը հրավիրում է մեծ հանրահավաք Այս մարդիկ ցնցումների մեջ են ընկնում Սամվել Կարապետյան անունից, եկեք նորի՛ց ցնցման մեջ գցենք Այս թույլիկներին հասցրել ենք այն վիճակին, որ հիմա ընդունում են օրենք Սամվել Կարապետյանի մասին Պայքարել անվանման դեմ՝ սա իսկապես նորարարություն է. Արամ Վարդևանյանը՝ անձնանունների արգելքի մասինՎաղն էլ Սամվել Կարապետյանի կոշիկի համարը կճշտեն, կասեն՝ 42 հագնողը չպիտի մասնակցի ընտրությանը. Էդգար Ղազարյան Այն, ինչ տեղի է ունենում խորհրդարանում, պրիմիտիվ վախի դրսևորում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի թիմը բաց է նոր ուժերի համար, ովքեր նախկինում չեն եղել իշխանություն Հիմա` ԱԺ փակ դարպասներից այն կողմ թույլ ու վախկոտ մի խմբակ փորձում է կռիվ տալ Սամվել Կարապետյանի անվան հետ. Մարիաննա Ղահրամանյան«ՀայաՔվե» միավորումը սրտանց շնորհավորում է հայ կանանց` մայրության և գեղեցկության լուսաբեր տոնի առիթովՄենք ունենք տնային կալանք՝ նախաքննության ավարտի պայմաններում, ինչի՞ համար. ՎարդևանյանԻշխանությունները հասկացել են, որ ՀՀ հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է լինելու, փորձում են խոչընդոտել. Ալիկ Ալեքսանյան Բա «ուժեղ տղերքը» ինչի՞ են հրատապ օրենք փոխում, որ զուտ Սամվել Կարապետյանի անունը չլինի դաշինքում Փաշինյանը չի կարող կասեցնել փոփոխությունները և հեռացնել Սամվել Կարապետյանի անունը Դաշինքի անվանումից. Ուժեղ Հայաստան«Կարգավորումը բացահայտ կերպով մեր քաղաքական ուժին է ուղղված»․ Գոհար ՄելոյանՄիջազգային փորձն ու հայկական «ժողովրդավարությունը» Բացահայտվել է արևային մարտկոցներում պերովսկիտների արդյունավետության գաղտնիքը Ընդդիմության կոնսոլիդացիան պետք է լինի այդ թվում՝ տեղեկատվության հասանելիության ապահովման ուղղությամբ. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան
Քաղաքականություն

Արդյոք դեռ ունե՞նք անկախություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ Հայաստանը դադարել է լինել սուբյեկտ և դարձել է ուրիշների որոշումներից կախված։ Հայ հասարակությանը նոր մեծ պատերազմով վախեցնելով՝ կառավարությունը արդարացրեց Արցախից հրաժարվելը՝ խոստանալով խաղաղության պայմանագիր՝ որպես փոխհատուցում, որը պետք է վերջ դներ տարածաշրջանում լարվածությանը։ Այս «փրկարար» համաձայնագիրը նախատեսված էր կնքել 2023 թվականի վերջին, բայց այն այդպես էլ չի ստորագրվել։ Ադրբեջանը շարունակում է ձգձգել գործընթացը և դրա համար պատասխանատվությունը դնում է Հայաստանի վրա։ «Երբ Ալիևը խոսում է այն քայլերի մասին, որոնք պետք է ձեռնարկի հայկական կողմը, նա իրականում նկատի ունի անվերջանալի և անընդհատ թարմացվող պահանջների նույն ցանկը, որը ենթադրում է միակողմանի և անընդունելի զիջումներ Հայաստանի կողմից», - նշում է Նիդեռլանդներում Հայաստանի նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։ Փաշինյանը, այդքան շատ բան տալով և այսքան հեռուն գնալով, փորձում է գտնել այդ պահանջները բավարարելու եղանակներ։ Երևանից հետագա զիջումներ ստանալով՝ Բաքուն սովորաբար Փաշինյանին որոշակի շունչ քաշելու հնարավորություն է տալիս, ինչը նրան իսկապես անհրաժեշտ է կատարվողը հայ հասարակության առջև ինչ-որ կերպ արդարացնելու և նրա ավելի ու ավելի թույլ դիմադրությունը հանդարտեցնելու համար։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այստեղ աշխատում է որպես Բաքվի պահանջները փաթեթավորող», - նշում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Իշխանամետ քարոզչամեքենան մշակում է «Արցախը հանձնվեց ռուսների կողմից», «Տավուշի փաստացի հայկական գյուղերից ոչ մի մետր չի զիջվում մյուս կողմին», «Նրանք վաղուց էին պլանավորել փոխել Սահմանադրությունը» օրակարգը։ Հասարակությունը աստիճանաբար հանդարտվում է։ Այսպիսի դադարից հետո Ալիևը նոր որսի հետևից է գալիս։ Ուստի, պետք չէ խաբվել նրանով, որ Սյունիքի մարզով Նախիջևան տանող միջանցքի մասին խոսակցությունները, կարծես, մարել են։ Բաքուն գործում է հետևողականորեն և, սպասելով հարմար պահի, նոր վերջնագիր կներկայացնի։ Սյունիքով անցնող միջանցքը, որի միջոցով Ադրբեջանը ցանկանում է կապվել ոչ միայն իր էքսկլավի, այլև Թուրքիայի հետ, Անկարայի և Բաքվի համար առաջնահերթություն է բազմաթիվ պատճառներով, այդ թվում՝ որպես Իրանի վրա կարևոր ազդեցության գործոն։ Այնպես որ, այստեղ Երևանը միանշանակ ճնշումների է ենթարկվելու։ Իսկ որտեղ ավտոճանապարհի բացումն է, այնտեղ նաև Հայաստանի կողմից երկաթուղային հաղորդակցությունների (հավանաբար՝ միակողմանի), նավթագազային և այլ հաղորդակցությունների բացումն է։ Այս ամենը կպահանջի հայկական հողում ադրբեջանական զգալի կոնտինգենտի առկայությունը։ Այսպիսով, հայտնվելով Հայաստանի տարածքում, Ադրբեջանը խաղաղության պայմանագրի՝ կողմերի միջև թշնամանքը վերացնելու պարտավորությունների վերաբերյալ կետի կատարման համատեքստում կարող է սկսել միջամտել հայ հասարակության կյանքին. հետաքրքրվել հուշարձաններով, հիշարժան տարեթվերով, դպրոցական և համալսարանական պատմության դասագրքերով, ինչպես նաև լրատվամիջոցներում հրապարակումներով։ Բացի այդ, Բաքուն միշտ հնարավորություն ունի որևէ աննշան մանրուք մեկնաբանել որպես համաձայնագրի տառի խախտում, մեղադրել Երևանին և ուղղակի սկսել ռազմական գործողություններ։ Միամտություն կլինի հույս ունենալ, որ Ադրբեջանը չի սրի իրավիճակը։ Տասնամյակներ շարունակ ադրբեջանական հասարակությունը սնվել է հայատյաց պատմություններով, դրանց վրա մեծացել է մի քանի սերունդ։ Ոչ միայն Ադրբեջանի բնակչությունը, այլև նույնիսկ պաշտոնական մարմիններն այժմ բացահայտորեն արտահայտում են հայերին սպանելու կամ «Իրևանը վերադարձնելու» իրենց ցանկությունը։

Եվ այս ամենը՝ փաշինյանական քարոզչամեքենայի հանգստացնող «մռռոցի» ներքո, որ, իբր, ընթանում է հարևանների միջև հարաբերությունների կարգավորման սովորական գործընթաց։ Զարմանալի չէ, որ ստեղծված իրավիճակում հայ հասարակությունը փորձում է տեսնել որևէ ուժ, որի վրա կարող է հույսը դնել՝ գոնե ժամանակավոր հանգստության համար։ Ինչպես հաճախ է պատահում, ոմանք, որպես այդպիսի ուժ, ընտրում են ԵՄ-ն՝ քաղաքակիրթ երկրների մի համայնք, որը չի կարող անտարբեր լինել գայլերով շրջապատված փոքր երկրի ճակատագրի նկատմամբ։

Փաշինյանի թիմն ակտիվորեն խթանում է արևմտամետ տրամադրությունները Հայաստանում։ Սա նրա հակառուսական և թուրքամետ ուղղության մի մասն է, քանի որ Թուրքիան տարածաշրջանում ներկայացնում է Արևմուտքը։ Եվ չնայած Ջերմուկում եվրոպական դիտորդական առաքելությունը զուտ դեկորատիվ էր և հուսահատեցրեց հայերին՝ Ադրբեջանին զեկուցելով իր բոլոր տեղաշարժերի մասին, գլխավորն այն է, որ ԵՄ գագաթաժողովներում Հայաստանի մասին շատ «բարի խոսքեր» ասվեցին։

Ապրիլի 4-ին Երևանն ընդունեց Եվրամիությանը միանալու մասին օրենք։ Բրյուսելում այս նախաձեռնությունը սառնասրտորեն ընդունվեց։ Օրինագծի ընդունմանը ի պատասխան՝ ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ Բրյուսելը «տեղյակ է դրա մասին և կվերլուծի այն»։ Եվրոպան ընդհանրապես չարձագանքեց փաստաթղթի ուժի մեջ մտնելուն։ Խորհրդարանի որոշումն ինքնին Հայաստանին որևէ նոր հնարավորություն չտվեց, սակայն այն դարձավ տեղեկատվական պատրվակ՝ սրելով հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, ինչը հաստատեց, որ Փաշինյանը վճռական քաղաքական գործիչ է, պատրաստ է խզել կապերը «անիծյալ անցյալի» հետ։ Սակայն Հայաստանի բնակիչների մեծամասնությունը չի խաբվում եվրոպական հեռանկարներով. «Եվրոպան շատ հեռու է»։ Իսկ եթե հայ հասարակության մի մասը հավատում է, որ ԵՄ-ն կփրկի երկիրը թուրքական ճնշումից, ապա կհիասթափվի։ Ո՞վ կարող է լրջորեն առաջարկել, որ Հայաստանը բացի իր սահմանները Ադրբեջանի հետ՝ տարածաշրջանում իրավիճակը բարելավելու համար։ Առցանց տրոլնե՞րը։ Ոչ միայն դրանք։ Ահա թե ինչպես է Եվրոպական միությունը տեսնում Հայկական հարցի լուծումը։ Սրանք Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքերն են վերջերս կայացած ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթաժողովում. «Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը կարող է արմատապես փոխել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Սա Եվրոպան և Կենտրոնական Ասիան ավելի քան երբևէ կմերձեցնի»։

Եվ միամտություն է կարծել, որ նման բաներ են ասվում հայ-ադրբեջանական հարաբերությունների առանձնահատկությունների մասին անտեղյակության պատճառով։ Դրանց ծանոթ են, բայց հայ ժողովրդի անհանգստությունը առաջնահերթություն չի համարվում։ Այն, ինչ հայերի համար ցինիզմ և դավադրություն է թվում, եվրոպացիների համար պարզապես իրենց սեփական ռազմավարության իրականացումն է հեռավոր Հարավային Կովկասում։

Եվրոպան Ադրբեջանի կարիքն ունի, ավելին՝ հենց ԵՄ-ն է հետաքրքրված միջանցք բացելով և Սյունիքի միջոցով հաղորդակցություններ անցկացնելով։ Եվ եթե Հայաստանը ցանկանում է մերձենալ ԵՄ-ին, ապա պետք է հաշվի առնի սա։ Իսկ իրենց բոլոր «մտահոգությունները» Եվրոպայի համար պարզապես նրբություններ են, որոնք կարելի է զոհաբերել։ Օրինակ՝ եկե՛ք խաղաղ ապրենք, մոռանանք հին թշնամությունները, շրջափակումը մեծ բան չէ, էթնիկ զտումները Արցախում մեծ բան չեն, հազարավոր զոհերը և պատանդները մեծ բան չեն, Ադրբեջանի նացիստական հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ մեծ բան չէ, խաղաղություն կնքեք, բացեք սահմանները և ծառայեք լուսավոր տերությունների շահերին, նրանք գիտեն, թե որն է ավելի լավ, և այլն, և այլն։

Հայ հասարակությունը, իհարկե, դեմ է տարածաշրջանում թուրքական ազդեցությանը, բայց այն փոքրամասնություն է կազմում, քանի որ կա չորս ազդեցիկ ձայն. Եվրոպան՝ «կողմ», Փաշինյանը՝ «կողմ», Թուրքիան ու Ադրբեջանը՝ «կողմ»։ Այսպիսով, թուրքական ազդեցություն կլինի։

Ճիշտ է, Ռուսաստանը դեռ դեմ է դրան, բայց ո՞վ է նրան հարցնում։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում