Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլԴուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանՀայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըԻշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Աշխարհ

Ադրբեջանը՝ որպես հենահարթակ Իրանի ու Ռուսաստանի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարավային Կովկասում 2020 թվականից հետո բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել: Այսօր ուժերի հավասարակշռությունը փաստացի հօգուտ Ադրբեջանի է։ Բայց մյուս կողմից էլ՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից է մեծացել Ադրբեջանի նշանակությունը տարածաշրջանային այլ ուժերի դեմ պայքարելու համատեքստում։

Օրինակ՝ ԱՄՆ-ի ու հատկապես Իսրայելի կողմից Ադրբեջանը դիտարկվում է որպես կարևոր տարածք կամ հենահարթակ Իրանի դեմ պայքարի շրջանակներում։ Դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է Իսրայելի հետ, մեծ քանակությամբ սպառազինություններ է ներկրում, բռնազավթած տարածքները դարձրել է հետախուզական որջ, որտեղ Իրանին հարվածներ հասցնելու համար երեք օդանավակայան է կառուցվում։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը նավթ է մատակարարում Իսրայելին, որն էլ, ըստ էության, օգտագործվում է Գազայի հատվածում ռազմական գործողությունների շրջանակներում, երբ դրանց ընթացքում նաև հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվում։ Այսինքն, Ադրբեջանն իր ներդրումն է ունենում Գազայի բնակիչների զոհվելու հարցում։ Բայց, չգիտես ինչու, սրա կապակցությամբ մահմեդական երկրներից արձագանք չկա։

Միևնույն ժամանակ, երկկողմ համագործակցությունն ավելի է խորանում։ Ադրբեջանական SOCAR-ը գնել է Իսրայելի՝ մեծությամբ երկրորդ գազային հանքավայրի 10 տոկոս բաժնեմասը։ Ադրբեջանական կողմը մասնակցելու է նաև Իսրայելում գազի պաշարների հետախուզմանը։ Բայց սա դեռ ամբողջը չէ։ Փորձ է արվում ԱՄՆ-ում հրեական լոբբիի ու հրեական համայնքի միջոցով ազդել ԱՄՆ ներկայիս վարչակազմի դիրքորոշման վրա, որպեսզի Վաշինգտոնն իր արտաքին քաղաքականության համատեքստում պրոադրբեջանական դիրքորոշում որդեգրի։

Ընդ որում, իր սովորության համաձայն, այս քարոզչության շրջանակերում Ադրբեջանը խրախուսում է կեղծիքների տարածումն ու փաստերի խեղաթյուրումը։ Օրինակ՝ 300 րաբիներ նամակ են գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որում կոչ են արել ապահովել Ադրբեջանի անդամակցությունը «Աբրահամյան համաձայնություններին»։ Խնդիրն այն է, որ այդ համաձայնություններին միացած երկրները (Բահրեյն, Մարոկկո, Արաբական Միացյալ Էմիրություններ) ստանում են ԱՄՆ-ի լայնածավալ քաղաքական և տնտեսական աջակցությունը։ Ադրբեջանն այդ աջակցությունից դեռ զրկված է։ Իսկ այս համաձայնությունները կոչվում են Աբրահամյան, քանի որ դրանով կարգավորվում են աստվածաշնչյան գործիչ, բազմաթիվ ազգերի նախահայր Աբրահամի հետնորդների՝ արաբական երկրների և հրեաների պետության՝ Իսրայելի հարաբերությունները։ Իսկ Ադրբեջանը ոչ միան հեռու է հին քաղաքակրթություն լինելուց, այլև Աբրահամի հետ ընդհանրապես կապ չունի։ Մյուս կողմից էլ՝ Աբրահամյան համաձայնությունների մեջ ընդգրկվում են այն երկրները, որոնք դեռ Իսրայելի հետ հարաբերություններ չունեին, ու դրանով նրանց հարաբերությունները կարգավորվում են, բայց Ադրբեջանը նման տիպի համաձայնության գնալու կարիք չունի, քանի որ Իսրայելի հետ ունի բարձր մակարդակի դիվանագիտական հարաբերություններ։ Այսինքն, ինչ-որ րաբիների կողմից տարվող քարոզչությունը ոչ թե իրականությունից է բխում, այլ ընդամենը Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու դեր է կատարում։ Ու Ադրբեջանին շատ ձեռնտու է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ը գործողություններ սկսի, որպեսզի իրենք հնարավորություն ունենան Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսել ու բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ դրանով կտրելով Իրանի հյուսիսային սահմանը և ճանապարհ բացելով պանթուրքական ծրագրերի իրականացման համար։

Եվ պատահական չէ, որ երբ ԱՄՆ-ից չեն բացառում ռազմական գործողությունների հնարավորությունն Իրանի դեմ, Ադրբեջանը միանգամից թևեր է ստանում ու փորձում է լարվածություն մտցնել հայ-ադրբեջանական սահմանին։ Այս քաղաքականության շրջանակներում է, որ Ալիևը ցանկանում է ամեն կերպ սիրաշահել Թրամփի վարչակազմին՝ քննադատելով նրա նախորդի՝ Բայդենի վարչակազմի տարածաշրջանային մոտեցումները։

Թերևս Ադրբեջանից եկող վտանգը հաշվի առնելով է, որ Իրանն ու Հայաստանը զորավարժություններ են իրականացնում սահմանի պաշտպանության համատեքստում, ինչը շատ կարևոր ու դրական հանգամանք է։

Այս ամենի հետ չմոռանանք նաև, որ Ադրբեջանը դիտարկվում է կարևոր հարթակ հենց Ռուսաստանի դեմ պայքարելու և ռուսական կողմին տարածաշրջանից դուրս մղելու համատեքստում։ Առաջին հերթին այսպիսի քաղաքականություն է իրականացնում Թուրքիան։

Արցախյան պատերազմից հետո Թուրքիան ամրապնդվել է Ադրբեջանում, ու Ադրբեջանի միջոցով է, որ Հայաստանում ևս կարող է հաստատել իր ազդեցությունը՝ Հարավային Կովկասից վռնդելով Ռուսաստանին։ Իսկ երկարաժամկետ հեռանկարում Թուրքիայի ծրագրերի մեջ է մտնում նաև Ռուսաստանին Միջին Ասիայի թուրքախոս երկրներից դուրս մղելը ու նրա տեղը զբաղեցնելը։ Երկրորդ հերթին՝ հակառուսական պլացդարմի համատեքստում է Ադրբեջանը դիտարկվում Արևմուտքի կողմից։ Պատահական չէ, որ եվրոպական երկրները Ռուսաստանին մեկուսացնելու քաղաքականության շրջանակներում ավելացնում են էներգակիրների մատակարարումներն Ադրբեջանից ու մեծ ներդրումներ կատարում այդ երկրում։

Նույնիսկ Ֆրանսիան, որը համեմատաբար լարված հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, նախորդ տարվա համեմատությամբ 25 անգամ ավելացրել է ուղիղ ներդրումները։ Արդյոք այսպիսի պատկերը պատահակա՞ն է։ Միանշանակ՝ ոչ։

Արևմտյան վերլուծաբանները նշում են, որ Արևմուտքին պետք է հզոր Ադրբեջան, որպեսզի հակադրվի Ռուսաստանին, ու այդպիսով արևմտյան երկրները աչք են փակում Ադրբեջանի բռնատիրական վարչակազմի, բացարձակ ավտորիտարիզմի ու մարդու իրավունքների զանգվածային խախտումների առաջ։ Իսկ Ալիևն էլ փորձում է ցույց տալ, թե իբր ինքը ռուսամետ է, բայց տակից ակտիվ «խաղեր է տալիս» Արևմուտքի հետ, փորձում ամեն կերպ հաճոյանալ արևմտյան համայնքին։ Դրա համար էլ նա Ռուսաստանին զավթիչ է անվանում ու նշում, որ Ուկրաինայի տարածքներն ուղղակի բռնազավթվել են։

Ուշագրավ է, որ եթե Ռուսաստանը ուկրաինական ճակատում դժվարություններ ունենա, դրանից առաջին հերթին կարող է օգտվել Ադրբեջանը ոչ միայն ռուսական կողմին Հարավային Կովկասից դուրս մղելու, այլ նաև Հյուսիսային Կովկասում անկայունություն հրահրելու համատեքստում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում