Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հայեր ջան սա ընտրություն է ճշմարտության և կեղծիքի միջև․ Տաթևիկ Կարապետյան Փոփոխությունները գալիս են Ուժեղ Արևածագ ու Ուժեղ Ծաթեր՝ Սամվել Կարապետյանի հետՈւժեղ Հայաստանում գերակայելու է մարդու իրավունքը․ Արամ ՎարդևանյանԱնկեղծ ժպիտներ ու ջերմ ողջույններ. Գյումրին դիմավորեց Նարեկ ԿարապետյանինԱՄՆ-ի նոր հարձակումը Խաղաղ օվկիանոսում. ամերիկյան արշավի զոհերի թիվը գերազանցել է 200-ըԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանումԼեփ-լեցուն Վարդանանց հրապարակը վանկարկում է` Սամվել՜ վարչապետԻրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակիՀայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի Սամվել Կարապետյանը մինչև օրս կալանավորված է Ադրբեջանի պահանջով. Արամ ՎարդևանյանԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանում. Նարեկ ԿարապետյանԻրանի բանակը հայտնել է Քեշմ կղզու երկնքում թռչող Orbiter անօդաչուի ոչնչացման մասինՆերդրումներ ենք բերելու, որ Գյումրին դառնա միջազգային տուրիստական հանգույց. Սամվել ԿարապետյանBlue Origin հրթիռի պայթյունը բարդացրել է ԱՄՆ-ի՝ Լուսին վերադառնալու ծրագրերը․ PoliticoԷստոնիան Ռուսաստանի հետ սահմանին տեղադրել է առաջին սարքերը, որոնք հայտնաբերում և հետևում են անօդաչու թռչող սարքերին«Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման». Հրաչյա ՌոստոմյանՖրեդի Մերկուրիի չհրապարակված լուսանկարները իր «գաղտնի դստեր» հետ վերջ կտան վեճերին Թրամփը երրորդ անգամ դավաճանեց դիվանագիտությունը․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին Ուժեղ Հայաստան դաշինքը Գյումրիում է«Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը հրավիրում են հանրահավաքիՊետք է այնպես անենք, որ 50 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքվի. ՓաշինյանՄայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար «Բարսելոնան» հայտարարել է Էնթոնի Գորդոնի տրանսֆերի մասին․ պաշտոնական «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ԳյումրիումԵթե թաքցնելու բան չունեք, ներկայացրե՛ք նոր Սահմանադրության նախագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքըՀայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ալավերդիում էՆարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին. Ռուբեն ՄխիթարյանՃակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Ռուբեն Մխիթարյանի սենսացիոն հայտարարությունը Արթիկում Արա Այվազյանի ասուլիսն` ուղիղ«Ուժեղ Հայաստան» դաշինքը Շիրակի մարզի Փանիկ համայնքում էԽաղաղությունը երաշխավորված է, երբ իշխանությունն առաջնորդվում է հայկական շահով. Գոհար ՄելոյանԻնքնակամ կառույցները պետք է սեփականաշնորհվեն․ Արեգ ՍավգուլյանԿամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիները. Ուժեղ ՀայաստանԶրուցում ենք կրթության մասին. Թովմաս ԱռաքելյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամՍիրելի արցախցիներ, հունիսի 7-ի ընտրական ցանկերում ընդգրկվելու դիմումները կարող եք ներկայացնել նաև առցանց. Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Շիրակի մարզի Արթիկ քաղաքումՉկա ընդդիմադիր որևէ ուժ, որը չի ենթարկվել հետապնդման այս վարչախմբի կողմից․ Աննա ԿոստանյանԻ՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համար Ուժեղ Հայաստանի թիմը Արթիկում է. տեսանյութԻշխանության «հարամության» սցենարները. Սուրեն ՍուրենյանցՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ստեփանավանում է«Ուժեղ Հայաստանը» շարունակում է քարոզարշավը Շիրակի մարզում«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանդիպումն ընտրողների հետ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքումՄեր նկատմամբ արշավը չի դադարում, ԿԸՀ-ն պետք է պաշտպանի մեր շահերը. Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Քաոս բնակարանային շինարարության ոլորտում. փաստացի իշխանություններն իրենց ապաշնորհ կառավարմամբ հասել են մի իրավիճակի, երբ դժգոհ է և՛ տնտեսվարողը, և՛ սպառողը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բազմաթիվ են ահազանգերը, որ կառուցապատողներից բնակարաններ ձեռք բերելով՝ մարդիկ կանգնել են խնդիրների առաջ: Նրանք չեն կարողանում ստանալ սեփականության վկայականները, որոշ ընկերություններ իրենց սնանկ են հայտարարում, պետությունն էլ կարծես դիտորդ լինի այս եռանկյան մեջ: «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն ասում է՝ ունենք խայտառակ պատկեր: «Սկսեմ պետության անելիքներից: Գործադիրը, օրենսդիրը, համայնքը իրար հետ երեք ուղղություններով կարողանում են ավերել բոլոր ոլորտները, այս ոլորտն էլ բացառություն չէ։ Երևանում կար բնակարանաշինության ծրագիր, եկամտահարկի վերադարձ: Թվում էր՝ պետությունն էլ ի՞նչ պետք է աներ, բայց ուսումնասիրելով՝ հասկանում ես, որ գործադիրն էլ, օրենսդիրն էլ, համայնքն էլ չեն հասկացել, թե ինչ է նշանակում պետական վերահսկողություն, պետական աջակցություն: Սրանք երկու տարբեր գործառույթներ են:

Երկուսի միաժամանակ գործելով է, որ կարող ենք ունենալ լավ վիճակ: Այսօր կարողացել են իրենց ապաշնորհ կառավարմամբ հասնել մի իրավիճակի, երբ դժգոհ է և՛ տնտեսվարողը, և՛ սպառողը: Լինում են իրավիճակներ, երբ գոհ է լինում սպառողը, բայց դժգոհում է բիզնեսը, նրան շատ են «նեղացնում», սպառողը գոհ է լինում, խնդիրը կարգավորվում է: Նման դեպքում երբեք գնահատականներ չենք հնչեցնում, որովհետև հասկանում ենք՝ ամեն ինչ մարդակենտրոն պետք է գործի: Լինում են դեպքեր, երբ գոհ է լինում բիզնեսը, որովհետև պետությունը աչք է փակում որոշ բաների վրա, բայց դժգոհ է լինում սպառողը: Հիմա ստեղծել են մի իրավիճակ, երբ դժգոհ են և՛ տնտեսվարող սուբյեկտները, և՛ սպառողները»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Պիպոյանը:

Նա առաջարկում է այս ոլորտում տարանջատել իրացնողներին և կառուցապատողներին: «Մեր իրականության մեջ բնակարան ձեռքբերելիս շատ քչերը գիտեն, թե ով է իրականում կառուցապատողը: Տեսնում են հայտնի անուն (իսկ դրանք շատ են), որը զբաղվում է տների վաճառքով, նրան վստահելով՝ ձեռք են բերում բնակարան: Վերջում պարզվում է, որ այս ընկերությունները որևէ պարտավորություն, պատասխանատվություն չունեն, կառուցապատող էլ չեն: Իրացնողներին էլ պետք է բաժանել երկու խմբի. առաջին՝ միայն իրացնողներ, երկրորդ՝ և՛ իրացնողներ, և՛ կառուցապատողներ, այսինքն՝ նույն ընկերությունը և՛ կառուցապատում է, և՛ իրացնում է, ընդ որում՝ ոչ միայն իր կառուցած շենքերը: Քաղաքացուն պետք է տրամադրվի իրավական կարգավորում ու պատշաճ տեղեկատվություն, բայց դա հիմնականում տեղի չի ունենում: Նա հայտնի անունով ընկերությունից գնում է բնակարան, վերջում պարզվում է, որ այս կառուցապատողը երեկ է գրանցել ՍՊԸ-ն: Քաղաքացին ի սկզբանե պաշտպանված չէ, որովհետև ոչ պատշաճ իրազեկվածությամբ և մոլորեցմամբ է գնում այդ բնակարանը: Չկա կարգավորում այս ոլորտում, թե ով ինչ անելու իրավունք ունի և ինչ պարտավորություն է ստանձնում»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ չես գտնում այն կառուցապատողին, որի մասին կտաս երաշխիք, չես գտնում այն իրացնողին, որն ինքն իր համար սահմանում է պարտավորություն և պատասխանատվություն: «Իրացնողը, որը բրենդ է, և որին վստահելով է մարդը գնում այդ բնակարանը, պետք է հասկանար, թե ի՞նչ ռիսկի տակ է մտնում: Գանք կառուցապատողներին: Նրանց մեջ կան հներ, որոնք ուժեղ դիրքերից են հանդես գալիս, և նորեր ու միջիններ: Այստեղ, բնականաբար, համայնքի, գործադիրի հետ իրենց անձնական կապերով որոշակի արտոնություններ ստացողներ կան, բայց ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլորը բոլորին կուլ տալու մոլուցքով էլի կարող են մոլորեցնել: Ստեղծվել է քաոս: Շինարարության ամբողջ ընթացքում իրականում որևէ վերահսկողություն չի իրականացվում: Պետությունը հիմա լրացուցիչ պարտավորություններ է առաջացրել, որը լուրջ վտանգում է հետագա գործունեությունը՝ սկսած նրանից, որ անգամ չկառուցած շենքի համար, եթե սահմանված ժամկետը լրացել է, պետք է գույքահարկ տալ, չհաշված տուրքերը: Կարգավորումներ պե՞տք են, որ նրանք մտնեն պատասխանատվության դաշտ: Իհարկե, պետք է, բայց այդ ամենը պետք է անել մտածված և մարդակենտրոն, ոչ թե պարզապես վնասելու և գումար հավաքելու մոտեցումով: Այսօր քաղաքացին դատարան դիմելուց վախենում է, որովհետև հասկանում է՝ տնտեսվարողը կգնա սնանկացման ու դրանից նա միայն տուժելու է, ևս մի քանի տարի մնալու է անտուն: Պաշտոնական վիճակագրություն չկա, բայց վերջին տարիների ընթացքում արդեն 4-5 ընկերություն գնացել է սնանկացման, խոսքը հազարավոր բնակարանների մասին է: Այս ամբողջ բարդակն ու քաոսը բերել է նրան, որ այսօր վստահություն չկա, որովհետև երաշխիքների, պարտավորությունների և պատասխանատվությունների ինստիտուտներ չկան: Հասարակ ընթացակարգային վերահսկողություն կա՞, իհարկե, չկա։ Այն, որ ձևական գնում են, նայում՝ ցանցը կա, թե չէ, մի անգամ ձևական ջրցան են բերում, որ փոշին չլցվի, սկսած դրանից՝ չկա վերահսկողություն: Կառուցապատողն ասում է՝ երեք տարում պետք է շենքը պատրաստ լինի, ընթացքում պետք է այցելեն ստուգելու, թե նա ինչ է անում: Կարո՞ղ է վերջում պարզվի, որ շինարարական նորմերը խախտելով, արագարագ շինարարությունն անեն, վերջում էլ անվտանգային խնդիրների առաջ կանգնենք»,-շեշտում է ՀԿ նախագահը:

Հավելում է՝ բարեխղճությունը բիզնեսի մոտ զիջում է, ներքին մրցակցությունով, մեկը մյուսին կուլ տալու մոլուցքով, չի բացառվում, որ խոշորները կարողանան պատասխանատվություն ունեցող մանր ու միջին ընկերություններին կուլ տալ: «Դրանով հանդերձ անգամ հայտնի անուններն այսօր ոլորտը բերել են մի վիճակի, որ չես կարողանում կողմնորոշվել՝ ո՞նց անես, որ մարդը լինի պաշտպանված, որովհետև գոնե այն իրացնողները, որոնք պարզապես իրացումով են զբաղվում, ներքին ռիսկերի գնահատում չեն անում իրենց իմիջի վերականգնման համար: Այսօր կան կառուցված շենքեր, մարդիկ վերանորոգումն արել են, բայց դրսում են մնացել, չեն կարողանում ավարտական վկայական ստանալ։ Բողոքի ցույց են անում, ասում՝ հարգելի քաղաքապետարան, թողեք, գնանք մեր տներում ապրենք, դուք էլի ձեր թղթաբանությունը շարունակեք: Մի կողմից ունենք ընթացակարգեր, որոնք պրոբլեմներ են ստեղծում, ոչ թե խնդիրը լուծում, մյուս կողմից՝ մարդու, սպառողի իրավունքների պաշտպանությունից ելնելով, որևէ պաշտպանական մեխանիզմ, պարտավորություն չի սահմանվում տնտեսվարող սուբյեկտի համար: Երբ պետական վերահսկողությունը, աջակցումն ու մեխանիզմն աշխատում է սխալ, ինչ-որ պահի գոհ է լինում տնտեսվարողը, ինչ-որ պահի գոհ է լինում սպառողը, բայց գալիս է ինչ-որ պահ, երբ դժգոհ են լինում բոլորը: Հիմա եկել է այդ պահը»,- եզրափակում է Բաբկեն Պիպոյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում