Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան «Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանԳիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Արևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռելու» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Կուռթանի բնակիչը` Ուժեղ Հայաստանի անդամների հետընտրական այցի մասինԿան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան Քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ուշացած արդարադատություն. բանավեճԳագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցումԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. հարցումԲնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ ԱվանեսյանՄիամտություն է կարծել, թե ՔՊ-ի պատգամավորները կմիավորվեն ընդդիմության հետ. Աննա ԿոստանյանԻշխանությունը բոլորիս աչքի առաջ անարդար ձևով յուրացրեց ընտրություններում ԲՀԿ-ի քվեները. Մենուա ՍողոմոնյանԸնտրություններից հետո վերադարձել ենք Ստեփանավան, տեղում լսելու՝ ինչ խնդիր լուծենք քաղաքի համար․ Նարեկ ԿարապետյանՆավթի գներն աճել են Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՄենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանՈսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանՍրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՀայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները
Քաղաքականություն

Արցախի հիմնախնդրի վերաբացման հեռանկարն ու առկա վախերը այդ հեռանկարից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի կորուստը հայոց պատմության մեջ է մտնելու որպես մեր ամենասև ու ամոթալի էջերից մեկը։ Իսկ տեղի ունեցող իրադարձությունների գնահատականը ավելի լայն համատեքստում կտրվի տարիներ անց, երբ արդեն երկարաժամկետ հեռանկարում զգալ տան Արցախի կորստի բացասական հետևանքները։

Արցախը Հայաստանի անվտանգության ողնաշարն էր, իսկ հիմա, երբ այդ ողնաշարը չկա, մեր անվտանգությունը դարձել է խոցելի՝ հատկապես Սյունիքի հատվածում։ Պատմականորեն հայկական Արցախն իր վերահսկողության տակ վերցնելով՝ թուրք-ադրբեջանական տանդեմը մեկ քայլ մոտեցավ պանթուրքական երազանքների իրականացմանը, որի հաջորդ քայլն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ մտադրություններն են։

Բայց հարցն այն է, որ բոլոր իրավական հիմքերը կան արցախահայության իրավունքների վերականգնման համար։ Կան նաև կոնկրետ փաստեր Արցախի անկախության թեման կրկին օրակարգ բերելու համար։ Արցախը ԽՍՀՄ-ից անկախացել է ավելի շուտ, քան Ադրբեջանը, իսկ դա տեղի է ունեցել այն ժամանակ գործող օրենքների համաձայն։ Դրա համար էլ Ադրբեջանը ցույց է տալիս, որ անհանգիստ է, քանի որ բռնի ուժի կիրառման արդյունքում օկուպացրել է նաև այն տարածքը, որն իրեն չի պատկանում։ Խոսքը, մասնավորապես, նախկին ԼՂԻՄ տարածքի մասին է։ Դրա համար էլ անընդհատ Բաքվից խոսում են, թե Հայաստանում ռևանշիզմը գլուխ է բարձրացնում, մյուս կողմից էլ՝ ՀՀ իշխանություններից պահանջում են, որ հայտարարեն, թե իբր միջազգային հանրությունը միշտ էլ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Դրա դրսևորումներից մեկն էլ վերջերս Փաշինյանի տված հարցազրույցն էր, որի ժամանակ նա հայտարարեց, թե ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս։

Հարցերից մեկն այն է, որ եթե իսկապես այդպես է, ապա ինչո՞ւ է ամեն անգամ Փաշինյանը հայտարարում այս մասին ու Արցախի կորուստը փորձում գցել նախկինների «գրպանը», թե նրանք արդեն իսկ այն հանձնել էին։ Մի կողմից՝ դա գալիս է Ադրբեջանի մտավախությունից, թե Արցախի թեման կարող է վերաբացվել։ Իսկ Փաշինյանը փաստացի կրկնում է ադրբեջանական թեզերը, որոնք ոչ միայն իրականության հետ որևէ աղերս չունեն, այլև բացահայտ ստեր են։ Եթե Արցախն արդեն ճանաչված է եղել Ադրբեջանի կազմում, ապա ինչի՞ համար էր ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը, և ինչո՞վ էր տարիներ շարունակ զբաղված Մինսկի խմբի համանախագահությունը։

Ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության խնդիրը եղել է կոնկրետ Արցախյան հիմնախնդրի լուծումը բանակցային ճանապարհով։ Ու ժամանակի ընթացքում միջնորդները հիմնախնդրի լուծման շրջանակներում տարբեր բանակցային առաջարկներով են հանդես եկել՝ «փաթեթային», «փուլային», «ընդհանուր պետություն»։ Եղել է նաև առաջարկ, որին կողմերն իրենց համաձայնությունն են հայտնել։ Խոսքը վերաբերում է մասնավորապես «Մադրիդյան սկզբունքներին», որոնցով կանխորոշվում էին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությունները։

Ու ադրբեջանական կողմը, քանի որ խախտել է խնդրի բանակցային ճանապարհով հակամարտության լուծման բոլոր սկզբունքները, պատկերացնում է, որ եթե Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը վերսկսի իր գործունեությունը, ապա իրենք խնդիրներ են ունենալու։ Ըստ ամենայնի, միջնորդները կարող են պահանջել, որ վերադարձ կատարվի նախկին իրավիճակին, որին գումարվում է նաև արցախցիների նկատմամբ իրագործված հանցագործությունների բարձրացման թեման։ Մի իրավիճակ, որից Ալիևի վարչակազմը վախենում է, դրա համար էլ ամենաբարձր մակարդակով անընդհատ Բաքվից հնչում է այն պահանջը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի, ինչին հայկական կողմից էլ գլուխները կախ արձագանքում են, թե կողմ են դրան, բայց խաղաղության համաձայնագրի կնքումից հետո։

Այնինչ, ԵԱՀԿ Միսկի խմբի վերակենդանացման համար քիչ-քիչ անհրաժեշտ պայմաններ են ստեղծվում, քանի որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններում վերաբեռնավորում է նկատվում: Չմոռանանք, որ վերջին տարիներին Արևմուտքի և Ռուսաստանի ներկայացուցիչները հարաբերությունների լարվածության պատճառով էին հրաժարվում միմյանց հետ աշխատելուց, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում։

Մյուս հարցն այն է, որ Փաշինյանն, ինչպես միշտ, հակասում է ինքն իրեն։ Եթե Արցախի կարգավիճակի հարց չի եղել, այն արդեն հանձնված է եղել, ապա ինչո՞ւ էր ինքն անգամ 44-օրյա պատերազմից հետո ճանապարհային քարտեզ ներկայացնում, որի կետերից մեկում էլ նշվում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնման մասին՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ:

Միգուցե Փաշինյանը ցանկանում է արդարացում գտնելու փորձեր կատարել, բայց իզուր, քանի որ միայն ինքն է պատմության մեջ մտնելու՝ որպես ղեկավար, որը Պրահայի հանդիպումից սկսած Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Ում էլ մեղադրի, ինչպես էլ փորձի իրավիճակը ներկայացնել, այդ խարանն իր վրա է։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում