Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Շիրակում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբին և կողաշրջվել. կա տուժածՏասը տիրադավ եպիսկոպոսներին ուղեկցում են դեմքերը փակած ինչ-որ մարդիկ․ Էդմոն ՄարուքյանՈւկրաինայում խաղաղության պատրաստակամություն չենք տեսնում. Պուտին TikTok մրցանակաբաշխություն 2025. հաղթողների ամբողջական ցանկը «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական մրցույթին ներկայացված լավագույն նախագծերը, ակտիվ մշակման փուլում են․ Իվետա Տոնոյան ԵՄ-ն համաձայնեցրել է Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկի տրամադրումը՝ առանց ռուսական ակտիվների օգտագործմանՓոքրիկ խմբակի առաջնորդի հրահանգով տարբեր կառույցներ խոշորացույցով քրքրում են Նարեկ Կարապետյանի «դոսյեն» ու ոչ մի բան չեն գտնում․ Մարիաննա ՂահրամանյանԺամանակն է, որ Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ. Մակրոն Սա նվաճում է, որի համար ես իսկապես հպարտ եմ. Պերկովիչ Այդ 10-ը ապաշխարությամբ պիտի վերադառնան, Սուրբ Էջմիածին երկպառակության եկածներն ամոթահար կհեռանան. Հայր Ասողիկ ԿարապետյանԻնչպես են ծեծում Դոն ՊիպոյինԱրտակ Սրբազան, ինքնամխիթարանքով մի զբաղվիր, քանի որ քո գործած հանցանքն աններելի է․Դավիթ Սարգսյան ԵԶԲ-ն նախատեսում է 2026 թվականին Հայաստանում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիՀայաստանում մշակույթը զարգանում է խիստ անհավասար․ Մենուա ՍողոմոնյանԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները (տեսանյութ) Փաշինյանը՝ հանուն մի օլիգարխի շահերի Փաշինյանի թափանցիկ ակնարկները երկաթուղու զավթման մասին Հասարակական առողջացման պրոցեսը. նոր իրականությունՏարեցներին դարձրել են փորձադաշտ՝ ավելացնելով սթրեսն ու անորոշությունը․ Ցոլակ ԱկոպյանՉինաստանում արևային էլեկտրակայանը «արթնացրել է» անապատըՀայաստանի բուհերը՝ համաշխարհային քարտեզից դուրս․ Ատոմ ՄխիթարյանԻնչո՞ւ են ազատվում Շիրակի մարզպետիցՌուբեն, իրականում դու և քո թիմակիցները հովանավորում եք ռազմական հանցագործ թշնամու բանակը․ Մարուքյան Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում» կրթական ծրագիրը Հովնան Սրբազան, բա որ Արցախի տեսիլքը չես ուզում կորցնել, ի՞նչ գործ ունես արցախուրացի և հայրենուրացի «սրտի եպիսկոպոսապետի» պաշտոնում. Դավիթ ՍարգսյանԱղքատության հաղթահարումը պետք է լինի գերակա նպատակ․ Ավետիք ՔերոբյանԱնուշավան Սրբազան, լսիր այս խոսքերդ, հիշիր ասածներդ, ու զզվիր ինքդ քեզնից. Դավիթ Սարգսյան Բա քե՞զ դրսից ու ներսից ինչքան գումար են տվել Հայրապետին, եկեղեցին ու հայրենիքդ ուրանալու համար, տիրադա´վ․ Դավիթ ՍարգսյանԳևորգ Սրբազան, վեց ամիս առաջ սրտապատառ գոռգոռում էիր Մայր Աթոռի պատերի տակ. Դավիթ ՍարգսյանԶինված բանդա թե՞ ԱԱԾ, ո՞վ պետք է պատասխան տա․ ՄարուքյանՄարզին քաջատեղյակ, բնակիչների հոգսերը կիսող Կարապետյաններն անտարբեր չմնացին խնդրինԱյն մասին, թե ինչու ձախողված քաղաքական գաճաճը որևէ իրավունք չունի խոսել հայոց արքաների անունից. ՉալաբյանԳործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մասԵկեղեցուց հետո՝ պետությունը. ո՞րն է հաջորդ թիրախըԵկեղեցու դեմ գրոհը որպես աշխարհաքաղաքական գործարքԵս հեռացող նախագահ եմ. Լուկաշենկո Բրյուսելը մեծ ճնշման տակ է գտնվում Ռուսաստանի, ԵՄ երկրների և ԱՄՆ-ի կողմից. Կալլաս Երևանի Անտառային փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն Կրեմլը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ շփումների՝ հիմնվելով Վաշինգտոնի՝ Կիևի և ԵՄ-ի հետ աշխատանքի արդյունքների վրա. ՊեսկովԹեժ իրավիճակ Վեհարանի բակում Իշխանությունների հերթական ձախողումը. Մայր Աթոռի պաշտպանության համար շուրջ 10,000 քաղաքացի էր հավաքվելԻնչների՞ս է պետք կանխիկ փողը, կանխիկով մարդիկ կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում․ ՓաշինյանSchiaparelli-ի համար Giacometti-ի հազվագյուտ կոճակները վաճառվում են անհավանական գներով«Դա նվազագույնն էր, որ նա կարող էր անել 10 տարի սպասեցնելուց հետո». Ջորջինա Ռոդրիգեսը՝ Ռոնալդուի հետ նշանադրության մասինՄեր ժողովրդի պատասխանը բանսարկուներին և խառնակություն սերմանողներին. Ավետիք ՉալաբյանԵվրոպական խորհրդի այս նիստում մենք պետք է որոշում կայացնենք հաջորդ 2 տարվա ընթացքում Ուկրաինային ֆինանսավորելու վերաբերյալ. ֆոն դեր ԼեյենՇնորհակալություն մեր ժողովրդին, որ դուրս եկավ պաշտպանելու մեր միասնությունը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը կսկսվի այսօր. ադրբեջանական լրատվամիջոցներԵրևանում կկառուցվի անտուն շների կացարան Խնդիրը պետք է լուծել շուտափույթ. «Նուբարաշեն» ՔԿՀ շենքային պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին. ՄԻՊ
Վիդեո

Մի հատ «ջիգյարով փռշտանք»՝ պատերը կփլվեն. Սարի թաղի բնակիչների տները վտանգված են, փոխհատուցող չկա (տեսանյութ)

Գալիս նայում են՝ ասում հոսող տեղ չկա, ես ի՞նչ անեմ. պատի տակ եմ քնում, մի հատ ջիգյարով փռշտամ՝ սաղ պատը կփլվի: Այս մասին Tert.am -ի հետ զրույցում ասաց Սարի թաղի բնակիչ Գագիկ Ֆիդանյանը, ում տան պատերն, օրեր առաջ տեղացած հորդառատ անձրևից, գրեթե բոլորը ճաքած են, ամիսներ առաջ էլ՝ պատ է փլուզվել:

Պատճառը՝ տան բնակիչների խոսքով՝ 15 -րդ փողոցից  եկող խմելու ջուրն է, որը տուն է լցվում ու անկախ եղանակից՝ իրենց տունը ջրհեղեղի վերածում, դրան գումարվում են տեղացած հորդառատ անձրևն ու տունը վերածում իսկական Վենետիկի: Ամեն անգամ երկու թոշակառու, ովքեր բազմաթիվ հիվանդություններ ունեն՝  ջուրը դույլերով ու պոմպով են մի կերպ տանից հեռացնում: «Տեր կանգնող չկա, երեկ իրիկունը զանգել եմ, մինչև հիմա մարդ չի եկել,  16 ժամ է մարդ չի եկել, ինչ «Վեոլիա ջուր», թոշակիցս տարել գումար եմ տվել, այս ինչ երկիր է, դիմում են «Վեոլիա ջուր»՝ ասում են դատարան տուր, դրա համար էլ՝ չորս-հինգ հարյուր հազար դրամ է պետք, որը չունեմ», -սրտնեղում է բնակիչը:

Չորս անչափահաս երեխաների վախը, ու ահռելի գույքային վնասները՝ ամեն անգամ ընտանիքի համար սթրեսային է լինում. անելանելի վիճակում են,  վախով են քնում ու արթնանում այն մտքից, որ  ուր որ է՝ առաստաղից քնած ժամանակ քարեր կթափվեն իրենց գլխին: «Վեոլիա ջրից» ամեն անգամ ասում են՝ որ պետք է ջուրը տանեն անալիզի, սակայն այդպես էլ չեն անում. սենյակի պատը փլված ժամանակ էլ են եկել, ասել են՝ հոսող տեղ չկա: «Վեոլիա ջրից» պարզաբանում տալու համար Tert. am-ի զանգերին այդպես էլ չպատասխանեցին:

Չորս անչափահաս երեխաներ ունեցող Զեմֆիրա Սարուխանյանը, պատմում էր՝  խոնավության պատճառով բազմաթիվ հիվանդություններ է ձեռք բերել, ու ոչ միայն ինքը,  այլև՝ թոշակառու ծնողները նույնպես բրոնխների խնդիր ունեն, իսկ խոնավ պատերի ներսում ապրելը նրանց հակացուցված է. «Ինչու՞ պետք է տարիներ շարունակ տուն կառուցենք, բոլոր հարկերն ու տուրքերը վճարենք, իսկ նման դեպքերում, ոնց կարող է որևէ մեկը պատասխանատու չլինել ու վնասի փոխհատուցում չտալ մեզ», -եզրափակեց Սարուխանյանը: