Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մեկ անձի շոուի վերջը. ինչպե՞ս ներդնել իրական պառլամենտարիզմ Հայաստանում․ Էդմոն Մարուքյան Հայեր ջան սա ընտրություն է ճշմարտության և կեղծիքի միջև․ Տաթևիկ Կարապետյան Փոփոխությունները գալիս են Ուժեղ Արևածագ ու Ուժեղ Ծաթեր՝ Սամվել Կարապետյանի հետՈւժեղ Հայաստանում գերակայելու է մարդու իրավունքը․ Արամ ՎարդևանյանԱնկեղծ ժպիտներ ու ջերմ ողջույններ. Գյումրին դիմավորեց Նարեկ ԿարապետյանինԱՄՆ-ի նոր հարձակումը Խաղաղ օվկիանոսում. ամերիկյան արշավի զոհերի թիվը գերազանցել է 200-ըԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանումԼեփ-լեցուն Վարդանանց հրապարակը վանկարկում է` Սամվել՜ վարչապետԻրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակիՀայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի Սամվել Կարապետյանը մինչև օրս կալանավորված է Ադրբեջանի պահանջով. Արամ ՎարդևանյանԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանում. Նարեկ ԿարապետյանԻրանի բանակը հայտնել է Քեշմ կղզու երկնքում թռչող Orbiter անօդաչուի ոչնչացման մասինՆերդրումներ ենք բերելու, որ Գյումրին դառնա միջազգային տուրիստական հանգույց. Սամվել ԿարապետյանBlue Origin հրթիռի պայթյունը բարդացրել է ԱՄՆ-ի՝ Լուսին վերադառնալու ծրագրերը․ PoliticoԷստոնիան Ռուսաստանի հետ սահմանին տեղադրել է առաջին սարքերը, որոնք հայտնաբերում և հետևում են անօդաչու թռչող սարքերին«Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման». Հրաչյա ՌոստոմյանՖրեդի Մերկուրիի չհրապարակված լուսանկարները իր «գաղտնի դստեր» հետ վերջ կտան վեճերին Թրամփը երրորդ անգամ դավաճանեց դիվանագիտությունը․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին Ուժեղ Հայաստան դաշինքը Գյումրիում է«Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը հրավիրում են հանրահավաքիՊետք է այնպես անենք, որ 50 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքվի. ՓաշինյանՄայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար «Բարսելոնան» հայտարարել է Էնթոնի Գորդոնի տրանսֆերի մասին․ պաշտոնական «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ԳյումրիումԵթե թաքցնելու բան չունեք, ներկայացրե՛ք նոր Սահմանադրության նախագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքըՀայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ալավերդիում էՆարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին. Ռուբեն ՄխիթարյանՃակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Ռուբեն Մխիթարյանի սենսացիոն հայտարարությունը Արթիկում Արա Այվազյանի ասուլիսն` ուղիղ«Ուժեղ Հայաստան» դաշինքը Շիրակի մարզի Փանիկ համայնքում էԽաղաղությունը երաշխավորված է, երբ իշխանությունն առաջնորդվում է հայկական շահով. Գոհար ՄելոյանԻնքնակամ կառույցները պետք է սեփականաշնորհվեն․ Արեգ ՍավգուլյանԿամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիները. Ուժեղ ՀայաստանԶրուցում ենք կրթության մասին. Թովմաս ԱռաքելյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամՍիրելի արցախցիներ, հունիսի 7-ի ընտրական ցանկերում ընդգրկվելու դիմումները կարող եք ներկայացնել նաև առցանց. Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Շիրակի մարզի Արթիկ քաղաքումՉկա ընդդիմադիր որևէ ուժ, որը չի ենթարկվել հետապնդման այս վարչախմբի կողմից․ Աննա ԿոստանյանԻ՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համար Ուժեղ Հայաստանի թիմը Արթիկում է. տեսանյութԻշխանության «հարամության» սցենարները. Սուրեն ՍուրենյանցՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ստեփանավանում է«Ուժեղ Հայաստանը» շարունակում է քարոզարշավը Շիրակի մարզում«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանդիպումն ընտրողների հետ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում
Քաղաքականություն

Ինչու՞ են պայքարում Արշակ Կարապետյանի ստվերի դեմ. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է.

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի վերջին առաջարկը՝ ադրբեջանական բանտերում խոշտանգվող հայ գերիների վերաբերյալ, զարմանալի կերպով, արժանացել է ընդդիմադիր մի հատվածի ու վերջինիս սպասարկող վայ-քարոզիչների քննադատությանը։

Գեներալ-մայորը, մասնավորապես, նշել էր, որ պետք է մշակել գերիների ազատ արձակման համալիր միջոցառումների պլան։ «Առաջին. գործունեություն միջազգային ասպարեզում, տեղեկատվական դաշտում և քարոզչական աշխատանք սոցցանցերում։ Երկրորդ․ գործունեություն միջազգային իրավական դաշտում։ «Համահայկական ճակատ» շարժումն այս հարցում կոնկրետ գործողությունների ծրագիր ունի։ Մենք կապեր ու հարաբերություններ ենք ստեղծում նաև Հայաստանում և փորձում ենք այս ամենը տեղափոխել գաղափարական հարթակ։ Երրորդ. Հայաստանի հատուկ ծառայությունների և հատուկ նշանակության ուժերի գործունեությունն է։ Չորրորդ․ անհրաժեշտ են իշխանության և ընդդիմության համատեղ գործողություններ։ Հինգերորդ․ աշխատանք հայկական սփյուռքի հետ, որտեղ խնդիրները պետք է բաշխվեն ամերիկյան, ֆրանսիական, ռուսական և աշխարհի այլ հայկական համայնքների միջև: Որոշ հանգամանքների դեպքում, Սփյուռքը պետք է վճռական քայլեր ձեռնարկի, ակտիվացնի առկա կապերը, համագործակցի ԱՄՆ կոնգրեսականների հետ և այլն»։

Պետք է ի նկատի ունենալ, որ խորհրդարանական կառավարման համակարգում պետության կառավարման մեջ ներգրավված են խորհրդարանի թե իշխանական, թե ընդդիմադիր խմբակցությունները, հետևաբար նման կարևորության հարցերում չափազանց կարևոր է, որ ընդդիմությունը ևս չխուսափի իր բաժին պատասխանատվությունից և կիրառի իրեն հասանելի գոիծիքակազմերը։

Թե՛ քաղաքական առումով, թե՛ խորքային գնահատականներով Կարապետյանն օպտիմալ և ողջամիտ առաջարկներ է հնչեցրել, ինչին ի պատասխան, դրանք կիրառելու փոխարեն, էժանագին քարոզչական տրյուկներ են հնչել։ Եվ ա՞յդ որակով են նրանք պատրաստվում իշխանության գալ, պետություն կառավարել։

Հանուն գերիների ազատման խորհրդարանի ընդդիմադիր հատվածը պետք է տարատեսակ միջազգային պիկետներ կազմակերպի, ճնշումներ գործադրի իշխանությունների և միջազգային կառույցների վրա, միջազգային ամբիոններից բարձրացնի գերիների ազատման հարցերը, ինչը նաև ներկայումս ՀՀ իշխանության ղեկին գտնվողներին կստիպի գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Առաջնահերթ խնդիրն այսօր հենց գերիների ազատումն է, իսկ խորհրդարանական ընդդիմությունը, որպես կառավարման համակարգի մի մաս, պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել։ Եթե խելքները չի հասնում գուցե արժե լսել փորձառու և պետության կառավարումից հասկացող մարդկանց, ոչ թե քարոզչամիջոցներով փորձել ապատեղեկատվություն և կեղծիք տարածել։

Հատուկ անգրագետների համար շեշտենք, որ արտաքին հարթակներում հաջողության հասնելու համար շատ կարևոր է, որ ընդդիմության կազմակերպած ակցիաները գործող իշխանությունը ներկայացնի որպես հանրային ընդվզում դրանով ուժեղացնելով իր բանակցային դիրքերը։ Ով այս ամենը չի հասկանում իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու։

Ի վերջո, ակնհայտ է, որ բան ու գործ թողած Արշակ Կարապետյանի ստվերի դեմ են պայքարում, երբ թիրախը մեկն է` ՀՀ իշխանությունն ու նրա դիլետանտ կառավարման հետևանքները։