Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա Կոստանյան
Հասարակություն

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոտենում է Ամանորը, և քանի որ ձեր ձեռքին «Փաստի»՝ այս տարվա վերջին համարն է, փորձենք դարձյալ ամփոփել 2016 թվականը: Չգիտեմ՝ ձեր քիմքին որքանով հարմար կգա ոլորտային մեր ընտրությունը, այդուհանդերձ, փորձել ենք հնարավորինս տարողունակ և հետաքրքիր դիտարկումներ անել՝ օգտվելով ամենատարբեր ռեսուրսների օգնությունից:
Ամենաազդեցիկ մարդիկ
Եվ այսպես՝ ովքեր են եղել արդեն անցնող տարվա հինգ ամենաազդեցիկ մարդիկ՝ աշխարհի կտրվածքով՝
• ՌԴ նախագահ Վլ. Պուտին
• ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփ (Ի դեպ՝ Times–ի դիտարկմամբ՝ Թրամփը աշխարհի մարդ ճանաչվեց)
• Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել
• Չինաստանի Կոմկուսի առաջնորդ Սի Ցզինպին
• Հռոմի Ֆրնացիսկոս պապ

Աշխարհի ամենաբարգավաճ երկրները
Legatum Institute–ը, հաշվի առնելով այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են՝ տնտեսությունը, առողջապահությունը, կրթությունը, անվտանգությունը, մարդու ազատությունը և այլ բազիսային ցուցանիշներ՝ կազմել է աշխարհի ամենաբարգավաճ երկրների ցանկը: Ըստ այդմ՝ դիտարկենք առաջին հնգյակը, ցավոք, մոռանալով Հայաստանի մասին, որովհետև նույնիսկ մեր ռազմավարական դաշնակից և ամեն ինչում մեզ համար օրինակելի ՌԴ–ն հայտնվել է ամոթալի 95–րդ տեղում: Սկանդինավյան երկրները, ինչպես միշտ, առաջատար տեղերում են: Եվ այսպես՝
• Նոր Զելանդիա,
• Նորվեգիա,
• Ֆինլանդիա,
• Շվեյցարիա,
• Կանադա

Ամենագեղեցիկ կանայք
Mundo ռեսուրսը, ներկայացնելով աշխարհի ամենագեղեցիկ կանանց՝ առաջին տեղը վերապահել է հայուհիներին: Դե գոնե մի բանով պիտի՞ մխիթարվենք, թե ոչ: Եվ այսպես՝ գեղեցկուհիներ.
Հայուհիներ, ավստրալուհիներ, բրազիլուհիներ, բուլղարուհիներ, բարբադոսուհիներ

Ամենահարգի բուհերը
Կարծում եմ, հարստությունից այսքան խոսելուց հետո տեղին կլինի կրթությանը նույնպես անդրադառնալ, առանձնացնելով հինգ ամենահարգի բուհերը՝ ըստ Quacquarelli Symonds ռեսուրսի: Այսպիսով՝
ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարան, ԱՄՆ Հարվարդի համալսարան, Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարան, ԱՄՆ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ:

Ամենաշատը վճարվող հինգ մարզիկները
Քանի որ սպորտն ամբողջ աշխարհում քաղաքականությանը հավասար է հետաքրքրում բոլորին, փորձեցինք ընթերցողին նաև այս ոլորտի առաջատարներին հրամցնել, բայց փորձագետների շրջանում այնպիսի շփոթ էր, որ կենտրոնացանք Forbes–ի՝ ամենահարուստ կամ ամենաշատը վճարվող հինգ մարզիկների սանդղակի վրա: Ըստ այդմ՝
• Քրիշտիանու Ռոնալդու՝ տարեկան 88 մլն դոլար եկամուտ
• Լիոնել Մեսսի՝ 81,4 մլն դոլար
• Լոբրոն Ջեյմս՝ 77,2 մլն դոլար
• Ռոջեր Ֆեդերեր՝ 67,8 մլն դոլար
• Քեյվին Դյուրանտ՝ 56,2 մլն դոլար:

Ամենահարուստ մարդիկ
Իհարկե, վատ չէր լինի 2016–ի կտրվածքով ամենահարուստ մարդկանց առաջին հնգյակին էլ ծանոթանալ, և այս հարցում մեզ դարձյալ օգնության է հասնում Forbes–ը:
• Ամերիկացի գործարար, Microsoft հիմնադիր Բիլ Գեյթս՝ 75 մլրդ դոլար կարողություն
• Իսպանացի Ամանսիո Օրտեգա, Zara–ի հիմնադիր՝ 67 մլրդ դոլար
• Ամերիկացի Ուորեն Բաֆեթ, Berkshire Hathaway–ի հիմնադիր՝ 60,7 մլրդ դոլար
• Կարլոս Սլիմ Էլու, հեռահաղորդակցության ոլորտում մեքսիկացի գործարար՝ 50 մլրդ դոլար
• Ամերիկացի գործարար Ջեֆ Բեզոս՝ Amazon հարթակի հիմնադիր՝ 45,2 մլն դոլար

Արվեստի բնագավառում ամենաազդեցիկ անձինք
Քանի որ կրթությանը ձեռք ձեռքի է քայլում արվեստը, անդրադառնանք արվեստի բնագավառում ամենաազդեցիկ հինգ անձանց՝ ըստ ArtReview ռեսուրսի:
• Հանս–Ուլրիխ Օբրիստ՝ շվեյցարական Serpentine Galleries–ի արտ–տնօրեն,
• Ադամ Շիմչիկ՝ լեհական Documenta 14,
• Այվան և Մանուելա Վիրտեր՝ շվեյցարական գալերիստներ,
• Դեյվիդ Ցվիրներ՝ գերմանական գալերիստ,
• Նիկոլաս Սերոտա՝ ՌԴ Гараж ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր

Ամենահարգի բրենդները
Ամփոփումների՝ մեր կողմից ընտրված ցանկն, իհարկե, արժե շարունակել հինգ առաջատար բրենդների ներկայացմամբ, Ամանորի շեմին չկենտրոնանալով պատերազմների, թեժ կետերի ու տխուր իրադարձությունների վրա: Այսպիսով, ըստ Stuff ռեսուրսի, դրանք հետևյալն են՝
Apple, Google, Coca–Cola, Microsoft, Toyota

Լավագույն հինգ գաջեթները
Նույն ռեսուրսի դիտարկմամբ՝ լավագույն հինգ գաջեթներն էլ արժանի են ուշադրության՝ 1. OnePlus 3 – տարվա սմարթֆոն, 2. Fujifilm X–T2 – տարվա ֆոտոապարատ, 3. Apple iPad Pro 9.7" – տարվա համակարգիչ, 4. Amazon Echo – տարվա սմարթ դինամիկ կամ տնային գաջեթ, 5. Pokemon Go – տարվա լավագույն խաղը

Այսքանից հետո ինձ մնում է շնորհավորել բոլորիդ՝ մաղթելով, որ հաջորդ տարի Հայաստանը ոչ միայն ապրի խաղաղության ու բարգավաճման տիրույթում, այլև զանազան առաջատար դիրքեր զբաղեցնի այս կամ այն վարկանիշային սանդղակներում:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, սիրելի ընթերցողներ: Թող բոլորիդ 2017 թվականը միայն ուրախություն և ամենատարբեր հաջողություններ բերի:

Էջը պատրաստեց Գոհար Սիմոնյանը

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: