Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղել
Քաղաքականություն

Սենսացիա՝ առանց նորության. արժեհամակարգային «կորոզիան» Եվրոպայում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արևմտյան քաղաքակրթության շրջանակներում հստակ բաժանարար գծեր են նշմարվում հատկապես Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո։ Նոր վարչակազմի օրոք ԱՄՆ-ը կենտրոնանում է ավելի շատ ներքին խնդիրների վրա և որդեգրում նեոպահպանողական քաղաքական ուղեգիծը այն պայմաններում, երբ Բայդենի վարչակարգի օրոք ԱՄՆ-ը և Եվրոպան փորձում էին բազմաթիվ հարցերի շուրջ միասնական ճակատով հանդես գալ։

Հիմա նույնիսկ Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ը և Եվրոպան միասնական դիրքորոշում չունեն։ Թրամփն անջատ բանակցություններ է սկսել Ռուսաստանի հետ, որի շրջանակում եվրոպական համայնքը ներառված չէ։ Թերևս դա է պատճառը, որ Եվրոպայում մեծապես անհանգստացած են ու նույնիսկ մտածում են, որ կարող են Ուկրաինային տրամադրվող օգնությունը վերցնել իրենց վրա, ինչը շատ ծանր գործ է լինելու։ Պատահական չէ, որ Թրամփի գործողությունների պատճառով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախաձեռնեց եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ Փարիզում արտակարգ գագաթաժողովի հրավիրումը։

Եվրամիության և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները դրսևորվում են նաև գաղափարական մակարդակով։ Մինչ ԱՄՆ-ում պահպանողականությունը դեռևս բարձր դիրքերի վրա է, Եվրոպայում արժեհամակարգային դեգրադացիա ու լճացում է տեղի ունենում, ինչն էլ հանգեցնում է ծայրահեղ ազգայնական ուժերի վերելքին։ Մյուս կողմից էլ՝ ԵՄ-ն իրեն հռչակել է ժողովրդավարության առաջամարտիկ, սակայն նույնիսկ եվրոպական համայնքի ներսում երկակի չափորոշիչներ են կիրառվում, երբ լռեցվում է ազատ խոսքն ու ճնշվում են մարդկանց կարծիքները։

Այս թեմային անդրադարձավ նաև ԱՄՆ փոխնախագահ Վենսը Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում իր ունեցած ելույթում։ Նա Եվրոպայի երեսպաշտության մասին կոնկրետ օրինակներով խոսեց։ Նաև նշեց, թե ինչպես «երերուն կասկածների» պատճառով չեղյալ հայտարարվեցին Ռումինիայում անցկացված ընտրությունները։ Վենսի խոսքով, ԵՄ-ի համար գլխավոր վտանգը ոչ թե գալիս է արտաքին աշխարհից՝ Ռուսաստանից կամ Չինաստանից, այլ ներսից եկող սպառնալիքից, որն արձանագրում է Եվրոպայի նահանջը իր ամենահիմնարար արժեքներից։ Թերևս առաջին անգամ էր, երբ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան հրապարակային նման քննադատական մոտեցում էր հնչեցնում։ Սակայն, ըստ էության, նա նորություն չի ասել, երկար ժամանակ է, որ Եվրոպան հեռացել է իր իսկ որդեգրած արժեհամակարգից, երբ ընդդիմախոսները հետապնդումների են ենթարկվում, ճնշումներ են գործադրվում լրատվամիջոցների ու քաղաքական գործիչների վրա և այլն, սակայն Արևմուտքում ամենաբարձր մակարդակով ընդունված չէր խոսել այդ մասին, չնայած փորձագետները երբեմն բարձրաձայնում էին առկա խնդիրների վերաբերյալ։ Մյուս կողմից՝ նույն եվրոպական համայնքը նույն գործողությունների դեպքում լռում է այն երկրների պարագայում, երբ «սվոյ» իշխանություններ են, և աղաղակում է հակառակ դեպքում: Ուստի, պատահական չէ, որ եվրոպական բարձրաստիճան չինովնիկներին դուր չեն եկել Վենսի խոսքերը, բայց, ուզեն թե չուզեն, նրանք արդեն բախվելու են հակազդեցության։ Ու, ընդհանրապես, Եվրոպայի ամենանախընտրած գործելակերպն է միշտ ուրիշներին դասեր տալ մարդու իրավունքների մասին, ժողովրդավարական արժեհամակարգի վերաբերյալ զեկույցներ հրապարակել այն դեպքում, երբ նույն եվրոպական համայնքը հետ է կանգնում իր որդեգրած արժեքային սկզբունքներից։ Ունենք բազմաթիվ դեպքեր, երբ եվրոպական պաշտոնյաները աչք են փակել մարդու իրավունքների ոտնահարման ուղղակի աղաղակող դեպքերի առաջ։ Օրինակ՝ Բաքվին հաջողվել է «ադրբեջանական լվացքատան» միջոցով կաշառել նշանավոր եվրոպացի պաշտոնյաների ու իր շահերն առաջ տանել Եվրոպայում։

Մինչ Եվրոպայից ավելացնում էին Ադրբեջանից եկող նավթի ու գազի մատակարարումները և Ալիևին հռչակում վստահելի գործընկեր, Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից կոնկրետ պատերազմական հանցագործություններ էին տեղի ունենում։ Մարդու իրավունքների փոքր խախտումների պատճառով մեծ աղմուկ բարձրացնող Եվրոպայի լուռ հայացքի ներքո հայաթափվեց Արցախը։ Իսկ Բաքվում գերի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ դատավարական շոուն շարունակվում է, բայց Բրյուսելից Ադրբեջանին սաստող որևէ քայլ չի կատարվում։ Որևէ պատժամիջոց չի սահմանվել Բաքվի բռնապետական ռեժիմի նկատմամբ։

Այսքանից հետո քանի՞ կոպեկ արժեն ժողովրդավարության, մարդու ազատությունների և իրավունքների մասին Եվրոպայից հնչող ամպագոռգոռ ճառերը։ Ավելին՝ Եվրոպայից աչք են փակում նաև Հայաստանում տեղի ունեցող հակաժողովրդավարական գործընթացների առաջ։ ՀՀ իշխանություններն իրավապահ համակարգը դարձրել են գործիք ու հետապնդումների են ենթարկում իրենց ընդդիմախոսներին, ճնշվում է ազատ խոսքը և ատելություն է բորբոքվում ընդդիմության նկատմամբ, կոնկրետ ոտնահարվում են դատական իշխանության ազատությունն ու ինքնուրույնությունը։

Եթե նախկինում հավաքների ժամանակ որևէ ցուցարար վնասվում էր, եվրոպական դեսպաններն ու այլ պաշտոնյաները իսկույն դատապարտող հայտարարություններ էին անում ու խոսում հավաքների ազատության ապահովման մասին, բայց Փաշինյանի օրոք, երբ ոստիկանությունն ամենաբիրտ միջոցներն է կիրառում ցուցարարների նկատմամբ, Արևմուտքից ոչ միայն ձայն չեն հանում, այլև անգամ խրախուսում են նման գործողությունները։ Թերևս երկակի ստանդարտների արդյունքում հենց արժեքային «կոռոզիան» է Եվրոպայից ներմուծվում նաև Հայաստան։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում