Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա Կոստանյան
Հասարակություն

Տիգրան Ներսիսյանը և Մկրտիչ Արզումանյանը Ժենյա Մկրտումյանի մասին

Tert.am Life-ը գրում է

Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի Ժենյա Մկրտումյանի մահվան լուրից շատերն են ցնցվել: 68-ամյա դերասանուհին խաղացել է մի շարք հեռուստանախագծերում. «Մեր բակը 2», «Երեք ընկեր», «Տաքսի, էլի լավա», «Ճանապարհին», «Եթե բոլորը...», «Շնորհակալություն, հայրիկ» ֆիլմերում և «Կարգին սերիալ», «Դժբախտ երջանկություն», «Ճակատագրի գերիներ», «Այսպես էլ ապրում ենք», «Կարուսել», «Ընտանեկան իրավիճակներ» հեռուստանախագծերում։

Tert.am Life-ը դերասանուհու մասին զրուցել է իր խաղընկերների հետ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Տիգրան Ներսիսյանի և դերասան Մկրտիչ Արզումանյանի հետ:

Տիգրան Ներսիսյան

Ժենյային շատ վաղուց եմ ճանաչում: Առաջին անգամ նրա հետ խաղացել եմ 1978 թվականին «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը: Դա իմ առաջին բեմելն էր: Նա մարմնավորում էր Էթերի կերպարը, ես՝ Ջոնինը: Այդ ժամանակվանից ճանաչել եմ իրեն. հիասքանչ մարդ, բարության մարմնացում: Հետագայում էլ միասին շատ ներկայացումներում ենք խաղացել: Նա իր կյանքն ապրեց և ստեղծագործեց Սունդուկյանի թատրոնում: Շատ ցավալի և մեծ կորուստ էր ինձ համար: Նա իր կյանքով, իր ապրածով ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի մարդը. մեծ սիրտ ու հոգի ուներ: Նրա հետ կապված հիշողություններս միայն վառ են և ուսուցողական: Երբ նոր էի այս ոլորտում, նա միշտ ասում էր, որ պայքարեմ և երբեք չընկճվեմ: Վերջի հիշողությունս նրա հետ կապված «Պեպո» ներկայացման ժամանակ էր: Երբ ավարտվեց ներկայացումը նա մոտեցավ ինձ ամուր գրկեց ու ասաց. «Տիգրա ջան, շնորհավորում եմ»: Կարծես դա հրաժեշտ լիներ:

Մկրտիչ Արզումանյան

Ժենյա Մկրտումյանն իր տեսակով յուրահատուկ էր: Թե կադրում, թե կադրից դուրս նրա հետ շփվելը մեծ բավականություն էր: Երբեք չէիր զգա, որ նա մեծ է : Նա միշտ երիտասարդ էր ու գեղեցիկ: Ժենյան շատ հարմարվող ու համեստ կին էր: Չնայած նրան, որ շատ վաստակ ուներ թե՛ թատրոնում, թե՛ հեռուստատեսությունում: Նույն տարիքի շատ դերասաններ կան, որոնք հատուկ ուշադրություն են պահանջում, անընդհատ հիշեցնում իրենց ներկայացումները և այլն: Բայց Ժենյան այդպիսին չէր: Մեջս տպավորված է նրա ուրախ և այս ու այն կողմ նայող հայացքը: