Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Արդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԱռանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան«Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան «Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանԳիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Արևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռելու» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Կուռթանի բնակիչը` Ուժեղ Հայաստանի անդամների հետընտրական այցի մասինԿան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան Քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ուշացած արդարադատություն. բանավեճԳագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցումԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. հարցումԲնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ ԱվանեսյանՄիամտություն է կարծել, թե ՔՊ-ի պատգամավորները կմիավորվեն ընդդիմության հետ. Աննա ԿոստանյանԻշխանությունը բոլորիս աչքի առաջ անարդար ձևով յուրացրեց ընտրություններում ԲՀԿ-ի քվեները. Մենուա ՍողոմոնյանԸնտրություններից հետո վերադարձել ենք Ստեփանավան, տեղում լսելու՝ ինչ խնդիր լուծենք քաղաքի համար․ Նարեկ ԿարապետյանՆավթի գներն աճել են Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՄենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանՈսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանՍրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՀայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Կապիտուլյացիոն օրակարգի շերտերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հասկանալի է, որ Փաշինյանի իշխանության տարիները պատմության էջերում հիշվելու են բացառապես սև գույներով՝ խայտառակ պարտություն, հազարավոր զոհեր, անընդհատ զիջումներ, երկրի ողնաշարի ջարդում, պարտության պայմանները հաստատող եռակողմ հայտարարություն։

Միևնույն ժամանակ, ինչ-որ առումով հետպատերազմական իրավիճակը գուցե այսքան կատաստրոֆիկ չլիներ, եթե գոնե նոյեմբերի 10-ի հայտարարության պայմաններն իրագործվեին. չնայած բզկտված իրավիճակին, բայց գոնե Արցախը գոյություն էր ունենալու։ Այնինչ, Փաշինյանը Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ամբողջությամբ հանձնեց Արցախը։ Պրահայի պայմանավորվածությունը երկրորդ խոշոր կապիտուլ յացիան էր, շատ ավելի մեծ կապիտուլյացիա, քան նույնիսկ նոյեմբերի 10-ին։

Ավելին, Նիկոլ Փաշինյանը հիմա արդեն պայմաններ է ստեղծել երրորդ խոշոր կապիտուլյացիայի համար, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կկնքվի, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը»։ Իհարկե, խաղաղության պայմանագիրն ինքնին վատ բան չէ, սակայն խնդիրն այն է, թե ինչ պայմաններով է այն կնքվում: Հիմա ակնհայտ է, որ Ադրբեջանն անընդհատ պահանջներ է դնում հայկական կողմի առաջ, որոնք ոչ միայն անընդունելի են, այլև ինչոր առումով ստորացուցիչ։ Օրինակ՝ Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը նոր Սահմանադրություն ընդունի, համաձայնի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հետ ու չունենա զինված ուժեր, որոնց միջոցով կարող է դիմագրավել արտաքին ագրեսիային։

Ու քանի որ ճանապարհների ապաշրջափակման հարցը հանվել է խաղաղության պայմանագրի օրակարգից, ապա պայմանագրի կնքմանն էլ պետք է հետևի ապաշրջափակման հարցով հատուկ համաձայնությունը, որն էլ, իր հերթին, կլինի Հայաստանի կապիտուլ յացիայի շարունակությունը։ Իշխանությունները փորձում են հանրությանը մանիպուլացնել, թե իբր ապաշրջափակման թեման պայմանագրից դուրս բերելն իրենց դիվանագիտական «հաղթանակն» է, քանի որ Ադրբեջանի ճնշումը ձախողվել է՝ միակողմանի վերջնագրով Հայաստանին ստիպելու ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Բայց մարդիկ տեսնում են, որ այդպես չէ։ Ադրբեջանն ու Թուրքիան անընդհատ պահանջում են, որ Հայաստանն իրենց սուվերեն միջանցք տրամադրի, այսինքն՝ որևէ իրավունք չունենա այդ երթուղու նկատմամբ։ Ու Փաշինյանի վերջին հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ նա, կարծես, դեմ չէ նման ճանապարհ տրամադրելուն։ Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները միայն մի աշխատանք են վարպետորեն կատարում, այն է՝ ինչպես անվերապահորեն իրականություն դարձնել Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջները։ Իսկ թե մինչև ուր կարող են հասնել այդ պահանջները, կարծում ենք, հասկանալի է։

Սակայն ամենազավեշտալին այն է, որ Նիկոլ Փաշինյանը պարտությունն ու պարտվողականությունը դեռ ներկայացնում է դրական լույսի ներքո ու հայտարարում, թե 44-օրյա պատերազմում պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն։ Այսինքն, ստացվում է, որ եթե չպարտվեինք, ինքնիշխանություն չէինք ունենալու։ Իսկ այդ ինքնիշխանությունն ինչո՞վ է դրսևորվում, ըստ իշխանությունների տրամաբանության՝ միայն նրանով, որ Ռուսաստանը դուրս է գալիս մեր տարածաշրջանից։ Իրականում Ռուսաստանի դիրքերի չափից ավելի թուլացումը չի բխում մեր պետության շահերից, քանի որ միայն ռուսական կողմն է ի վիճակի տարածաշրջանում հակակշիռ ապահովել թուրք-ադրբեջանական գործոնի նկատմամբ։ Ու եթե Ռուսաստանն ընդհանրապես դուրս գա տարածաշրջանից, մենք էլ համակերպվենք թուրքադրբեջանական տանդեմի ողորմածությանը հանձնվելուն, ապա բացառված չէ, որ շատ շուտով կորցնենք նաև մեր պետականությունը։

Համենայն դեպս, Փաշինյանը երկիրն այս ուղղությամբ է առաջ տանում։ Ըստ նրա՝ կամ պիտի հանձնվենք ու համակերպվենք, ինչ էլ որ մեզ պարտադրեն, կամ էլ պիտի ուղղակի նահատակ լինենք։ Իսկ եթե չենք ուզում նահատակ լինել «հանուն ոչնչի», ապա պետք է լինենք ուղղակի սովորական մարդիկ, որոնք ոչնչով աչքի չեն ընկնում, թեկուզ ստրկական վիճակում են։ Ստրկակական վիճակում մնալու համար անհրաժեշտ է կանխել հերոսության դրսևորումները, որոնք միտված կլինեն պայքարելուն։ Դրա համար էլ իշխանությունները հերոս են հռչակում հարկ վճարողին։ Փաստացի, կապ չունի, որ հայությունը միջազգայնորեն ստորացվում է, կարևորը՝ մարդիկ հարկեր վճարեն, իրենք էլ դրա հաշվին բարձր պարգևավճարներ ստանան։

Այսպես կոտրում են ազգի ոգին, թուլացնում դիմադրողականությունը, կտրուկ խեղդում հնարավոր պայքարի ծիլերը։ Ու եթե ավելի խորքային դիտարկենք իրավիճակը, ապա կտեսնենք, որ ի սկզբանե է այդպես եղել, սա նոր երևույթ չէ, ժամանակի ընթացքում հետևողականորեն հող է նախապատրաստվել պարտության ու զիջումների համար։ Պատահական չէ, որ պետության ղեկը վերցնելուց անմիջապես հետո իշխանությունները սկսեցին թիրախավորել սպաներին ու թուլացնել բանակը։ Իսկ իշխանության կարկառուն ներկայացուցիչները համոզված հայտարարում էին, թե իրենց կատարած հեղափոխությունն ավելի կարևոր է, քան Արցախյան հերոսամարտերը։ Հետո էլ հիշենք, թե 2021 թվականի քարոզարշավի ժամանակ Փաշինյանն ինչպես էր նշում, թե հպարտանում է պարտությամբ։ Բացառված չէ, որ նա հետագայում հպարտանա Հայաստանի կործանմամբ։

Ընդհանրապես, հանրություններն ընտրում են այնպիսի ղեկավարների, որոնք իրենց դեպի հաղթանակներ են առաջնորդում, այլ ոչ թե դեպի պարտություններ ու կապիտուլ յացիա։ Ուղղակի զարմանալի է, որ մեր հանրությունը դեռ հանդուրժում է նման մարդկանց, որոնք մեր ժողովրդի շրջանում թերարժեքության բարդույթ են սերմանում ու անընդհատ վախեցնում պատերազմով ու պատերազմի արհավիրքներով։ Բայց դրա արդյունքում մեր թշնամիներն ավելի խաղաղասեր չեն դառնում, ընդհակառակը, նրանց պետք է, որ Հայաստանը թույլ վիճակում լինի, որ երբ ցանկանան, ագրեսիա սկսեն ու մեր պետականությունը կուլ տան։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում