Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Լեփ-լեցուն Վարդանանց հրապարակը վանկարկում է` Սամվել՜ վարչապետԻրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակիՀայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի Սամվել Կարապետյանը մինչև օրս կալանավորված է Ադրբեջանի պահանջով. Արամ ՎարդևանյանԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանում. Նարեկ ԿարապետյանԻրանի բանակը հայտնել է Քեշմ կղզու երկնքում թռչող Orbiter անօդաչուի ոչնչացման մասինՆերդրումներ ենք բերելու, որ Գյումրին դառնա միջազգային տուրիստական հանգույց. Սամվել ԿարապետյանBlue Origin հրթիռի պայթյունը բարդացրել է ԱՄՆ-ի՝ Լուսին վերադառնալու ծրագրերը․ PoliticoԷստոնիան Ռուսաստանի հետ սահմանին տեղադրել է առաջին սարքերը, որոնք հայտնաբերում և հետևում են անօդաչու թռչող սարքերին«Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման». Հրաչյա ՌոստոմյանՖրեդի Մերկուրիի չհրապարակված լուսանկարները իր «գաղտնի դստեր» հետ վերջ կտան վեճերին Թրամփը երրորդ անգամ դավաճանեց դիվանագիտությունը․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին Ուժեղ Հայաստան դաշինքը Գյումրիում է«Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը հրավիրում են հանրահավաքիՊետք է այնպես անենք, որ 50 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքվի. ՓաշինյանՄայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար «Բարսելոնան» հայտարարել է Էնթոնի Գորդոնի տրանսֆերի մասին․ պաշտոնական «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ԳյումրիումԵթե թաքցնելու բան չունեք, ներկայացրե՛ք նոր Սահմանադրության նախագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքըՀայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ալավերդիում էՆարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին. Ռուբեն ՄխիթարյանՃակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Ռուբեն Մխիթարյանի սենսացիոն հայտարարությունը Արթիկում Արա Այվազյանի ասուլիսն` ուղիղ«Ուժեղ Հայաստան» դաշինքը Շիրակի մարզի Փանիկ համայնքում էԽաղաղությունը երաշխավորված է, երբ իշխանությունն առաջնորդվում է հայկական շահով. Գոհար ՄելոյանԻնքնակամ կառույցները պետք է սեփականաշնորհվեն․ Արեգ ՍավգուլյանԿամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիները. Ուժեղ ՀայաստանԶրուցում ենք կրթության մասին. Թովմաս ԱռաքելյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամՍիրելի արցախցիներ, հունիսի 7-ի ընտրական ցանկերում ընդգրկվելու դիմումները կարող եք ներկայացնել նաև առցանց. Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Շիրակի մարզի Արթիկ քաղաքումՉկա ընդդիմադիր որևէ ուժ, որը չի ենթարկվել հետապնդման այս վարչախմբի կողմից․ Աննա ԿոստանյանԻ՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համար Ուժեղ Հայաստանի թիմը Արթիկում է. տեսանյութԻշխանության «հարամության» սցենարները. Սուրեն ՍուրենյանցՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ստեփանավանում է«Ուժեղ Հայաստանը» շարունակում է քարոզարշավը Շիրակի մարզում«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանդիպումն ընտրողների հետ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքումՄեր նկատմամբ արշավը չի դադարում, ԿԸՀ-ն պետք է պաշտպանի մեր շահերը. Էդմոն ՄարուքյանՓոփոխության ժամանակն է․ արի՛, քվեարկի՛ր, կատարի՛ր ճիշտ ընտրությունՈւժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Մարալիկում. Ուղիղ2 միլիոն դրամ` 4-րդ երեխայի համար. անվճար բնակարան` 5-րդ երեխայի համար. փոփոխությունը գալիս է. Գոհար ՂումաշյանՄի՛ թող, որ ուրիշները որոշեն քո փոխարեն․ հունիսի 7-ին ընտրի՛ր ուժեղ ՀայաստանըՎաղը ժամը 19:30-ին, բոլոր արցախցիները պետք է լինեն Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում. Ռոման ԵրիցյանԱրևային վահանակները կարող են անձրև առաջացնել. կլիմայական մոդելը ցույց է տվել խոշոր արևային ֆերմաների ազդեցությունը
Հասարակություն

Ինչպես կոտրվեց կայացած, հաղթանակներ կերտած բանակի ողնաշարը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անկախ պետություն լինելու համար կարևոր է ունենալ պաշտպանական ուժեր, որոնք կկարողանան պահպանել երկրի անվտանգությունը և կանխել թշնամական հարձակումները։ Բացի արտաքին պաշտպանության ոլորտից, բանակը հաճախ ներգրավվում է նաև ներքին անվտանգության ապահովման գործում՝ աջակցելով արտակարգ իրավիճակների կառավարմանը, տարերային աղետների դեպքում փրկարար աշխատանքներին և այլ հատուկ գործողություններին։

Մյուս կողմից էլ՝ հզոր բանակային ուժեր ունենալու հանգամանքը մեծ դերակատարություն է ունենում նաև դիվանագիտական հարթության վրա հարցեր լուծելու տեսանկյունից։ Ուժեղ բանակ ունեցող երկիրը միջազգային ասպարեզում ավելի ազդեցիկ է, կարող է պաշտպանել իր շահերը և կանխել քաղաքական ու ռազմական ճնշումները։ Եվ բազմաթիվ են այն դեպքերը, երբ զինված ուժերի հնարավորությունների ցուցադրության միջոցով հնարավոր է եղել պայմաններ թելադրել ու պայմանավորվածություններ ձեռք բերել։ Հատկապես այս հանգամանքն ավելի ցայտուն է դառնում վերջին շրջանում, երբ միջազգային հարաբերություններում ավելի է կարևորվում ուժի գործոնը, ու պետություններն սկսել են ահռելի ներդրումներ կատարել բանակաշինության ոլորտում և հատուկ ուշադրություն դարձնել պաշտպանության և ռազմարդյունաբերական ոլորտներին։

Սակայն բանակաշինությունը հեշտ գործ չէ, այն պահանջում է ռազմավարական մոտեցում, երկարաժամկետ պլանավորում, տարիների հետևողական աշխատանք ու ռեսուրսների արդյունավետ կառավարում։ Առավել դժվար է հատկապես զրոյից պաշտպանական համակարգ ստեղծելը։ Օրինակ՝ նորանկախ Հայաստանի Հանրապետության համար լուրջ մարտահրավեր է եղել հիմքերից սկսած բանակի ստեղծումը։ Պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի զինված ուժերը կազմավորվել են բավականին բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական դաշտում Խորհրդային Միությունը ապրում էր իր գոյության վերջին ամիսները՝ փլուզման շրջանը, իսկ տարածաշրջանում սկսվել էր միջէթնիկական, տարածքային պատերազմ հայերի և ադրբեջանցիների միջև։

Եվ եթե չլիներ այն ժամանակվա Հայաստանի ղեկավարության նվիրվածությունը և հետևողականությունը, ոչ միայն կազմավորված բանակ չէինք ունենա, այլև ի վիճակի չէինք լինի դիմագրավել արտաքին սպառնալիքներին և հաղթանակներ կերտել։ Ուզենք թե չուզենք, նրանցից որևէ մեկին ընդունենք թե չընդունենք, սիրենք թե չսիրենք, սակայն իրականությանը պետք է նայել ազնվորեն և նշել, որ բանակաշինության գործում անուրանալի ներդրում են ունեցել Հայաստանի երեք նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, բնականաբար՝ Վազգեն Սարգսյանը, Սեյրան Օհանյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, Միքայել Հարությունյանը, Գուրգեն Դալիբալթայանը, Յուրի Խաչատուրովը և այլն։ Անունների շարքը կարելի է երկար շարունակել։ Բնականաբար, այդ մարդկանց շարքում նաև իրենց առանձնահատուկ տեղն են զբաղեցնում նրանք, ովքեր հանուն հայրենիքի իրենց կյանքն են զոհել։ Բայց բանակաշինությունը ստատիկ չէ, այն պետք է կարողանալ ժամանակի ընթացքում պահել մարտունակ։ Ու ժամանակ կար, երբ Հայաստանը տարածաշրջանում ուներ ամենամարտունակ զինված ուժերը։ Իհարկե, չենք ասում, որ նախկինում բանակը զերծ է եղել տարբեր թերություններից ու արատավոր բարքերից, ամենևին, բայց կերտվում էր իրապես ամուր, մարտունակ բանակ, որը երաշխավորն էր թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ապահովության, անվտանգության և... խաղաղության: Իսկ այսօր... Այսօր ամբողջովին հակառակ գործընթացին ենք ականատես լինում, երբ 2018 թվականի իշխանափոխությունից հետո տարիներ շարունակ հետևողականորեն թիրախավորվում է մեր բանակը։

Դրա շրջանակներում էր, որ գործող իշխանությունները քրեական հետապնդումների շարք սկսեցին այն գործիչների ու սպաների նկատմամբ, ովքեր կանգնած են բանակաշինության հիմքերում կամ մեծ ներդրում են ունեցել բանակի զարգացման գործում։ Ու փոխանակ առկա թերությունները վերացվեին, բանակը հռչակվեց «թալանի օջախ», իսկ սպաները՝ «թալանչիներ»։ Մյուս կողմից էլ՝ ունենք մի իրավիճակ, երբ ռազմական ոլորտի պրոֆեսիոնալիզմը և փորձը հաշվի չի առնվում։

Բանակի վարկաբեկման արդյունքում բանակային ծառայությունը ոչ միայն գրավիչ չէ, այլև վանող է։ Դրա դրսևորումներից մեկն էլ այն է, որ բազմաթիվ պրոֆեսիոնալներ չեն ցանկանում շարունակել իրենց ծառայությունը կամ հեռացվում են աշխատանքից, իսկ դիլետանտներից ու կոնֆորմիստներից շատերը, որոնք պատրաստ են հլու-հնազանդ կատարել իշխանությունների հրահանգները, կտրուկ առաջխաղացում են արձանագրում։ Բանակի ինստիտուցիոնալ հիմքերի խարխլումը կատարվեց Արցախյան պատերազմի ժամանակ, երբ զինված ուժերի մակարդակն իջեցվեց կամավորական ջոկատների մակարդակի, երբ հրահանգվում էր քաղաքապետերի ու գյուղապետերի գլխավորությամբ ջոկատներ ձևավորել ու մեկնել Արցախ՝ կռվելու։ Սպառազինության ձեռքբերման ու կիրառման հարցին իշխանությունները ևս մատների արանքով էին նայում։ Արդյունքում պատերազմի ժամանակ ունեցանք դեպքեր, երբ մեր սպառազինությունն առանց հրթիռների էր, հնացած ու ի վիճակի չէր խնդիր լուծել։ Հենց այդպես էլ հաղթանակներ կերտած բանակի ողնաշարը կոտրվեց։

Այս պարագայում նույնիսկ վիրավորական է հնչում մի «կարկառուն» քպականի այն հայտարարությունը, թե ինքը Վազգենի գործն է շարունակում, երբ ինքը Վազգենի կառուցած բանակը վարկաբեկող իշխանության մաս է կազմում պարզապես։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում