Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանԶինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԱրդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԱռանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան«Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան «Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանԳիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Արևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռելու» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Կուռթանի բնակիչը` Ուժեղ Հայաստանի անդամների հետընտրական այցի մասինԿան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան Քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ուշացած արդարադատություն. բանավեճԳագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցումԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. հարցումԲնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ ԱվանեսյանՄիամտություն է կարծել, թե ՔՊ-ի պատգամավորները կմիավորվեն ընդդիմության հետ. Աննա ԿոստանյանԻշխանությունը բոլորիս աչքի առաջ անարդար ձևով յուրացրեց ընտրություններում ԲՀԿ-ի քվեները. Մենուա ՍողոմոնյանԸնտրություններից հետո վերադարձել ենք Ստեփանավան, տեղում լսելու՝ ինչ խնդիր լուծենք քաղաքի համար․ Նարեկ ԿարապետյանՆավթի գներն աճել են Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՄենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանՈսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանՍրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՀայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

«Սա ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ իշխանությունները շարունակում են ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավորության և ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության ռևերանսները, փորձագետներն ահազանգում են հնարավոր վտանգների մասին: Իսկ որքա՞ն արագ այս վտանգներն իրական դառնալու պարագայում դրանց հետևանքներն իր վրա կզգա մեր հանրությունը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նշում է՝ կենսական նշանակություն ունի ԵԱՏՄ-ի հետ տնտեսական փոխգործակցությունը մեր երկրի սոցիալ-տնտեսական համակարգի համար: «Հարվածը կենսական նշանակություն ունեցող ուղղության վրա որևէ կերպ չի կարող պատճառաբանված լինել, եթե բացառենք իշխանության նեղ քաղաքական շահը, այսինքն՝ իրենց նեղ քաղաքական շահից բխող ինչ-որ ռևերանսներ են անում, բայց դա բացարձակապես կապ չունի մեր իրական կայուն զարգացման շահերի հետ: Ի՞նչ են առաջարկում դրա դիմաց: Ոչինչ: Մեր ժողովուրդը անմիջապես կզգա սոցիալական և տնտեսական հետևանքները: Այս իշխանության օրոք գրեթե կրկնապատկվել է մեր տնտեսական կախվածությունը նույն ԵԱՏՄ անդամ երկրներից, այսինքն՝ կենսական այդ նշանակությունը մոտավորապես երկու անգամ ավելացել է իրենց օրոք, իսկ փոխգործակցությունը ԵՄ անդամ կամ զարգացած այլ երկրների հետ՝ Միացյալ Նահանգներ և այլն, ըստ էության, էապես նվազել է: Գրեթե երկու անգամ էլ այդտեղ ունեցել ենք նվազում: Ի՞նչն էր խանգարում վարել այնպիսի արտաքին և ներքին տնտեսական քաղաքականություն, որ լիներ հակառակը: Խոստացել էին դիվերսիֆիկացնել մեր արտաքին տնտեսական հարաբերությունները: Դիվերսիֆիկացումը նշանակում է՝ նախ՝ որքան ներուժ ունի, թող աճի ԵԱՏՄ-ի հետ մեր փոխգործակցությունը, որովհետև դա օգուտ է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուն և հավաքական մեր տնտեսությանը: Մյուս կողմից՝ թող զարգանար դա, բայց ավելի արագ զարգացնեին փոխգործակցությունը Եվրամիության անդամ երկրների հետ: Ինչո՞ւ է նախորդ տարի էապես կրճատվել Հայաստանի արտահանումը դեպի ԵՄ, ինչո՞ւ է կրճատվել ապրանքաշրջանառությունը: 40 տոկոսով կրճատվել է մեր արտահանումը դեպի Միացյալ Նահանգներ, սա ինչի՞ հետևանք է: Սա նվազագույնը ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը:

Ստացվում է, որ մեր երկիրը կարող է հմտորեն փոխգործակցել տնտեսական տարբեր կառույցների հետ՝ հանուն Հայաստանի տնտեսության զարգացման: Այդ դեպքում ինչո՞ւ են մշտապես ընտրում «կամ-կամ»-ի տարբերակը: «Այս խնդրահարույց՝ «կամ-կամ»-ի մոտեցումը մեր օրակարգ, մեր երկիր է բերվել այս իշխանությունների օրոք: Տեսեք՝ հարևան Վրաստանը, չլինելով ԵԱՏՄ անդամ-երկիր, նույնիսկ ունենալով կոնֆլիկտային հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ, 2022 թվականից սկսած՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, կարողացավ ամբողջապես յուրացնել մեր տարածաշրջանի համար դրական գործոնները: Ճարպկորեն, առաջնորդվելով իր երկրի ազգային շահով՝ կարողացավ միայն այդ գործոնով ապահովել երկնիշին մոտ և ավելի տնտեսական աճ, գրեթե այն չափով, որքան Հայաստանի Հանրապետությունը, որը ԵԱՏՄ անդամ երկիր է և համարվում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը: Նա նաև շարունակեց իր փոխգործակցությունը մնացած աշխարհագրական ուղղություններով: Սա դասական օրինակ է մի քանի կիլոմետր հեռու գտնվող պետության:

Ի՞նչն էր խանգարում, որ ԵԱՏՄ հնարավորություններից օգտվելուց զատ, հատկապես, որ տնտեսական մեր այս ակտիվությունն էապես ավելացել էր, որի հետ, ի դեպ, այս իշխանությունները կապ չունեն, դա կապիտալացնեին մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի ուղղությամբ, այսինքն՝ այնպես անեին, որ ծառայեր աշխարհագրական այլ ուղղություններով տնտեսական փոխգործակցությանը, զարգացմանը և ներդրումներին: Ի վերջո, միայն առևտուրը չէ: Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա, այդ թվում՝ ուղղակի ներդրումները դուրս են գալիս, այսինքն՝ ավելի քիչ են եկել, քան գնացել են, փաստացի «փախչում» է կապիտալը: Այստեղ եթե դրական ցուցանիշներ ենք ուզում, կրկին վերցնում ենք Ռուսաստանի Դաշնությունը, մոտ 50 մլն դոլարի չափով ունեցել ենք օտարերկրյա ներդրումների զուտ հոսքի աճ: Հիմա սա է իրավիճակը: Եթե չեն կարողանում անվտանգային միջավայր ապահովել, նաև տնտեսական անվտանգության տեսանկյունից Ամերիկայի Միացյալ Նահանգների օտարերկրյա ուղղակի ներդրումները մեր երկրում պաշտպանել, դրա մեղավորը Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությո՞ւնն է:

Ենթադրենք, արտադրողն արտահանում է ռուսական շուկա իր կամայական արտադրանքը, կարողանում է այն վաճառել ԵԱՏՄ շուկայում, ի՞նչն է իրեն խանգարում իր վաճառքի աշխարհագրությունն ու ծավալը մեծացնել: Դա տնտեսամետ տրամաբանություն է: Արտահանողներն աշխատում են, արտադրում, որ շատ վաճառեն, շատ շահույթ ստանան: Եթե կա մի տեղ, որտեղ կարող են ավելի շատ վաճառել իրենց արտադրանքը, ինչո՞ւ պիտի չվաճառեն: Բայց հիմա եղածը, երբ դնում են հարվածի տակ, այն էլ այս աշխարհաքաղաքական, նաև տնտեսական անվտանգության լուրջ մարտահրավերի պարագայում, ի՞նչ պատասխան են հետո տալու ջերմոցային տնտեսություններին: Մեր արտահանման քառորդ մասից ավելին գնում է այդ շուկա, դա լուրջ թիվ է, այսինքն՝ նախորդ տարվա ընդամենը տասն ամսվա ընթացքում ունեցել ենք երեք միլիարդ դոլարից ավելի արտահանում, դա մոտավորապես նույն ժամանակահատվածի ՀՆԱ-ի էական մասը՝ մոտ 14 տոկոսն է կազմում: Խոսում եմ միայն արտահանման մասին: Ներմուծման մեջ էլ ունենք ստրատեգիական նշանակության ապրանքներ: Դրանք էներգետիկ ռեսուրսներն են, պարենային անվտանգության ապրանքները: Որտե՞ղ են գտել այդ այլընտրանքները կամ հնարավորությունները, որ այսպիսի անվարժ շարժումներ են անում՝ առանց այն էլ այս փխրուն տնտեսական իրավիճակում»,-նշում է մեր զրուցակիցը:

Իսկ հնարավո՞ր է, որ այս կերպ տեղ է բացվում ադրբեջանական գազի և թուրքական ապրանքների համար: Գուցե դրա՞նք են այլընտրանքները: «Ո՞ր Ադրբեջանի, այն Ադրբեջանի, որը ցեղասպանության ենթարկեց Արցախի Հանրապետության ժողովրդին և բռնի տեղահանեց, այն Ադրբեջանի, որը օկուպացրել է Հայաստանի Հանրապետության 200 քառակուսի կիլոմետր սուվերեն տարածքները, սպառնում է ամեն օր նոր ներխուժմամբ և նոր ռազմական էսկալացիայով, թե՞ այն Ադրբեջանի, որը տարիներ շարունակ ռազմատենչ իր հռետորաբանությամբ և գործողություններով նաև ողջ ծավալով շրջափակել է մեր տնտեսական համակարգն իր ավագ գործընկերոջ՝ Թուրքիայի հետ միասին: Որևէ մեկը մտածում է, որ թուրքադրբեջանական տանդեմը, ունենալով ռազմական դոմինանտություն այս տարածաշրջանում, երկարաժամկետ իր ծրագրերի մեջ տեղավորո՞ւմ է զարգացող Հայաստանի Հանրապետությունը: Ճիշտ հակառակը: Նրանց որևէ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագիրը, եթե վերաբերում է տարածաշրջանին, սկսվում և ավարտվում է Հայաստանի ինքնիշխանության վերացմամբ, հայ ժողովրդի բնաջնջմամբ: Պետք է որևէ կերպ հակադրվես մարդկային ու պատմական տրամաբանությանն ու պատմական արդարությանը, որպեսզի նման պնդումներ անես, որովհետև իրականությունը բոլորովին այլ է»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում