Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Նարեկ Կարապետյանը հրապարակում է ադրբեջանական ծրագրի փաստաթղթերըՈչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն․ Էդմոն ՄարուքյանՀորոսկոպ. Հունիս ամսվա աստղագիտական ​​իրադարձությունները Կամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգան… Բազմամարդ հանրահավաքից հետո Ուժեղ Հայաստանը շարունակում է իրազեկման արշավը ԳյումրիումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» ասուլիսը Գյումրիում Գիշերային ակումբի տնօրենի հետ վիճшբանելուց հետո մի խումբ տղամարդիկ կnտրել են ակումբի մուտքի դուռն ու սրահի գույքըԵս հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զենքի շուկաները մեր առջև բացվեցին․ Նիկոլ ՓաշինյանԻ՞նչ եմ զգում. ցավ. Արտետան՝ ՉԼ եզրափակիչում կրած պարտության մասին Ինչպես է Նարեկ Կարապետյանը շփվում Վարդանանց հրապարակում հավաքված գյումրեցիների հետ Բյուրականի դպրոցի տնօրենը ՔՊ-ի հավաքին մարդ է հավաքում (ձայնագրություն )Գյումրի, Ուժեղ Հայաստան, լուսանկարներ Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառումՍպիտակից մինչև Ալավերդի․ քննարկվել են քաղաքացիներին հուզող հարցերը․ Գագիկ Ծառուկյան Գերմանացիները մշակել են արևային վահանակները քողարկելու միջոց արդյունավետության նվազագույն կորստով. Դրանք նման են մարմարի, աղյուսի և կղմինդրիՄեկ անձի շոուի վերջը. ինչպե՞ս ներդնել իրական պառլամենտարիզմ Հայաստանում․ Էդմոն Մարուքյան Հայեր ջան սա ընտրություն է ճշմարտության և կեղծիքի միջև․ Տաթևիկ Կարապետյան Փոփոխությունները գալիս են Ուժեղ Արևածագ ու Ուժեղ Ծաթեր՝ Սամվել Կարապետյանի հետՈւժեղ Հայաստանում գերակայելու է մարդու իրավունքը․ Արամ ՎարդևանյանԱնկեղծ ժպիտներ ու ջերմ ողջույններ. Գյումրին դիմավորեց Նարեկ ԿարապետյանինԱՄՆ-ի նոր հարձակումը Խաղաղ օվկիանոսում. ամերիկյան արշավի զոհերի թիվը գերազանցել է 200-ըԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանումԼեփ-լեցուն Վարդանանց հրապարակը վանկարկում է` Սամվել՜ վարչապետԻրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակիՀայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի Սամվել Կարապետյանը մինչև օրս կալանավորված է Ադրբեջանի պահանջով. Արամ ՎարդևանյանԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանում. Նարեկ ԿարապետյանԻրանի բանակը հայտնել է Քեշմ կղզու երկնքում թռչող Orbiter անօդաչուի ոչնչացման մասինՆերդրումներ ենք բերելու, որ Գյումրին դառնա միջազգային տուրիստական հանգույց. Սամվել ԿարապետյանBlue Origin հրթիռի պայթյունը բարդացրել է ԱՄՆ-ի՝ Լուսին վերադառնալու ծրագրերը․ PoliticoԷստոնիան Ռուսաստանի հետ սահմանին տեղադրել է առաջին սարքերը, որոնք հայտնաբերում և հետևում են անօդաչու թռչող սարքերին«Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման». Հրաչյա ՌոստոմյանՖրեդի Մերկուրիի չհրապարակված լուսանկարները իր «գաղտնի դստեր» հետ վերջ կտան վեճերին Թրամփը երրորդ անգամ դավաճանեց դիվանագիտությունը․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին Ուժեղ Հայաստան դաշինքը Գյումրիում է«Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը հրավիրում են հանրահավաքիՊետք է այնպես անենք, որ 50 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքվի. ՓաշինյանՄայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար «Բարսելոնան» հայտարարել է Էնթոնի Գորդոնի տրանսֆերի մասին․ պաշտոնական «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ԳյումրիումԵթե թաքցնելու բան չունեք, ներկայացրե՛ք նոր Սահմանադրության նախագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքըՀայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ալավերդիում էՆարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին. Ռուբեն ՄխիթարյանՃակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Ռուբեն Մխիթարյանի սենսացիոն հայտարարությունը Արթիկում
Քաղաքականություն

Իսկ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են. եթե այդ ամենը հանրաքվե անելով լիներ.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության վերջին նիստում ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, ավելի ճիշտ է ասել՝ ազդարարեց Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկը: Կարճ ասած՝ Փաշինյանը հայտարարեց, որ «իրական Հայաստանը» ցանկանում է ու պետք է անդամակցի Եվրամիությանը:

Այն, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մոլորեցնում, եթե կուզեք՝ ցանկանում է հիմարացնել հանրությանը, ակնհայտից էլ ակնհայտ է:

Փաշինյանն ինքն էլ հրաշալի գիտի, որ Եվրամիությանն անդամակցելու ցանկության մասին իր բազմագալար հայտարարությունը փուչ է, դրա համար էլ «ապահովագրվում» է՝ նշելով նաև հետևյալը. «Այս որոշումը բառիս բուն իմաստով ԵՄ անդամակցություն չի նշանակում: Դա կարող է լինել միմիայն հանրաքվեի ճանապարհով»:

Եթե Եվրամիությանն անդամակցելը զուտ այդ միությանն անդամակցել ցանկացող երկրներում հանրաքվե անելով լիներ, հիմա գիտե՞ք քանի երկիր էր անդամակցել: Այսինքն, օրինակ՝ արդեն մի 30-40 տարի դեպի ԵՄ «ընթացող» Թուրքիան ոչ մի կերպ գլխի չէր ընկնում, էլի, նման հանրաքվեներ անցկացնել ու, առանց կոշիկները մաքրելու, մտնել ԵՄ: Ու, թեկուզ 50 հատ հանրաքվե անցկացնի այս կամ այն երկիրը, դրանից դեռ չի հետևում, որ այն ԵՄ անդամ կդառնա: Եվրամիության նեղ դռան մոտ բավականին տպավորիչ հերթ է: Ու Հայաստանն այդ հերթում ամենևին էլ դռան մոտերքում չէ, ոչ էլ՝ մեջտեղում, այլ՝ այնպես, հերթի պոչամասում պիտի տեղ գրավի: Ու հարցն այն է՝ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են, թե՞ գլխներիս տակ փափուկ բարձ են դնում:

Բայց դա դեռ մի կողմ: Այսպես կոչված՝ «Եվրաքվեի» ստորագրահավաքին Փաշինյանի սրտացավ վերաբերմունքը վկայում է այն մասին, որ, ըստ ամենայնի, այդ նախաձեռնությունը ոչ մի կերպ ինքնաբուխ չէր, այլ կազմակերպվել էր փաշինյանական իշխանության ուղիղ հանձնարարությամբ:

Սա՝ առաջինը:

Երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե առաջին անգամ է նման նախաձեռնություն դրսևորվել: Սա բացահայտ սուտ է, քանի որ 2023-ին, ու դա հանրահայտ է, համապատասխան ստորագրահավաք իրականացրեց «Հայաքվե» նախաձեռնությունը:

Երրորդը՝ Փաշինյանն ասաց, թե չեն կարող (կամ՝ ո՜նց կարող են) 50 հազար մարդու կարծիքն անտեսել: Այստեղ անհնար է առանց դասական արձագանքի. «Իյա՜, իրո՞ք»: Այդ պարագայում հապա ինչպե՞ս է, որ նույն Փաշինյանն ու իր ՔՊ-ն բացարձակապես անտեսեցին ավելի քան 50 հազար, իսկ իրականում՝ մոտ 70 հազար մարդու կարծիքը, որ միացել էին «Հայաքվեի» ստորագրահավաքին:

Չնայած, տրամաբանորեն միանգամայն հասկանալի է, թե Փաշինյանն ինչու է անտեղյակ ձևանում «Հայաքվեի» պահով: Նախ՝ «Հայաքվեն» Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությամբ նախատեսված առաջին քաղաքացիական և օրենսդրական նախաձեռնություն-ստորագրահավաքն էր: Բայց, որ շատ ավելի էական է, տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիները այդ օրենսդրական նախաձեռնությամբ նպատակ ունեին քրեականացնել (քրեական պատիժ սահմանել) Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը: Իսկ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած (նույնն է՝ Արցախն ուրացած) Նիկոլ Փաշինյանը, հասկանալի է, ոչ մի ցանկություն չունի դրա համար քրեական պատասխանատվության ենթարկվելու:

Ի դեպ, առանց սոցհարցման էլ կարող ենք ասել, որ ՀՀ մոտ 2 միլիոն քաղաքացի ցանկանում է, որ Փաշինյանն առնվազն հեռանա վարչապետի պաշտոնից: Ինչպե՞ս է որ երկու միլիոնի կարծիքը նա անտեսում է:

Վերադառնանք Եվրամիությանն անդամակցելու փաշինյանական թարմ, ի լրումն՝ արկածախնդրական ու մանիպուլ յատիվ դրսևորմանը: Ինչո՞ւ մանիպուլ յատիվ: Թեկուզ հետևյալ պարզ պատճառներով. ա) հանրաքվեով ԵՄ անդամ չեն դառնում, բ) Եվրամիությունում ոչ ոք Հայաստանին չի սպասում, գ) Հայաստանը ոչ մի պարամետրով (ժողովրդավարական, դատական, սոցիալական, տնտեսական, օրենսդրական, անվտանգային, կրթական և այլն) չի համապատասխանում Եվրամիության չափանիշներին, իսկ Փաշինյանի իշխանավարման շրջանում դրանցից մղոններով է հեռացել: Ու, ընդհանրապես, Եվրամիությանն անդամակցելու թեկնածու համարվելու (ընդգծում ենք՝ թեկնածու) համար Հայաստանը դեռ երկար ու երկար տարիներ պիտի փթերով «բագետ ու պարմեզան» ուտի:

Առհասարակ, եթե Փաշինյանն ու իր կառավարությունը, զուտ իրենց խմբային շահերից ելնելով, այնքան են տարվել հանրությանը ստերով կերակրելու և հերթական անգամ մոլորեցնելու «գործով», որ «շուստրավատներով» փորձում են համոզել, թե հանրաքվեով հնարավոր է ԵՄ անդամ դառնալ, ապա հանրությանը մնում է կամ ձերբազատվել ստախոս ու աղետաբեր իշխանությունից, կամ էլ... հերթական անգամ «կտցել» նետված «եվրակուտը» ու այդպես մոլորյալ ու հպարտ... գնալ նոր ընտրությունների, լավ՝ հանրաքվեի ու հերթական անգամ... երազախաբվել՝ ծանր հետևանքներով:

«Խաղաղության խաչմերուկը», բնականաբար, տապալվեց, ինչի վկայությունն են թեկուզ Ալիևի՝ Հայաստանն «արևմտյան Ադրբեջանի» վերածելու բացեիբաց սպառնալիքները: Ու Փաշինյանը գործարկեց նախապատրաստած «պլան Բ»-ն, այսինքն՝ «Եվրաքվեի» փուչիկը:

Ի լրումն ամենի, եթե Հայաստանը նույնիսկ անդամակցի Եվրոպական միությանը, իսկ ավելի ստույգ՝ եթե առանց անդամակցելու հեռանա ԵԱՏՄ-ից, ապա դա նշանակում է, որ բնական գազ, միջուկային վառելիք, ցորեն պետք է այդուհետ գնի «եվրոպական» գներով՝ մի քանի անգամ ավելի թանկ: Ըստ որում, շատ մեծ հարց է, թե որևէ մեկը Հայաստանին վաճառելու ցորեն կամ գազ կունենա՞:

Ամենի՛ց կարևորը:

Փաշինյանն, անկասկած, հրաշալի գիտակցում է, որ Հայաստանը ԵՄ անդամ չի դառնալու: Այդ դեպքում ինչո՞ւ է նա նման փուչ հայտարարություն անում: Ո՞րն է նրա բուն նպատակը: Ցավոք, դա նույնպես ակնհայտ է, եթե ոչ՝ ակնբախ. ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին Փաշինյանի քաղաքական հայտարարության առանցքային նպատակը Ռուսաստանի ու նաև Իրանի հետ թշնամանալն է: Ըստ որում, գիտակցաբար դա արվում է նույն իշխանության կողմից թուրք-ադրբեջանական սպառնալիքների ուժգնացմանը նպաստելուն զուգահեռ:

Ու միանգամայն բնական էր, որ Ռուսաստանից կոշտ արձագանքները չուշացան: Այստեղ արդեն հանրության, երկրի ազգային ուժերի ու շրջանակների կողմնորոշվելու պահն է: Կա՛մ մենք բոլորս գիտակցում ենք պահի լրջությունն ու նաև մեր պատասխանատվությունը և ձերբազատվում ենք արկածախնդրական մարմնաշարժումներով Հայաստանի պետական նավն անընդմեջ ժայռերին հարվածելու տանող այդ աղետաբեր վարչախմբից, կա՛մ էլ «քաղաքականությամբ չզբաղվելով»՝ լայն փակված աչքերով գնում ենք հերթական ապառաժն առճակատ խոյահարելու:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում