Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ՆԱՏՕ-ում հույս ունեն հաջորդ տարի համաձայնեցնել Հայաստանի հետ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթըՎեգանական սննդակարգը կարող է օգտակար լինել երեխաների համար, բայց կա մի խնդիր․ ՀետազոտությունNissan-ը նոր ավտոմեքենա է պատրաստում Վրաստանն Ադրբեջանի հետ քննարկել է նոր անցակետի կառուցման հարցը Հնդկաստանում արագընթաց ուղևորատար գնացքը մահացու վրաերթի է ենթարկել ասիական յոթ վայրի փղերի«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կրկին տաքսու ղեկին է ու շարունակում է ոչ սովորական ձևաչափով շփվել քաղաքացիների հետԱլլա Պուգաչովայի նոր երգն անվանել են «Ռուսաստանին ուղղված ևս մեկ մարտահրավեր» Ես դեռ կարծում եմ, որ «Արսենալը» Պրեմիեր լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտն է․ Ռունի Հայաստանում իրականացվել է առաջին ռոբոտային վիրահատությունը Բելգիայում թանգարանից գողացել են Նապոլեոնին պատկանող մատանին Խոստմանս համաձայն, մեծ շուքով նշեցինք Հայրենական մեծ պատերազմի հերոս լեգենդար Պետրոս Արտաշեսի Պետրոսյանի ծննդյան 102-րդ տարելիցը. Մհեր ԱվետիսյանՊետք է մոռանանք այս խաղը. Մխիթարյանը մեկնաբանել է կիսաեզրափակչում «Բոլոնիայից» կրած պարտությունըԷջմիածնի ճակատամարտը. խայտառակությունը ադրբեջանական բենզինով չի լվացվի. Էդմոն ՄարուքյանՇերը չի ծերանում. երկրպագուները զարմացած են լեգենդի տեսքից Կարգալույծ սարկավագի հուսահատ խոստովանությունը Սա պատերազմի սկիզբ չէ, սա վրեժխնդրություն է․ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» թիրախներինՀարկերի մասին. Հրայր ԿամենդատյանԵկեղեցու դեմ պայքարում Փաշինյանի ձախողումները համատարած են․ Ավետիք ՉալաբյանԹուրքիան դեռ գործուն քայլեր չի անի սահմանը բացելու համար ՔՊ-ն մաքրելու է թեկնածուների կեսին Ոչ ոք չի հավատում Փաշինյանին ու իր ԱԱԾ-ին Ադրբեջանական բենզինը՝ իշխանական օլիգարխի լցակայաններում «Մոլ»-ի երեսպաշտություն ՔՊ-ականների կողմից Գիտությունը սարքել են կրթական համակարգի ծառան․ Ավետիք ՔերոբյանԽելացի մարդիկ այսպիսի Հայաստանում այլևս տեղ չեն ունենա․ Ատոմ ՄխիթարյանԱդրբեջանը չունի այնքան նավթ, որ Հայաստանին մատակարարի․ Արմեն Մանվելյան «Լատվեներգո». Բալթիկ երկրներում արևային էլեկտրակայանների մասնաբաժինը աճել է մինչև 26%Ո՞վ է տվել հրամանը. Голос АрменииՀանքարդյունաբերության ոլորտը Հայաստանի տնտեսության ինքնատիպ շարժիչ ուժն է. Վարդան Ջհանյան Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի նախագիծը՝ գերմանական SPIEGEL-ի ուշադրության կենտրոնում Իշխանությունը Եկեղեցու հարցում անցել է բոլոր կարմիր գծերը․ Դավիթ ՍարգսյանՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածում ներկայացված պնդումների վերաբերյալ300 մլրդ դրամով վերջին 7 տարիների ընթացքում արտաքին պարտքի տոկոսային ծախսն ավելացվել է և որևէ արժեք չի ստեղծվել․ Նաիրի ՍարգսյանԵրկու ամսվա ապօրինի կալանքից հետո ազատ արձակվեց «ՀայաՔվեի» Գյումրու կառույցի անդամ Կարուշ ՀովեյանըՀրայր Կամենդատյանը խոսում է թուրքական մոդելի մասինՄայր Աթոռն անվերջ պաշտպանել չենք կարող. «գրոհը» պետք է տեղափոխել ՔՊ-ի դաշտ, Փաշինյանին հեռացնել․ Չալաբյան Իջևանի մանկապարտեզը հերթականն է, որը կառուցվեց Ազգային բարերար Սամվել Կարապետյանի ներդրմամբԻշխանությանը փոխելու համար խոշորանալ է պետք․ ի՞նչպես դա անել․ Մարուքյան Եկեղեցին կարող է լինել միայն առաջին քայլը․ ի՞նչն է լինելու հաջորդըԵկեղեցու հարցը թուրք-ադրբեջանական շահերի ստվերումԲազմաշերտ զարգացման հեռանկարները՝ անհանգստացնող լրջագույն վտանգների ֆոնին. «Փաստ» «ՔՊ-ի իշխանազրկման պարագայում հնարավոր է պետության անկումը կասեցնել և զարգացման նոր սերմեր ցանել». «Փաստ» Որ խնդրարկուն տանից լինի, միջամտողները երդիկից էլ կներթափանցեն. «Փաստ» ՀՀ իշխանություններն ու որոշ մոլորված հոգևորականներ պետք է հրաժարվեն իրենց մտքից. «Փաստ» Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի հերթական ձախողումը. «Փաստ» «Ռուբինյանն իմ սուրճ դնողն է եղել». «Փաստ» Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ» Ես չեմ բացառում պшտերшզմի հնարավորությունը Վենեսուելայի հետ. Թրամփ 54-ամյա բնակիչը հողամասում թմրամիջոց էր պահում
Հասարակություն

«Լոս Անջելեսից տարհանել են Սան Դիեգո, իսկ առանց հսկողության տները թալանվում են»․ ի՞նչ իրավիճակ է Կալիֆորնիայում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գրեթե մեկ շաբաթ Լոս Անջելեսում շարունակում են խոշոր հրդեհները, առնվազն 24 մարդ է զոհվել, իսկ 13 մարդ անհետ կորած է համարվում։ Ավերվել է ավելի քան 12300 շենք, որոնց շարքում են դպրոցները, եկեղեցիները, բնակելի մարդկանց տները։ Ըստ ամերիկյան ԶԼՄ–ների՝ հրդեհների ընդհանուր մակերեսը գերազանցել է 16 հազար հեկտարը։

Իսկ տեղահանվածների թիվը կազմոմ է մոտ 153 հազար։  Լոսանջելեսաբնակ Տաթև Հակոբյանը, ով տեղահանվածներից մեկն է, MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ իր ընտանիքը ստիպված տեղահանվել է։

«Մեր ընտանիքի մի մասը բնակվում է Գլենդելում, իսկ ես իմ ամուսնու հետ մոտ էինք հրդեհավտանգ շրջանին, երկու օր առաջ մեզ ասացին, որ պետք է տարհանվենք, տարհանվել ենք և ապաստարան են տրամադրել Սան Դիեգո քաղաքում»,– նշեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ այժմ իրավիճակը Լոս Անջելեսում ավելի հանգիստ է։ «Այսօր արդեն կարողացել ենք հետ վերադառնալ մեր բնակարան, չնայած դեռ հրդեհները շարունակվում են, սակայն, բարեբախտաբար, մեր տանը ոչինչ չի եղել, իսկ հրդեհը մեր շրջանից հեռվացել է»,– նշեց նա։

Մի քանի օր առաջ ամերիկյան ԶԼՄ–ները գրում էին, որ Կալիֆորնիայում հարյուրավոր գողեր թալանում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակ․ արդյո՞ք դա ճիշտ նորություն է։ «Շատ են ասում դրա մասին, և, որպես այստեղի բնակիչ, անգամ համոզված եմ, որ թալանվում են, մասնավորապես, լավ թաղամասերի տները։ Ասում են՝ ոստիկանությունն այժմ ոչինչ չի կարող անել, քանի որ տարածքները հրդեհավտանգ են, ոստիկանությունը զբաղված է մարդկանց օգնելով, նշում են, իհարկե, որ ձերբակալվածներ կան տարբեր հանցագործությունների համար, և անգամ գողություն իրականացնելու»,– ասաց մեր զրուցակիցը։

Ինչպես հայտնում են ամերիկյան ԶԼՄ–ները, չորեքշաբթի երեկոյան քամին կուժեղանա, ինչը կարող է էլ ավելի բարդացնել աշխատանքը։

Իսկ MediaHub-ը շարունակում է հետևել իրադարձություններին, մենք տեղեկացնում ենք զարգացումների մասին։

Մարիաննա Արամյան

Հետևեք մեզ՝ այստեղ