Վրեժ Գասպարյանն ու իր կինը ժառանգություն են ստացել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ազգային Ժողովի նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանը նախորդ տարի 15 միլիոն դրամով բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք է ձեռք բերել: Ինչպես տեղեկանում ենք Գասպարյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2015 թ. տարեկան հայտարարագրից՝ նա այն ստացել է ժառանգության կարգով:
Գասպարյանի տարեկան դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 41 միլիոն դրամ և 39 հազար ԱՄՆ դոլար: Իսկ տարեկան եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից և կազմել 7 միլիոն 169 հազար դրամ:
Նրա կինը՝ Լաուրա Նավասարդյանը, նույնպես նախորդ տարի ժառանգության կարգով անշարժ գույք է ստացել: Բայց ի տարբերություն ամուսնու՝ նա ժառանգել է երկու բնակարան և մեկ նոր կառուցված շինություն՝ ընդհանուր 11 միլիոն դրամ արժեքով:
Պաշտոնյայի կնոջ դրամական միջոցները 2015 թ. ավարտին կազմել են 2 միլիոն 500 հազար դրամ, 70 հազար ԱՄՆ դոլար և 85 հազար եվրո, որպես եկամուտ է նշվել 489 հազար դրամ կենսաթոշակը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: