Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանԶինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԱրդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԱռանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան«Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան «Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանԳիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Արևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռելու» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Կուռթանի բնակիչը` Ուժեղ Հայաստանի անդամների հետընտրական այցի մասինԿան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան Քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ուշացած արդարադատություն. բանավեճԳագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցումԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. հարցումԲնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ ԱվանեսյանՄիամտություն է կարծել, թե ՔՊ-ի պատգամավորները կմիավորվեն ընդդիմության հետ. Աննա ԿոստանյանԻշխանությունը բոլորիս աչքի առաջ անարդար ձևով յուրացրեց ընտրություններում ԲՀԿ-ի քվեները. Մենուա ՍողոմոնյանԸնտրություններից հետո վերադարձել ենք Ստեփանավան, տեղում լսելու՝ ինչ խնդիր լուծենք քաղաքի համար․ Նարեկ ԿարապետյանՆավթի գներն աճել են Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՄենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանՈսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանՍրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՀայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Սիրիական զարգացումների նոր երանգները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բաշար ալ Ասադի իշխանության անկումով ռուսական և իրանական դիրքերի թուլացման արդյունքում Սիրիայում լուրջ վակուում է առաջացել։ Եվ այն ուժը, որը կլցնի այդ վակուումը, կկարողանա գերակա դիրքեր զբաղեցնել Սիրիայում և ուժեղացնել իր դիրքերը տարածաշրջանում։
 
Փաստացի «Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբավորումը իր վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի տարածքի մեծ մասը։ Իսկ այս խմբավորման ղեկավար Աբու Մուհամմադ ալ Ջուլանին, որը ժամանակին կապեր ուներ «Ալ Քաիդա» և «Իսլամական» պետություն ահաբեկչական խմբավորումների հետ, փիառի միջոցով վերաբրենդավորում է իրեն, որպեսզի միջազգային հանրության համար որպես ղեկավար ընդունելի լինի։ Եվ նա արդեն իսկ ընդունելի կերպար է դառնում արևմտյան երկրների համար, որոնցից մի քանիսն արդեն սկսել են բացել իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները Սիրիայում։ ԵՄ- ն ևս հայտարարել է, որ մտադիր է վերաբացել Դամասկոսում գտնվող իր դեսպանատունը։
 
Իսկ Վաշինգտոնը հետ է կանչել Սիրիայի փաստացի նոր առաջնորդ Ալ Ջուլանին ձերբակալելու համար շուրջ տասը տարի առաջ 10 միլիոն դոլարի պարգևատրման առաջարկը: Նրա հետ հանդիպել է նաև ամերիկացի դիվանագետների պատվիրակությունը, որի ժամանակ էլ քննարկվել են ապագայի հետ կապված մի շարք հարցեր։ Ականատես ենք լինում, որ ԱՄՆ-ի կողմից վերաբերմունքի մեծ փոփոխություն է տեղի ունենում։
 
Բայց «Հայաթ Թահրիր ալ-Շամի» վերահսկողության տակ գտնվող տարածքում մասնատվածությունը շարունակում է մնալ խնդրահարույց։ Երկրի հարավային հատվածը փաստացի ղեկավարվում է երկու ստորաբաժանումների կողմից՝ «Սիրիական ազատ բանակի» և «Հարավային օպերացիոն սենյակի» կողմից։ «Սիրիական ազատ բանակը» բաղկացած է ինչպես իսլամական, այնպես էլ աշխարհիկ տարբեր խմբերից, որոնց ուղղակիորեն աջակցում է Թուրքիան։ Տեղեկություններ կան, որ այս խմբավորմանը նաև ԱՄՆ-ն է աջակցում։ «Հարավային օպերացիոն սենյակը» տարբեր խմբավորումներից բաղկացած կոալիցիա է, որը ներառում է աշխարհիկ, իսլամիստական խմբեր, ինչպես նաև դրուզներից բաղկացած աշխարհազորային ուժեր: Այս երկու խմբավորումները դաշնակցել են «Հայաթ Թահրիր ալ Շամի» հետ որոշակի նախապայմաններով՝ հաշվի առնելով, որ «Հայաթ Թահրիր ալ Շամն» անկարող է միայնակ կառավարել Սիրիայի ընդարձակ տարածքները։ Սիրիայում կառավարման բարդությունը պայմանավորված է նաև երկրի էթնիկ խայտաբղետությամբ։ Ալևիները կենտրոնացած են ափամերձ շրջաններում, դրուզները մեծամասնություն են կազմում ծայր հարավում, իսկ քրդերը բնակվում են հյուսիսային մասում։ Կրոնական առումով մեծամասնություն են կազմում սունիները, սակայն զգալի թիվ են կազմում շիաները, ալևիները և քրիստոնյաները։ Իսկ Սիրիայի կենտրոնական և արևել յան հատվածը անապատ է, քաղաքները և բնակավայրերը քիչ են այստեղ, և գրեթե ոչ մի ռազմավարական կետ չկա՝ ռազմական առումով հենարան դարձնելու համար: Ու հարց է, թե ինչպես են տարբեր խմբերը համագոյակցելու միմյանց հետ, երբ Սիրիան ծայրահեղ կերպով բևեռացված է, քանի որ քաղաքացիական պատերազմի ստեղծած քաոսի պարագայում տարբեր խմբավորումներ նաև միմյանց դեմ էին կռվում։
 
Խնդիր է նաև այն, թե ինչպիսի պետություն պետք է կառուցվի, քանի որ աշխարհիկ պետությունը այս տարածաշրջանում այլ կերպ է ընկալվում և նույնականացվում է բռնապետության հետ, ու Ասադի իշխանությունը ևս նույնականացվում է աշխարհիկ համակարգի հետ, դրա համար էլ որոշակի արաբ սունիների խմբեր ձգտում են իսլամական պետության ստեղծմանը։
 
Մյուս կողմից՝ ամբողջ Սիրիայի տարածքում իշխանությունը վերցնելու համար «Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբավորումը պետք է գործ ունենա երկու այլ կարևոր խմբավորումների հետ։ Դրանցից է Սիրիական ազգային բանակը, որը փոքր հատվածներ է զբաղեցնում երկրի հյուսիսում և Թուրքիայի լուրջ աջակցությունն է վայելում` հասանելիություն ստանալով նաև թուրքական ժամանակակից սպառազինություններին։ Ու Սիրիական ազգային բանակի հիմնական գործը քրդերի դեմ կռվելն է։ Պատահական չէ, որ երբ «Հայաթ Թահրիր ալ Շամը» շարունակում էր իր հաղթարշավը դեպի Դամասկոս, Սիրիական ազգային բանակը շարժվում էր դեպի արևելք՝ դեպի Մամբիչ, որպեսզի հետ մղի քրդական ուժերին։
 
Իսկ Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերն են։ Նրանց հիմնական աջակցություն է ցույց տալիս մի կողմից՝ ԱՄՆ-ը, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը։ Թերևս այս իրողությունը պայմանավորված է նրանով, որ ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ Ռուսաստանին անհանգստացնում է այն հանգամանքը, որ Սիրիայում Թուրքիայի դիրքերը շատ են ուժեղացել։ Դրանով էր պայմանավորված, որ իր տարեվերջյան ասուլիսի ժամանակ Պուտինն անդրադարձավ նաև Սիրիայի քրդերի թեմային՝ նշելով, որ քրդերը լուրջ կռվողներ են։ Այդպիսով, ըստ էության, նա մեսիջ էր հղում Թուրքիային։
 
Ժամանակի ընթացքում էլ ամերիկացիներն են էական աջակցություն տրամադրել քրդերին, որպեսզի նրանք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ կռվեն, ինչի արդյունքում էլ քրդական ուժերին հաջողվեց մեծ թվով շրջաններ վերցնել իրենց վերահսկողության ներքո՝ Եփրատից արևելք ընկած գրեթե ողջ տարածքը։ Իսկ վերջին շրջանում Սիրիայի դեմոկրատական ուժերն արդեն նոր առաջխաղացում ունեցան՝ անցնելով Եփրատի արևմտյան ափի հատված և իրենց վերահսկողության տակ վերցրեցին Դեր Զոր քաղաքը։
 
Սակայն քրդերի կողմից աստիճանական առաջխաղացումը սկսել է մեծապես անհանգստացնել Թուրքիային, որը տարիներ շարունակ պայքարել է իր արևել յան տարածքներում քրդական սեպարատիստ շարժումների դեմ։ Պետք է նկատի ունենալ, որ Թուրքիայի համար քրդական հարցը արտաքին քաղաքական առաջնահերթություն է՝ հաշվի առնելով, որ Թուրքիայում 20 միլիոնից ավելի քրդեր են ապրում։ Անկարայում կարծում են, թե Սիրիայի դեմոկրատական ուժերը Քրդական աշխատավորական կուսակցության մի ճյուղն են, որը կարող է անկայուն իրավիճակ ու անկախական ձգտումներ հրահրել նաև Թուրքիայի քրդական շրջաններում։ Դրա համար էլ այն հռչակում են որպես քրդական ահաբեկչական կազմակերպություն։ Ուստի Անկարան «Հայաթ Թահրիր ալ Շամին» մղում է Սիրիայի դեմոկրատական ուժերի դեմ՝ մանավանդ նկատի ունենալով այն հանգամանքը, որ քրդական ուժերի կողմից վերահսկվող տարածքներում մեծ թվով արաբներ են ապրում։
 
Ինչ վերաբերում է Թուրքիայի նպատակներին, ապա փորձագետները երկու տարբերակի մասին են նշում՝ կա՛մ Թուրքիան ամբողջական ներխուժում է իրականացնելու Սիրիական Քուրդիստան, կամ էլ նոր բուֆերային գոտի է ձևավորում, որի արդյունքում իր վերահսկողության տակ գտնվող երկու բուֆերային գոտիները միավորվում են։ Ու վերջին տարբերակն ավելի հավանական է համարվում։
 
ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում