Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան»
Հասարակություն

Լույսի խնդիր գյուղերում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բավական է մի թեթև քամի, ևԿոտայքի մարզի մի շարք համայնքներ մնում են առանց լույս: Հացավան համայնքի բնակիչները «Փաստ» օրաթերթի հետ զրույցում դժգոհեցին հոսանքի մատակարարումից։

Նրանց խոսքով՝ հաճախակի հոսանքազրկումները խաթարում են մարդկանց բնականոն կյանքի ընթացքը: Խնդրի մասին բարձրաձայնել են բազմիցս: Մեր զրուցակիցները հայտնեցին, որ ՀԷՑ–ին և այլ պատկան մարմիններին ուղղված բոլոր դիմում–բողոքները մնում են անպատասխան: Իսկ հաճախակի կրկնվող հոսանքազրկումները դառնում են կենցաղային տեխնիկաների խափանման պատճառ, ինչն էլ ավելի է զայրացնում նրանց:

Գեղադիր, Ողջաբերդ և Հացավան գյուղերին սպասարկող Գառնիում տեղադրված ենթակայանը 60–ական թվականներին է տեղադրվել։ Այն արդեն շարքից դուրս է եկել և չի ծառայում: Նոր ենթակայանի տեղադրումը գյուղացիներն անհրաժեշտություն են համարում:

«Բոլորն էլ նույն պատասխանն են տվել՝ ֆինանս լինելու դեպքում ենթակայանի հարցը կլուծվի: Պետք է Գեղադիր գյուղում նոր ենթակայան կառուցվեր, տեղը հատկացվել է, բայց շինաշխատանքները դեռ չեն կատարվել: Երևի, սպասում են ֆինանսավորմանը»,– ասացին նրանք:

Նույն ենթակայանից օգտվող Գեղադիր, Ողջաբերդ համայնքի բնակիչներն էլ են նույն խնդրի առջև կանգնած: Այս գյուղերում նույնպես հոսանքի տատանումները մշտական են դարձել:

ՀԷՑ–ից բողոքում են ոչ միայն այս մարզում: Լոռու մարզի Թումանյան քաղաքի Շամուտ բնակավայրի գյուղացիները շաբաթը 3 օր հոսանք չեն ունենում։Նրանք պատմեցին, որ պատճառն էլեկտրալարերի և էլեկտրասյուների փտած վիճակն է։Մի թեթև շարժումից անգամ Շամուտը հոսանքազրկվում է։ Էլեկտրաէներգիայի հաճախակի տատանումների պատճառով բազմաթիվ շամուտցիների կենցաղային տեխնիկան փչացել է։Մի քանի տարի առաջ ՀԷՑ–ը փորձել է խնդիրը կարգավորել։

Փտած հենասյուները պետք է փոխվեին բոլորովին նոր բետոնե հենասյուներով։ Ծրագիրն այդպես էլ կիսատ մնաց։

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում