Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլԴուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանՀայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգները
Աշխարհ

Սիրիական թնջուկի աշխարհաքաղաքական արտացոլումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սիրիայում մոռացված քաղաքացիական պատերազմը վերսկսվել է, որով պայմանավորված՝ մի շարք մտահոգություններ են առաջ գալիս։ Առաջին մտահոգությունը փախստականներն են։ Սիրիական հակամարտությունը ժամանակակից փուլում ամենամեծ փախստականների ճգնաժամն է առաջ բերել։ Սկսած 2011 թվականից՝ սիրիական հակամարտության սկբնավորումից ի վեր, մոտավորապես 14 մլն մարդ լքել է իր տունը։ Իսկ ռազմական գործողությունների նոր օջախի բորբոքումն իր հերթին նշանակում է փախստականների նոր ալիք։ Մյուս մտահոգությունն այն է, որ Սիրիան վառոդի տակառ է արտաքին ուժերի համար։ Տարբեր երկրներ իրենց ռազմական ուժերն են տեղակայել Սիրիայում։ Ռուսական զինված ուժերը Սիրիայում ռազմաբազա ունեն: Ներկա են նաև իրանամետ զինված աշխարհազորայինները և Հզբոլահի մարտիկները։ Մոտ 900 ամերիկյան զինվորներ են գտնվում Սիրիայում, ինչպես նաև տասնյակ թուրքական զինվորականներ։

Իսկ Սիրիայի երկնքում օպերացիաներ են իրականացնում իսրայելական կործանիչները։ Այս բոլոր միջազգային խաղացողները ներգրավված են սիրիական հակամարտության շրջանակում, և բոլորն էլ այնտեղ ունեն իրենց առանձնահատուկ ստրատեգիական նպատակադրումները։ Ռուսաստանը և Իրանը կռվում են Բաշար ալ Ասադի իշխանության պահպանության համար և ամեն կերպ աջակցում են նրան, իսկ Թուրքիան աջակցում է Ասադի դեմ պայքարող ընդդիմադիր ուժերին։ Արևմուտքը ևս աջակցում է Ասադի իշխանության դեմ պայքարող ուժերին։ Միևնույն ժամանակ, ԱՄՆը թիրախավորում է ծայրահեղական խմբավորումներին։ Այնպես որ, գործ ունենք տարբեր և միմյանց հակասող նպատակադրումների հետ, ինչն էլ Սիրիայում իրավիճակն ավելի պայթյունավտանգ է դարձնում։ Երրորդ մտահոգությունը կապված է «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական խմբավորման հնարավոր վերածննդի հետ։ Պետք է հիշել, թե ինչ գործընթացներ տեղի ունեցան անցած տասնամյակի ընթացքում։

Սիրիական քաղաքացիական պատերազմը հանգեցրեց անկայունության և քաոսի։ Եվ «Իսլամական պետության» ծայրահեղական խմբավորումներն օգտագործեցին այս քաոսն ու անկայուն իրավիճակն առաջխաղացում ունենալու համար։ Տարածքներ վերցնելով իրենց վերահսկողության ներքո՝ այս ահաբեկչական կազմակերպության գրոհայինները հայտարարեցին, թե ստեղծում են խալիֆաթ։ Ու ինչոր մի պահի «Իսլամական պետության» զինյալները վերահսկում էին անգամ Սիրիայի տարածքի մեկ երրորդը՝ տարածելով իրենց ահաբեկչական գործողությունների մետաստազները։ Հենց այս խմբավորման գրոհայիններն էին, որ ավերեցին տարբեր մշակութային ու պատմական կոթողներ։ Հիշենք Պալմիրայի պատմամշակութային կոթողների ոչնչացումը։ Նրանք պայթեցրին Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող` Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին։ Այս խմբավորումն արմատախիլ անելու համար պետք եկավ միջազգային տարբեր ուժերի գործողությունները՝ ներառյալ այս նպատակով կոալիցիայի ձևավորումը։ Բայց երբ Սիրիայում նորից անկայուն իրավիճակ ստեղծվի, ո՞վ կարող է երաշխիքներ տալ, որ «Իսլամական պետությունը» նորից մոխիրներից վեր չի հառնի:

Սիրիայում հակամարտության ծավալումն այլ հետևանքներ ևս կարող է ունենալ։ Օրինակ՝ առաջ բերել նավթի գների բարձրացում, պատճառ դառնալ նոր ռազմական տեղակայումների և այլն։ Այնպես որ, Սիրիայում լարվածության խորացումը կարող է ավելի լայն, նույնիսկ գլոբալ ֆինանսական և անվտանգային հետևանքներ ունենալ։ Ըստ այդմ, շատ կարևոր է վելուծել նաև միջազգային դերակատարների դիրքորոշումները Սիրիայի հարցում։ Երբ 2011 թվականին Սիրիայում հակակառավարական ցույցերը սկսվեցին, Անկարան անմիջապես սկսեց աջակցել ընդդիմադիր ուժերին, որպեսզի տապալի Բաշար ալ Ասադի վարչակազմը։ Թուրքիան հյուրընկալում է սիրիական ընդդիմադիր ուժերի լիդերներին, ինչպես նաև ընդունում 3,6 միլիոն սիրիական փախստականներին։ Հենց փախստականների հարցն էր, որ Անկարան մինչև օրս լծակ է դարձրել, որ Եվրոպայի դեմ կիրառի՝ սպառնալով, թե կթողնի փախստականներին եվրոպական երկրներ տեղափոխվել։

Իսկ Եվրոպան, սարսափած փախստականների նոր ճգնաժամի հնարավորությունից, պարբերաբար ֆինանսական միջոցներ է տրամադրում Թուրքիային։ Բայց Ասադը Էրդողանի միակ հակառակորդը չէ Սիրիայում, Թուրքիան պայքարում է նաև Սիրիայի քրդական քաղաքական և ռազմական խմբավորումների դեմ՝ նրանց համարելով ահաբեկիչներ։ Եվ պատահական չէ, որ այս տարիների ընթացքում Թուրքիան ահաբեկիչների դեմ պայքարի անվան տակ անդրսահմանային գործողություններ է իրականացրել քրդական ուժերի դեմ ու պարբերաբար ներխուժել Սիրիայի ինքնիշխան տարածք։ Ու հիմա Թուրքիան աջակցում է այն ընդդիմադիր գրոհային խմբավորմանը, որին հաջողվել է գրավել Հալեպը։ Եվ կասկած չկա, որ Սիրիայում նման հարձակում սկսելուց առաջ եղել է Թուրքիայի համաձայնությունը։Անկարան փորձում է օգտվել անսպասելիության հանգամանքից։

Պարզ է, որ Ռուսաստանի և Թուրքիայի շահերը հակասում են Սիրիայի հարցում։ Երբ այդ երկրում քաղաքացիական պատերազմ սկսվեց, ռուսներն անմիջապես սկսեցին սպառազինություն ու խորհրդականներ ուղարկել կառավարական ուժերին օգնելու համար։ Իսկ արդեն 2015 թվականին Ռուսաստանն ուղիղ միջամտեց իրավիճակին և ավիահարվածներ հասցրեց ընդդիմադիրների դիրքերին, ինչն Ասադի դրությունը բավականին թեթևացրեց։ Պատահական չէ, որ հենց այդ ժամանակ Թուրքիան խոցեց ռուսական ռազմական կործանիչը։ Ու քանի որ ռուսական ուժերը մնացին Սիրիայում, ապա Մերձավոր Արևելքում Ռուսաստանը ձեռք բերեց կարևոր հենակետ, իսկ Թուրքիան Սիրիան դիտարկում է իր ազդեցության գոտու համատեքստում։ Եվ ներկայում քննարկման առարկա է դարձել նաև այն թեման, որ Հալեպի գրավման համատեքստում փորձ է կատարվում Ռուսաստանի ուշադրությունը շեղել Ուկրաինայից և ավելի մեծ լարվածության մեջ պահել ռուսական զինված ուժերին, ինչը ձեռնտու է նաև Արևմուտքին։ Սիրիայում մեծ շահեր ունի նաև Իրանը, որի պրոքսի ուժը՝ Հզբոլահը, քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո կռվում էր Սիրիայի բանակի հետ մեկտեղ։

Միաժամանակ, Իրանը հավաքագրում էր նաև շիա մարտիկների Պակիստանից, Աֆղանստանից ու Իրաքից։ Եվ հատկապես այս մարտիկների ներգրավվածությունը առանցքային նշանակություն ունեցավ Սիրիայի բանակի հաջողության հարցում։ Նրանք իրենց հետ բերեցին նաև նոր փորձ ու սպառազինություն։ Ինչ վերաբերում է Հզբոլահին, ապա այս կազմավորումը հիմա կենտրոնացած է Իսրայելի ուղղությամբ, և ժամանակավոր հրադադարի պայմաններում, երբ պետք է վերականգնել ուժերը, այս կազմավորման մարտիկները ստիպված են լինելու կրկին ներգրավվել Սիրիայում ընթացող ռազմական գործողություններում։ Այնպես որ, Ասադն ունի ռուսական օդային ուժերի և Իրանի ցամաքային ուժերի աջակցության կարիքը։ Բայց կանխատեսումները ցույց են տալիս, որ ընդդիմադիր ուժերի համար դժվար կլինի երկար դիմադրել բանակին, որին միաժամանակ աջակցում են Ռուսաստանն ու Իրանը։ Չնայած այն հանգամանքին, որ Հալեպը գրաված ընդդիմադիր խմբավորումը ներկա պայմաններում շատ լուրջ հաջողության հասնելու շանսեր չունի, սակայն կարող է Ասադի ու նրա արտաքին աջակիցների համար խնդիրներ ստեղծել, քանի որ թուրքամետ ուժերին դուրս հանելը ժամանակ է պահանջելու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում