Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ինքնիշխանության ոտնահարումը «պոզով–պոչով» չի լինում Team-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Բագրատաշենում Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըԹիմային մարզաձևերի զարգացումը Կյանքը բարդացնում են ու ասում՝ ձեզ համար է. Ցոլակ ԱկոպյանԱՄՆ-ը հաստատում է՝ Թուրքիան ներգրավված է «Թրամփի ուղուն» Իրանը կոշտ զգուշացում է արել Հայաստանին Արևային էլեկտրակայանը կարող է խթանել կենսաբազմազանությունը Սովորածը պետք է տարածել բազմապատկման էֆեկտով, և ամենքի դերը շատ մեծ է այդ գործընթացում. Էդմոն ՄարուքյանԻնչու է Արցախի հանձնումը մեծագույն հանցանք մեր ժողովրդի դեմ, և չի կարող որևէ կերպ արդարացվել. Ավետիք ՉալաբյանՊետության պատասխանատվությունը և արվեստագետի ազատությունը. որտե՞ղ է սահմանըՎաշինգտոնյան հուշագրի գինը․ ով է իրականում տուժում Երբ խնդիրը ճիշտ ես դնում, լուծում միշտ էլ կա. Գագիկ ԾառուկյանԵրբ քաղաքական իշխանությունը հարձակվում է Եկեղեցու վրա Հայաստանի ընտրություններում ռումինա-մոլդովական սցենարի վտանգի մասին. «Փաստ» Աշխատաշուկայի՝ անուշադրության մատնված խորացող խնդիրները. «Փաստ» Երբ մտավորականները լքում են հանրային հարթակը, միջակությունը ժառանգում է իշխանությունը. «Փաստ» Հայաստանը դարձնել Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս. «Փաստ» Ի՞նչ լուծում կարող է լինել ստեղծված փակուղային իրավիճակում. «Փաստ» Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ» Հայաստանը մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը. «Փաստ» Փաշինյանի հեռացման «ճանապարհային քարտեզն»՝ ըստ Էդմոն Մարուքյանի. «Փաստ» Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ» Նիկոլն ուզում է Տրդատի պես հիվանդանալ և դառնալ եկեղեցու հիմնադիրՀաղորդում հանցագործության մասին․ Հրաչ Բարսեղյան Արցախի կորուստը վարչախմբի ձախողման ուղիղ հետևանքն էր․ Ավետիք ՉալաբյանԹեհրան–Մոսկվա–Երևան․ ձևավորվող նոր առանցք՝ Եվրասիայում Հայաստանում շուրջ 10 հազար աշխատատեղ, իսկ աշխարհի այլ երկրներում 40 հազար աշխատատեղ ստեղծած ու բարեկեցություն բերած մարդու թիմին ժողովուրդը հենց այդպես էլ պիտի ընդունի․ Ալիկ ԱլեքսանյանՄինչ Փաշինյանն ու նրա նախարարները զբաղված են անձնական որակավորումներ տալով, մենք զբաղված ենք աշխատանքով և մարդկանց մասին հոգ տանելով. «Մեր ձևով» Երբ երկիրը կործանման եզրին է, լռելը հանցագործություն է․ Արմեն ՄանվելյանԱնցած շաբաթ - կիրակին Լոռիում. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես կառավարման օբյեկտ. Հրայր Կամենդատյան«Բանակցել է Նիկոլ Փաշինյանը». Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Փաշինյանը միայն աղմկում է. «Մեր ձևով» Կրթության ոլորտը ԶՊՄԿ ուշադրության կենտրոնում է Անվտանգություն պահանջելը խաղաղության սպառնալիք չէ․ Ավետիք ՔերոբյանՍիրտս ու հոգիս քեզ նվիրեմ, Հայաստա ՛ն․ Արսեն Գրիգորյան«Ռուսաստանը նրանց հետ է այս դժվարին ժամանակներում․ որոշել ենք շարունակել աջակցել Լեռնային Ղարաբաղից վերաբնակեցված ընտանիքներին 2026 թվականին ևս». Իգոր Յուրիի Չայկա Ընդդիմադիր դաշտում խորքային զարգացումներ են սկսվել Ucom-ը և Armflix-ը ներկայացրեցին «13 վայրկյան» բազմասերիանոց ֆիլմը Մեր ապագայի տեսլականը ուժեղ Հայաստանն է. Սամվել Կարապետյան Փաշինյանի իշխանությունն ինքն է զոհում ՀՀ ինքնիշխանությունը Հայաստանյան արևմտամետների մեջ կրկին սև կատու է անցել Փաշինյանը կրկին փորձում է պառակտել Հայ Առաքելական Եկեղեցին իր տիրադավ քահանաներով. Էդմոն ՄարուքյանԻսրայելում սկսվում է արևային էներգետիկայի հեղափոխություն Փաշինյանը սկզբում Կաթողիկոսին մեղադրում էր կուսակրոնության ուխտը խախտելու մեջ, ապա նրան որակեց որպես լրտես, իսկ այժմ էլ մեղադրում է Եկեղեցում «ապականոնական վիճակ» ստեղծելու համար․ Սուրենյանց «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը հանդիպեց երիտասարդների հետՊետության խորթ զավակը. ինչպե՞ս կառավարել մշակույթի համակարգըԹշնամու կողմից վարվող հիբրիդային պատերազմի արդյունքում մեր իսկ բերանով սկսում ենք քննարկել իրենց թեզերը․ Էդմոն Մարուքյան Մենք ամեն ինչ պետք է անենք, որ թոշակները բարձրացվի 50 տոկոսով. Հրայր Կամենդատյան
Տնտեսություն

ԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմը՝ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի գլխավորությամբ մասնակցեց Հրանտ Դանիելյանի «Իմ սիրտը Կապանում է» նկարների ցուցահանդեսին

Կապանա տան գեղանկարիչների փաղանգում Հրանտ Դանիելյանը մնայուն տեղ ունի։ 1970-ականների կեսերից պարբերաբար կազմակերպվել են արվեստագետի գեղանկարների անհատական  ցուցահանդեսներ, մասնակցել է նաև խմբակային ցուցահանդեսների։ Դեկտեմբերի 4-ին Հրանտը կդառնար 64 տարեկան։ Բայց, ցավալիորեն, երեք տարի առաջ հրաժեշտ տվեց երկրային կյանքին։

Արվեստագետին հիշատակի տուրք էր Կապանի Ժամանակակից արվեստի թանգարանում՝ նրա ծննդյան տարեդարձի օրը բացված «Իմ սիրտը Կապանում է» խորագիրը կրող ցուցահանդեսը, որին մասնակցում էին մարզի Կապան, Քաջարան, Մեղրի, Սիսիան, Տեղ համայնքների ղեկավարներ Գևորգ Փարսյանը, Մանվել Փարամազյանը, Խաչատուր Անդրեասյանը, Հովսեփ Առաքելյանը, Դավիթ Ղուլունցը, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ղեկավար կազմը՝ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի գլխավորությամբ, հանրության տարբեր խավերի ներկայացուցիչներ, նրա արվեստի երկրպագուներ։

Բացման խոսքով հանդես եկավ գեղանկարիչ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը, ով մասնավորապես ասաց․ «Յուրաքանչյուր ստեղծագործող մարդ, ով գործունեություն է ծավալում մեր մարզում, արժանի է գնահատանքի։ Այսօրվա ցուցահանդեսը կրում է «Իմ սիրտը Կապանում է» խորագիրը, որովհետև հայրս ամբողջ կյանքում ստեղծագործել, արարել և ժառանգություն է թողել Կապանին նվիրված բազմաթիվ ստեղծագործություններ։ Սա ևս Կապանի ու Սյունիքի ճանաչելիությունը բարձրացնելու մի ճանապարհ է։ Շնորհակալ եմ բոլորիդ»։

Գեղանկարչի արվեստի մասին գնահատանքի խոսք ասաց Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը, գեղանկարչի մյուս որդին՝ Արամ Դանիելյանը երախտագիտություն հայտնեց համայնքային իշխանություններին՝ ի դեմս համայնքապետ Գևորգ Փարսյանի, ցուցահանդեսի կայացմանը նպաստելու համար։

Այնուհետև ցուցահանդեսի այցելուները ծանոթացան Հրանտ Դանիելյանի կտավներին, որ նա արարել է կյանքի վերջին երկու-երեք տարվա ընթացքում։ Դրանցում հայրենի եզերքի հանդեպ սեր կար, ջերմ վերաբերմունք և քնքշություն։ Առաջին անգամ այս կտավները ցուցադրվել են 2022-ին՝ Երևանում՝ Հայաստանի նկարիչների միությունում, հաջորդ ցուցադրությունները կլինեն Գյումրիում, Ռուսաստանի Դաշնությունում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Եվրոպայում։

2025 թվականի գարնանը նախատեսվում է բացել Հրանտ Դանիելյանի տուն թանգարան՝ Մելիք Ստեփանյան 10 հասցեում, որտեղ նա ստեղծագործել է մոտ 30 տարի, և շատ կապանցիների համար արդեն իսկ սիրված վայր էր դարձել...