Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ինչ պետք է պատրաստ լինի հայ մարդը սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը պաշտպանելու համար․ Ավետիք Չալաբյան Չի կարող հայ կոչվել նա, ով ուրանում է հայի ինքնությունն ու պատմությունը․ Ավետիք ՔերոբյանԱհա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ․ Նարեկ ԿարապետյանԻրանի քաղաքակրթության վերացման սպառնալիք շանտաժը հոդս ցնդեց․ Հրայր ԿամենդատյանԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր Կամենդատյան18 արդարների գործով դատական նիստի օրը հայտնի էԻնչ ենք մենք առաջարկում արդյունաբերության բնագավառում․ Հրայր Կամենդատյան Խոսքը՝ գործի փոխարեն, թե՞ գործը՝ խոսքի փոխարեն. ընտրության առաջ կանգնած հասարակությունըԴատարկ տներ, կորած սուբսիդիաներ․ Տավուշում բացահայտվում է գյուղական բնակարանաշինության ծրագրի իրական պատկերըԻսրայելը կոչ է արել ԱՄՆ-ին զիջումների չգնալ Իրանի հարցում․ Axios Թրամփը հայտարարել է, որ իրեն «բոլորովին չի անհանգստացնում» ռազմական հանցագործությունների հնարավոր մեղադրանքըՄի վախեցիր Նիկոլ Փաշինյան․ Ալիկ ԱլեքսանյանՌԴ-ն էներգակիրների մատակարարման հսկայական քանակությամբ հայտեր ունի. Պեսկով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Lexus»-ը Անդրանիկ Քոչարյա´ն, մի տղայիդ ես անդրադարձել, բա մյուս տղայիդ մասին ի՞նչ կասես, որ պատերազմից փախցրել ես․ Նառա ԳևորգյանՑիլով մարդ, մի վախեցիր Կարապետյանից, ինքը քեզ վատ բան չի անելու․ Նարեկ Կարապետյան«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգեց Հարի Մագուայրի հետ պայմանագիրը Ինչպես է շաքարը «կարամելացնում» ձեր մարմինը և արագացնում ծերացումը Փաշինյանի օրոք ադրբեջանցու սապոգը դրվեց Սյունիքի սուրբ հողի վրա․ Անուշ ՄիրզոյանԻշխանության վերջին խաղաքարտը. պատերազմի սարսափը՝ որպես ընտրական տակտիկա․ Էդմոն ՄարուքյանՔՊ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված իջևանցի բժիշկ Միքայել Ադամյանը ՌԴ քաղաքացի է Ես պատրաստ եմ իմ կյանքը տալ հանուն հայրենիքի, ինչպես և 14 միլիոն իրանցիները․ Փեզեշքիան«Կոչումը՝ կին. Ոսկե կոդ 2026»-ի Անահիտ աստվածուհու մեդալը շնորհվել է Ռոզա ԾառուկյանինԱՄՆ-ի և Իսրայելի հետ պшտերազմը դադարեցնելու Իրանի ծրագիրը բաղկացած է տասը կետից. The New York TimesIDBank-ը և Իդրամը՝ «Մաթեմիկ» հասարակական-կրթական կազմակերպության կողքինԸնտրական օրենսգրքի փոփոխությունը չի քննարկվել որևէ կողմի հետ, փոխվում է մեկ անձի, մեկ ուժի ցանկությամբ` ակնհայտ ապօրինի․ Արամ Վարդևանյան«Ես պահում էի հայրիկին ու ինքն էլ չէր կոտրվում». Լիլիթ Թոխատյանը՝ հայրիկի առողջական խնդրի ու բարդ փուլի մասինԱՄՆ-ը կարողացել է վնաuել կամ nչնչացնել Իրանի ավելի քան 155 նավ IDBank-ը՝ ՀԲՄ մարզային համաժողովի մասնակիցՓառաբանելով մայրությունը, գեղեցկությունը և ուժը․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում նշվեց Մայրության և գեղեցկության օրը Կոնվերս Բանկը կրկին արժանացել է STP Excellence Award մրցանակինՌԴ Պերմ քաղաքում դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել էՅունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկովԾանր մարմնական վնաuվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել էԳյումրիում հիմնովին նորոգման կարիք ունեցող մի շարք մանկապարտեզներ կան․ Մարտուն ԳրիգորյանԱմենախոցելի խմբերի պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության օրակարգում․ Արմեն ՄանվելյանՀայկական պետությունը պետք է լինի ամուր, հարատև և ապահով․ Ավետիք ՉալաբյանՔպ քաղաքային իշխանությունը հեռացվելու է․ դրանք պետք է հեռանան մեր կամքով և որոշմամբ․ Հրայր ԿամենդատյանԱրեգա Հովսեփյանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի խոստումներըԱրարատԲանկը Լոռիում՝ բիզնեսի և տնտեսության զարգացման մրցունակ լուծումներովՈրոշում եմ կայացրել միանալ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը. «Հայուհի» կենտրոնի հիմնադիր (տեսանյութ) Ընտրական օրեսնգիրքը փոխվում է ընտրություններից 2 ամիս առաջ` ժողովրդավարության բաստիոնում. Աշոտ ՄարկոսյանԻ՞նչ փոխվեց, որ ընտրություններից 2 ամիս առաջ որոշեցիք ընտրական օրենսգիրք փոխել. Ալիկ Ալեքսանյանը՝ Նիկոլ Փաշինյանին Եթե դուք հետևեիք Սամվել Կարապետյանի հորդորին և օր առաջ ավարտեիք պատերազմը, կփրկվեր 3,500 հայորդու կյանք. Նարեկ ԿարապետյանՂազախստանը մերժեց Փաշինյանի սադրանքը Փաշինյանը եկեղեցու դեմ պայքարը ներառել է ՔՊ ծրագրում Կհեռացնե՞ն Անդրանիկ Քոչարյանին ՔՊ ցուցակից Շնորհավոր Աստվածածնի ավետման տոնը, Աստվածածնի, որ հանուն մեր փրկության կամովին տարավ Որդու զոհաբերման մեծ տառապանքը. Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա ընտրություններին ժողովուրդն է որոշելու իր ապագան․ Հրայր Կամենդատյան Սիրելի մայրեր, շնորհավոր ձեր տոնը. Թող ձեր կյանքը լցված լինի սիրով, ջերմությամբ և գնահատանքով. Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի բան է նախգիծը, մի բան է փաստը: Երկու տեսանկյունից պետք է մոտենալ բյուջեի նախագծին՝ ինչ է նախատեսվում և ինչպիսին կլինի փաստը, որի ամրագրումը ժամանակի խնդիր է, բայց այսօր ունենք որոշակի նախադեպային պաշար, որը թույլ է տալիս որոշակի ենթադրություններ անելու, եթե ոչ 100 տոկոսանոց ճշգրտությամբ, ապա գոնե ընդհանուր բնութագրական: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը, երբ հարց ենք ուղղում 2025 թ.-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ:
 
«Ե՛վ նախատեսվածի մասով, և՛ նախադեպից եկող ակնկալվող փաստի մասով բյուջեն խնդրահարույց է: Նախատեսվածով մեր բյուջեի հիմքում դրված է բավականին ճշգրտված, համեստ տնտեսական աճ: Ընդ որում՝ համեստ ոչ թե Հայաստանի տնտեսության պոտենցիալի, երկարաժամկետ և կայուն տնտեսական աճի տեսանկյունից, այդ պարագայում մեր տնտեսության պոտենցիալը 4,5-5 տոկոսանոց աճ է ենթադրում, այլ համեստ՝ հաշվի առնելով վերջին տարիների՝ ընդհուպ մինչև երկնիշին ձգտող տնտեսական աճերի հանգամանքը: 2025 թ.-ին ունենք բավականին համեստ նախատեսված տնտեսական աճ, դրան զուգահեռ՝ հարկային եկամուտների, ծախսերի աճ, ընդ որում՝ ծախսերի աճն ավելի արագ, քան բյուջեի եկամուտների աճը, իսկ դա ենթադրում է, որ նախատեսվում է նաև դեֆիցիտի աճ:
 
Հարկային եկամուտները հիմնականում հաշվարկվում են տնտեսական գործունեությունից, տնտեսության իրական հատվածից սպասվող հնարավոր հարկային եկամուտների հիման վրա, այսինքն՝ ինչ գործունեություն, մոտավոր ինչպիսի հավաքագրում է ենթադրում, դրանով նախագծում են, նախատեսում են եկող տարվա հարկային եկամուտները և այլն: Մեր պարագայում խնդիրն այն է, որ հարկային եկամուտների նախատեսված աճը, կարծես թե, առավելապես պայմանավորված է ոչ թե տնտեսության իրական հատվածից ակնկալվող ավելացված արժեքից եկող հարկային եկամուտներով, այլ հարկային վարչարարության խստացմամբ և բավական մեծ խտացմամբ: Ունենք հարկային դրույքաչափերի ավելացում, բավական խստացումներ: Սա տնտեսության համար առանձին խնդիր է: Տնտեսական աճի հիմքում դրված է ավելացված արժեքի ստեղծումը: Հարկային եկամուտներն ավելի բարձր են, առաջանցիկ տեմպերով ավելի առաջ են, հիմքում դրված է քաղաքականությունը, որը ենթադրում է ավելի շատ հարկահավաքում:
 
Իհարկե, այդտեղ օբյեկտիվորեն կարող է լինել նաև ստվերից դուրսբերումը, ստվերի դեմ քաղաքականությունը և այլն: Բայց ունենք 2024 թ.-ի հարկահավաքման նախադեպը, որը թերակատարված է՝ ինն ամիսների, առաջին կիսամյակի տվյալներով հարկերի հավաքման բավականին մեծ թերակատարում ունենք: Կա՛մ այստեղ ունենք ստվերի խնդիր, կա՛մ տնտեսության իրական հատվածում ավելացված արժեքի ձևավորման խնդիր: Երկուսն էլ, կարծես թե, մեզ մոտ կան: Այս պարագայում այնքան էլ կարևոր չէ, թե որն է ավելի գերակա: Մակրոտնտեսական տեսանկյունից երկուսն էլ բավական խնդրահարույց են»,-ասում է Ամիրխանյանը:
 
Հաջորդիվ անդրադառնում ենք ծախսերի և դեֆիցիտի ավելացմանը: «Դեֆիցիտը պետական պարտքի ավելացում է ենթադրում: Պետական պարտքի ավելացումը խնդրահարույց է՝ հաշվի առնելով բյուջեի վրա 2024 թ.ից սկսած պարտքի տոկոսագումարների և մայր գումարների, այն է՝ պետական պարտքի սպասարկման համար տրամադրվող բավական մեծ գումարների բեռը: Դրա հաջորդաբար ավելացումը (2025 թ.-ին մոտավորապես 15 միլիարդի շեմի մասին է խոսքը) էլ ավելի մեծացնում է բյուջեից պետական պարտքի սպասարկման խնդիրները: Բյուջեի այն ծախսերը՝ ահռելի մեծ գումարներ, որոնք պետք է ուղղվեն առողջապահության, սոցիալական և այլ ծախսերին, ուղղվում են պարտքի սպասարկմանը: Գալով պարտքՀՆԱ հարաբերակցության հանգամանքին: Երկու կարևոր հանգամանք կա, որը դրական է ազդել այս ցուցանիշի վրա:
 
Առաջին՝ համախառն ներքին արդյունքի աճը, սա լավ է, բայց խնդիրն այն է, որ այդ ՀՆԱ-ի աճն ապահովվել է ոչ թե տնտեսական կարողությունների ավելացման, այլ արտաքին գործոնների ազդեցությունների հաշվին: Այդ գործոնները թուլանում են, ՀՆԱ-ի հետ կապված խնդիրները առաջիկայում խնդրահարույց են լինելու, ինչն արտացոլված է 2025 թ.-ին նախատեսված 5,6 տոկոսանոց՝ ավելի ցածր տնտեսական աճի թվի ներքո: Երկրորդ գործոնը, որը պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը բերել էր կառավարելի տիրույթ և բավականին լավ ցուցանիշի, դրամի արժևորումն էր արտարժույթի նկատմամբ: Սա ևս որոշակիորեն անկայունության հետ կապված խնդիր ունի, անընդհատ բարձրաձայնում են, ու պարտքը ավելանում է, բայց այստեղ ունենք կառավարելիություն, դա լավ կլիներ, բայց այստեղ ևս որոշակի անկայունություն կա»,-նշում է մեր զրուցակիցը:
 
2025 թ.-ի բյուջեում ամենամեծ մասնաբաժինը սոցիալական ծախսերն են: «Ֆինանսների նախարարը բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ նշել էր, որ սոցիալական ծախսերի ավելացումն առավելապես պայմանավորված է բազային էֆեկտով, այդտեղ որակական փոփոխություն տեղի չի ունենում: Փորձենք պարզ օրինակով ներկայացնել: Չեն ավելանալու թոշակները, նպաստները, աշխատավարձը, այսինքն՝ բնակչության բազային եկամուտները չեն ավելանալու: Ի՞նչ է տեղի ունենում զուգահեռաբար: Բնակչության ծախսերն ավելանում են: 2025 թ.-ից մի քանի ուղղություններով ունենք շոկային թանկացումներ՝ տրանսպորտի թանկացում, հարկային տարբեր խստացումներ, վարչարարություն, որը գուցե առաջին հայացքից թվա՝ բիզնեսին է վերաբերում, բայց ապրանքների ինքնարժեքով և գնաճային դրսևորումներով անդրադառնալու է հասարակության լայն շերտերի վրա, եկամուտների համընդհանուր հայտարարագրման շարունակականություն, որը 2025 թ.-ից վարձու աշխատողներին, այսինքն՝ հանրության ավելի լայն շրջանակներին է ընդգրկում:
 
Հայտարարվում է, որ սա հարկման նպատակ չի հետապնդում, բայց հասկանալի է, որ դրա ներքո նաև հարկման ենթակա գումարներ են լինելու: Փաստն արձանագրում է, որ բնակչության հարկային ծախսերը, բեռն ավելանում են: Այս ծախսերի պարագայում ունենք բազային եկամուտների զրոյական աճ: Թեև սոցիալական ծախսերն առաջին տեղում են, բայց դժվարանում եմ 2025 թ.-ի բյուջեն սոցիալական անվանել: Հատկապես ցածր եկամուտ ունեցող խմբերի պարագայում շատ ավելի լուրջ է լինելու աղքատության հետ կապված խնդիրը: Այստեղ պետք է տարանջատել ոչ թե վիճակագրական, այլ փաստացի աղքատությունը, այդ թվում՝ նաև աշխատող աղքատների որոշակիորեն նոր ձևավորված կատեգորիան, որը մեզ մոտ կա վերջին տարիների ընթացքում»,-հավելում է փորձագետը: Ընդգծում է՝ այս ամենը նախատեսվում է 2025 թ.-ի բյուջեի նախագծով, 2024 թ.-ի բյուջեի նախադեպը թույլ է տալիս որոշակի նախատրամադրություններ ստեղծել, թե ինչ կկատարվի:
 
«2024 թ.-ի բյուջեի նախագծով նախատեսված էր 7 տոկոս տնտեսական աճ: Այդ տնտեսական աճը 2024 թ.-ի համար տարվա վերջին 2-3 ամիսների ընթացքում վերանայվել է դեպի նվազեցում, սահմանվել է 5,8 տոկոս: Սա նախատեսվածի թերակատարում է: Արձանագրվել են հարկային հավաքման թերակատարումներ պետական բյուջեի թե՛ ընթացիկ, թե՛ կապիտալ ծասխերի մասով առնվազն առաջին ինն ամիսների ընթացքում: Այսինքն՝ մի բան է նախատեսվածը, մի բան է դրա կատարումը: Վերջին տարիների պարբերաբար կրկնվող նմանօրինակ խնդիրներն առնվազն իրավունք են տալիս ենթադրելու, որ գործ ունենք ոչ արդյունավետ կառավարման հետ»: Փորձագիտական հանրույթի դիտարկմամբ, 2025 թ.-ին պետությունը «հարկային տեռոր» է իրականացնելու իր քաղաքացիների նկատմամբ, խոսքը Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների մասին է: Ինչո՞ւ են կառավարության քայլերն այսքան կտրուկ դարձել:
 
«Իմ պատկերացմամբ, գործ ունենք խուճապային գործողությունների հետ: Վերջին տարիներին գործ ունեինք դրական շոկերի հետ, որոնց մեկնարկից ի վեր փորձագիտական դաշտի մեր գործընկերները, բոլորս բարձրաձայնում էինք՝ սա շատ լավ է, բայց դա պետք է կապիտալիզացվի, հակառակ դեպքում կլինի շատ վատ: Մեր տնտեսության իրական հատվածում կան մտահոգիչ զարգացումներ, չնայած ունեցանք նաև երկնիշ տնտեսական աճ, գյուղատնտեսությունն անկումային է, առնվազն երկու տարի շարունակ հիմնականում սննդամթերքի և արտահանելի արտադրությունում տարեկան ամփոփիչ անկումային ցուցանիշներ ունենք: Ունենք արտահանման անգամներով աճ, որի 70 և ավելի տոկոսը բաժին է ընկնում վերաարտահանման գործոնով անցնող ապրանքատեսակներին, ունենք իրավիճակ, երբ ֆինանսների նախարարը խոսում է, որ վերաարտահանման գործոնը հանելու պարագայում հայրենական ծագման ապրանքների արտահանումը բացասական է:
 
Եթե արտահանումը բացասական է, ուղղակիորեն խնդիր ունենք արտադրության հետ:Երբ տնտեսությունը փոքր է, և խորությունը մեծ չէ, արտադրության մասշտաբները մեծացնել հնարավոր է միայն մասշտաբի էֆեկտի հաշվին: Մեր նման երկրների պարագայում մասշտաբի էֆեկտն ապահովվում է արտահանման միջոցով: Փոքր երկիր ենք, մեր սպառողները քիչ են, մեր շուկան նեղ է, հետևաբար ավելի շատ արտադրելու համար օդ ու ջրի պես պետք է ունենալ արտահանման շուկաներ: Այս պարագայում, եթե ունենք արտահանման բացասական ցուցանիշ, դա նշանակում է, որ հարվածի տակ է արտադրությունը: Դրա պատճառները ևս խորքային են, գալիս են առնվազն 2-3 տարի առաջվա պրոցեսներից և զարգացումներից հետո, հիշենք հանրային ծառայությունների սակագների թանկացումները:
 
Երբ տնտեսության իրական հատվածում ունենք այսպիսի զարգացումներ, և արտաքին գործոններն էլ չեղարկվում են, ստեղծվում է մի իրավիճակ, երբ բյուջեի կազմակերպման համար իրականացվում են, կարծես թե, խուճապային գործողություններ հարկային վարչարարության տեսքով, ընդ որում՝ ոչ պոպուլ յար գործողություններ: Այս իշխանությունը հայտնի է այնպիսի ձեռագրով, այնպիսի հայտարարություններ և քայլեր անելով, որ եթե նույնիսկ վնասում են, բայց այդ պահին պոպուլ յար են և հանրությանն ականջահաճո, իրականացնում են: Հիմա տպավորություն է, որ անգամ ոչ պոպուլ յար, բավական խիտ, իրար մոտ գործողություններ են իրականացնում», - եզրափակում է Լիլիա Ամիրխանյանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում