Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանԿյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՖիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանUcom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ» «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ» Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ» ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ» Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ» «Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ» Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանԳագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան
Հասարակություն

Աղմկոտ սպանության գործով մեղադրյալը Թուֆենկյան հյուրանոցի շինարարներից է եղել. մանրամասներ

Armtimes.com-ը գրում է.

Սեպտեմբերի 14-ին Երեւանի կենտրոնում՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալ 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանի կալանավորումը վերահաստատվել է:

Հիշեցնենք, որ դեպքից հետո նրա, Ալբերտ Բլբուլյանի, Արմեն Կարադավիդովի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Ռաֆիկ Խաչատրյանը հայտնաբերվել էր սեպտեմբերի 22-ին՝ Կոտայքի մարզում:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 7-րդ կետով՝ (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն), ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) մասով, ինչպես նաեւ ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք կրելը, փոխադրելը, կամ պահելը):

Այս մասին մեր զրույցում ասաց Ռաֆիկ Խաչատրյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը: Ի պատասխան մեր հարցին Ֆարմանյանն ասաց, որ իր պաշտպանյալն իրեն մասնակի է մեղավոր ճանաչում. բայց իրականում ոչ թե այդ մեղադրանքի շրջանակներում, այլ՝ միայն մասնակցության մասով, որ եղել է դեպքի վայրում:

Ռաֆիկ Խաչատրյանը մանրամասն ցուցմունք է տվել եւ հայտնել, որ հետախուզման մեջ գտնվող Ալբերտ Բլբուլյանի եւ Արմեն Կարադավիդովի հետ մոտ հարաբերությունների մեջ է եղել: Մեկ տարի է, ինչ ծանոթացել են. Ռաֆիկ Խաչատրյանը նրանց պարբերաբար տաքսու ծառայություն է մատուցել: Ըստ Ռաֆիկ Խաչատրյանի ցուցմունքների՝ Արմեն Կարադավիդովը պարբերաբար նրան ներշնչել է, որ Վահագն Աբգարյանի (խոսքը դեպքի օրը հրազենային վիրավորում ստացած ալավերդցի քրեական հեղինակություն Վահագնի մասին է,-հեղ.) սպանությունով վերջ կդրվի շարունակական հանցագործություններին: «Այդ մարդկանց եւ Վահագնի միջեւ պարբերաբար վենդետաներ են տեղի ունեցել: Կարադավիդովը պատմել է, որ Վահագն իր ազգականներին եւ ընկերներին սպանել է. սպանության պատվեր է տվել, Ալավերդին պահում է լարված վիճակում: Նաեւ հայտնել է նրան, որ նման մտադրություն ունի (սպանության հեղ,-), սակայն նրանց ճանաչելով Ռաֆիկ Խաչատրյանի մոտ համոզմունք էր ձեւավորվել, որ նրանք վերջիվերջո չեն կրակելու»,- մանրամասնեց պաշտպան Մարինե Ֆարմանյանը:

Մանրամասները՝  սկզբնաղբյուր կայքում