Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԻշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանԶինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԱրդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԱռանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան«Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան «Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանԳիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Արևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռելու» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Կուռթանի բնակիչը` Ուժեղ Հայաստանի անդամների հետընտրական այցի մասինԿան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան Քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ուշացած արդարադատություն. բանավեճԳագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցումԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. հարցումԲնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ ԱվանեսյանՄիամտություն է կարծել, թե ՔՊ-ի պատգամավորները կմիավորվեն ընդդիմության հետ. Աննա ԿոստանյանԻշխանությունը բոլորիս աչքի առաջ անարդար ձևով յուրացրեց ընտրություններում ԲՀԿ-ի քվեները. Մենուա ՍողոմոնյանԸնտրություններից հետո վերադարձել ենք Ստեփանավան, տեղում լսելու՝ ինչ խնդիր լուծենք քաղաքի համար․ Նարեկ ԿարապետյանՆավթի գներն աճել են Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՄենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն Մանվելյան
Քաղաքականություն

Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեք ամիս հետո կլրանա Ուկրաինայում ռազմական գործողությունների երրորդ տարին։ Այս պատերազմը շարունակում է ողբերգական հետևանքներ ունենալ հատկապես Ուկրաինայի համար։ Այդ երկրի մի շարք հատվածներ ուղղակի ավերակների են վերածվել, տնտեսությունը կազմալուծված է, իսկ երկրի բնակչությունը, ըստ տարբեր գնահատականների, կրճատվել է 10 մլն-ով։ Ուղղակի տասնամյակներ են պետք, որ Ուկրաինան հասնի նախապատերազմյան վիճակին։ Որոշ փորձագետներ անգամ նշում են, որ 100 տարի է պետք Ուկրաինայի վերականգնման համար։ Բայց դեռ հարցական է՝ ինչքան կշարունակվի Ուկրաինայի արյունաքամ լինելը։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա իրականություն չդարձան Արևմուտքի այն ակնկալիքները, որ խիստ պատժամիջոցների սահմանումից հետո Ռուսաստանի տնտեսությունը, չդիմանալով ճնշմանն, ուղղակի քարուքանդ է լինելու, ու Մոսկվան, ի վիճակի չլինելով տնտեսապես շարունակել պատերազմը, ծնկի է գալու Արևմուտքի առաջ՝ ընդունելով արևմտյան պահանջները։
 
Ճիշտ է՝ Ռուսաստանն արդեն տևական ժամանակ տնտեսական խնդիրների առաջ է կանգնած, բայց այդ երկիրը կարողացավ շատ արագ այնպիսի տնտեսական վերափոխումներ իրականացնել ու իր արտահանումը վերաուղղել դեպի ասիական շուկա, մասնավորապես Չինաստան ու Հնդկաստան, որ ռուսական տնտեսության մեջ իրավիճակն ավելի բարվոք է, քան շատ եվրոպական երկրներում։ Ռուսական տնտեսությանը խթան է հաղորդում նաև այն հանգամանքը, որ պատերազմի պայմաններում զարկ է տրվել ռազմարդյունաբերությանը, իսկ այդ հզորությունը պատերազմի ավարտից հետո կարող է օգտագործվել սպառազինությունների արտահանման նպատակով։ Բայց այս պատերազմում կան կողմերի մոտիվացիոն տարաբևեռ ասպեկտներ:
 
Ուկրաինական պատերազմը Ռուսաստանի համար քաղաքակրթական նշանակություն ունի և ինչ-որ տեսանկյունից գոյատևման համար է, քանի որ եթե Ուկրաինան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, և ռուսական պետությունն էլ թուլացավ, ապա կարող է հանգեցնել Ռուսաստանի դիրքերի էական թուլացման։ Իսկ Արևմուտքի համար Ուկրաինայի թեման ընդամենը միջազգային հարաբերություններում սեփական գերակայությունը պահպանելու խնդիր է լուծում։ Բայց եթե պատերազմի սկզբից միակամություն կար Ուկրաինային ամբողջությամբ աջակցություն տրամադրելու հարցում, ապա ներկայում իրավիճակ է փոխվել։ Դոնալդ Թրամփի ընտրությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում ի ցույց է դնում Արևմուտքի ներսում առկա տարաձայնությունները։
 
Խնդիրն այն է, որ կոնկրետ հունվարից իրավիճակ է փոխվելու, քանի որ Թրամփի վարչակազմը ստանձնելու է երկրի ղեկավարումը, իսկ նա խոստացել է, որ կանգնեցնելու է պատերազմը։ Ու, ընդհանրապես, դեռևս քարոզարշավի ընթացքում հանրապետականները՝ Թրամփի ղեկավարությամբ, դեմ էին արտահայտվում Ուկրաինային տրամադրվող միլիարդավոր դոլարների օգնությանը՝ ընդգծելով, որ հարկատուների վճարած այդ գումարները կարող են ուղղվել իրենց պետության համար ավելի անհրաժեշտ ուղղություններով։ Ու պարզ է, որ եթե ԱՄՆ-ը հանկարծ դադարեցրեց Ուկրաինային տրամադրվող օգնությունը, ապա Եվրոպան լուրջ խնդիրների առաջ է կանգնելու, քանի որ եվրոպական երկրների ռազմարդյունաբերությունն ի վիճակի չէ այն չափի օգնություն տրամադրել Ուկրաինային, որ Կիևը կարողանա դիմակայել Ռուսաստանին:
 
Բայդենի վարչակազմը հիմա փորձում է հեռանալուց առաջ շարունակել Ուկրաինային լուրջ օգնություն ցուցաբերել, հնարավոր է՝ վերջին երկու ամիսն օգտագործելու, հնարավոր է՝ Թրամփի բանակցային գործընթացի համար առավել շահավետ հիմքեր ստեղծելու համար, բայց հունվարից լիովին այլ իրավիճակ կարող է լինել։ Ու եթե ԱՄՆ նոր վարչակազմը փոխեց Ուկրաինային աջակցելու հարցում քաղաքականությունը, որպեսզի ճնշում գործադրի Ուկրաինայի վրա Ռուսաստանի հետ համաձայնության գալու հարցում, ապա Եվրոպան ինչքան էլ ցանկանա լրացնել ամերիկյան օգնության բացը, չի կարողանա։ Ուստի, պատահական չէ, որ եվրոպական առաջնորդները հիմիկվանից «փշերի վրա» են՝ հաշվի առնելով այդպիսի զարգացման հավանականությունը, իսկ մյուս կողմից էլ՝ նրանց մտահոգում է Թրամփի վարչակազմի գործողությունների հետ կապված անկանխատեսելիությունը։
 
Բացառված չէ նաև այն տարբերակը, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ուկրաինան ինչ-որ մի տարբերակի հանգեն, որի արդյունքում Եվրոպան, որի շահերը մեծապես շոշափում է ուկրաինական հարցը, կարող է խաղից դուրս մնալ։ Դրա համար էլ եվրոպական երկրների առաջնորդները փորձում են կապի դուրս գալ Ռուսաստանի նախագահի հետ, փորձել որոշակի ճշգրտումներ կատարել ու ցույց տալ, որ իրենք շարունակում են գործընթացի մեջ լինել։ Պատահական չէ, որ մոտ երկու տարվա ընդմիջումից հետո Գերմանիայի կանցլեր Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ ու քննարկել Ուկրաինայում ընթացող պատերազմը։ Սակայն քննադատները, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, այդ զանգն անվանել են Արևմուտքի համերաշխության խախտում, քանի որ դրան կարող են հետևել Ռուսաստանի նախագահին ուղղված՝ այլ եվրոպական երկրների ղեկավարների զանգեր, ինչը խախտում է Ռուսաստանի մեկուսացման հարցում միակամությունը։ Բայց Ուկրաինան ցանկանա, թե չցանկանա, դիվանագիտական հարթության վրա իրավիճակի կարգավորման ուղղությամբ գործընթացի մեկնարկի պարագայում արևմտյան երկրները պարզապես չեն կարող հաշվի չնստել Ռուսաստանի դիրքորոշման հետ։
 
Եվ պատահական չէ, որ Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո Շոլցը հայտարարեց, թե Ռուսաստանի նախագահի տեսակետը Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ չի փոխվել։ Սակայն ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից, քանի որ կան հակամարտության մեջ ներգրավված ուժեր, որոնք շահագրգռված են ռազմական էսկալացիայի շարունակմամբ։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում