Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Ուժեղ Հայաստան» դաշինքը Ազատանում էՆարեկ Կարապետյանը՝ Գյումրու Մուշ թաղամասում քաղաքի բարեկարգման խնդիրների մասինԻսրայելական բանակը վերահսկողություն է սահմանել Լիբանանում խաչակիրների Բոֆոր բերդի նկատմամբ. Իսրայել ԿացՆարեկ Կարապետյանը՝ Գյումրու Մուշ թաղամասում աշխատատեղերի խնդրի մասինԵրկիրը բավական է քանդի. Գյումրիի Մուշ թաղամասի բնակչուհին` Փաշինյանի մասին«Մենք կարճ ժամանակում լուծելու ենք տնակներում ապրողների բնակարանների հարցը»։․ Նարեկ ԿարապետյանԺամանակն է հավաքվելու և միասին գործելու. «Հայաստան» դաշինքի հանրահավաքը ԵրևանումԱյն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ․ ԶելենսկիՇնորհակալ ենք Գյումրու Մուշ թաղամասին՝ ջերմ ընդունելության համար Ընտրությունների երկու հնարավոր սցենարները և դրանց հետևանքները Հայաստանի համար․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանին Գյումրու Մուշ թաղամասում դիմավորեցին մեծ շուքով՝ զուռնա-դհոլով և ավանդական աղուհացովԱՄՆ-ը, Իրանի հետ գործարք չկնքվելու դեպքում, պատրաստ կլինի վերսկսել ռшզմական գործողությունները․ ԹրամփԹուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ Գալիս ենք Գյումրի Ջերմ հանդիպումներ և անկեղծ զրույցներ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՄուշումՄարտկոցով աշխատող ցատկոտող ձի. Ferrari-ի նախկին ղեկավարը պահանջում է պոկել լոգոն նոր անձայն մոդելիցՈւժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից«Ուժեղ Հայաստան» դաշինքը Մուշում էԵրևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Porsche Cayenne»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Sentra»-ն«Վերջիվերջո, մենք բոլորս նույն նավում ենք, և այդ նավի անունը Հայաստան է». Մհեր Ավետիսյան «Չարիք է բացարձակ իշխանություն ունենալը». Մարուքյանը՝ ԳյումրիումՔՊ շապիկով ուսուցիչ և աշակերտ. Բյուրականի դպրոցի տնօրենը կոլեկտիվի հետ մասնակցում է ՔՊ քարոզարշավին Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Նարեկ Կարապետյանը հրապարակում է ադրբեջանական ծրագրի փաստաթղթերըՈչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն․ Էդմոն ՄարուքյանՀորոսկոպ. Հունիս ամսվա աստղագիտական ​​իրադարձությունները Կամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգան… Բազմամարդ հանրահավաքից հետո Ուժեղ Հայաստանը շարունակում է իրազեկման արշավը ԳյումրիումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» ասուլիսը Գյումրիում Գիշերային ակումբի տնօրենի հետ վիճшբանելուց հետո մի խումբ տղամարդիկ կnտրել են ակումբի մուտքի դուռն ու սրահի գույքըԵս հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զենքի շուկաները մեր առջև բացվեցին․ Նիկոլ ՓաշինյանԻ՞նչ եմ զգում. ցավ. Արտետան՝ ՉԼ եզրափակիչում կրած պարտության մասին Ինչպես է Նարեկ Կարապետյանը շփվում Վարդանանց հրապարակում հավաքված գյումրեցիների հետ Բյուրականի դպրոցի տնօրենը ՔՊ-ի հավաքին մարդ է հավաքում (ձայնագրություն )Գյումրի, Ուժեղ Հայաստան, լուսանկարներ Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառումՍպիտակից մինչև Ալավերդի․ քննարկվել են քաղաքացիներին հուզող հարցերը․ Գագիկ Ծառուկյան Գերմանացիները մշակել են արևային վահանակները քողարկելու միջոց արդյունավետության նվազագույն կորստով. Դրանք նման են մարմարի, աղյուսի և կղմինդրիՄեկ անձի շոուի վերջը. ինչպե՞ս ներդնել իրական պառլամենտարիզմ Հայաստանում․ Էդմոն Մարուքյան Հայեր ջան սա ընտրություն է ճշմարտության և կեղծիքի միջև․ Տաթևիկ Կարապետյան Փոփոխությունները գալիս են Ուժեղ Արևածագ ու Ուժեղ Ծաթեր՝ Սամվել Կարապետյանի հետՈւժեղ Հայաստանում գերակայելու է մարդու իրավունքը․ Արամ ՎարդևանյանԱնկեղծ ժպիտներ ու ջերմ ողջույններ. Գյումրին դիմավորեց Նարեկ ԿարապետյանինԱՄՆ-ի նոր հարձակումը Խաղաղ օվկիանոսում. ամերիկյան արշավի զոհերի թիվը գերազանցել է 200-ըԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանումԼեփ-լեցուն Վարդանանց հրապարակը վանկարկում է` Սամվել՜ վարչապետԻրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակիՀայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի Սամվել Կարապետյանը մինչև օրս կալանավորված է Ադրբեջանի պահանջով. Արամ ՎարդևանյանԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանում. Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

«Որքան երկարաձգվում է այս իշխանությունների պաշտոնավարումը, այնքան դժվարանում է հետագայում հայկական շահերից բխող օրակարգի ձևավորումը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր լրանում է չորրորդ տարին, ինչ «վերջացավ» պատերազմը՝ կնքվեց հրադադարի և ռազմական գործողությունների դադարի մասին հայտարարությունը: Ստորագրվեց եռակողմ փաստաթուղթ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից: Ի՞նչ տեղի ունեցավ այդ փաստաթղթի ստորագրումից առաջ և հետո: Հիմնավորված տեսակետներ կան, որ Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացի սկիզբը չի դրվել սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի մեկնարկի օրը. ամեն ինչ սկսվել է 2018 թ.-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությամբ: Նաև այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից հայտարարում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ: Նաև այն պահից, երբ ասում էր, որ Արցախյան հիմնախնդրի բանակցությունները սկսում է զրոյական՝ իր կետից: Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը ևս մի քանի հիշեցում է կատարում:
 
«Իշխանության եկավ մի մարդ, որն իր քաղաքական կարիերայի ժամանակ բազմիցս անդրադարձ է կատարել ազատագրված հողերին՝ նշելով, թե «դրանք մերը չեն, մերը թողած՝ ուրիշինն ենք ուզում»: Դրանից հետո իշխանության եկած այդ մարդը խոսեց սադրանքների լեզվով, չնայած դա չէի որակի սադրանք, այլ ծրագրի մաս, որպեսզի լեգիտիմ իրավունք վերապահվեր թշնամուն իր ռազմական գործողություններն արդարացնելու համար: Տեսանք, որ աշխարհը չդատապարտեց ռազմական ագրեսիան, որը 2020 թ.-ին կիրառվեց: Այդ մարդը հայտարարում էր, որ ժողովրդի թիկունքում Արցախի վերաբերյալ ոչ մի հարց չի լուծելու, եթե լինեն լուծման ինչ-որ տարբերակներ, ապա նա դրանք պետք է ներկայացնի հանրությանը: Տեսանք, որ ճիշտ հակառակն արվեց: Հանրությանը մատուցեցին կեղծիք:
 
«Հաղթելու ենք» կարգախոսի ներքո հանձնվեց Արցախը: Այսօր այդ նույն մարդիկ, նույն քաղաքական ուժն ասում է, որ իրենք մեղքի որևէ բաժին չունեն, չեն ցանկանում ընդունել իրենց սխալները, որ կարողանան հետագայում շտկել: Այն քաղաքականությունը, որը վարվեց նոյեմբերի 9-ից հետո, մասնավորաբար այն, որ ամբողջ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, հանգեցրեց ներկայիս իրավիճակին: Օրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, տեղի ունեցածի պատասխանատուն են: Փաստն այն է, որ նրանք հանձնեցին Արցախը՝ այն ճանաչելով Ադրբեջանի մաս, իսկ այսօր փորձում են հերթական անգամ մանիպուլ յատիվ կերպով ներկայացնել կատարվածը, իբր իրենց մեղքի բաժինը չկա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գալստյանը:
 
Աղետալի հետևանքներով պատերազմի ավարտին, որպես հրադադարի փաստաթուղթ, ստորագրվեց եռակողմ հայտարարությունն իր ինը կետերով: Թե այդ կետերից քանիսն իրականություն դարձան, ասելու կարիք, կարծես թե, չկա, բայց անգամ հումանիտար՝ 8-րդ կետը, այն է՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակումը, հայկական կողմի համար անիրականանալի մնաց: Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատերն են կապիտուլ յացիա համարում, շատերն էլ նշում են, որ այդ փաստաթղթի ընձեռած հնարավորություններից գոնե պետք էր օգտվել: «Երբ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրվեց, որոշներն այն կապիտուլ յացիա էին որակում, ոմանք՝ որպես հրադադարի ռեժիմ, մյուսներն էլ՝ Ռուսաստանի մուտքն Արցախ: Եթե ուշադրություն դարձնենք այդ փաստաթղթի բովանդակությանը, ապա դրանում կային որոշակի կետեր, որոնք ինչ-որ առումով բխում էին հայկական կողմի շահերից: Օրինակ՝ պետք է անխափան գործեր Լաչինի միջանցքը, պետք է կոմունիկացիաները գործեին, Արցախի անվտանգությունը պետք է ապահովվեր:
 
Այդ փաստաթղթի պատասխանատուն բոլոր կետերի առումով Հայաստանի Հանրապետությունն էր՝ ի դեմս վարչապետի, քանի որ այն եռակողմ էր, նաև Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը: Նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցան խախտումներ հայտարարության կետերի մասով, իսկ Հայաստանի Հանրապետությունը տեր չկանգնեց իր ստորագրած փաստաթղթին, որով նաև տեր չկանգնեց արցախահայերի ճակատագրին: Այդ փաստաթղթի հայանպաստ կետերը ժամանակ առ ժամանակ խախտվում էին, և պահանջատեր չունեինք: Հայտարարության 9-րդ կետն առ այսօր Ադրբեջանը փորձում է կյանքի կոչել պարտադրանքի լեզվով, իսկ օրվա իշխանությունները խուսափում են այլ կետերի մասին խոսելուց, որը հիմք է տալիս մտածելու, որ, այո, Հայաստանի օրվա իշխանությունները համաձայն էին, որ հայտարարության կետերը կյանքի չկոչվեին:
 
Այսօր միայն համաձայն չեն իններորդ կետի կյանքի կոչման հետ, որն էլի իրենք են ստորագրել: Ադրբեջանը միայն այդ կետով կարողացավ շանտաժի լեզվով խոսել Հայաստանի հետ՝ բռնի ուժ, ռազմական գործողություններ գործադրելով հայերի հանդեպ, կարողացավ Արցախն ամբողջությամբ հայաթափել և հասնել իր երազանքին: Մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը Ադրբեջանի ղեկավարությունը չէր կարող երազել, որ Ստեփանակերտում ինչ-որ շքերթ կընդունի»,հավելում է պատգամավորը՝ ընդգծելով. «Փաստաթղթի որևէ կետ Ադրբեջանը չի կատարել, իսկ հայկական կողմը պահանջատեր չի եղել: Դրա համար այսօր չի կարողանում այնպես անել, որ հայտարարության իններորդ կետի մասին չխոսվի: Դա պարտված իշխանության ձեռագիրն է»: Շատ հետո պետք է հասկանայինք, որ եռակողմ հայտարարության ստորագրումը վատագույնը չէր, ինչ մեզ հետ պիտի տեղի ունենար:
 
Քարվաճառը հանձնվեց թշնամուն, հետո՝ Բերձորն ու Աղավնոն, հետո մի խումբ իբր էկոակտիվիստներ փակեցին Լաչինի միջանցքը, ինն ամիս Արցախը բլոկադայի մեջ մնաց, իսկ 2023 թ.-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական հարձակումը գործեց Արցախի Հանրապետության վրա: Օրեր անց այն հայաթափվեց: 44-օրյա պատերազմից հետո մարդիկ սկսել էին «բուժել» ստացած վերքերը, քիչ-քիչ ոտքի կանգնել, խոսք չկար հեռանալու մասին: «Որևէ հայի մտքով երևի չէր կարող անցնել, որ երբ Արցախը վերցրեցին բլոկադայի մեջ, իսկ հետո ռազմական գործողություններ սկսեցին, Հայաստանի Հանրապետության առաջնորդն այն կորակեր Ադրբեջանի ներքին գործ: Թիկունքից այդ հարվածը մարդկանց շրջանում առաջացրեց այն զգացողությունը, որ իրենք այլևս մեն-մենակ են մնացել թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ և, մնալով Արցախում, ուղղակի կցեղասպանվեն, այդ պատճառով էլ բռնեցին գաղթի ճանապարհը»,-ասում է մեր զրուցակիցը:
 
Այն, որ Հայաստանի գործող իշխանությունները հրաժարվել են Արցախից, պարզից էլ պարզ է: Արդյոք իրենց ապազգային հայտարարություններով մեզ չեն հանգեցնո՞ւմ անդառնալիության կետին և հետագայում որևէ բան փոխելն անհնարին դարձնում: «Որքան երկարաձգվում է այս իշխանությունների պաշտոնավարումը, այնքան դժվարանում է հետագայում հայկական շահերից բխող օրակարգի ձևավորումը: Համոզված եմ՝ եթե այս իշխանություններն օր առաջ փոխվեն, շատ հարցեր ավելի հեշտ կլուծվեն: Բայց ժողովրդի ենթագիտակցության մեջ օրվա իշխանության կողմից ներարկվել է այն միտքը, որ «եթե մենք չլինենք, ապա պատերազմ կլինի», օրվա իշխանություններն ահաբեկում են ժողովրդին: Այս ահաբեկության ֆոնին շատ դժվար է հասնել նրան, որ կարող ուժերը հնարավորություն ունենան հեռացնել այս իշխանություններին և ձևավորեն հայկական շահերից բխող օրակարգ: Միևնույնն է, իշխանափոխություն լինելու է, շատ դժվար է լինելու հետագայում հասնել այն լուծումներին, որոնք բխում են ազգային շահերից: Դժվար է լինելու, բայց ոչ անհնարին: Արցախ հնարավոր է վերադառնալ, եթե ունենանք այնպիսի իշխանություն, որը հետամուտ կլինի Արցախի հարցը միջազգային հարթակներում օրակարգ բերելուն»,-եզրափակում է Դավիթ Գալստյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում