Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԻշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանԶինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԱրդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԱռանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան«Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան «Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանԳիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Արևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռելու» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Կուռթանի բնակիչը` Ուժեղ Հայաստանի անդամների հետընտրական այցի մասինԿան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան Քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ուշացած արդարադատություն. բանավեճԳագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցումԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. հարցումԲնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ ԱվանեսյանՄիամտություն է կարծել, թե ՔՊ-ի պատգամավորները կմիավորվեն ընդդիմության հետ. Աննա Կոստանյան
Քաղաքականություն

Երկակի արժեհամակարգերի ու ստանդարտների ստվերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանական ընտրություններից հետո պարզ դարձավ, որ Վրաստանը շարունակելու է այն արտաքին քաղաքականությունը, որը տանում էր նախկինում։ Իսկ այս ֆոնին Արևմուտքից անընդհատ դժգոհություններ են հնչում։ Այդ դժգոհության դրսևորումներից մեկն էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի համատեղ հայտարարությունն է Վրաստանի ընթացիկ քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Այդ հայտարարության մեջ առաջին հերթին նշվում էր Վրաստանի կողմից վարվող կուրսը փոխելու պահանջի մասին։ Իսկ ի՞նչ կուրսի մասին է խոսքը։ Թերևս փակագծերը բացելու դեպքում կստացվի՝ Արևմուտքից դժգոհ են, որ Վրաստանը իրենց դուդուկի տակ չի պարում։ Այսինքն՝ Արևմուտքից ակնկալում էին, որ Վրաստանը պետք է դառնար իրենց խամաճիկը և այնպիսի քայլեր ձեռնարկեր, որ միայն իրենց է ձեռնտու, թեկուզ եթե այն չի բխում վրացական շահերից։
 
Օրինակ՝ վրացական կողմից մեկ անգամ չէ, որ պնդել են, թե Արևմուտքից իրենց դրդում են, որ Ռուսաստանի դեմ առճակատման մեջ մտնեն ու երկրորդ ճակատ բացեն։ Խնդիրն այն է, որ արևմտյան երկրներին ավելի շատ հետաքրքրում է Ռուսաստանին ինչ-որ կերպ վնաս տալը, քան թե այն, թե, ի վերջո, ինչ տեղի կունենա Վրաստանի հետ։ Արևմտյան շահերին ստորադասվում է հազարավոր մարդկանց զոհվելու կամ երկիրն ավերակների վերածվելու հանգամանքը։ Այլ կերպ ասած՝ Արևմուտքը ցանկանում է, որ Վրաստանն իրեն կրակը գցի, իսկ արևմտյան գործընկերներն էլ ձեռքները տաքացնեն այդ խարույկի վրա։ Չնայած, այստեղ արտառոց ոչինչ չկա. ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանելն Արևմուտքի գործելակերպն է։ Դա այն է, ինչ հիմա անում են Ուկրաինայում։ Մի ժամանակ էլ Արևմուտքից պահանջներ էին հնչում, թե Վրաստանը պետք է ռազմական օգնություն տրամադրի Ուկրաինային։ Իսկ Թբիլիսիից էլ արձագանքում էին, թե ինչո՞ւ պետք է իրենք շտապեն Կիևին օգնել, երբ ռուս-վրացական պատերազմի ժամանակ Ուկրաինան լուռ հետևում էր, թե ինչ է տեղի ունենում Վրաստանի հետ։
 
Բայց ամենազարմանալին այն է, որ արևմտյան պաշտոնյաները Վրաստանի իշխանություններին կոնկրետ մեղադրում են ռուսամետ կամ ռուսական կողմնորոշում ունենալու մեջ, ինչն առնվազն անհեթեթություն է։ Վրաստանի իշխանությունները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե իրենց երկրի ապագան տեսնում են եվրոպական համայնքում, բայց ոչ թե խամաճիկի, այլ ինքնուրույն դերակատարի կարգավիճակում։ Նրանք վրացական հանրությանը ևս ցույց են տալիս, որ գնում են իրենց երկրի անկախության, ինքնիշխանության, ինքնուրույնության և հավասարակշռված քաղաքականության հետևից։ Միևնույն ժամանակ, «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարած թիմը ձգտում է պահպանել հարաբերությունների դրական դինամիկան Ռուսաստանի հետ։
 
Խնդիրը ոչ միայն այն է, որ Վրաստանը և Ռուսաստանը սահմանակից երկրներ են, այլև տնտեսական առումով Վրաստանի համար Ռուսաստանը շատ կարևոր է։ Պատահական չէ, որ Ռուսաստանը Վրաստանի գլխավոր առևտրային գործընկերներից է։ Անցյալ տարվա տվյալներով՝ Վրաստանի առևտրաշրջանառության 20,9 %-ը տեղի է ունեցել ԵՄ-ի, 13,8%-ը՝ Թուրքիայի, իսկ 11,1%-ը Ռուսաստանի հետ։ Հատկապես ուշագրավ է, որ Վրաստանի առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ ավելանալու միտումներ է ցուցաբերում։ 2024 թվականի հունվար-սեպտեմբերին այն արդեն կազմել է 1 մլրդ 313 մլն դոլար: Միայն գինու արտահանումը Վրաստանից դեպի Ռուսաստան աճել է 14 տոկոսով: Արդյունքում Ռուսաստանին բաժին է ընկնում վրացական գինու արտահանման 68,5 տոկոսը: Այս պայմաններում Վրաստանը չի կարող չունենալ հավասարակշռված քաղաքականություն, ինչին էլ հետամուտ են լինում վրացական իշխանությունները՝ ամբողջովին կախվածության մեջ չհայտնվելով որևէ աշխարհաքաղաքական կենտրոնից։ Մակրոնի, Շոլցի և Տուսկի հայտարարության մեջ նշվում էր նաև Վրաստանում բարեփոխումներ կատարելու անհրաժեշտության և եվրոպական արժեքների ու սկզբունքներին հակասությունների մասին։

Իսկ որո՞նք են այդ եվրոպական արժեքները՝ երկակի ստանդարտնե՞րը։ Երբ որ պետություններն ամբողջովին Արևմուտքի խամաճիկ են և հակառուսաստանյան քաղաքականություն են վարում, ապա այդ դեպքում համապատասխանո՞ւմ են եվրոպական արժեքներին։ Իսկ եթե հանկարծ հավասարակշռված քաղաքականություն են վարում, ապա չեն համապատասխանո՞ւմ եվրոպական արժեքներին։ Ահա, այսպիսի երկակի տրամաբանությամբ են եվրոպական արժեքները մեկնաբանվում։ Ու այս շրջանակում կարող են նույնիսկ որոշակի սահմանափակումներ կիրառվել Վրաստանի նկատմամբ։ Իսկ, օրինակ՝ խանական կառավարման համակարգ ունեցող Ադրբեջանը, որը ցույց է տվել, որ մարդու իրավունքների վրա էլ, եվրոպական արժեքների վրա էլ թքած ունի, իրեն դիրքավորում է որպես ԵՄ-ի էներգետիկ գործընկեր։ Եվրոպական երկրներից շատերն ուղղակի գուրգուրում են Ալիևի ռեժիմին։ Չեղավ մի դեպք, որ եվրոպական երկրների ղեկավարները նույն ջանասիրությամբ դատապարտեին Ադրբեջանի գործողությունները, երբ որ ցեղասպանական հանցագործություններ էին տեղի ունենում Արցախի բնակչության նկատմամբ։ Այս դեպքում նրանց կուրացրել է արդեն ադրբեջանական գազը։ Ահա, թե ինչի մասին են վկայում եվրոպական արժեքներն ու սկզբունքները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում