Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ասում են՝ «գնում ենք ԵՄ», բայց վերջին 5 տարում դեպի ԵԱՏՄ և ՌԴ արտահանման ծավալներն են գնալով մեծանում. Գևորգ Գորգիսյան 300 հազար ադրբեջանցիների "խաղաղ" ներխուժման մասին ավելի մանրամասն. Արմեն Մանվելյան30 կրեդիտ տրամադրող ուսուցիչների վերապատրաստման երկամսյա համակցված ծրագիրն այլևս հասանելի է«Ձեզ միացնում ենք 5G-ին, հավաքեք հրամանը»․ IDBank-ը զգուշացնում է «կապի թարմացման» անվան տակ տեղի ունեցող զեղծարարության մասին Ucom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով Հայաստանի բիզնես առաջնորդներին «Ուժեղ Հայաստան» դաշինքը քարոզարշավը շարունակում է Լոռու մարզի Սպիտակ համայնքումԵկե՛ք փոփոխության և հույսի հանրահավաքին. Ուժեղ Հայաստան Ալիեւի հրահանգները կատարող իշխանությունը անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին. Մարիաննա ՂահրամանյանԱյսօր Ռուբենը Վարդանյանը դարձավ 58 տարեկան. Ավետիք ՉալաբյանԴեպի Ռուսաստան ծաղկի արտահանման արգելքը կհանգեցնի հայ տնտեսվարողների սնանկացմանը․ Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Սպիտակում Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը»Ապագան պատկանում է ուժեղ ՀայաստանինՄիացիր փոփոխությանը՝ հանուն ուժեղ ՀայաստանիԻնչպես հաշվի առնել սփյուռքի ձայնը ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Ուժեղ Հայաստան» դաշինքն Ապարանում էԱմերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Հայաստանում ՄՓՄՁ ֆինանսավորումն ու կանաչ ներդրումներն ընդլայնելու նպատակովԻնչպե՞ս է Փաշինյանը ստում վիզաների հարցում Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստան»-ը Ապարանում էԹույլ մի ՛ տուր՝ որոշեն քո փոխարեն․ Արթուր ԴանիելյանԳնա՛ ընտրության, որ քո կամքին չբռնանան. Գոհար ՄելոյանՓաշինյանի ու իր թիմի վատ դիվանագիտության արդյունքում մեր գյուղացու բերքի հիմնական գնորդը` ՌԴ-ն փակել է հայկական ծաղկի մուտքը երկիր. Նարեկ ԿարապետյանՃակատագրական հայտարարությունԳնա՜ ընտրության, մի թող, որ քո փոխարեն որոշի Փաշինյանը. Մարիաննա ՂահրամանյանԷդմոն Մարուքյանը վստահ է՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը լուծելի էՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավըՎստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Գագիկ ԾառուկյանԱրամ Վարդևանյանի ելույթը Ավան վարչական շրջանում. Տեսանյութ Մայիսի 28֊ին ո՞ւմ անկախության օրն ես շքերթ անում. Արշակ ԿարապետյանԽորհրդարան անցնելուց հետո, եթե նախագահը հրաժարական չտա՝ իմպիչմենտի ենք ենթարկելու նրան. Էդմոն ՄարուքյանԵվրադիտորդները կրկին սվաղում են Փաշինյանի հանցանքները Այս իշխանությունը 8 տարի կռվում է մեր եկեղեցու դեմ, Ուժեղ Հայաստանում դա չի լինելու․ Ավետիք Չալաբյան Քամին և արևը պատմության մեջ առաջին անգամ շրջանցել են գազին Օրերս կայացավ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի սիրողական ֆուտբոլային թիմերի ընկերական հանդիպումըԵրբ ես ասում եմ, որ Ռուսաստանի քաղաքական ուժերի և բոլոր ազդեցիկ շրջանակների հետ պետք է ունենալ հարգալից աշխատանքային հարաբերություններ ինձ պիտակավորում են որպես ռուսամետի. Գագիկ ԾառուկյանՓաշինյանը կարող է շարունակել թմբուկ նվագել, մինչ Սամվել Կարապետյանը բերելու է փոփոխությունը. Ուժեղ Հայաստան Գույքահարկը իջեցնող քաղաքական ուժը կհաղթի Երևանում. Հրայր ԿամենդատյանՄեր ժողովուրդը հոգնել է անորոշությունից, վախի և ճնշումների մթնոլորտից. Հայաստանը արժանի է անվտանգ և կայուն ապագայի. Գագիկ Ծառուկյան«Եթե չմասնակցեինք, նորից ժողովրդին տանելու էին թրքացման»․ Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները կոտայքցիների հետ հանդիպմանը Ընտրություններին ընդառաջ՝ կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ. Ուժեղ ՀայաստանԿամ դու կգնաս ընտրությունների կամ 300 000 ադրբեջանցի կգա Հայաստան. Արմեն Մանվելյան2018-ին ձեռ էին առնում նրանց, ովքեր ասում էին, թե իրենք եկել են՝ Արցախը հանձնելու համար. Մենուա ՍողոմոնյանԱնվարան գնացեք ընտրության. ձեզանից է կախված, կունենա՞ք պետություն, թե՞ ոչ. Արտակ Զաքարյան Մոսկվայի տնտեսական ազդակները․ ինչի՞ առաջ է կանգնում Հայաստանը 300000 ազերի չի վերաբնակեցվելու Հայաստանում. Հրայր ԿամենդատյանԸնտրություններին մասնակցելով եկեք անցյալում թողնենք` պառակտումը․ գալիս է միասնականության դարաշրջանը․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն փակում է Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը. Նարեկ Կարապետյան
uncategorized

Վիրուսային հիվանդություն Կոտայքում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հիվանդանոցները լեփ–լեցուն են, բուժանձնակազմն անգամ չի հասցնում սպասարկել հիվանդներին. «Փաստ» օրաթերթին ահազանգեցին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչները:

1–5 տարեկան երեխաների մոտ բարձր ջերմություն է նկատվում: Մեզ դիմած քաղաքացիների խոսքով՝ անհայտ վիրուսն ախտահարում է շնչառական և մարսողական համակարգերը: Ալերգիկ ցան, փսխում, լուծ, շնչառության դժվարացում. սրանք այն ախտանիշներն են, որոնց գանգատով դիմում են հիվանդանոցներ: Մեզ ահազանգած կինն ու թոռները նույն գանգատներով են հիվանդանոց դիմել: Օրեր առաջ են հանգստյան վայրից վերադարձել, մտածել են, թե ինչ– որ վիրուսով են վարակվել, բայց բժիշկները նրանց այլ պատասխան են տվել:

«Ասել են՝ տեղական վարակ է, ինչ– որ վիրուս: Ես երեխային հիվանդանոց տարա բարձր ջերմությամբ, բժիշկն ասաց՝ վիրուս է, շատ են հիվանդները: Ինչ վիրուս է՝ ոչինչ չասացին: Վարակի մասին ոչ մի տեղեկություն չտվեցին հիվանդանոցում»,– տեղեկացրեց մեր զրուցակիցը:

Նման գանգատներով Եղվարդից, Աբովյանից ու Երևանից բազմաթիվ քաղաքացիներ են դիմել նաև «Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպությանը: Կազմակերպության ղեկավարն էլ խնդրի մասին բարձրաձայնել և նամակով դիմել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին: Նախարարին ուղղված պատասխանին են սպասում: Առողջապահության նախարարությունից «Փաստ»–ին հայտնեցին, որ յուրաքանչյուր տարի այս սեզոնին, կապված ջերմաստիճանի փոփոխության հետ, դիտվում է վիրուսների աշխուժացում՝ պայմանավորված սուր շնչառական վարակների հարուցիչների (ոչ գրիպի) ակտիվությամբ։ Առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը խուճապի չմատնվել և ջերմություն, հազ ունենալու դեպքում դիմել բժշկի:

Իսկ Աբովյանի «Ռուբիկ Հարությունյանի» անվան բժշկական կենտրոնից փոխանցեցին, որ սուր շնչառական վարակների բռնկում չկա: «Ամենօրյա հիվանդների քանակ է մեզ մոտ: Նման համաճարակային բնույթի դեպքեր չունենք արձանագրված: Մեծ քանակի հիվանդներ չկան»,– պնդեցին Աբովյանի բժշկական կենտրոնից:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում