Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԻշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանԶինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԱրդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԱռանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան«Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան «Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանԳիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Արևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռելու» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Կուռթանի բնակիչը` Ուժեղ Հայաստանի անդամների հետընտրական այցի մասինԿան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան Քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ուշացած արդարադատություն. բանավեճԳագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցումԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. հարցումԲնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ ԱվանեսյանՄիամտություն է կարծել, թե ՔՊ-ի պատգամավորները կմիավորվեն ընդդիմության հետ. Աննա ԿոստանյանԻշխանությունը բոլորիս աչքի առաջ անարդար ձևով յուրացրեց ընտրություններում ԲՀԿ-ի քվեները. Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

«Չեմ նախանձում հաջորդ իշխանություններին, որոնց վրա լուրջ բեռ է դրվելու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում 2025 թ.-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին, հայտարարել է, որ իրենց իշխանության օրակարգում ԼՂ հիմնահարցի և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցեր չկան: «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը, թեմային անդրադառնալով, հիշեցնում է այս տարվա մարտի 1-ին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հնչեցրած միտքը:
 
«Նա ասել էր, որ տարածաշրջանային հաղորդակցությունների և, ընդհանրապես, տարածաշրջանի առումով, բացի ԵՄ-ից, իրենք տեսնում են նաև Թուրքիայի առաջնորդությունը: Ռուսաստանը՝ որպես միջնորդ, 2022 թ.-ի վերջերից, որպես այդպիսին, արդեն չկա: Միջնորդ է Եվրամիությունը: Դրա, այսպես կոչված, «քաղաքացիական» դիտորդները Հայաստանում են՝ ԱԺ-ի կողմից ընդունված բարձր կարգավիճակով: Ընդգրկված են երկրներ, որոնք ոչ միայն ԵՄ-ն են ներկայացնում, այլ նաև ՆԱՏՕ անդամ այլ պետություններ: Վաղը Թուրքիան կարող է ցանկանալ դիտորդ լինել, եթե Կանադան կա, ինչո՞ւ Թուրքիան չի կարող լինել: Հայաստանի իշխանությունները որդեգրել են Ռուսաստանի միջնորդությունից հրաժարվելու և Արևմուտքի, ԵՄ-ի միջնորդությամբ հարցերը լուծելու ճանապարհը, նրանք էլ տեսնում են Թուրքիայի առաջնորդությունը՝ որպես իրենց ներկայացուցիչ: Այս պարագայում չես կարող «վերադասին» հանցագործ հռչակել կամ քայլեր ձեռնարկել, որը կապացուցի քո «վերադասի» հանցագործ լինելու հանգամանքը: Ցեղասպանություն իրականացնելը միջազգային իրավունքով լուրջ մեղադրանք է, հանցագործություն: Եթե «վերադաս» են նշանակում Թուրքիային, ապա, բնականաբար, նրան չի կարելի նման կարգի մեղադրանքներ ներկայացնել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Այվազյանը:
 
Իշխանությունների նման հայտարարությունների պատճառով Հայաստանի Հանրապետությունը չի հասնո՞ւմ անդառնալիության ինչ-որ կետի, երբ իշխանափոխության պարագայում որևէ մեկն այլևս որևէ բան փոխել չի կարողանալու: «Չեմ կարող ասել՝ հասել ենք արդեն, թե ոչ, բայց կարող ենք հասնել: Պատկերացնենք մի իրավիճակ, երբ Թուրքիայի հետ հարաբերություններն այս իշխանությունները սկսեն լավացնել, իսկ դրա հիմքում դրվի այն, ինչի մասին ասաց Միրզոյանը: Եվ դրա տակ Հայաստանը ստորագրի: Հաջորդ իշխանությունը սա ստանալու է հստակ պարտավորության տեսքով: Սա ուղղակի մի չինովնիկի հայտարարություն կամ ցանկություն չէ, այլ փաստաթուղթ է:
 
Դրանից հրաժարվելը կնշանակի փչացնել հարաբերությունները, ռիսկեր ստեղծել Հայաստանի համար: Չեմ նախանձում հաջորդ իշխանություններին, որոնց վրա լուրջ բեռ է դրվելու, ուզած, թե չուզած, պետք է հաշվի նստեն այն իրողությունների հետ, որոնք կլինեն: Նման իրավիճակում «հետ բերել» ինչ-որ բան կամ փոխել իրավիճակը հնարավոր կլինի միայն ուժերի բալանսի վերափոխման միջոցով: Ինչ-որ բան պետք է տեղի ունենա, որը կփոխի ուժերի բալանսը, մեր ուժն ավելի կմեծանա, և կկարողանանք այն, ինչ եղել է, ամբողջությամբ կամ մասնակի հետ շրջել: Եթե փաստաթղթեր ստորագրվեն, դա շատ դժվար է, պրակտիկորեն գրեթե անհնար, եթե ուժերի բալանսը չփոխվի: Արցախի հարցում արդեն հասել ենք անդառնալիության կետին: Տեսականորեն ինչ-որ բաներ պահպանվում են, բայց պատասխան չկա, թե ինչպիսին պետք է լինի պրոցեսը երևացող ապագայում»,-նշում է մեր զրուցակիցը:
 
«3+3» ձևաչափով հանդիպում, քննարկումներ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի շրջանակներում: Ի՞նչ արդյունքներ ակնկալել այս հանդիպումներից: Այվազյանը կարծում է՝ արդյունքներ ունենալը կախված է իշխանությունների ցանկությունից, ընդհանրապես, և կոնկրետ քայլեր իրականացնելու ցանկությունից՝ մասնավորապես: «Կարելի է գնալ, ինչ-որ գեղեցիկ բառեր արտասանել, բայց եթե դրանից հետո քայլեր չկան, ապա այն ոչ մի օգուտ չի տալու: Չափազանց մեծ է Արևմուտքի ճնշումը Հայաստանի վրա: ԲՐԻԿՍ-ը բազմաբևեռ աշխարհի կառուցման հիմքերից մեկն է, հարթակ, որտեղ պետությունները, որոնք ուզում են այդ բազմաբևեռ աշխարհում իրենց տեղն ունենալ, հավաքվում են, քննարկումներ իրականացնում: Այն առայժմ ընդհանուր սկզբունքների հիման վրա քննարկում է, այսինքն՝ կանոնադրական կազմակերպություն չէ, բայց ապագայում ինստիտուտներ են ստեղծվելու: Կարևոր է հասկանալ, որ տնտեսությունը չեն կարող առանձնացնել մնացյալից:
 
Պարզ ասած՝ եթե Հայաստանն ընտրի «հակառուսաստան» պրոյեկտ դառնալու հերթական ճանապարհը, եթե անցնի այդ սահմանը, Ռուսաստանի կողմից ի՞նչ տնտեսական առավելությունների մասին կարող է խոսք լինել: Մի քանի ամիս առաջ Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկն այդ մասին ասաց՝ առավելությունները, որոնք ստանում եք, նրա դիմաց է, որ Ռուսաստանը ստանում է ռազմավարական խորություն ձեր միջոցով: Եթե այդ խորությունը չի ապահովվում, ապա արտոնություններ տալու իմաստն էլ է կորում»,-շեշտում է նա: Իշխանությունները հաճախ են առաջարկում իրար հետ «չխառնել» անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին: «Իրենք մանևրելու հնարավորություն չունեն, դա իրենց թույլատրված չէ: Ինչո՞ւ հիմա Արևմուտքը չի ստիպում դիմել կտրուկ քայլերի: Պատկերացրեք՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս եկավ, նախ՝ չկա երաշխիք, որ չեն համոզի Ադրբեջանին՝ ՀԱՊԿ մտնել: Այդ դեպքում չստացվեց, որ ՀԱՊԿ-ը դուրս եկավ տարածաշրջանից, ուղղակի մի քանի հարյուր կիլոմետր շեղվեց Հայաստանից դեպի Ադրբեջան: Կամ՝ հիմա Ֆրանսիային կարգում են Հայաստանի բարեկամ: Եթե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս եկավ, և այդ անվտանգության համակարգը հիմնովին փլուզվեց, Ֆրանսիան չի կարողանալու այդ անվտանգության համակարգը փոխարինել: «Բարեկամ Ֆրանսիա» փուչիկը պայթելու է»,-հավելում է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավարը:
 
Ընդգծում է՝ իրադարձությունների հետագա ընթացքը կախված է ուժերի հարաբերակցությունից: «Մի քանի ամիս առաջ խոսում էին, որ հեռահար հրթիռներով պետք է հարվածեն Ռուսաստանի խորքերին, բայց Ռուսաստանի կողմից միջուկային դոկտրինի փոփոխությունից հետո այդ մտքից հրաժարվեցին: Իհարկե, այդ փոփոխությունը հիմնականում Ուկրաինայի ճակատի համար էր նախատեսված, բայց այն ազդում է նաև այլ տարածաշրջաններում Միացյալ Նահանգների կողմից որոշակի կարմիր գծեր չանցնելու վրա, այսինքն՝ արձագանք է ստանում նաև այլ տեղերում: Հետո եղան ընտրություններ Վրաստանում, ուժը, որը «հակառուսաստան» պրոյեկտի կողմնակիցն էր, չընտրվեց: Այս ամենի համադրությունն առայժմ թույլ է տալիս Հայաստանին ինչ-որ ձևով վերջնական անկման փուլ չմտնել: Արևմուտքի կողմից կտրուկ ճնշում առայժմ չկա:
 
Ենթադրենք՝ Ռուսաստանն ինչ-որ պահի թեկուզ աննշան նահանջ կատարեց կամ զիջեց դիրքերը, Արևմուտքը միանգամից ասելու է Հայաստանին՝ հենց հիմա քայլեր ձեռնարկիր: Ամեն ինչ կախված է «մեծերի» միջև ուժերի հարաբերակցությունից:
 
Եթե Ռուսաստանը հասնի նրան, որ իր անվտանգության երաշխիքների պահանջները կատարվեն, որը երկու փաստաթղթի տեսքով 2021 թ.-ի դեկտեմբերին ներկայացրել էր, այն, ըստ էության, հետևյալի մասին է՝ ՆԱՏՕ-ն պետք է դադարեցնի իր գործունեությունը հետխորհրդային տարածքում, ապա այս դեպքում ինչ իշխանություն էլ Հայաստանում լինի, բնականաբար, սկսելու է թեքվել դեպի Ռուսաստան և ԲՐԻԿՍ: Եթե նման կտրուկ, պատմական փոփոխություն եղավ, Միացյալ Նահանգներն է ասելու՝ պայմանավորվել ենք, զիջում ենք այն տարածքը, որը 1965 թ.-ից հետո բաժին է հասել Խորհրդային Միությանը, իսկ Ռուսաստանը ԽՍՀՄ-ի իրավահաջորդն է: Զիջել չի նշանակում խզել հարաբերությունները: Սա, միևնույն ժամանակ, չի նշանակում, որ մեր դեպքում, եթե այս իշխանությունը մնա, նա կկարողանա լավագույնս, ի շահ մեր ժողովրդի օգտվել այն հնարավորություններից, որոնք նոր բազմաբևեռ աշխարհը կտա:
 
Հնարավոր է, որ չկարողանան օգտվել, այդ թվում՝ կորցրածը գոնե մասնակի հետ բերելու առումով, կամ չուզեն օգտվել: Այս իշխանությունների օրոք Հայաստանը դժվար թե լուրջ հաջողությունների հասնի, եթե չասեմ՝ հակառակը՝ կարող է հասնել նոր կորուստների: Կարծում եմ՝ Ռուսաստանը չի ստիպելու որևէ բան, կարևորը ռազմավարական առումով իր համար սպառնալիքներ չլինեն: Եթե վաղը մեր ժողովուրդը որոշի, որ, ի դեմս Ռուսաստանի, ուզում է լավ բարեկամ տեսնել, Ռուսաստանն իր օգնության ձեռքն ավելի շատ կմեկնի: Գիտակցված ընտրություն պետք է լինի: Հիմա գա, ուժով մի բան ստիպի, բայց ոչինչ չփոխվի, ժողովուրդն էլ կասի՝ եթե ինձ չստիպեիր, ավելի լավ կյանքով կապրեի: Այդ փորձը նա ունեցել է հետխորհրդային տարածքի օրինակով: Բոլորին ինչ ասես տվեց, ոտքի հանեց, հետո շրջվեցին իր դեմ»,-եզրափակում է Հայկ Այվազյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում