Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մեծ քանակի զենք-զինամթերք ու թմրամիջոցներ են հայտնաբերվել «Ոսկու շուկայի» տնօրենի տնից ու աշխատավայրիցԱրագածոտնում բախվել են «Mercedes»-ը և «Lexus LX 570»-ը, այնուհետև վերջինը բախվել է ասֆալտապատման աշխատանքների համար նախատեսված տեխնիկային․ կա տուժած1430 ադամանդ մեկ ժամացույցի վրա. Vacheron Constantin-ի նոր հավաքածուն ապշեցնում է Ուկրաինան 90 միլիարդ եվրոն կվերադարձնի ԵՄ-ին միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի փոխհատուցում․ ԶելենսկիՊուտինը կարևոր ազդանշան է ուղարկել Արևմուտքին Ուկրաինայի վերաբերյալ իր հայտարարությամբ․ L’AntiDiplomaticoՀորոսկոպ. 2025 թվականի վերջին նորալուսինը և դրա կարևորությունը Սպորտի զարգացումը կարեւոր դեր պետք է ունենա յուրաքանչյուրի կյանքում․ Հովհաննես Ծառուկյան Ձանձրալի երես առած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեին Արևային էներգիայով աշխատող ուսապայուսակը օգնում է անօթևաններին մնալ կապի մեջՆԱՏՕ-ում հույս ունեն հաջորդ տարի համաձայնեցնել Հայաստանի հետ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթըՎեգանական սննդակարգը կարող է օգտակար լինել երեխաների համար, բայց կա մի խնդիր․ ՀետազոտությունNissan-ը նոր ավտոմեքենա է պատրաստում Վրաստանն Ադրբեջանի հետ քննարկել է նոր անցակետի կառուցման հարցը Հնդկաստանում արագընթաց ուղևորատար գնացքը մահացու վրաերթի է ենթարկել ասիական յոթ վայրի փղերի«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կրկին տաքսու ղեկին է ու շարունակում է ոչ սովորական ձևաչափով շփվել քաղաքացիների հետԱլլա Պուգաչովայի նոր երգն անվանել են «Ռուսաստանին ուղղված ևս մեկ մարտահրավեր» Ես դեռ կարծում եմ, որ «Արսենալը» Պրեմիեր լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտն է․ Ռունի Հայաստանում իրականացվել է առաջին ռոբոտային վիրահատությունը Բելգիայում թանգարանից գողացել են Նապոլեոնին պատկանող մատանին Խոստմանս համաձայն, մեծ շուքով նշեցինք Հայրենական մեծ պատերազմի հերոս լեգենդար Պետրոս Արտաշեսի Պետրոսյանի ծննդյան 102-րդ տարելիցը. Մհեր ԱվետիսյանՊետք է մոռանանք այս խաղը. Մխիթարյանը մեկնաբանել է կիսաեզրափակչում «Բոլոնիայից» կրած պարտությունըԷջմիածնի ճակատամարտը. խայտառակությունը ադրբեջանական բենզինով չի լվացվի. Էդմոն ՄարուքյանՇերը չի ծերանում. երկրպագուները զարմացած են լեգենդի տեսքից Կարգալույծ սարկավագի հուսահատ խոստովանությունը Սա պատերազմի սկիզբ չէ, սա վրեժխնդրություն է․ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» թիրախներինՀարկերի մասին. Հրայր ԿամենդատյանԵկեղեցու դեմ պայքարում Փաշինյանի ձախողումները համատարած են․ Ավետիք ՉալաբյանԹուրքիան դեռ գործուն քայլեր չի անի սահմանը բացելու համար ՔՊ-ն մաքրելու է թեկնածուների կեսին Ոչ ոք չի հավատում Փաշինյանին ու իր ԱԱԾ-ին Ադրբեջանական բենզինը՝ իշխանական օլիգարխի լցակայաններում «Մոլ»-ի երեսպաշտություն ՔՊ-ականների կողմից Գիտությունը սարքել են կրթական համակարգի ծառան․ Ավետիք ՔերոբյանԽելացի մարդիկ այսպիսի Հայաստանում այլևս տեղ չեն ունենա․ Ատոմ ՄխիթարյանԱդրբեջանը չունի այնքան նավթ, որ Հայաստանին մատակարարի․ Արմեն Մանվելյան «Լատվեներգո». Բալթիկ երկրներում արևային էլեկտրակայանների մասնաբաժինը աճել է մինչև 26%Ո՞վ է տվել հրամանը. Голос АрменииՀանքարդյունաբերության ոլորտը Հայաստանի տնտեսության ինքնատիպ շարժիչ ուժն է. Վարդան Ջհանյան Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի նախագիծը՝ գերմանական SPIEGEL-ի ուշադրության կենտրոնում Իշխանությունը Եկեղեցու հարցում անցել է բոլոր կարմիր գծերը․ Դավիթ ՍարգսյանՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածում ներկայացված պնդումների վերաբերյալ300 մլրդ դրամով վերջին 7 տարիների ընթացքում արտաքին պարտքի տոկոսային ծախսն ավելացվել է և որևէ արժեք չի ստեղծվել․ Նաիրի ՍարգսյանԵրկու ամսվա ապօրինի կալանքից հետո ազատ արձակվեց «ՀայաՔվեի» Գյումրու կառույցի անդամ Կարուշ ՀովեյանըՀրայր Կամենդատյանը խոսում է թուրքական մոդելի մասինՄայր Աթոռն անվերջ պաշտպանել չենք կարող. «գրոհը» պետք է տեղափոխել ՔՊ-ի դաշտ, Փաշինյանին հեռացնել․ Չալաբյան Իջևանի մանկապարտեզը հերթականն է, որը կառուցվեց Ազգային բարերար Սամվել Կարապետյանի ներդրմամբԻշխանությանը փոխելու համար խոշորանալ է պետք․ ի՞նչպես դա անել․ Մարուքյան Եկեղեցին կարող է լինել միայն առաջին քայլը․ ի՞նչն է լինելու հաջորդըԵկեղեցու հարցը թուրք-ադրբեջանական շահերի ստվերումԲազմաշերտ զարգացման հեռանկարները՝ անհանգստացնող լրջագույն վտանգների ֆոնին. «Փաստ»
Հասարակություն

Հայաստանում մարդկանց մոտ ամենաշատն արձանագրվում է բրուցելոզ հիվանդությունը

Բրուցելոզը զոոնոզ՝ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր, հիվանդություն է, որը մարդուն է փոխանցվում հիմնականում հիվանդ կենդանուց ստացված և ջերմային մշակման չենթարկված կաթի/կաթնամթերքի միջոցով: ՀՀ առողջապահության նախարարության տվյալները վկայում են, որ Հայաստանում մարդկանց մոտ ամենաշատն արձանագրվում է բրուցելոզ հիվանդությունը: 

Ըստ այդ նույն տվյալների՝ 2024 թվականի ընթացքում բնակչության շրջանում բրուցելոզի առաջնակի հաստատված դեպքերի 70%-ի մոտ վարակը պայմանավորված է սննդային (տարբեր անհատներից գնված թարմ պանիր, ջերմային մշակման չենթարկված կաթ, ոչ լիարժեք թերմիկ մշակման ենթարկված միս), իսկ մնացած 30%-ի դեպքում՝ կոնտակտ-կենցաղային գործոններով։

Հիվանդության փոխանցման ռիսկերը նվազեցնելու նպատակով՝ հորդորում ենք հետևել մի քանի կանոնների, որոնք կանխարգելիչ ազդեցություն ունեն:

ՀԱՐԳԵԼԻ ՍՊԱՌՈՂՆԵՐ

Մի գնեք տնային պայմաններում ստացված կաթ/կաթնամթերք, իսկ եթե գնել եք, ապա մինչև կաթն օգտագործելը այն անպայման ենթարկեք ջերմային մշակման՝ եռացրեք (առնվազն 30 րոպե մինչև +600C կամ 5 րոպե +85-900C),

- հում միսը վերամշակեք համապատասխան ձեռնոցներով՝ հատկապես, եթե ձեռքի մաշկը վնասված է,

- գյուղատնտեսական մթերքի շուկաներում կենդանական ծագման մթերքների անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացումը պարտադիր է, պահանջեք, որ ձեզ ցույց տան փորձաքննության եզրակացությունը:

 ՀԱՐԳԵԼԻ ԱՆԱՍՆԱՏԵՐԵՐ

- Կենդանի ձեռք բերելու դեպքում՝ անհապաղ տեղեկացրեք անասնաբուժին և նվազագույնը 1 ամիս մեկուսացրեք կենդանուն:

- Եթե հետազոտությամբ կհաստատվի, որ կենդանին առողջ է, կարող եք խառնել հոտին, բրուցելոզ ախտորոշելու պարագայում՝ հիվանդ կենդանին պետք է անհապաղ ենթարկվի սպանդի,

- մի օգտագործեք հում կաթ և դրանից պատրաստված պանիր,

- եթե վնասված է ձեր ձեռքի մաշկը, մի կթեք կենդանուն, մի շփվեք կաթի, մսի և/կամ կենդանու պտղի ու պտղաջրերի հետ՝ վարակի փոխանցումը կանխելու նպատակով, 

- ծնից, կթից հետո մաքրեք և ախտահանեք տարածքը,

- վիժումների դեպքում՝ անհապաղ տեղեկացրեք անասնաբույժին, մեկուսացրեք կենդանուն, հետազոտեք բրուցելոզի նկատմամբ և անմիջապես ախտահանեք տարածքը: 

ՀԱՐԳԵԼԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐ

- Կաթնամթերքի և մսամթերքի մշակումն իրականացրեք պատշաճ ջերմային պայմաններում՝ խստորեն պահպանելով կենսաանվտանգության կանոնները,

- միսը/կաթը ընդունեք միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերով,

- ամեն օր մաքրեք և ախտահանեք աշխատավայրն ու սարքավորումները,

- Մարդկանց մոտ բրուցելոզ հիվանդության կլինիկական նշաններ (փոփոխական ջերմություն, առատ քրտնարտադրություն (հատկապես գիշերային ժամերին), մկանների, հոդերի կամ մեջքի ցավեր) ի հայտ գալու դեպքում անհապաղ տեղեկացրեք բժշկին, իսկ կենդանիների մոտ վիժումներ, ընկերքի պահում, էնդոմետրիտներ և կենդանիների վերարտադրական կարողությունների խանգարումներ ի հայտ գալու դեպքում՝ անասնաբույժին:

Այս պարզ կանոններին հետևելը ձեզ կպաշտպանի բրուզելոզով վարակվելու վտանգից: