Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Երևանը նույնպես արժանի է փոփոխության. Երևանը նույնպես ընտրում է 3-ը». Սամվել Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքը Ազատանում էՆարեկ Կարապետյանը՝ Գյումրու Մուշ թաղամասում քաղաքի բարեկարգման խնդիրների մասինԻսրայելական բանակը վերահսկողություն է սահմանել Լիբանանում խաչակիրների Բոֆոր բերդի նկատմամբ. Իսրայել ԿացՆարեկ Կարապետյանը՝ Գյումրու Մուշ թաղամասում աշխատատեղերի խնդրի մասինԵրկիրը բավական է քանդի. Գյումրիի Մուշ թաղամասի բնակչուհին` Փաշինյանի մասին«Մենք կարճ ժամանակում լուծելու ենք տնակներում ապրողների բնակարանների հարցը»։․ Նարեկ ԿարապետյանԺամանակն է հավաքվելու և միասին գործելու. «Հայաստան» դաշինքի հանրահավաքը ԵրևանումԱյն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ․ ԶելենսկիՇնորհակալ ենք Գյումրու Մուշ թաղամասին՝ ջերմ ընդունելության համար Ընտրությունների երկու հնարավոր սցենարները և դրանց հետևանքները Հայաստանի համար․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանին Գյումրու Մուշ թաղամասում դիմավորեցին մեծ շուքով՝ զուռնա-դհոլով և ավանդական աղուհացովԱՄՆ-ը, Իրանի հետ գործարք չկնքվելու դեպքում, պատրաստ կլինի վերսկսել ռшզմական գործողությունները․ ԹրամփԹուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ Գալիս ենք Գյումրի Ջերմ հանդիպումներ և անկեղծ զրույցներ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՄուշումՄարտկոցով աշխատող ցատկոտող ձի. Ferrari-ի նախկին ղեկավարը պահանջում է պոկել լոգոն նոր անձայն մոդելիցՈւժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից«Ուժեղ Հայաստան» դաշինքը Մուշում էԵրևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Porsche Cayenne»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Sentra»-ն«Վերջիվերջո, մենք բոլորս նույն նավում ենք, և այդ նավի անունը Հայաստան է». Մհեր Ավետիսյան «Չարիք է բացարձակ իշխանություն ունենալը». Մարուքյանը՝ ԳյումրիումՔՊ շապիկով ուսուցիչ և աշակերտ. Բյուրականի դպրոցի տնօրենը կոլեկտիվի հետ մասնակցում է ՔՊ քարոզարշավին Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Նարեկ Կարապետյանը հրապարակում է ադրբեջանական ծրագրի փաստաթղթերըՈչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն․ Էդմոն ՄարուքյանՀորոսկոպ. Հունիս ամսվա աստղագիտական ​​իրադարձությունները Կամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգան… Բազմամարդ հանրահավաքից հետո Ուժեղ Հայաստանը շարունակում է իրազեկման արշավը ԳյումրիումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» ասուլիսը Գյումրիում Գիշերային ակումբի տնօրենի հետ վիճшբանելուց հետո մի խումբ տղամարդիկ կnտրել են ակումբի մուտքի դուռն ու սրահի գույքըԵս հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զենքի շուկաները մեր առջև բացվեցին․ Նիկոլ ՓաշինյանԻ՞նչ եմ զգում. ցավ. Արտետան՝ ՉԼ եզրափակիչում կրած պարտության մասին Ինչպես է Նարեկ Կարապետյանը շփվում Վարդանանց հրապարակում հավաքված գյումրեցիների հետ Բյուրականի դպրոցի տնօրենը ՔՊ-ի հավաքին մարդ է հավաքում (ձայնագրություն )Գյումրի, Ուժեղ Հայաստան, լուսանկարներ Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառումՍպիտակից մինչև Ալավերդի․ քննարկվել են քաղաքացիներին հուզող հարցերը․ Գագիկ Ծառուկյան Գերմանացիները մշակել են արևային վահանակները քողարկելու միջոց արդյունավետության նվազագույն կորստով. Դրանք նման են մարմարի, աղյուսի և կղմինդրիՄեկ անձի շոուի վերջը. ինչպե՞ս ներդնել իրական պառլամենտարիզմ Հայաստանում․ Էդմոն Մարուքյան Հայեր ջան սա ընտրություն է ճշմարտության և կեղծիքի միջև․ Տաթևիկ Կարապետյան Փոփոխությունները գալիս են Ուժեղ Արևածագ ու Ուժեղ Ծաթեր՝ Սամվել Կարապետյանի հետՈւժեղ Հայաստանում գերակայելու է մարդու իրավունքը․ Արամ ՎարդևանյանԱնկեղծ ժպիտներ ու ջերմ ողջույններ. Գյումրին դիմավորեց Նարեկ ԿարապետյանինԱՄՆ-ի նոր հարձակումը Խաղաղ օվկիանոսում. ամերիկյան արշավի զոհերի թիվը գերազանցել է 200-ըԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանումԼեփ-լեցուն Վարդանանց հրապարակը վանկարկում է` Սամվել՜ վարչապետԻրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակիՀայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի Սամվել Կարապետյանը մինչև օրս կալանավորված է Ադրբեջանի պահանջով. Արամ Վարդևանյան
Քաղաքականություն

«Թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին տարածաշրջանն անհրաժեշտ է իր ամբողջության մեջ. մեր տարածաշրջանում մշտապես լինելու է պայքար». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Յուրաքանչյուր պետության կայացվածությունը, ուժը, ինստիտուցիոնալիզմը դրսևորվում է իր թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության դոկտրինալ բնույթով: Նման կարծիք է հայտնում քաղաքագետ Արա Պողոսյանը, երբ առաջարկում ենք մեկնաբանել Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը: «Դոկտրինալ բնույթ նշանակում է տվյալ պետության հստակ ռազմավարությունն իր ապագայի նկատմամբ հինգ, տասը, քսան, հարյուր տարի հետո: Հայկական իրականության մեջ բավականին դժվար ընկալելի է հնչում երկարատև ժամանակահատվածով երկրի թե՛ տնտեսական, թե՛ արտաքին քաղաքականությունը դիտարկելը: Սա արդյունքն է նրա, որ Հայաստանի յուրաքանչյուր իշխանություն իր ժամանակահատվածով է միայն դիտարկել երկրի ֆունկցիոնալ գործառույթները: Սա պատճառներից մեկն է, թե ինչու չունենք դոկտրինալ արտաքին քաղաքականություն:
 
Քանի որ դա չունենք, ապա տրամաբանական է, որ ունենք ռեակտիվ և ցայտնոտային արտաքին քաղաքականություն: Ռեակտիվ արտաքին քաղաքականությունն այն է, որ մեր երկրի իշխանություններն արտաքին մարտահրավերներին արձագանքում են վերջին պահին՝ տվյալ իրավիճակից կախված, իսկ դոկտրինալ արտաքին քաղաքականության պարագայում կունենայինք բոլորովին այլ իրավիճակ: Հստակ բանաձև կունենայինք, թե ցանկացած ճգնաժամ կամ մարտահրավեր տվյալ բանաձևի մեջ ինչպես ենք հաղթահարելու, և տվյալ մարտահրավերը մեզ ուր է հասցնելու: Դոկտրինալ արտաքին քաղաքականությունը հնարավորությունների արտաքին քաղաքականություն է, երբ յուրաքանչյուր մարտահրավերի լուծման հստակ բանաձևն ունես, յուրաքանչյուր մարտահրավերից քաղում ես առավելագույն օգուտը, ոչ թե այդ մարտահրավերը քեզ համար դառնում է մահացու հարված»,-նշում է մեր զրուցակիցը:
 
Հայաստանի այժմյան արտաքին քաղաքականությունը, ըստ Պողոսյանի, կարելի է բնորոշել որպես ռեակտիվ և ցայտնոտային: «Մեր բոլոր քայլերը կախված են տվյալ պահից, իրավիճակից և իշխանության ընկալումներից: Ինչպես կընկալի տվյալ իշխանությունը, ինչպիսի կապերով կապված կլինի այս կամ այն կենտրոնի հետ, ինչպիսի ազդեցություն կտեսնի երկրի ներսում ապագա ընտրությունների, իր իշխանության դիրքերն ամրապնդելու համար, այդպիսին էլ կլինի արտաքին քաղաքականությունը:Այս իշխանությունները խոստացել են տնտեսական աճ, որը վերջին շրջանում ակնհայտորեն նվազում է: Թե՛ ԲՐԻԿՍ-ը, թե՛ ԵԱՏՄ-ն առաջին հերթին տնտեսական միություններ են, որտեղ խոսքն առևտրաշրջանառության, տեխնոլոգիաների փոխանակման կամ զարգացման, լոգիստիկ ուղիների մասին է: Սա նաև լրջագույն քաղաքական գործիք է: Բայց Հայաստանի իշխանությունները սա դիտարկում են որպես առևտրի, եկամուտ ստանալու միջոց: Կարծում եմ՝ սարսափելով այն մտքից, որ ինչ-որ մի օր երկիրը կկանգնի տնտեսական կոլապսի առջև, փորձում են պահել իրենց տեղը տնտեսական այս կառույցներում: Հաճախ հայտարարում են, որ ԵԱՏՄ-ն չպետք է քաղաքականացնել, բայց ցանկացած միություն առաջին հերթին քաղաքական միություն է, իսկ տնտեսությունն էլ քաղաքականություն է որ կա»,-ընդգծում է քաղաքագետը:
 
Վրաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ: Վրաստանի ԿԸՀ տվյալներով՝ ընտրություններում հաղթել է «Վրացական երազանք» կուսակցությունը, երկրի նախագահը և ընդդիմադիր կուսակցությունները չեն ճանաչում ընտրությունների արդյունքները: Դեռ շաբաթներ առաջ խոսվում էր ընտրություններից հետո երկրում հնարավոր խժդժությունների մասին: Մյուս կողմից՝ Իրանին լայնածավալ պատերազմի մեջ ներքաշելու Իսրայելի փորձերը շարունակվում են, Իրանը «համառում» է, չի ցանկանում պատերազմի կողմ դառնալ: Ինչպիսի՞ իրավիճակում է այսօր մեր տարածաշրջանը, և ինչպե՞ս պետք է իրեն դիրքավորի Հայաստանը:
 
«Ինչպես քաղաքագետ և պետական գործիչ Զբիգնև Բժեզինսկին էր իր հայտնի աշխատության մեջ նշում, եկեք տարածաշրջանը դիտարկենք որպես շախմատի տախտակ, որտեղ յուրաքանչյուր կողմ դիրքավորվում է ըստ իր հեռագնա ռազմավարության: Այս տարածաշրջանային պայմանական շախմատի տախտակի վրա այս պահին փորձում են դիրքավորվել երկու հիմնական բևեռներ և դրանցից ածանցյալ նաև այլ ուժային կենտրոններ: Խոսքն Արևմուտքի և Ռուսաստանի, տարածաշրջանային տերությունների մասին է, ընդ որում՝ Արևմուտք ասելով պետք է բաժանում մտցնենք Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև, Եվրոպական Միության մասին խոսելիս պետք է նաև առանձնացնենք նրա մի շարք անդամ երկրներ և մնացյալ ԵՄ-ը, նկատի ունեմ Ֆրանսիան, Նիդերլանդները և այլն՝ ավանդական այն պետությունները, որոնք ունեն պրոհայկական կեցվածք, և պետություններ, որոնք տնտեսական և այլ շահերով պայմանավորված կախում, գուցե համակրանք ունեն Ադրբեջանի նկատմամբ: Պետություններ կան, որոնք, լինելով ՆԱՏՕ-ի գծով գործընկեր Թուրքիայի հետ, ունեն թե՛ ռազմական, թե՛ լոգիստիկ փոխշաղկապվածություն Թուրքիայի հետ: Այս ամենի համայնապատկերում տեսնում ենք, որ Վրաստանում ակտիվ նախընտրական քարոզչությունը սկսվեց «դեպի Ռուսաստան» և «դեպի Եվրոպա» լոզունգներով:
 
Արևմուտքը և պրոարևմտյան ուժերը Վրաստանում իշխանությանը ներկայացնում էին որպես դեպի Ռուսաստան գնացող ուժ, թե սա ինչքանով է հիմնավորված, քննարկման հարց է, իսկ հակառակ ուժերը կամ իշխանությունը մեղադրում էր հակառակ ճամբարին Վրաստանը դեպի ուկրաինացման, պատերազմ տանողի կամ, այլ կերպ ասած, «պատերազմի կուսակցություն» էր անվանում: Այսպիսի բավականին ռադիկալ մթնոլորտում էր անցնում նախընտրական քարոզչությունը, ակնհայտ էր, որ այստեղ Արևմուտքի ուժերի ամրապնդման և նրա դիրքերի թուլացման պայքար էր շարունակվում: Ընդ որում՝ իշխանությունն այս պարագայում պրագմատիկ քաղաքականության միջոցով փորձ էր անում Վրաստանը հնարավորինս հեռու պահել բախումների թատերաբեմ, հակամարտության կողմ լինելուց, հակառակը՝ հատկապես վերջին շրջանում իշխանությունների քարոզչության մեջ նկատվում էին 2008 թ.-ին Ռուսաստանի կողմից սկսված պատերազմի արդյունքում Վրաստանից անջատված տարածքների՝ Վրաստանին խաղաղ ճանապարհով միանալու թեզերը»,-ասում է մեր զրուցակիցը:
 
Հավելում է՝ Հայաստանի իշխանությունը պարտավորված է աշխատել Վրաստանում ընտրված իշխանության հետ: «Այլ ճանապարհ չունենք: Հայաստանի իշխանությունները, հատկապես մերձիշխանական շրջանակները, որոնք այս կամ այն կերպ քննադատում էին, իսկ հիմա էլ սկսել են մեղադրել Վրաստանի իշխանություններին կեղծիքների և այլնի մեջ, մեծագույն վնաս են հասցնում Հայաստանի Հանրապետությանը: Ով էլ լինի իշխանություն Վրաստանում, պարտավորված ենք աշխատել նրա հետ: Դա վրացի ժողովրդի ընտրությունն է: Ինչ վերաբերում է քաղաքական այս կամ այն բլոկի իշխանություն լինելուն, կարծում եմ՝ բոլոր կենտրոններին՝ թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին, տարածաշրջանն անհրաժեշտ է իր ամբողջության մեջ և ոչ թե առանձին Վրաստան, Ադրբեջան կամ Հայաստան: Որ կողմի դիրքերն էլ ուժեղ լինեն Վրաստանում, սա դեռ չի նշանակի, որ տարածաշրջանն այդ կողմինն է: Տարածաշրջանում մշտապես լինելու է պայքար: Կարծում եմ՝ մեր տարածաշրջանի ապագան հավասարակշռված քաղաքականությունն է, ինչպես հատկապես Վրաստանի այսօրվա քաղաքականությունը, որն, իմ կարծիքով, բավականին հավասարակշռված է»,-ընդգծում է քաղաքագետը:
 
Շեշտում է՝ Իրանը, որպես տարածաշրջանային խաղացող, ի տարբերություն Վրաստանի, ունի բավականին մեծ ազդեցություն տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում, ռեսուրսային, նյութատեխնիկական, տեխնոլոգիական, քաղաքական բավականին լուրջ ռեսուրսների է տիրապետում: «Ցանկացած տեղաշարժ Իրանում և Իրանի շուրջ ուղիղ ազդեցություն է ունենալու մեր ողջ տարածաշրջանի և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի վրա: Անկախ նրանից՝ այդ տեղաշարժերը կլինեն դրական, թե բացասական, իրենց ազդեցությունն անպայմանորեն ունենալու են ամբողջ տարածաշրջանի վրա: Իրանական քաղաքականությունն ավանդաբար կշռադատված, երկար հաշվարկող արտաքին քաղաքականություն է: Իրանում բավականին լավ են հասկանում և՛ տարածաշրջանում, և՛ գլոբալ աշխարհում տեղի ունեցող զարգացումները: Հաճախ այն պատրանքները, որ ուր որ է Իրանը լայնամասշտաբ պատերազմ կսկսի, Իրանում շատ ավելի ադեկվատ են ընկալում: Իրանական պատասխանները ևս հուշում են այն մասին, որ Իրանն այս պահին չի ցանկանում լայնամասշտաբ պատերազմ, Իրանը պատրաստ չէ իր դիրքերը զիջել տարածաշրջանում՝ որպես ռեգիոնալ տերություն, և պատրաստ է համագործակցել կամ գնալ հարաբերությունների մեղմացման նաև Արևմուտքի հետ: Իրանն ունի ինստիտուցիոնալ, երկարատև արտաքին քաղաքականության և պետականության հիշողություն, ինչն արտահայտվում է իրանական արտաքին քաղաքականության մեջ»,-եզրափակում է Արա Պողոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում