Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԻշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանԶինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԱրդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԱռանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան«Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան «Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանԳիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Արևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռելու» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Կուռթանի բնակիչը` Ուժեղ Հայաստանի անդամների հետընտրական այցի մասինԿան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան Քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ուշացած արդարադատություն. բանավեճԳագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցում
Քաղաքականություն

«Այս իշխանությունների հետ բոլորն են այդպես վարվելու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Թուրքիայում «3+3» ձևաչափով տեղի ունեցավ Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: Վրաստանը հրաժարվել էր հանդիպմանը մասնակցելուց: Կան պաշտոնական հայտարարություններ, հանդիպումների վերաբերյալ պաշտոնական գրառումներ: Իսկ կայի՞ն տողատակերում հնչած մտքեր: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ասում է՝ իր կարծիքով, որևէ էական փոփոխություն չի եղել այս հանդիպման արդյունքում: «Բոլոր կողմերը մնացել են իրենց դիրքերում: Հայկական կողմն ասում է՝ թուրքական կողմի հետ պայմանավորվել են վերլուծել ԳյումրիԿարս երկաթուղու բացման տեխնիկական չափանիշները: Սա պայմանավորվածություն է, որի համար չարժե հավաքվել «3+3» ձևաչափով: Երկու տարի և ավելի է՝ պայմանավորվածություն կա, որ պետք է Մարգարայի անցակետը գործի դիվանագիտական անձնագրերով մարդկանց համար և այլն:
 
Բայց ինչպես պայմանավորվել են, այնպես էլ հարցը մնում է, ոչ մի բան տեղից չի շարժվում: Նույնն էլ այս պայմանավորվածության դեպքում կարող է լինել: Երկու կողմից կարող են մասնագետներ գալ, հաշվարկներ անել, բայց էլի գործընթացը կանգ առնի, էական փոփոխություն չլինի: Հանդիպումը տեղի էր ունենում Թուրքիայում, դա մի քիչ բարձրացնում է նրա դերը: Տարածաշրջանային երկրում հանդիպեցին հինգ երկրի ներկայացուցիչներ, խոսեցին, քննարկեցին, համատեղ հռչակագիր ընդունեցին, որում, ի դեպ, նույնպես ընդհանուր դրույթներ են, որևէ էական տեղաշարժ չկա: Կողմերին կոչ էին արել արագացնել «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը, ինչը նույնպես պարբերաբար հնչում է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:
 
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը համոզմունք էր հայտնել, որ Հարավային Կովկասի երկրները բոլորից լավ գիտեն տարածաշրջանի խնդիրները և կարող են լուծել դրանք։ «Սրանք ընդամենը ցուցադրական հանդիպումներ են, առայժմ այդ հարթակը որևիցե լուրջ բան չի որոշել: Ընդ որում, դա երևում է Վրաստանի պահվածքից: Վրաստանի իշխանություններին Արևմուտքը մեղադրում է, որ ընդունում են օրենքներ, որոնք ընդունվում են նաև Ռուսաստանում: Արևմուտքը Վրաստանին մեղադրում է, որ նա հեռու է կանգնում Եվրամիությունից, Միացյալ Նահանգներից և, կարծես թե, ուզում է լավացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց Վրաստանը չի մասնակցում «3+3» ձևաչափով հանդիպմանը Ռուսաստանի պատճառով՝ Աբխազիայի և Օսեթիայի մասով ունեցած տարաձայնությունները նկատի ունենալով: Վրաստանի իշխանությունների պահվածքից հետևում է, որ իրականում նրանք փորձում են վարել մի քաղաքականություն, որը վրաստանակենտրոն է, որն իրենց ձեռնտու է: Նրանք հստակ սահմանել են իրենց կարմիր գծերը: Իսկ Հայաստանին որտեղ կանչում են, այնտեղ գնում է և առանձնապես որևէ արդյունք էլ չկա»,-նշում է մեր զրուցակիցը:
 
Հայաստանն այս շրջանում «բոլորի հետ լավ լինելու» քաղաքականություն է վարում, հակառակ դրան՝ կողմերից որևէ մեկի հետ, կարծես թե, չունի կայուն, գործընկերային հարաբերություններ: «Սրա արդյունքում Հայաստանի իշխանություններին ոչ թե լուրջ չեն վերաբերվում, այլ բոլորին ձեռնտու է, որ Հայաստանում լինի այսպիսի իշխանություն: Որ ուժն ինչ-որ պահի որևէ շահ ունենա Հայաստանում, կիմանա, որ կարելի է Հայաստանի վրա ճնշում գործադրել և հասնել իր ուզած դիրքորոշմանը՝ լինի Արևմուտքը, Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան կամ Իրանը: Ինչ-որ առումով ձեռք է տալիս ունենալ հարևան երկիր, որտեղ միշտ կարող ես ինչ-որ լծակ գտնել՝ ազդելու և քո դիրքերն ամրացնելու: Հենց սա է տարբերությունը Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքականությունների միջև: Վրաստանն ավելի չոր է այն իմաստով, որ այնտեղ, որտեղ իր շահերը չեն համընկնում, նա հստակ հայտարարում է այդ մասին: Իսկ Հայաստանը հակառակն է անում՝ փորձում է բոլորին բավարարել իր հաշվին: Ով ինչ Հայաստանից ուզում է, Երևանը պատրաստ է մատուցել հանուն խաղաղության, որ բոլորն իր հետ լավ լինեն, ու ինքը հանգիստ ապրի: Վրաստանը պատրաստ է հանուն իր շահերի ոչ ասել և՛ Արևմուտքին, և՛ Ռուսաստանին, իսկ Հայաստանը պատրաստ է բոլորին ասել այո»,-հավելում է քաղաքական վերլուծաբանը:
 
«Զանգեզուրի միջանցքի» հնարավոր գործարկում և Հայաստանի հարավային հարևանի ներգրավում պատերազմում: Սրանք այն երկու կարևոր հարցերն են, որոնք անմիջապես առնչվում են մեզ: «Ոչ միայն Հայաստանը, այլ շատ երկրներ տարբեր պատճառներով ուշադիր հետևում են, թե ինչ է կատարվում, խուսափում են որևիցե կոնկրետ քայլերից՝ ելնելով այն հանգամանքից, որ որոշակի անկանխատեսելիություն կա: Բոլորը սպասում են, թե որ կողմ կթեքվի նժարը, քաղաքականությունը դեպի որ կողմ կզարգանա: Այդ ընթացքում Հայաստանի իշխանությունները փորձում են ինչ-որ բան արագ կորզել «Խաղաղության պայմանագրի» տեսքով, որ մի բան ունենան ներկայացնելու, իրենց մի քիչ ավելի ապահովագրված զգան: Չնայած իրենք էլ են հասկանում, որ դրանում որևէ ապահովագրություն չկա, բայց կուրսը դա է: Ադրբեջանը շարունակում է ժամանակ ձգել, որովհետև չի բացառում Հայաստանից պոկել էլի ինչ-որ զիջումներ: Հայաստանն էլ գիտի, որ «Խաղաղության պայմանագիրը» որևէ բանի երաշխիք չէ, բայց ուզում է գոնե մի բան ստանալ, բայց դա էլ իրեն չեն տալիս, ասում են՝ սպասիր, տեսնենք»,-ընդգծում է նա:
 
Չափից դուրս ակնհայտ է, որ Ադրբեջանը չի ցանկանում ստորագրել ինչ-որ պայմանագիր Հայաստանի հետ: «Այս իշխանությունների հետ բոլորն են այդպես վարվելու: Երբ ասում ենք, որ Նիկոլը պետք է հեռանա, հաշվի ենք առնում այն, որ նոր խաղացողի հետ նորովի կսկսեն խոսել, այլ վերաբերմունք կլինի նրա հանդեպ: Իշխանափոխությունը կլինի, կհայտնվի նոր մարդ, բոլորը՝ Ռուսաստանը, Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Ադրբեջանը, սկսելու են այդ մարդուն ուսումնասիրել, ինչպիսի քաղաքականություն է վարում, ինչ կարելի է առաջարկել, ինչ կարելի է ստանալ նրանից կամ հակառակը՝ չստանալ և այլն: Մեր վիճակում այնքան ակնհայտ է բոլորի անելիքը. շատ կանխատեսելի մարդ է Հայաստանում: Երբ պետք լինի, Ռուսաստանը կսեղմի, երբ պետք լինի, Նահանգները ինչ-որ բան կկորզեն: Ադրբեջանն էլ մտածում է՝ հարմար առիթ լինի, մենք էլ մի բան կստանանք:
 
Ադրբեջանը չի՞ հասկանում, որ հիմա Նիկոլ Փաշինյանը չի կարող սահմանադրական փոփոխություններ անցկացնել: Նա մեծ հաճույքով դա կաներ, բայց գիտի, որ այսօրվա դրությամբ դրանք չեն անցնելու, և չի անում: Դա նաև ժամանակատար գործընթաց է: Ադրբեջանն էլ «բռնել» է այդ կետից ու շարունակում է ձգել գործընթացը: Կձգեն այնքան ժամանակ, մինչև ինչ-որ նոր զիջում կստանան Երևանից: Գուցե ինչ-որ պահի սահմանադրական փոփոխությունների պահանջից հրաժարվեն, բայց դա նշանակելու է, որ էլի ինչ-որ բան են ուզում ստանալ: Պահանջները Հայաստանից մի քանի ուղղությամբ են ձևակերպվում, հիմա խոսվում է նաև ֆինանսական փոխհատուցման մասին: 2020 թ.-ից հետո Ադրբեջանն այդ քաղաքականությունն է վարում: Նա չի ասել, որ Արցախը դատարկվելու է, բայց քայլ առ քայլ գնացել է այդ նպատակին: 2020 թ.-ից հետո չի ասել, որ Տավուշից տարածքներ է ուզում, բայց աստիճանաբար այդ պահանջն է ձևակերպել ու քայլ առ քայլ գնացել դրան: Նրանք էլ են հասկանում, որ չեն կարող միանգամից դնել բոլոր պահանջները, և դրանք միանգամից կբավարարվեն: Քաղաքական խաղ է, տարբեր ձևով են խաղում, մեկը խաղում է նոր պահանջներ դնելով, մյուսը՝ երազում է գործընթացը ձգելու, քիչ հանձնելու, թղթի վրա մի բան պոկելու և այլնի մասին»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում