Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Նախընտրական քայլերթ․ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ անդամները Վանաձորում են«Երևանը նույնպես արժանի է փոփոխության. Երևանը նույնպես ընտրում է 3-ը». Սամվել Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքը Ազատանում էՆարեկ Կարապետյանը՝ Գյումրու Մուշ թաղամասում քաղաքի բարեկարգման խնդիրների մասինԻսրայելական բանակը վերահսկողություն է սահմանել Լիբանանում խաչակիրների Բոֆոր բերդի նկատմամբ. Իսրայել ԿացՆարեկ Կարապետյանը՝ Գյումրու Մուշ թաղամասում աշխատատեղերի խնդրի մասինԵրկիրը բավական է քանդի. Գյումրիի Մուշ թաղամասի բնակչուհին` Փաշինյանի մասին«Մենք կարճ ժամանակում լուծելու ենք տնակներում ապրողների բնակարանների հարցը»։․ Նարեկ ԿարապետյանԺամանակն է հավաքվելու և միասին գործելու. «Հայաստան» դաշինքի հանրահավաքը ԵրևանումԱյն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ․ ԶելենսկիՇնորհակալ ենք Գյումրու Մուշ թաղամասին՝ ջերմ ընդունելության համար Ընտրությունների երկու հնարավոր սցենարները և դրանց հետևանքները Հայաստանի համար․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանին Գյումրու Մուշ թաղամասում դիմավորեցին մեծ շուքով՝ զուռնա-դհոլով և ավանդական աղուհացովԱՄՆ-ը, Իրանի հետ գործարք չկնքվելու դեպքում, պատրաստ կլինի վերսկսել ռшզմական գործողությունները․ ԹրամփԹուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ Գալիս ենք Գյումրի Ջերմ հանդիպումներ և անկեղծ զրույցներ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՄուշումՄարտկոցով աշխատող ցատկոտող ձի. Ferrari-ի նախկին ղեկավարը պահանջում է պոկել լոգոն նոր անձայն մոդելիցՈւժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից«Ուժեղ Հայաստան» դաշինքը Մուշում էԵրևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Porsche Cayenne»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Sentra»-ն«Վերջիվերջո, մենք բոլորս նույն նավում ենք, և այդ նավի անունը Հայաստան է». Մհեր Ավետիսյան «Չարիք է բացարձակ իշխանություն ունենալը». Մարուքյանը՝ ԳյումրիումՔՊ շապիկով ուսուցիչ և աշակերտ. Բյուրականի դպրոցի տնօրենը կոլեկտիվի հետ մասնակցում է ՔՊ քարոզարշավին Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Նարեկ Կարապետյանը հրապարակում է ադրբեջանական ծրագրի փաստաթղթերըՈչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն․ Էդմոն ՄարուքյանՀորոսկոպ. Հունիս ամսվա աստղագիտական ​​իրադարձությունները Կամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգան… Բազմամարդ հանրահավաքից հետո Ուժեղ Հայաստանը շարունակում է իրազեկման արշավը ԳյումրիումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» ասուլիսը Գյումրիում Գիշերային ակումբի տնօրենի հետ վիճшբանելուց հետո մի խումբ տղամարդիկ կnտրել են ակումբի մուտքի դուռն ու սրահի գույքըԵս հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զենքի շուկաները մեր առջև բացվեցին․ Նիկոլ ՓաշինյանԻ՞նչ եմ զգում. ցավ. Արտետան՝ ՉԼ եզրափակիչում կրած պարտության մասին Ինչպես է Նարեկ Կարապետյանը շփվում Վարդանանց հրապարակում հավաքված գյումրեցիների հետ Բյուրականի դպրոցի տնօրենը ՔՊ-ի հավաքին մարդ է հավաքում (ձայնագրություն )Գյումրի, Ուժեղ Հայաստան, լուսանկարներ Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառումՍպիտակից մինչև Ալավերդի․ քննարկվել են քաղաքացիներին հուզող հարցերը․ Գագիկ Ծառուկյան Գերմանացիները մշակել են արևային վահանակները քողարկելու միջոց արդյունավետության նվազագույն կորստով. Դրանք նման են մարմարի, աղյուսի և կղմինդրիՄեկ անձի շոուի վերջը. ինչպե՞ս ներդնել իրական պառլամենտարիզմ Հայաստանում․ Էդմոն Մարուքյան Հայեր ջան սա ընտրություն է ճշմարտության և կեղծիքի միջև․ Տաթևիկ Կարապետյան Փոփոխությունները գալիս են Ուժեղ Արևածագ ու Ուժեղ Ծաթեր՝ Սամվել Կարապետյանի հետՈւժեղ Հայաստանում գերակայելու է մարդու իրավունքը․ Արամ ՎարդևանյանԱնկեղծ ժպիտներ ու ջերմ ողջույններ. Գյումրին դիմավորեց Նարեկ ԿարապետյանինԱՄՆ-ի նոր հարձակումը Խաղաղ օվկիանոսում. ամերիկյան արշավի զոհերի թիվը գերազանցել է 200-ըԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանումԼեփ-լեցուն Վարդանանց հրապարակը վանկարկում է` Սամվել՜ վարչապետԻրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակիՀայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի
Քաղաքականություն

Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ հայտարարություն է տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը: Կարծում եք՝ հրաժարականի հայտարարությո՞ւն էր, ինչը պահանջում էին Առաջին հայկական ճակատը, թիմերի ֆան ակումբներն ու, ընդհանրապես, երկրպագուները, կամ՝ առկա դժգոհությունների ու բարձրացված հարցերի սպառիչ պատասխանների հայտարարությո՞ւն էր: Իհարկե, ոչ: Արմեն Մելիքբեկյանը ընդունել է, որ իրենց՝ 2019-2025թթ. ռազմավարությունում տեղ գտած ծրագրերի մի մասը չի կատարվել, մի մասն էլ իրականացվել է մասնակի: Այստեղ Մելիքբեկյանը լրջորեն չափազանցրել է. ճիշտ կլիներ օգտագործել «գերակշիռ մեծամասնությունը չի կատարվել» ձևակերպումը: Բայց խնդիրը նույնիսկ դա չէ:
 
Նա տիպիկ քպական ոճով ձախողումների մեջ մեղադրել է բոլորին՝ ՀՖՖ ղեկավարությունից բացի. մեղավոր են կորոնավիրուսը, 44-օրյա պատերազմը, Ուկրաինայի հակամարտությունը (վերջինս նույնիսկ ուկրաինական ֆուտբոլի վրա այնքան չի ազդել, փաստորեն, որքան Հայաստանի), արտարժույթի շուկան (հը՞), ակումբները, մարզիչները, ֆուտբոլիստները, «իրենց ցուցադրելու առիթ փնտրող պատեհապաշտները», երկրպագուները և այլն, և այլն: Մի խոսքով, ամեն ինչ ու ամեն ոք խանգարել են, իսկ, ահա, «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արել է հնարավոր, անգամ անհնար ամեն ինչ լավ արդյունքներ ունենալու համար»: Հանուն արդարության պետք է նշել, որ Մելիքբեկյանը նաև «ՀՖՖ ղեկավարության մեղավորության» մասին է խոսել, բայց ոչ թե ծրագրերը տապալելու, արդյունքներ չգրանցելու, ֆուտբոլը չզարգացնելու առումով, այլ նրա համար, որ... «ամբողջությամբ չի հաջողվել իրականացնել ակումբներում մանկապատանեկան ֆուտբոլի չափանիշների վերահսկումը, նաև չենք հաջողել հայկական ֆուտբոլով մտահոգ մարդկանց ամբողջական միավորման հարցում»: Զավեշտալի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ:
 
Սակայն, ինչպես երևում է, Մելիքբեկյանի «կրուտիտները» չբավարարեցին երկրպագուներին, և հայտարարությունից կարճ ժամանակ անց «Հեռացի՛ր, հեռացի՛ր» վանկարկումներով FAF անդամները, ինչպես նաև «Կարմիր արծիվներ», «Սեկտոր 18», «ԱԼՖԱ», «Սև հովազներ», «Սաութ Վեսթ Ուլտրաս» և մի քանի այլ ֆան շարժումների ներկայացուցիչները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի դիմաց ակցիա իրականացրեցին՝ պահանջելով ՀՖՖ նախագահի հրաժարականը։
 
Հ.Գ.-Ի դեպ, մի ճակատագրական սխալ Մելիքբեկյանը թույլ է տվել, որի համար գուցե և պատժվի հենց իշխանությունների կողմից. մեղավորների մեջ նա չի հիշատակել «նախկիններին»: Ինչպիսի վրիպում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում