Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Սուտ խաղաղության թեզերը մեզ հասցնելու են նոր ցեղասպանության. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի աջակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գերազանցության գերժամանակակից կենտրոններ հիմնվեցին. «Ուժեղ Հայաստան»Փակելով դպրոցները՝ հայաթափում են սահմանամերձ գյուղերը․ Արմեն ՄանվելյանՆախարարներին 7-ական միլիոն պարգևավճար, իսկ թոշակառույին 10 հազար. Վանաձոր. ԼՈՌԻ Փաշինյանը հունիսի 7-ին նորից կստանա՞ ժողովրդի քվեն. Գյումրի. ՇԻՐԱԿ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե տեսնեք. Գյումրի. ՇԻՐԱԿ Դեղերի ոլորտում պետք է մշակվի նոր քաղաքականություն՝ ի սպաս մեր ժողովրդի առողջության․ Արեգ ՍավգուլյանՊահանջում եմ Անդրանիկ Քոչարյանից` վայր դնել պատգամավորական մանդատը ու հեռանալ քաղաքականությունից․ Արտյոմ ՍիմոնյանՄեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել․ Տիգրան Դումիկյան Մինչև 25% idcoin IDBank-ի պրեմիում քարտերով ավիատոմսեր գնելիս«Շառլոտ» ակումբի տնօրենն աշխատակցին առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետԽոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. Հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Մենք կփոխենք մեր ընթացքը․ Փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետԱկբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել ԵՄ-ում էներգիայի 47.3 տոկոսն ապահովել են վերականգնվող էներգիայի աղբյուրներըԻշխանության քայլերը հանգեցնելու են ավելի մեծ ըմբոստության երիտասարդների շրջանում․ Աննա ԿոստանյանՎախը ստիպում է Փաշինյանին արագ արձագանքել, բայց դա իրականությունից փախուստի արձագանք է․ Մարիաննա Ղահրամանյան Ինչի պետք է պատրաստ լինի հայ մարդը սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը պաշտպանելու համար․ Ավետիք Չալաբյան Չի կարող հայ կոչվել նա, ով ուրանում է հայի ինքնությունն ու պատմությունը․ Ավետիք ՔերոբյանԱհա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ․ Նարեկ ԿարապետյանԻրանի քաղաքակրթության վերացման սպառնալիք շանտաժը հոդս ցնդեց․ Հրայր ԿամենդատյանԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր Կամենդատյան18 արդարների գործով դատական նիստի օրը հայտնի էԻնչ ենք մենք առաջարկում արդյունաբերության բնագավառում․ Հրայր Կամենդատյան Խոսքը՝ գործի փոխարեն, թե՞ գործը՝ խոսքի փոխարեն. ընտրության առաջ կանգնած հասարակությունըԴատարկ տներ, կորած սուբսիդիաներ․ Տավուշում բացահայտվում է գյուղական բնակարանաշինության ծրագրի իրական պատկերըԻսրայելը կոչ է արել ԱՄՆ-ին զիջումների չգնալ Իրանի հարցում․ Axios Թրամփը հայտարարել է, որ իրեն «բոլորովին չի անհանգստացնում» ռազմական հանցագործությունների հնարավոր մեղադրանքըՄի վախեցիր Նիկոլ Փաշինյան․ Ալիկ ԱլեքսանյանՌԴ-ն էներգակիրների մատակարարման հսկայական քանակությամբ հայտեր ունի. Պեսկով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Lexus»-ը Անդրանիկ Քոչարյա´ն, մի տղայիդ ես անդրադարձել, բա մյուս տղայիդ մասին ի՞նչ կասես, որ պատերազմից փախցրել ես․ Նառա ԳևորգյանՑիլով մարդ, մի վախեցիր Կարապետյանից, ինքը քեզ վատ բան չի անելու․ Նարեկ Կարապետյան«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգեց Հարի Մագուայրի հետ պայմանագիրը Ինչպես է շաքարը «կարամելացնում» ձեր մարմինը և արագացնում ծերացումը Փաշինյանի օրոք ադրբեջանցու սապոգը դրվեց Սյունիքի սուրբ հողի վրա․ Անուշ ՄիրզոյանԻշխանության վերջին խաղաքարտը. պատերազմի սարսափը՝ որպես ընտրական տակտիկա․ Էդմոն ՄարուքյանՔՊ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված իջևանցի բժիշկ Միքայել Ադամյանը ՌԴ քաղաքացի է Ես պատրաստ եմ իմ կյանքը տալ հանուն հայրենիքի, ինչպես և 14 միլիոն իրանցիները․ Փեզեշքիան«Կոչումը՝ կին. Ոսկե կոդ 2026»-ի Անահիտ աստվածուհու մեդալը շնորհվել է Ռոզա ԾառուկյանինԱՄՆ-ի և Իսրայելի հետ պшտերազմը դադարեցնելու Իրանի ծրագիրը բաղկացած է տասը կետից. The New York TimesIDBank-ը և Իդրամը՝ «Մաթեմիկ» հասարակական-կրթական կազմակերպության կողքինԸնտրական օրենսգրքի փոփոխությունը չի քննարկվել որևէ կողմի հետ, փոխվում է մեկ անձի, մեկ ուժի ցանկությամբ` ակնհայտ ապօրինի․ Արամ Վարդևանյան«Ես պահում էի հայրիկին ու ինքն էլ չէր կոտրվում». Լիլիթ Թոխատյանը՝ հայրիկի առողջական խնդրի ու բարդ փուլի մասինԱՄՆ-ը կարողացել է վնաuել կամ nչնչացնել Իրանի ավելի քան 155 նավ IDBank-ը՝ ՀԲՄ մարզային համաժողովի մասնակիցՓառաբանելով մայրությունը, գեղեցկությունը և ուժը․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում նշվեց Մայրության և գեղեցկության օրը Կոնվերս Բանկը կրկին արժանացել է STP Excellence Award մրցանակինՌԴ Պերմ քաղաքում դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել էՅունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով
Քաղաքականություն

«Իրական Հայաստանի» գաղափարապետն ու իրական... իրականությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ երկիրը աղետային վիճակի մեջ ընկղմած Նիկոլ Փաշինյանն ու իր քարոզչամեքենան ամենօրյա ռեժիմով «իրական Հայաստանի» ինչ-որ ֆանտասմագորիկ պատկեր է նկարում ու դրանով «կերակրում» անուղղելի դյուրահավատներին (եթե դեռ այդպիսիք կան), դեռ հարցի մի կողմն է: Մյուս կողմն այն է, որ անվտանգային ու արդեն գոյաբանական սպառնալիքների տակ մտած, իսկ ավելի ճիշտ՝ Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանության ջանքերով՝ մտցված Հայաստանի իրականությունն անհաղթահարելի անդունդով բաժանված է «Երկրի հակառակ կողմի» հեղինակի «իրական Հայաստանից»:

Իսկ Փաշինյանի «մարգարտափայլ» ելույթները չեն դադարում: Նա առանձնապես «ոգևորվում» է կառավարության նիստերի, հատուկ իր ելույթների նպատակով կազմակերպված զանազան համաժողովների ու նմանօրինակ «կազյոննի» միջոցառումների ժամանակ: Նախօրեին, ահավասիկ, «փայլեց»՝ խոսելով արտագաղթի մասին: Մասնավորապես. «...Հետո պարզվում ա, որ մեկը արտագաղթել ա իրա սանրվածքի պատճառով, մեկը արտագաղթել ա իրա ականջին օղ կախելու պատճառով, մեկը արտագաղթել ա էն պատճառով, որ խաշ չի սիրում, մյուսը քյաբաբ չի սիրում և այլն»: Այն, որ Փաշինյանի համար ամեն ինչի չափման միավորը ստամոքսն ու որկորն են, փողն ու անհատական «քյարը», ոչ միայն նորություն չի, այլև շարունակաբար հաստատվում է նրա խոսույթով:

Բայց դա իրավիճակի ողբերգականության դեռ մի մասն է: Էլ ավելի ահավոր է գիտակցել, որ պետությունը ղեկավարում է մեկը, որի մտածելակերպն է, թե՝ արտագաղթածները և ավանդական Սփյուռքի ներկայացուցիչները ինչո՞ւ թողնեն-գան Հայաստան, իրենց «տաքուկ տեղերը» թողնեն ու գան, որ ի՞նչ անեն, կրակոցների տակ ու սահմանի վրա ապրե՞ն... Եվ, միաժամանակ, բացարձակապես նույն անձնավորությունը, գրեթե նույն օրը մի երկարաշունչ ելույթ է ունենում մեկ այլ վայրում ու հեքիաթներ պատմում, թե՝ Հայաստանն առաջիկա տարիներին մի այլ կարգի ծաղկելու է, դառնալու է երանելի երկիր, այս, այն: Հա, մի բան էլ. Փաշինյանը, որ ստուգապես արդեն ապահովել է իր, իր մերձավոր շրջապատի անձնական բարեկեցությունը, հայտարարում է, թե «բարեկեցություն ասելով՝ պետք է հասկանանք արդարություն, ազատություն, անվտանգություն և այս երեք հիմնական հասկացություններից բխող այլ հասկացություններ»:

Նախ՝ զարմանալի է, որ Փաշինյանն իր հասկացած «բարեկեցության» մեջ չի ճխտել նաև ժողովրդավարությունը, խաղաղությունը, խաչմերուկը, խաշը, քյաբաբը, տապակած լոբին ու անվտանգ բրնձի շիլան: Առհասարակ, բարեկեցություն ասվածը նշանակում է հասարակության, հասարակական խմբի կամ անհատի ապահովվածություն՝ նյութական, ֆինանսական, սոցիալական, հոգևոր-մշակութային պահանջմունքների բավարարման առումներով: Վերջ: Ու ավելորդ է «ծակփիլիսոփայական» կամ «երկրիհակառակկողմային» «դատողություններով» ծանրացնել այդ պարզ հասկացությունը: Վերադառնանք արտագաղթին ու մի հատ էլ ծանրութեթև անենք Փաշինյանի ասածները: Նախ՝ հիշեցնենք, որ երբ 6 տարի առաջ նա գալիս էր կամ եկավ իշխանության, մեծմեծ փրթում էր, թե հայրենադարձության ալիք են անելու, արտագաղթածների զանգվածային ներհոսք ու վերադարձ է լինելու, այս, այն: Իրականության մեջ Փաշինյանն ու նրա իշխանությունը վարեցին ու վարում են այնպիսի քաղաքականություն, որ արտագաղթը ոչ միայն շարունակվում է, այլև ահագնացել է: Ի դեպ, այդ փաշինյանական արտագաղթի պարագայում ամենից մեծ անարդարությունն այն է, որ գնացողների մեջ քիչ չեն 20182021թթ. «նիկոլականները»: Այսինքն՝ նրանք, որ Փաշինյանին բերեցին ու պահեցին իշխանության:

Բայց դա էլ մի կողմ: Արձանագրենք, որ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն հասել են այն բանին, որ լիովին հայաթափել են հազարամյակներով հայկական ու հայաշունչ Արցախը: Ավելի քան 150 հազար հայ տնազուրկ ու երկրազուրկ են դարձրել, ու հիմա Նիկոլ Փաշինյանը խոսում է արտագաղթի՞ց: Հա, ամեն մարդ չէ, որ կցանկանա ապրել սահմանամերձ բնակավայրում, մանավանդ, երբ ոչ ոք չի կարող համոզված լինել, որ վաղը, մյուս օրը կամ հենց կեսգիշերին Փաշինյանն ու նրա իշխանությունը չեն որոշի, որ այդ բնակավայրը «կադաստրի թղթով» թուրքերինն է կամ ադրբեջանական թուրքերինը, ու կարմրասև բերետներով իրենց չեն տնազրկի: Եվ, վերջապես, ո՞վ է մեղավոր, որ Հայաստանը հիմա գրեթե ծայրեծար դարձել է սահմանամերձ: Ո՞վ է այս խայտառակ ու կատաստրոֆիկ վիճակն ստեղծել: Ո՞վ է այնպես արել, որ մարդիկ չցանկանան վերադառնալ, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանն ասի՝ գան, ի՞նչ անեն:

Այո, Նիկո՛լ Փաշինյանն ու ի՛ր ՔՊ-ն են մեղավոր: Թե՞ այլ կարծիքներ էլ կան: Ու Փաշինյանը առանց աչքը թարթելու հայտարարում է, թե մի 10 հոգու անուն տվեք, որ եկել են «կրակոցների տակ ապրելու»: Ախր, հենց միայն Նիկոլ Փաշինյանի կողմից եռապատիկ ընդարձակած «Եռաբլուրում» հարյուրավոր նման անուններ կան... Կարող են նշել Մոնթեին, որի կերպարը, իր օտարերկրյա հրահանգիչների քարոզչական մշակումներին համաձայն, «կրկնօրինակում» էր Փաշինյանը՝ «թավշյայի» օրերին: Ազատամարտի մեկ այլ հերոս Կարո Քեհքեջյանին կարող ենք հիշել: Ցանկացողները կարող են այլ արժանավոր հայերի հիշել իրենց ճանաչածներից: Մենք կնշենք նաև 2016-ի ապրիլ յան պատերազմի անմահ հերոս կապիտան Արմենակ Ուրֆանյանին: Մենք կնշենք Փաշինյանի ուրացած Արցախում ու Փաշինյանի ուրացման հետևանքով «վերջին ու անհավասար մարտի» բռնված Արցախում՝ Հաթերքի դիրքերում զոհված լուսավոր Անդրանիկ Հովսեփյանին, որ նահատակվեց 2023-ի սեպտեմբերի 19-20-ին...

Մեր հայրենակիցներն էլի շատերին կնշեն, որ եկել են Ռուսաստանից, Սիրիայից, ԱՄՆ-ից, Լիբանանից, Իրանից: Փաշինյանի հանձնած Աղավնո գյուղում քանի՞ նման մարդ կար, որ եկել ու ապրում էր, և որ քպական իշխանությունների մեղքով տնազրկվեցին... Առանցքային հարցն այն է, որ այդ տեսակի հայերն է, որ ունեին «հայկական երազանք», այլ ոչ թե Փաշինյանի ու փաշինյանականների նման՝ «թուրքացման ապագա» տեսնողները, որոնց համար կարևոր է միայն, որ փորները կուշտ լինի: Անհայրենիքներին ի՞նչ երազանք, առավել ևս՝ ի՞նչ գաղափար: Ու, հա, միանգամայն օրինաչափ է, որ Փաշինյանի նման մեկը ոչ մի կերպ չի կարող համակերպվել, որ, օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի նման մարդիկ էլ կարող են լինել, որոնք, սովորական սպառողի ընկալմամբ, ունենալով ամեն ինչ, այդ թվում՝ հարստություն, ունեցվածք, անձնական բարեկեցություն և այլն, կարող են գալ ու վտանգի տակ դնել իրենց կյանքն ու ամեն ինչը: Եվ, այո, օրինաչափ է, որ Փաշինյանը պիտի թիկունքից հարվածեր Բաքվի բանտում հայտնված Ռուբեն Վարդանյանին ու ոչ միայն նրան՝ անհեթեթություններ «շաղ տալով» նրա(նց) հասցեին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում