Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Նիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՓաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներինՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին
uncategorized

Ողորմելի են նրանք, ովքեր կարծում են, թե արտասահմանում դավադրաբար խեղաթյուրել են հայոց պատմությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը

– Պարոն Ավետիսյան, ի՞նչ են ասում հնագիտական ուսումնասիրությունները. ի վերջո, Հայկական լեռնաշխարհում հայը բնի՞կ է, թե` ոչ:

– Նախ ասեմ, որ շատ վատ է, որ դա մեզ հետաքրքրում է որպես գիտական հարց: Աշխարհի բոլոր ժողովուրդները, ընդհանրապես, մարդ արարածը ինչ–որ մի ժամանակ ինչ–որ մի տեղից ինչ–որ մի այլ տեղ գնացել է: Այնպես որ, ընկնել ադրբեջանցու խելքին ու բնիկն ու ոչ բնիկը դարձնել շատ կարևոր հարց, չի կարելի: Գուցե այն պարզապես հետաքրքի՞ր է, բայց գիտական խնդիր չէ:

Մարդը միշտ տեղաշարժվել է: Հնդեվրոպական լեզուներով խոսող ժողովուրդները մշտապես մի տեղից գնացել են մեկ այլ տեղ: Նույնն է` ոչ մի ամերիկացի վատ չի զգում, որ եվրոպայից եկածների ժառանգ է: Եվ այսօր աշխարհը կառավարում ու իրենց ուզած ուղղությամբ տանում են հենց նրանք, և ոչ թե բնիկները: Ասելս այն է, որ դա չէ չափանիշը:

Բայց, անկախ այս մեր խոսակցությունից, մարդաբանական և ԴՆԹ տվյալներն ասում են, որ այս տարածքներում ապրող ներկա մարդկանց մեջ կա այն ԴՆԹ–ն, որը եղել է հազարամյակներ առաջ ևս այստեղ ապրողների մեջ: Այսինքն` մարդաբանորեն մենք նրանց ժառանգներն ենք: Իսկ թե ինչերե՞ն ենք խոսել, ի՞նչ ենք համարել մեզ, ես չգիտեմ:

Հազարամյակներ առաջ եղած մարդու չափանիշները, որոնցով ընտրել կամ կոչել է այն խումբը, որին ինքը պատկանել է, այլ է եղել: Համենայնդեպս, ինքնության մեր ներկա չափանիշները` ազգ, էթնոս, տանել հազարամյակներ առաջ ու դնել այդ մարդկանց վրա, այդքան էլ ճիշտ չէ:

Մի բան էլ` որքան էլ մարդաբանորեն մենք համարվենք նրանց ժառանգները, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամենքիս ԴՆԹ–երի մեջ էլ տարբերություններ կան: Մեկիս ԴՆԹ–ի մեջ ինչ–որ բան կա, որը ձևավորվել է Եվրոպայում, մյուսի մեջ ցույց կտա, որ Չինաստանից է եկել, և այսպես շարունակ: Ընդ որում, այսպես է բոլո՛ր ժողովուրդների մեջ:

– Իսկ հետազոտությունների արդյունքները սովետական ժամանակներում մեր պատմության մասին մեզ հրամցված որոշ թեզեր չե՞ն ժխտում, կամ այլ կերպ ներկայացնում: Թեկուզ` Ուրարտուի վերաբերյալ:

– Ուրարտուի առումով կա երկու խնդիր` Ուրարտուն Հայաստա՞ն է եղել, թե` ոչ: Կամ` ուրարտացիները հայե՞ր են եղել, թե` ոչ:

Որ Ուրարտուն կամ Վանի թագավորությունը հայոց պատմության շղթայի մեկ օղակն է, աշխարհն էլ է ընդունում: Եթե որևէ տեղ գրվում է հայոց պատմություն, Ուրարտուն մեջը ներկայացված է:

Ուրիշ խնդիր, որ այլ լեզվով են խոսել, ուրիշ խնդիր, որ կայսրություն լինելով, բազմէթնիկ է եղել: Բայց այն հայոց պատմության անքակտելի մասն է: Ասելս նաև այն է, որ Վանի թագավորության շրջանի պատմությունն ուսումնասիրելիս, անկախ նրանից, թե ինչ հնագիտական նյութ կհանենք, արդեն միանշանակ է, որ այն հայոց պատմության շղթայի մեկ օղակն է: Մենք հայոց պատմությունը առանց դրա չենք կարող գրել: Ինչպես որ չենք կարող գրել նաև առանց դրան նախորդող ժամանակների պատմությունները:

Այսինքն` երբ որ այս տարածքները մշակութայնացնում է մարդը` մարդ–բանականը, այս լեռնաշխարհում ստեղծում են առաջին բնակատեղիները, և իմ գենետիկ ԴՆԹ–ի տվյալները ցույց են տալիս, որ այդ ժամանակվա մարդու և իմ միջև կապ կա, ուրեմն այդ պատմությունն իմ պատմությունն է:

– Այժմ հայ ժողովրդի պատմությունը խեղաթյուրողներ կան աշխարհում` Ռասելը, ուրիշներ, հնագիտական մեր հետազոտությունների արդյունքները կարո՞ղ են ազդել այդ մոտեցումների վրա:

– Ամեն հարցի պետք է ճի՛շտ պատասխանը տաս: Ռասելը մեր պատմությունը չի խեղաթյուրում: Նա պարզապես Մովսես Խորենացու ժամանակի հետ կապված այլ տեսակետ ունի, քան դա մեր ներկա գիտնականների տեսակետն է: Եվ ես համոզված եմ, որ այս հարցում նա կոպտորեն սխալվում է: Նա սխալվում է նաև, երբ սկսում է զբաղվել այնպիսի խնդիրներով, որոնց մասնագետը չէ: Ասենք` ներկայացնում է Վանի թագավորության շրջանի հարցերը: Նման պարագաներում սխալվել է և էլի՛ կսխալվի: Ես այս ամենը նրա կողմից մանկամտություն եմ համարում:

Բայց Ռասելը շատ խոշոր գիտնական է, և նա մեր թշնամին չէ: Նա պարզապես այդպես է պատկերացնում տվյալ հարցերը: Ինչպես որ այդպես են պատկերացրել շատ հայ գիտնականներ, ովքեր Խորենացուն համարել են այլ դարի պատմիչ:

Եվ ես ասեմ` ողորմելի են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե հայոց պատմության նկատմամբ արտասահմանում եղել է դավադրություն, որ միտումնավոր խեղաթյուրել են այն: Նման մարդիկ որևէ առնչություն չունեն գիտության և հատկապես պատմագիտության հետ: Այդ աղմուկ հանողները հոգեկան խնդիրներ ունեն:

Կամ` ոմանք էլ մեր կոդը փնտրում են Սասնա ծռերի մեջ, և նման այլ բաներ: Դա գիտությունը գռեհկացնելու առաջին իսկ քայլն է:

Նման գիտություն չկա աշխարհում: Եվ` գենետիկ կոդ, հայի տեսակ, վրացու տեսակ, նման բաներ չկան: Դրանք ռասիզմի դրսևորումիկներ են: Եվ այդ բաները գերմանացիները դեռ այն ժամանակներում են արել: Եվ եթե կարդան, կհասկանան, որ իրենք խղճուկ նացիստ են: Շա՛տ խղճուկ, փնթի...

Նման բաները գիտության հետ որևէ կապ չունեն: Բացառվում է...

Ի դեպ, ասեմ, որ Ադրբեջանում դա դարձել է պետական քաղաքականություն. Ալիևն ասում է` ինչ ուզում եք արեք` հայերի պատմությունը ջնջեք, մեզ համար պատմություն ստեղծեք. ես ձեզ փող եմ տալիս: Այդ երկրում, երբ գիտնականը նման բան է անում, հասկանում եմ, թե ինչու է անում: Որովհետև փող են տալիս:

Հիմա մեր մասին: Հունդը` խնձոր լինի, թե` ինչ, կարող է փչանալ կարկուտի հարվածից, բայց ներսի սերմը մնա առողջ: Բայց կարող է նաև փտի սերմը: Այդ ժամանակ արդեն ողբամ այդ ծառն էլ, նրա բերքն էլ:

Սերմը երբ ներսից կփտի, կամ այս դեպքում որ նույնն է` ես կսկսեմ այլանդակել այն, ինչ չի կարելի այլանդակել, ընդ որում, երբ դա անում եմ ազգային հերոսի կերպարանք առնելով, ապա հարվածը կարող է ահռելի լինել:

Ընդհանրապես պատմությունն ինչի՞ համար է. նրա համար է, որ ես սովորեմ և չկրկնեմ սխալը: Կամ նրա հիման վրա ծրագրավորեմ իմ ապագան: Բացի նրանից, որ պատմությունը գիտելիք է, այն նաև պետք է դաս լինի: Եվ այդ դասն անհրաժեշտ է օգտագործել:

Հիմա եթե գրում եմ, որ 140 հազար տարի առաջ ես գիր եմ ունեցել, դա ինչի՞ համար է: Նման բան չպետք է անել, որովհետև այդ ժամանակ ոչ ոք գիր չի ունեցել:

Կամ հայտարարում եմ, որ հայոց լեզուն աշխարհի լեզուների հիմքն է. ի՞նչի համար եմ այդպես անում: Չէ՞ որ գիտականորեն նման բան հնարավոր չէ: Ոչ մի լեզու չի կարող լինել այլ լեզվի հիմք:

Ազգային պատմություն ստեղծելը շատ կարևոր գործ է: Եվ այդ պատմության խեղաթյուրումների դեմ պայքարելը ևս համարում եմ ցանկացած գիտնականի, և ընդհանրապես տվյալ հանրության կարևոր գործերից մեկը: Որովհետև եթե այդ պատմությունը վերածվում է ազգային սնապարծության, անհեթեթությունների, այսինքն` պատմական ոչ մի տվյալ չկա, բայց պատմություն են շարադրում, ու հանրության ուղեղի մեջ էլ սրսկում են նման բաներ, ապա դա միայն ու միայն վնաս է բերում ոչ միայն գիտությանը, այլ նաև վնասակար է տվյալ հասարակության համար:

Կամ `ի՞նչ է նշանակում` ժայռապատկերներով գիրք կարդալ: Չէ՞ որ ժայռապատկերը գիրք չէ: Անգամ հրատարակվել է մի հաստափոր գիրք, ուր ասվում է` ժայռապատկերի վրա երևում է, թե մեծ պայթունը երբ է տեղի ունեցել:

Պատկերացրեք` մարդն ինչքա՞ն հիվանդ պետք է լինի, որ նման բան ասի: Չէ՞ որ մեծ պայթյունը եղել է այն ժամանակ, երբ չի եղել ոչինչ. չի եղել տիեզերքը, չի եղել Երկիր մոլորակը, չկար Արևը, չկար ջուրը: ...Բայց ինչ–որ մեկը տեսել է այն ու Հայաստանի քարի վրա գծել է:

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում