Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Զելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԻշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանԶինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԱրդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԱռանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան«Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան «Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանԳիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Արևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռելու» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Կուռթանի բնակիչը` Ուժեղ Հայաստանի անդամների հետընտրական այցի մասինԿան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան Քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ուշացած արդարադատություն. բանավեճԳագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակել
Քաղաքականություն

Ի՞նչ է սպասվում «միջանցքին». նոր վտանգ ՀՀ գլխին

Աշխաբադում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումն ուշագրավ զարգացումներ է խոստանում։ Երկու նախագահների բանակցություններն անցկացվել են Թուրքմենստանում կայացած «Ժամանակների և քաղաքակրթությունների փոխկապակցվածությունը՝ խաղաղության և զարգացման հիմք» միջազգային համաժողովի շրջանակներում և տևել են շուրջ մեկ ժամ:

Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունները քաղաքական և տնտեսական, բարեկամական և ռազմավարական բնույթ ունեն, նշել է Իրանի նախագահը՝ հավելելով, որ Իրանն ու Ռուսաստանը հիանալի փոխլրացնող ներուժ ունեն և կարող են օգնել միմյանց։ Ընդ որում, միջազգային ասպարեզում երկու երկրների դիրքորոշումները մոտ են: «Տարածաշրջանում այժմ իրավիճակը բարդ է։ Ամերիկան և Եվրոպան չեն ցանկանում, որ տարածաշրջանը հանդարտվի», - ասել է Փեզեշքիանը։

Նախագահների հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպումից օրեր անց։ Երկկողմ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ հունվարի 1-ից ռուս սահմանապահները կհեռանան հայ-իրանական սահմանի հսկիչ-սահմանային կետից, Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։

Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել էր, թե Պուտինն իր հանդիպումներում քննարկել է «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Ընդ որում, առաջին անգամ էր, որ ՌԴ-ն օգտագործել էր ՀՀ համար խնդրահարույց «Զանգեզուրի միջանցք» տերմինը։

Մեծ հավանականությամբ, միջանցքի հարցը քննարկվել է նաև Պուտին-Փեզեշքիան հանդիպմանը։

Այսօր էլ Երևանում կայացած համաժողովում Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, թե շատ կարևոր է հասկանալ թե «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ ինչ նկատառումներ ունեն այլ երկրները։ «Իմ վերլուծությամբ՝ ի՞նչ է մտածում Ռուսաստանի Դաշնությունը։ Տարանցիկ ուղիները շատ էական և՛ տնտեսական, և՛ քաղաքական նշանակություն ունեն, այդ թվում՝ արտաքին քաղաքական նշանակություն։ Եվ Ռուսաստանի Դաշնությունը կարող է ունենալ մտահոգություն, որ այդ ամբողջ հոսքերն այս տարածքով անցնի իր համար կարող է լինել ընդունելի, եթե ինքը շարունակի որոշակի ազդեցություն ունենալ այդ ովքերի կառավարման վրա։ Ինչ չափի ազդեցություն՝ էական չէ։ Եվ սա էլ է գործոն, որը մենք պետք է հաշվի առնենք»։

«Իմ տպավորությամբ, հասկանալի է, որ արևմտյան երկրների համար այս ճանապարհը, գոնե առայժմ, լավատեսության ոչ մի հիմք չի տալիս, բայց նրանց համար խնդրահարույց է: Նրանք չեն ուզում, որ հոսքերը հիմնականում հոսեն Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով՝ հարաբերությունների մի շարք հանգամանքների պատճառով: Սա էլ գործոն է, որը պետք է ուղղակի մտքում ունենալ: Ինչ է ուզում Իրանի Իսլամական Հանրապետությունը: Իրանն այն քիչ երկրներից է, որ հստակ աջակցություն է ցուցաբերում «Խաղաղության խաչմերուկ» նախագծին»,-ասել է Փաշինյանը։

Թե՛ Մոսկվայից հնչող կարծիքները, թե՛ Փաշինյանի խոսքերը, ինչպես նաև Ադրբեջանի օրեցօր սաստկացող հռետորաբանությունը վկայում են, որ առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում հենց տարածաշրջանային հաղորդակցությունների առումով։

Անուշ Ամրոյան