Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Քաղաքականություն

Աշխարհաքաղաքական ցնցումների վեկտորները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային հարթակում ներկայում աշխարհակարգի փոփոխության, այն է՝ բազմաբևեռ աշխարհակարգի անցման գործընթացն աչքի է ընկնում հակամարտությունների սրացմամբ, ինչը մեծացնում է տարածաշրջանային պատերազմների բռնկման հավանականությունը։ Որոշ փորձագետներ նույնիսկ չեն բացառում Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականությունը, քանի որ ինչ-որ պահի տեղային կամ լոկալ բնույթ ունեցող պատերազմները կարող են շատ արագ ընդլայնել իրենց աշխարհագրական սահմաններն՝ ընդգրկելով բազմաթիվ արտատարածաշրջանային ուժերի։ Օրինակ՝ Իսրայելապաղեստինյան հակամարտությունը արդեն իսկ ծավալվելու միտումներ է դրսևորում։ Իսրայելը գործողություններ է սկսել Լիբանանի հարավում Հզբոլլահի դեմ՝ ռմբակոծելով այդ խմբավորման առաջնորդներին։

Ռմբակոծությունների զոհ գնացին նաև իրանյան բարձրաստիճան զինվորականներ, որոնք, ըստ երևույթին, կոորդինացնում էին խմբավորման գործողությունները։ Բայց քանի որ ինչպես ՀԱՄԱՍ-ը, այնպես էլ Հզբոլլահը սերտորեն կապված են Իրանի հետ, ապա այս խմբավորումների ղեկավարության ոչնչացումը առաջ է բերում Իրանի հակազդեցությունը։ Եվ ի պատասխան Իսրայելի գործողությունների՝ Իրանը մի քանի հարյուր բալիստիկ հրթիռներ ուղղարկեց Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելն էլ իր հերթին է խոստացել հուժկու հակահարված հասցնել Իրանին։ Պարզ է, որ հակահարվածները միայն Իրանով չեն սահմանափակվի և ընդգրկելու են նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Լիբանանը, Սիրիան, Իրաքը, Եմենը, որտեղ գործում են Իրանի աջակցությունը վայելող շիա խմբավորումները։

Իրանն էլ իր հերթին փորձելու է ժամանակ շահել իր ազդեցության տակ գտնվող պրոքսի ուժերը վերակազմավորելու համար, որպեսզի դրանց միջոցով առավել ակտիվ գործողություններ սկսի։ Ինչոր մի պահի այս հակամարտությունը կարող է ընդգրկել նաև ԱՄՆ-ին, որը Թել Ավիվի ամենամեծ աջակիցն է ու սպառազինություններ է մատակարարում Իսրայելին։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Անկարան աջակցություն է հայտնում Իրանի կողմից Իսրայելի հրթիռակոծությանը։ Անկարան փորձում է իրեն դիրքավորել որպես առաջատար երկիր իսլամական աշխարհի իրավունքների պաշտպանության հարցում, որպեսզի չհեղինակազրկվի մահմեդականություն դավանողների շրջանում։

Բայց Թուրքիայում անհանգստություն կա, որ հակամարտության ընդլայնումը ինչ-որ մի պահի կարող է ընդգրկել նաև իր տարածքը։ Պատահական չէ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, թե Իսրայելը, «ավետյաց երկրի» գաղափարով տարված, Պաղեստինից և Լիբանանից հետո կարող է իր հայացքը ուղղել դեպի թուրքական հողերը։ Մյուս կողմից էլ՝ Իրանի դեմ գործողությունները կարող են ձեռնտու լինել Անկարային՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ պանթուրքական ծրագրերի կյանքի կոչման համար։ Գաղտնիք չէ, որ տարածաշրջանում միայն Իրանն է, որ միշտ կոշտ է արձագանքել Անկարայի ու Բաքվի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու ձգտումներին՝ հայտարարելով, թե իրենց համար անթույլատրելի է միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը։ Իսկ երբ Իրանը պատերազմի մեջ ընկղմվի, ապա հնարավոր կլինի թուլացնել Թեհրանի հակազդեցությունն այս ուղղությամբ։ Ավելին՝ հենց Ադրբեջանը կարող է դառնալ այն հենահարթակը, որտեղից Իսրայելը կարող է հարվածներ հասցնել Իրանին։

Պատահական չէ, որ բռնազավթված Արցախի տարածքում Ադրբեջանը երեք օդանավակայան է կառուցել։ Ադրբեջանը ներկայում մեծ քանակությամբ սպառազինություններ է ձեռք բերում, այդ թվում՝ իսրայելական նորագույն սպառազինություններ։ Բայց Հարավային Կովկասում առկա պայթյունավտանգ իրավիճակը ավելի մեծ ընդգրկվածություն ունի։ Պակիստանը սկսել է կործանիչներ մատակարարել Ադրբեջանին, իսկ Հնդկաստանն էլ իր հերթին դարձել է Հայաստանին ամենաշատ զենք մատակարարող երկիրը։ Այսինքն, Հնդկաստան-Պակիստան հակասությունները դրսևորվում են նաև Հարավային Կովկասում։ Եվ Հնդկաստանը սպառազինություններ մատակարարելու միջոցով մի կողմից՝ զարկ է տալիս տեղական ռազմարդյունաբերության զարգացմանը, իսկ մյուս կողմից էլ՝ Հայաստանի միջոցով կանխում է Հարավային Կովկասում Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռյակի դիրքերի ուժեղացումը, որը հետագայում սպառնալիք է ստեղծելու նաև իր համար։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այս երկրի տարածաշրջանային դերակատարության ժամանակավոր նվազում է նկատվում՝ կապված նրա հետ, որ Մոսկվայի ուշադրությունը գերազանցապես ուկրաինական ճակատի վրա է կենտրոնացած։ Ճիշտ է՝ Ուկրաինայի արևել յան մասում ռուսական ուժերը ժամանակ առ ժամանակ առաջընթաց են արձանագրում, բայց պատերազմի ելքը, մեծ հաշվով, կանխատեսելի չէ, քանի որ արևմտյան երկրները շարունակում են մեծ աջակցություն տրամադրել Ուկրաինային։ Ուստի, Ռուսաստանը պատրաստվում է երկարատև պատերազմի և ավելացնում է իր ռազմական բյուջեն 25 տոկոսով, ինչի արդյունքում նվազում են սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերը։ Ռուսական տնտեսության շարժիչ ուժն էլ դարձել է ռազմարդյունաբերությունը։ Պատահական չէ, որ Ռուսաստանը, պատժամիջոցների ծանրությունը կրելով հանդերձ, անցյալ տարի սպասվածից ավելի բարձր տնտեսական աճ ունեցավ՝ 3,6 %՝ տնտեսության արագացմամբ առաջ անցնելով նույնիսկ Մեծ յոթնյակի բոլոր պետություններին։

Ավելին, 3 %-ը գերազանցող աճ է կանխատեսվում նաև այս տարի, բայց երկարաժամկետ կտրվածքով տնտեսագետները չեն բացառում նաև ռեցեսիայի հավանականությունը՝ հատկապես այն պարագայում, երբ պատերազմը ավարտվի, ու ռազմարդյունաբերությունը դադարի կատարել այն դերակատարությունը, ինչ հիմա է կատարում։ Արևմուտքը փորձում է հյուծել Ռուսաստանին, իսկ մյուս կողմից էլ՝ զսպել Չինաստանի հզորացումը։ Եվ դա է պատճառը, որ հակաարևմտյան հողի վրա Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններում բավական ջերմացում է նկատվում։ Արևմուտքի ճնշումների տակ է նաև Իրանը, որը խորացնում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ չնայած որոշ հարցերում առկա հակասություններին։ Ընդ որում, այս համագործակցությունն արտահայտվում է ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական հողի վրա։

Նույնիսկ դիտարկվում է Իրանի՝ ԵԱՏՄ անդամակցության հեռանկարը։ Թեհրանի ներգրավվածությունը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության մեջ ընդլայնում է նաև Հայաստանի համար տնտեսական փոխգործակցության հնարավորությունները։ Որոշ փորձագետներ անգամ չեն բացառում տարածաշրջանում ռուս-իրանական տանդեմի ձևավորման հավանականությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում