Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պատերազմի մասին թեզը բացարձակ կեղծիք է․ Ավետիք Չալաբյան Պաշտպանական ներուժի բարձրացումը պատկերացնում ենք եռաստիճան համակարգով․ Նաիրի ՍարգսյանՄիրզոյանը Կալասից հետաքրքրվել է խոստացված գումարներից «Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդը՝ այսօր ժամը 20-ինՄի ներողությունը չի փրկի Անդրանիկ Քոչարյանին Սուտ խաղաղության թեզերը մեզ հասցնելու են նոր ցեղասպանության. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի աջակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գերազանցության գերժամանակակից կենտրոններ հիմնվեցին. «Ուժեղ Հայաստան»Փակելով դպրոցները՝ հայաթափում են սահմանամերձ գյուղերը․ Արմեն ՄանվելյանՆախարարներին 7-ական միլիոն պարգևավճար, իսկ թոշակառույին 10 հազար. Վանաձոր. ԼՈՌԻ Փաշինյանը հունիսի 7-ին նորից կստանա՞ ժողովրդի քվեն. Գյումրի. ՇԻՐԱԿ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե տեսնեք. Գյումրի. ՇԻՐԱԿ Դեղերի ոլորտում պետք է մշակվի նոր քաղաքականություն՝ ի սպաս մեր ժողովրդի առողջության․ Արեգ ՍավգուլյանՊահանջում եմ Անդրանիկ Քոչարյանից` վայր դնել պատգամավորական մանդատը ու հեռանալ քաղաքականությունից․ Արտյոմ ՍիմոնյանՄեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել․ Տիգրան Դումիկյան Մինչև 25% idcoin IDBank-ի պրեմիում քարտերով ավիատոմսեր գնելիս«Շառլոտ» ակումբի տնօրենն աշխատակցին առաջարկել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ տարբեր անձանց հետԽոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. Հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Մենք կփոխենք մեր ընթացքը․ Փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետԱկբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել ԵՄ-ում էներգիայի 47.3 տոկոսն ապահովել են վերականգնվող էներգիայի աղբյուրներըԻշխանության քայլերը հանգեցնելու են ավելի մեծ ըմբոստության երիտասարդների շրջանում․ Աննա ԿոստանյանՎախը ստիպում է Փաշինյանին արագ արձագանքել, բայց դա իրականությունից փախուստի արձագանք է․ Մարիաննա Ղահրամանյան Ինչի պետք է պատրաստ լինի հայ մարդը սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը պաշտպանելու համար․ Ավետիք Չալաբյան Չի կարող հայ կոչվել նա, ով ուրանում է հայի ինքնությունն ու պատմությունը․ Ավետիք ՔերոբյանԱհա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ․ Նարեկ ԿարապետյանԻրանի քաղաքակրթության վերացման սպառնալիք շանտաժը հոդս ցնդեց․ Հրայր ԿամենդատյանԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր Կամենդատյան18 արդարների գործով դատական նիստի օրը հայտնի էԻնչ ենք մենք առաջարկում արդյունաբերության բնագավառում․ Հրայր Կամենդատյան Խոսքը՝ գործի փոխարեն, թե՞ գործը՝ խոսքի փոխարեն. ընտրության առաջ կանգնած հասարակությունըԴատարկ տներ, կորած սուբսիդիաներ․ Տավուշում բացահայտվում է գյուղական բնակարանաշինության ծրագրի իրական պատկերըԻսրայելը կոչ է արել ԱՄՆ-ին զիջումների չգնալ Իրանի հարցում․ Axios Թրամփը հայտարարել է, որ իրեն «բոլորովին չի անհանգստացնում» ռազմական հանցագործությունների հնարավոր մեղադրանքըՄի վախեցիր Նիկոլ Փաշինյան․ Ալիկ ԱլեքսանյանՌԴ-ն էներգակիրների մատակարարման հսկայական քանակությամբ հայտեր ունի. Պեսկով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Lexus»-ը Անդրանիկ Քոչարյա´ն, մի տղայիդ ես անդրադարձել, բա մյուս տղայիդ մասին ի՞նչ կասես, որ պատերազմից փախցրել ես․ Նառա ԳևորգյանՑիլով մարդ, մի վախեցիր Կարապետյանից, ինքը քեզ վատ բան չի անելու․ Նարեկ Կարապետյան«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգեց Հարի Մագուայրի հետ պայմանագիրը Ինչպես է շաքարը «կարամելացնում» ձեր մարմինը և արագացնում ծերացումը Փաշինյանի օրոք ադրբեջանցու սապոգը դրվեց Սյունիքի սուրբ հողի վրա․ Անուշ ՄիրզոյանԻշխանության վերջին խաղաքարտը. պատերազմի սարսափը՝ որպես ընտրական տակտիկա․ Էդմոն ՄարուքյանՔՊ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված իջևանցի բժիշկ Միքայել Ադամյանը ՌԴ քաղաքացի է Ես պատրաստ եմ իմ կյանքը տալ հանուն հայրենիքի, ինչպես և 14 միլիոն իրանցիները․ Փեզեշքիան«Կոչումը՝ կին. Ոսկե կոդ 2026»-ի Անահիտ աստվածուհու մեդալը շնորհվել է Ռոզա ԾառուկյանինԱՄՆ-ի և Իսրայելի հետ պшտերազմը դադարեցնելու Իրանի ծրագիրը բաղկացած է տասը կետից. The New York TimesIDBank-ը և Իդրամը՝ «Մաթեմիկ» հասարակական-կրթական կազմակերպության կողքինԸնտրական օրենսգրքի փոփոխությունը չի քննարկվել որևէ կողմի հետ, փոխվում է մեկ անձի, մեկ ուժի ցանկությամբ` ակնհայտ ապօրինի․ Արամ Վարդևանյան«Ես պահում էի հայրիկին ու ինքն էլ չէր կոտրվում». Լիլիթ Թոխատյանը՝ հայրիկի առողջական խնդրի ու բարդ փուլի մասինԱՄՆ-ը կարողացել է վնաuել կամ nչնչացնել Իրանի ավելի քան 155 նավ
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումը

Ձեզ եմ ներկայացնում Ազգային Հպարտության Տրիբունալի որոշումը․

   Ազգային Հպարտության Տրիբունալը ստեղծվել է «Համահայկական ճակատ» շարժման կողմից որպես արտակարգ դատարան՝ մարդասիրական իրավունքի և Հայաստանի Հանրապետության հանդեպ կատարած ծանրագույն խախտումներ ու հանցագործություններ քննելու նպատակով և կոչված է բարոյական ու իրավական գնահատական տալու՝ կառավարության և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններին։ Տրիբունալը, քննելով ՀՀ քաղաքացիների դիմումները, մանրակրկիտ զննելով բերված բոլոր փաստարկները, հայտնաբերված փաստերի հիման վրա համակողմանի վերլուծելով Հայաստանի Հանրապետության ղեկավարության գործունեությունը՝ իշխանության գալուց ի վեր, պարզել է.

   Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը (այսուհետ՝մեղադրյալը) բռնել է հայ ժողովրդին և մեր պատմական հայրենիքը դավաճանելու ուղին։ Համաձայնության գալով Հայաստանի թշնամիների հետ՝ մեղադրյալը ինքնակամ հանձնել է Արցախը, արցախցիներին զրկել տնից ու ընտանեկան օջախից, դատապարտել տառապանքի ու թափառման։ Վերջին անգամ նման իրադարձություններ տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանության ժամանակ։

Վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Նիկոլ Փաշինյանը կոպիտ կերպով խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Գաղտնի, առանց հանրաքվեի և ժողովրդի համաձայնության, որոշեց բուն հայկական հողերը փոխանցել Ադրբեջանին և իրագործեց այս որոշումը՝ Արևմուտքի հավանությունը ստացած Բաքվի և Անկարայի աջակցությամբ։ Հայաստանի Ազգային Հպարտության Տրիբունալը հիշեցնում է. Հայաստանի Սահմանադրությունը երկրի գերագույն օրենքն է։ Պետական մարմինների մնացած բոլոր օրենքներն ու գործողությունները պետք է բխեն նրա դրույթներից: Համաձայն հոդված 2-ի՝ Հայաստանում ինքնիշխանության կրողն ու իշխանության աղբյուրը ժողովուրդն է։ Այսինքն՝ երկրի ինքնիշխանությանը վերաբերող ցանկացած որոշում պետք է հաշվի առնի ժողովրդի կամքը։

Համաձայն հոդված 205-ի՝ Հայաստանի տարածքային փոփոխություններ կարող են կատարվել միայն հանրաքվեի հիման վրա։ Այսինքն՝ Հայաստանի սահմանների փոփոխության կամ փոխանցման ցանկացած որոշում պետք է հաստատվի ժողովրդի կողմից՝ հանրաքվեի միջոցով։

   Համաձայն հոդված 206-ի՝ միջազգային կարևոր պայմանագրեր, եթե դրանք վերաբերում են Հայաստանի սահմաններին, պետք է վավերացվեն Հայաստանի Ազգային ժողովի կողմից։ Եթե նման պայմանագրերը ենթադրում են երկրի տարածքային սահմանների փոփոխություններ, ապա դրանք նույնպես հանրաքվեի անցկացում են պահանջում։       Վարչապետի՝ Հայաստանի հողերը փոխանցելու վերաբերյալ միանձնյա, առանց հանրաքվե անցկացնելու ընդունած որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրության 2-րդ և 205-րդ հոդվածներին, քանի որ մեղադրյալի գործողությունները խախտում են ժողովրդական ինքնիշխանության սկզբունքը և հանրաքվե անցկացնելու պահանջը՝ սահմաններ փոխելու դեպքում։ Վարչապետ լինելու օրոք Նիկոլ Փաշինյանը միտումնավոր անտեսել է ՀՀ Գերագույն Խորհրդի՝ 1992 թ-նի հուլիսի 8 Որոշումը, որն ասում է․ «1․ Հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը: 2․ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:» Գերագույն խորհրդի այս որոշումը օրենքի ուժ ունի, քանի որ ոչ Գերագույն խորհուրդը, ոչ էլ հետագա Ազգային ժողովները դրա վերանայման կամ չեղարկման առաջարկներ չեն արել։ Հետևաբար, ոչ անձամբ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ ՀՀ Ազգային ժողովը օրենսդրական որևէ իրավունք չունեն ստորագրելու կամ վավերացնելու Արցախի՝ Ադրբեջանի կազմ մտնելու վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ։ 

   Նիկոլ Փաշինյանը իր դավաճանական գործունեությունը շարունակեց Տավուշում։ Խախտելով պետական սահմանների գծերի համակարգման վերաբերյալ միջազգային իրավունքի բոլոր նորմերը՝ մեղադրյալը հրահանգել է իրականացնել ապօրինի սահմանազատում։ Ընդ որում սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի մասին կանոնակարգի նախագիծը՝ իրավաբանորեն առոչինչ մի փաստաթուղթ, մշակվել է փաստացի սահմանազատումից վեց ամիս անց միայն, չնայած, որ պետք է նախորդի սահմանազատման ցանկացած գործողություններին։ Արդյունքում, առանց հայ ժողովրդի համաձայնության և առանց հանրաքվեի, մեղադրյալը թշնամուն զիջեց ռազմավարական նշանակություն ունեցող հողեր՝ փոխարենը ոչինչ չստանալով։ Սա լուրջ վնաս է հասցրել մեր երկրի պաշտպանունակությանը։ Նույնանման քայլեր են նախապատրաստվում նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Ադրբեջանին սահմանակից այլ հատվածներում։

   Թուրք-ադրբեջանական տանդեմի առաջարկով, որը տխրահռչակ «խաղաղության պայմանագրի» գլխավոր պայման է դնում Հայաստանի պատմությունից և Հիմնական օրենքից հրաժարվելու պահանջը, ինչպես նաև հայ ժողովրդի և սփյուռքի առջև իր վերը նշված հանցագործությունները արդարացնելու և օրինականացնելու համար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոխելու հիմքեր է նախապատրաստում։ Հասարակական կարծիքը շահարկելով, նա մտադիր է հեռացնել հիմնարար փաստաթղթի՝ թշնամուն զայրացնող հոդվածը՝ Արցախը, պատմական հողերը և երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու անհրաժեշտության մասին։

   Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարը պատշաճ ջանքեր չի գործադրում անհետ կորած անձանց որոնելու, Ադրբեջանի իշխանությունների կողմից ապօրինի պահվող ռազմագերիներին և Արցախի ղեկավարներին ազատ արձակելու համար։ Պետական իշխանություն ստանձնած անձը պարտավոր է պաշտպանել երկրի բոլոր քաղաքացիների իրավունքները՝ որտեղ էլ որ նրանք լինեն։

   Հայաստանի ղեկավարությունը՝ ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա մերձավոր շրջապատի, հանուն անձնական իշխանության պահպանման, ՀՀ քաղաքացիներին քաղաքական դրդապատճառներով հետապնդումները հասցրել են պետական գաղափարախոսության աստիճանի։ Մեղադրյալի և նրա մի շարք համախոհների գործողությունները կոպիտ կերպով խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ, 23-րդ, 27-րդ, 39-րդ և 42-րդ հոդվածները, որոնք պարունակում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են իրավական պետություն, մարդու արժանապատվություն, հիմնարար իրավունքներ և ազատություններ․ անձնական ազատության և գործելու ազատության իրավունք, կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, ինչպես նաև քաղաքակիրթ աշխարհում ընդունված և Հայաստանի Հիմնական օրենքի նախաբանում հռչակված համամարդկային արժեքներ։

  Բացի այդ, վարչապետը և նրա կաբինետի առանձին անդամները ձեռնամուխ են հայ ժողովրդի ինքնության պահպանման երաշխիք հանդիսացող քրիստոնեական հավատի, ընտանեկան հիմքերի և դարավոր ավանդույթների ոչնչացմանը։

Ելնելով վերոգրյալից՝ Ազգային Հպարտության Տրիբունալը միաձայն կայացրել է.

  1. Հայտնել Նիկոլ Փաշինյանին համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք։

  2. Զրկել նրան հայ համարվելու իրավունքից։

  3. Զրկել նրան համայն հայության անունից խոսելու բարոյական իրավունքից։

  4. Զրկել նրան քաղաքական լեգիտիմությունից և Հայաստանի ժողովրդի անունից որոշումներ կայացնելու իրավունքից։

  5. Կոչ անել վարչապետին կամավոր կերպով հրաժարական տալ, ապաշխարել հայ ժողովրդի առջև ու հեռանալ։

  6. Կոչ անել բոլորին, ովքեր իրենց համարում են Հայաստանի քաղաքացի և հայրենասեր, հանրային և այլ միջոցառումների, ինչպես նաև Փաշինյանի հետ անձնական հանդիպման ժամանակ դրսևորել իրենց դիրքորոշումը՝ երես թեքելով նրանից։

  7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատական մարմիններին օբյեկտիվ իրավական գնահատական տալ վարչապետի և նրա կաբինետի առանձին անդամների գործողություններին՝ պետական դավաճանության փաստերի վերաբերյալ, կապված նրանց կողմից Հայաստանի Սահմանադրության և օրենքների խախտման հետ, մասնավորապես. - Հայաստանի Սահմանադրական դատարանը պետք է ստուգի վարչապետի որոշումների և գործողությունների Սահմանադրությանը համապատասխանելու փաստը։ Վարչապետի գործողությունները հակասահմանադրական ճանաչվելու դեպքում Հայաստանի Ազգային ժողովը, եթե պատգամավորները իրոք ազնվորեն պաշտպանում են երկրի և հայ ժողովրդի շահերը, պարտավոր է նախաձեռնել պաշտոնանկության և օրենքով նախատեսված այլ ընթացակարգերի գործընթաց:

8․ Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անգործության դեպքում Ազգային Հպարտության Տրիբունալն իրավունք է վերապահում հանրային քննարկման ներկայացնել Սահմանադրական դատարանի անդամների, Ազգային ժողովի պատգամավորների և այլ անձանց, այդ թվում՝ ուժային կառույցների ղեկավարների անձնական գործերը, եթե տվյալ անձանց գործունեությունը կամ անգործությունը նպաստում կամ քողարկում է Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության օրենքների խախտումները։

9․ Օբյեկտիվորեն գնահատելով հայոց պետականությանը սպառնացող իրական վտանգը՝ Ազգային Հպարտության Տրիբունալն անհրաժեշտ է համարում շարունակել աշխատանքը, որպեսզի բացահայտի և հրապարակայնացնի իշխանության բոլոր մակարդակներում կատարվող ՀՀ Սահմանադրության և օրենքների խախտումները, ինչպես նաև կոչ է անում Հայաստանի բնակչությանը և համայն հայությանը ակտիվ և պատրաստ լինել անհապաղ գործողությունների՝ հայրենիքը արտաքին ու ներքին թշնամիներից պաշտպանելու համար։

10․ Հայաստանի Ազգային Հպարտության Տրիբունալը որոշել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանին հանձնարարել տվյալ որոշումը հայտնել ի գիտություն լայն հանրությանը։ Կոչ եմ անում Հայաստանում և երկրի սահմաններից դուրս գտնվող բոլոր ընդդիմադիր ուժերին ակտիվորեն մասնակցել Հայաստանի Ազգային Հպարտության Տրիբունալի այս որոշման տարածմանը և իրականացմանը՝ հանրային հանդիպումների, ակցիաների, հանրահավաքների և այլ միջոցառումների ընթացքում։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյան