Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ամանորի տոնական երեկո՝ «Եվրոմեդիա24»–ի հետ․ հայտնի հյուրեր, սիրված երգեր ու վառ պահեր2026 թվականը հռչակենք ՀԱՅԻ տարի , երջանկության տարի , հաղթանակի տարի․ Արտյոմ ՎարդանյանԱմանորի երեկո՝ «Եվրոմեդիա24»–ի հետ․ հայտնի հյուրերն ու տոնական վառ պահերը Թող որ 2026 թվականը վերադարձնի հայ ժողովրդին իր երազանքները և լի լինի հաղթանակներով.Արման Վարդանյան Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, թող 2026-ը դառնա միասնականության, վերածննդի ու հույսի տարի․ Գագիկ Ծառուկյան Իդրամի աշխատակիցները՝ «Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնի սաների գաղտնի Ձմեռ պապ (տեսանյութ) Իտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավը 2026 թվականը լինելու է Հայաստանի պահպանման, պետականության ամրապնդման և ազգային ինքնության պաշտպանության համար կարևոր և որոշիչ տարի․ Նաիրի Սարգսյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ջերմորեն շնորհավորում է բոլորին Ամանորի կապակցությամբԱմանորին ընդառաջ տիկնոջս հետ միասին այցելեցինք մեր հերոս Ռոզալիա տատիկին․ Մհեր Ավետիսյան Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր անցած տարվա ընթացքում եղել են մեր կողքին․ Ավետիք Չալաբյան 15.12. 2025թ. ԱԱԾ մեկուսարանից հրապարակված` Սամվել Կարապետյանի ծրագրային հոդվածը ուժեղ Հայաստանի մասին Մեսսի՛ ջան, մենք քո մեջքին ենք. Ուժեղ թիմ ուժեղ Հայաստանի համար․ «Մեր ձևով» շարժումՍամվել Կարապետյանի դեմ հարուցված անհեթեթ ու շինծու մեղադրանքները պետք է ամբողջությամբ կարճվեն, քրիստոնյա պատшնդները պետք է տուն վերադառնան, իսկ Հայաստանին պետք է հնարավորություն տրվի վերադառնալու իր պատմական ուղուն. Ռոբերտ Ամստերդամ Խորին շնորհակալություն, Մեծարգո պարոն նախագահ․ Մհեր Ավետիսյան Հայ Առաքելական Եկեղեցին «Եվրոմեդիա24»–ի կողմից արժանացել է «Ամենահեղինակավոր ինստիտուտ» մրցանակին Հակաեկեղեցական արշավը տապալվել է․ իշխանությունը փնտրում է ելք ստեղծված իրավիճակից «Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել իր անդամների ձերբակալությունների վերաբերյալ17,000 կամավորական արդեն միացել է շարժմանը. «Մեր ձևով» շարժում Սրտանց շնորհավորում եմ Ձեր բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով սեր, միություն և ուժ․ Արամ ՎարդևանյանՍրբության դիմակի հետևում. ինչ անցյալ մութ պատմություններ են կապվում Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի անվան հետՀայաստանի վարչապետի հակաեկեղեցական ճնշումները մտահոգիչ են բոլոր քրիստոնյաների համար«Գրավը շատ մեծ էր, բայց սա շատ մեծ քայլ է մեր հաղթանակի համար». Նարեկ Կարապետյանը` հորեղբոր խափանման միջոցի մասին Տաշիրում հրավառությամբ են ընդունել Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխությունըԱռաջին հաղթանակը մեծ հաղթանակից առաջ. Աշոտ Մարկոսյան2025թ.-ի սկզբին կանխատեսած բոլոր վատագույն սցենարները, ցավոք, իրականացան. Նաիրի Սարգսյան Դեպի ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ. Ալիկ ԱլեքսանյանՍամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով. Արամ ՎարդևանյանՀանրային ծառայության սասանված վստահությունը. ի՞նչ անել․ ՀայաՔվե հիմնասյուներ2025 թվականի ամփոփումը հակիրճ. Էդմոն ՄարուքյանՀայաստանը հասել է վտանգավոր եզրագծի․ Ավետիք ՉալաբյանԱղքատություն, ցածր կենսաթոշակներ, գնաճ․ սա է Հայաստանի իրողությունը․ Արմեն Մանվելյան«ՀայաՔվեն» ամփոփում է 2025 թվականըՎարչախումբը շարունակում է քաղաքական ընդդիմախոսներին մեկուսացնելու և ազատազրկելու հանցավոր գործելակերպը. ՀայաՔվեՏարվա վերջին դասը. «Մեր Ձևով» շարժումԱրդեն 50,000-ից ավելի մարդ միացել է հոսանքի սակագինն իջեցնելու պահանջին. Գոհար ՄելոյանՀայաստանի վարչապետի բռնաճնշումները մտահոգիչ են բոլոր քրիստոնյաների համար․ The TimesTeam ընկերությունների խումբն ամփոփում է 2025 թվականի ձեռքբերումները 2026 թվականին մաղթում եմ Հայաստանն ու Հայ ազգը ոչնչացնել ցանկացող բոլոր թշնամիների ոչնչացումը. Խաչիկ ԱսրյանԱյս իշխանությունը չունի բարոյական իրավունք՝ Եկեղեցուն պահանջներ ներկայացնելու. Արեգ ՍավգուլյանԽաչիկ Գալստյանի կալանքի քննության նիստը ժամը 15:00-ին է․ Սոս Հակոբյան «ՀայաՔվեի» անդամներ տիկին Անահիտն ու տիկին Գոհարը կոչ են անում հայ վարորդներին` բոյկոտելու թշնամական բենզինըՈ´չ ադրբեջանական բենզինին, ամո´թ է, ինքնասիրություն ունեցեք և բոյկոտե´ք թշնամու ապրանքը. ՀայաՔվեՀանրային ծառայության իրական պատկերը. ՀայաՔվե Այս տարին մեր երկրի կյանքում գերհագեցած էր կարևոր իրադարձություններով. Ավետիք ՉալաբյանԲացառիկ հարցազրույց` «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի հետ Եկեղեցին՝ հայ ինքնության ողնաշարը. երբ պատմական փորձը կրկին ահազանգում է Եկեղեցու դեմ արշավը որպես պետական քաղաքականություն․ վտանգ ազգային ինքնության հիմքերին Կարապետյանները միշտ մեզ նման ընտանիքների կողքին են եղել. տեսանյութՖասթ Բանկի ակտիվների թիվը 2025-ին հատել է 1 մլրդ դոլարը
Հասարակություն

Ի՞նչ կարեւոր հարցեր է քննարկել «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը ֆրակցիայի նիստին

Քաղաքական դաշտում տեղի ունեցող օրակարգային եւ կարեւոր հարցերի շուրջ Lraber.info-ն զրուցել է ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր, խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հետ.
- Պարոն Էնֆիաջյան, երեկ մեկնարկեց ՀՀ ԱԺ 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանը, որից առաջ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը ֆրակցիայի նիստ հրավիրեց: Կասե՞ք, թե ի՞նչ կարևոր հարցեր են քննարկվել և ի՞նչ եզրահանգումներ են արվել:
- Ֆրակցիայի նիստը վարել է «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նիստի ժամանակ քննարկվել են մեր առաջիկա գործունեթյան, ներքին կազմակերպվածության և պատգամավորական գործունեության արդյունավետության բարձրացման հետ կապված մի շարք կարևոր հիմնահարցեր:
«Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նաև հրահանգեց ավելի ակտիվ լինել օրենսդրական առաջարկություններով, որոնք ոչ թե կկրեն ձևական բնույթ, այլ կլինեն որակով և իրականանալի, օր առաջ լուծում տալ մեր նախընտրական 15 կետերում արծարծված խնդիրներին և աշխատել այդ ուղղությամբ, նաև հանդիպումներ ունենալ ՀՀ քաղաքացիների հետ, այցելել սահմանամերձ շրջաններ, համայնքներ և ծանոթանալ նրանց խնդիրներին, քանի որ պատգամավորական գործունեությունը չի ավարտվում Աժ-ում:
- Այս օրերին բուռն քննարկումներ են գնում ԵԱՏՄ-ից դուրս գալու հետ կապված. ի՞նչ դիրքորոշում ունի ԲՀԿ-ն հարցի շուրջ:
- Ինչպես նշեց իր երեկվա հարցազրույցուցում «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ԵԱՏՄ-ն ունի 200 միլիոնանոց շուկա, մեծ ռեսուրսներ և հնարավորություններ: Պետք է համագործակցության եզրեր գտնել, օգուտներ քաղել հանուն ՀՀ ժողովրդի և շահերի, ստեղծել տնտեսական կապեր, քանի որ այդպիսի ռեսուրս և թվաքանակ ունեցող շուկան, մեր կարծիքով, մեծ հնարավորություններ է ընձեռում:
- «Ծառուկյան դաշինք» խմբակցությունն օրենսդրական ի՞նչ նախաձեռնություններով է հանդես գալու առաջիկայում:
- Մենք արդեն ստացել ենք հանձնարարականներ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից՝ ավելի ակտիվ հանդես գալու և օրենսդրական առաջարկություններ ներկայացնելու մասով:
Նշեմ, որ արդեն մեր կողմից ներկայացվել են մի քանի օրենսդրական նախաձեռնություններ, որոնք վերաբերվում են՝
1.«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,
2. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,
3. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին:
Մանրամասները առաջիկայում կտեսնեք և կծանոթանաք: Մենք, բնականաբար, չենք սահմանափակվելու այսքանով և ակտիվ աշխատանք ենք տանելու մեր պատգամավորական գործունեության շրջանակներում:
Կլինեն նաև նոր օրենսդրական նախաձեռնություններ առաջիկայում, որոնք արդեն իսկ քննարկվում են խմբակցությունում: Միանշանակ մեր խնդիրն է ժողովրդի խնդիրներին հնարավորինս լուծումներ տալ և դա ներկայացնել օրենսդրական նախաձեռնությունների միջոցով, որոնք առաջիկայում սպասեցնել չեն տա: