Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ո՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչու է մեր գյուղմթերքի արտահանումը դադարեցվել. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի հանդիպումը երևանցիների հետԳեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամՊատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Սառնաղբյուրում է «Հայաստան» դաշինքի բազմամարդ հանրահավաքը ԵրևանումՆախընտրական քայլերթ․ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ անդամները Վանաձորում են«Երևանը նույնպես արժանի է փոփոխության. Երևանը նույնպես ընտրում է 3-ը». Սամվել Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքը Ազատանում էՆարեկ Կարապետյանը՝ Գյումրու Մուշ թաղամասում քաղաքի բարեկարգման խնդիրների մասինԻսրայելական բանակը վերահսկողություն է սահմանել Լիբանանում խաչակիրների Բոֆոր բերդի նկատմամբ. Իսրայել ԿացՆարեկ Կարապետյանը՝ Գյումրու Մուշ թաղամասում աշխատատեղերի խնդրի մասինԵրկիրը բավական է քանդի. Գյումրիի Մուշ թաղամասի բնակչուհին` Փաշինյանի մասին«Մենք կարճ ժամանակում լուծելու ենք տնակներում ապրողների բնակարանների հարցը»։․ Նարեկ ԿարապետյանԺամանակն է հավաքվելու և միասին գործելու. «Հայաստան» դաշինքի հանրահավաքը ԵրևանումԱյն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ․ ԶելենսկիՇնորհակալ ենք Գյումրու Մուշ թաղամասին՝ ջերմ ընդունելության համար Ընտրությունների երկու հնարավոր սցենարները և դրանց հետևանքները Հայաստանի համար․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանին Գյումրու Մուշ թաղամասում դիմավորեցին մեծ շուքով՝ զուռնա-դհոլով և ավանդական աղուհացովԱՄՆ-ը, Իրանի հետ գործարք չկնքվելու դեպքում, պատրաստ կլինի վերսկսել ռшզմական գործողությունները․ ԹրամփԹուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ Գալիս ենք Գյումրի Ջերմ հանդիպումներ և անկեղծ զրույցներ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՄուշումՄարտկոցով աշխատող ցատկոտող ձի. Ferrari-ի նախկին ղեկավարը պահանջում է պոկել լոգոն նոր անձայն մոդելիցՈւժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից«Ուժեղ Հայաստան» դաշինքը Մուշում էԵրևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Porsche Cayenne»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Sentra»-ն«Վերջիվերջո, մենք բոլորս նույն նավում ենք, և այդ նավի անունը Հայաստան է». Մհեր Ավետիսյան «Չարիք է բացարձակ իշխանություն ունենալը». Մարուքյանը՝ ԳյումրիումՔՊ շապիկով ուսուցիչ և աշակերտ. Բյուրականի դպրոցի տնօրենը կոլեկտիվի հետ մասնակցում է ՔՊ քարոզարշավին Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Նարեկ Կարապետյանը հրապարակում է ադրբեջանական ծրագրի փաստաթղթերըՈչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն․ Էդմոն ՄարուքյանՀորոսկոպ. Հունիս ամսվա աստղագիտական ​​իրադարձությունները Կամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգան… Բազմամարդ հանրահավաքից հետո Ուժեղ Հայաստանը շարունակում է իրազեկման արշավը ԳյումրիումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» ասուլիսը Գյումրիում Գիշերային ակումբի տնօրենի հետ վիճшբանելուց հետո մի խումբ տղամարդիկ կnտրել են ակումբի մուտքի դուռն ու սրահի գույքըԵս հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զենքի շուկաները մեր առջև բացվեցին․ Նիկոլ ՓաշինյանԻ՞նչ եմ զգում. ցավ. Արտետան՝ ՉԼ եզրափակիչում կրած պարտության մասին Ինչպես է Նարեկ Կարապետյանը շփվում Վարդանանց հրապարակում հավաքված գյումրեցիների հետ Բյուրականի դպրոցի տնօրենը ՔՊ-ի հավաքին մարդ է հավաքում (ձայնագրություն )Գյումրի, Ուժեղ Հայաստան, լուսանկարներ Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառումՍպիտակից մինչև Ալավերդի․ քննարկվել են քաղաքացիներին հուզող հարցերը․ Գագիկ Ծառուկյան Գերմանացիները մշակել են արևային վահանակները քողարկելու միջոց արդյունավետության նվազագույն կորստով. Դրանք նման են մարմարի, աղյուսի և կղմինդրիՄեկ անձի շոուի վերջը. ինչպե՞ս ներդնել իրական պառլամենտարիզմ Հայաստանում․ Էդմոն Մարուքյան Հայեր ջան սա ընտրություն է ճշմարտության և կեղծիքի միջև․ Տաթևիկ Կարապետյան Փոփոխությունները գալիս են Ուժեղ Արևածագ ու Ուժեղ Ծաթեր՝ Սամվել Կարապետյանի հետ
Քաղաքականություն

«Նիկոլը գործում է հետևյալ կերպ՝ ավելի լավ է կործանեմ Հայաստանի Հանրապետությունը, քան կորցնեմ վարչապետի աթոռը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս իրավիճակը առնվազն ինձ համար շատ կանխատեսելի էր 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո: Բայց հնարավորություն ունեինք այս վիճակից որոշ չափով պատվաբեր և ավելի քիչ կորուստներով դուրս գալու 2021 թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Նման կարծիք է հայտնում քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ մեկնաբանելով հարցը, թե ո՞ր պահին Հայաստանը դուրս մնաց անմիջապես իրեն վերաբերող բանակցություններից ու քննարկումներից:

«Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևն իր հարցազրույցներից մեկում ասում է՝ Հայաստանի Հանրապետության հասարակությունն ընդունել է այն փաստը, որ իրեն 2020 թ. նոյեմբերի 9-ին կապիտուլ յացիայի են ենթարկել, այսինքն՝ ընտրելով Նիկոլ Փաշինյանին՝ որպես երկրի ղեկավար, հայ հասարակությունն ընդունել է, որ պետք է կրի այդ կապիտուլ յացիայի հետևանքները: Եթե մինչ ընտրությունները տեղի ունեցող գործընթացները միջազգային հանրությունը կարող էր մեկնաբանել այն թեզով, որ Նիկոլը պարտված ղեկավար է և չի ներկայացնում հայաստանյան հասարակության լայն շերտերին, ապա 2021 թ. ընտրություններից հետո, երբ հայ հասարակության ընտրելու իրավունք ունեցող 680 հազար անդամ կրկին Նիկոլին ձայն տվեց, այդ նույն միջազգային հանրությունը հասկացավ, որ հայ ժողովուրդը պատրաստ է կրել այդ բոլոր զրկանքներն ու նվաստացումները, որոնք կրում են պարտված երկիրն ու նրա հասարակությունը, այն պարագայում, երբ հնարավորություն կար այդ ամենից ավելի մեղմ դուրս գալու: Եթե մինչ այդ մեզ ձևականորեն հրավիրում էին ինչ-որ տեղ մեր հարցերը քննարկելու, բանակցային սեղանի շուրջ էինք, ապա 2021 թ.-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հայտնվել ենք բանակցային սեղանի վրա: Մեր հարևանները, ի դեմս Իրանի, չեն վարանում հասկացնել հայաստանյան հասարակությանը, թե՝ ձեր ղեկավարությունը զրո է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը:

Նշում է՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը կարմիր գիծ է Թեհրանի համար, որը լավ է հասկանում դրա իրական նպատակները և դրա գործարկման աղետալի հետևանքներն իր պետության համար: «ԱՄՆ պետքարտուղար Օ'Բրայենը, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Միլլերը բացահայտ նշել են, որ դա Արևմուտքի և Թուրքիայի համատեղ ծրագիրն է: Այդ մասին նշել են նաև Անկարայից:Նրանց գլխավոր նպատակն է այդ միջանցքի գործարկման արդյունքում մեծ խնդիրներ ստեղծել երեք խոշոր պետության՝ Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համար: Արևմուտքն այդ միջանցքի միջոցով կտրելու է Միջին Ասիայի հարուստ ընդերքով հանրապետությունները ռուսաստանյան և չինական առևտրային ուղիներից, Էրդողանի նեոպանթուրանական և նեոպանօսմանական արտաքին քաղաքական էքսպանսիոն ծրագիրը այս պարագայում ամբողջությամբ համընկնում է նրանց շահերին: Զարմանալիորեն Ռուսաստանը կարծում է, որ միջանցքի հանդեպ վերահսկողություն սահմանելով՝ կկարողանա թույլ չտալ գոնե հակառուսական ծրագրերի իրականացումը: Ռուսաստանն ի վիճակի չէ կանխելու միջանցքի նկատմամբ վերահսկողությունից իրեն դուրս հանելու Արևմուտքի, Նիկոլի և թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրերը»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ համաշխարհային կենտրոնները շատ լավ տեսնում են, որ Հայաստանն իրենից ոչինչ չի ներկայացնում, իսկ հայ հասարակությունը, որը կարող է կանխել այդ աղետը, ամորֆ դիրքորոշում է ընդունել: Պետական մտածելակերպից զուրկ հայաստանյան հասարակությունը, այն պարագայում, երբ Հայաստանի գոյության կամ չգոյության հարցն է, երբ մեր հարևանները մեր հարցերը քննարկում են իրար մեջ՝ արհամարհելով Երևանի դիրքորոշումը, դեռ նախկին-ներկա է քննարկում՝ չհասկանալով, որ այդ ամենի հետևանքը լինելու է Հայաստանի Հանրապետության կործանումը: Այդ պարագայում ո՛չ նախկինները, ո՛չ ներկաները որևէ ձևաչափով չեն կարողանա ինչ-որ ազդեցություն ունենալ ապագա աղետալի գործընթացների համար: Այս պարագայում ինձ համար ամենամեծ վտանգներից մեկն այն է, որ շատ մեծ քայլերով գնում ենք սիրիացման ուղով»,-շեշտում է քաղաքագետը՝ նկատի ունենալով այն, որ 2011 թ.-ի «Արաբական գարնանից» հետո Սիրիան այսօր փաստացի բաժանված է երեք մասի:

Քաղաքագետը կարծում է՝ Իրանի համար վտանգն այն է, որ «Զանգեզուրի միջանցքի» միջոցով Թուրքիան փորձելու է խժդժություններ սկսել Իրանի հյուսիս-արևմտյան տարածաշրջանում, որը հիմնականում բնակեցված է էթնիկ թուրքերով: «Մեխանիկորեն այդ տարածաշրջանում խժդժություններ գցելը Թուրքիայի և Ադրբեջանի համար ավելի հեշտ կլինի միջանցքի պարագայում, քանի որ Իրանը կկորցնի ելքը դեպի Հայաստանի Հանրապետություն: Պաշտոնական Թեհրանը կարող է արհամարհած ունենալ Ռուսաստանին և նրա շահերը Հարավային Կովկասում և ուղղակիորեն զորք մտցնել Սյունիքի և Վայոց ձորի մարզեր: Եվ ինչպես Սիրիան բաժանվեց ազդեցության գոտիների, նույնն էլ կարող է լինել Հայաստանի Հանրապետության պարագայում: Այդ իրավիճակում Հայաստանի երրորդ հանրապետությունը դե յուրե կործանված կլինի: Իրանը թույլ չի տա որևէ մեկին անցնել այդ կարմիր գիծը»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Հայաստանի իշխանությունները ցույց էին տալիս իրենց վճռականությունը քաղաքական վեկտոր փոխելու հարցում, իսկ հիմա որոշել են մասնակցել ԲՐԻԿՍ-ին, չմիանալ ԵԽ նախարարների հայտարարությանը: Այսինքն, կայուն չեն անգամ իրենց իսկ որոշումներո՞ւմ: «Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի, այդ թվում՝ զոհաբերել Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերը: Նա մի քանի անգամ պաշտպանել է իր իշխանությունը պաշտոնական Մոսկվայի շնորհիվ: Փրկվում է իշխանությունը, «թռնում» են Արևմուտքի գիրկը, Արևմուտքը, իր շահերն առաջ տանելով, պարտադրում է Նիկոլին ինչ-որ քայլեր ձեռնարկել, Նիկոլը կրկին «թռնում» է Ռուսաստանի գիրկը: Պետք է հասկանանք, որ Ռուսաստանը և Արևմուտքը մեզանից շատ չեն մտածում Հայաստանի Հանրապետության մասին:

Հայաստանի ապագայի հարցով մենք պետք է անհանգստանանք, ոչ թե պաշտոնական Մոսկվան, Բրյուսելը և Վաշինգտոնը: Նրանք ամեն ինչ անում են իրենց պետական շահերից ելնելով, իսկ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են իրենց աթոռները պահելու համար: Հատկապես վերջին չորս տարվա ընթացքում Նիկոլն այնքան հանցանքներ է գործել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի դեմ, որ հասկանում է՝ իշխանության կորստից հետո նա և իր թիմակիցները շատ դաժան և խիստ պատասխան են տալու: Առաջնորդվում են հետևյալ սկզբունքով՝ չկա զոհ, չկա հանցագործություն: Նիկոլը գործում է հետևյալ կերպ՝ ավելի լավ է կործանեմ Հայաստանի Հանրապետությունը, քան կորցնեմ վարչապետի աթոռը: Լինելով թուրք-ադրբեջանական տանդեմի թիվ մեկ գործընկերը Հայաստանում, սպասարկելով Բաքվի և Անկարայի շահերը՝ շատ դեպքերում հենց նրանց միջոցով է պահպանում իր իշխանությունը Հայաստանում»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում