Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Քաղաքականություն

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հարցազրույցը Ալ Ջազիրա հեռուստաընկերությանը

-Պարոն Կարապետյան, թույլ տվեք երախտապարտությունս հայտնեմ՝ Ալ Ջազիրա-ի հրավերն ընդունելու համար։ Կցանկանայի այս հարցազրույցում խոսել Հայաստանում տիրող առկա իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ՝ Ձեր և «Համահայկական ճակատ»-ի տեսլականի մասին։ Նախ ասացեք, խնդրեմ, ինչն է հանգեցրել տվյալ իրավիճակի և ներքին ճգնաժամից դուրս գալու ինչ ճանապարհներ եք Դուք տեսնում։

-Բողոքի ցույցերը հիմնականում կապված են երկու հանգամանքի հետ։ Առաջնինն ու ամենակարևորը բնակչության անվտանգությունն է, որը գործող իշխանությունը չի կարող ապահովել, իսկ երկրորդ մեծ խնդիրը սոցիալական հարցերն են, որոնք նույնպես լուծում չեն ստացել։ Ինչ վերաբերում է արտաքին խնդիրներին, մենք պետք է հասկանանք, որ իրավիճակը Հայաստանի շուրջ կայուն ծանր է, և դա պայմանավորված է հիմնականում սուբյեկտիվ գործոններով․ իշխանության դիլետանտությամբ, տգիտությամբ՝ տվյալ հարցերում։ Այն պտույտէջքը, որի մեջ հայտնվեց Հայաստանը, աշխարհաքաղաքական այն փակուղին, որտեղ իշխանությունը հասցրեց երկիրը, բնականաբար, բողոքներ է առաջացնում Հայաստանում։ Վերջին 6 տարիներին, 2018 թվականից ի վեր, դիլետանտ իշխանությունը արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերում մշտապես սխալներ է թույլ տվել։ Արդյունքում մենք պարտվեցինք 2020 թվականի պատերազմում, ավելի ուշ նույն իշխանությունը հանձնեց Արցախը։ Մենք կորցրեցինք մեր բարեկամներին, կորցրեցինք այնպիսի ռազմավարական գործընկեր, ինչպիսին է Ռուսաստանը, բայց նոր բարեկամներ ձեռք չբերեցինք։ Կան երկրներ, որոնք կարեկցում են Հայաստանին, բայց ո՛չ ավելին։ Եթե Ռուսաստանը տարածաշրջանային կայունության կողմնակից է, ապա այլ երկրներ տարածաշրջան մտնելու համար անկայունություն են առաջացնում։ Այս ամենը ազդում է Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին։ Մենք տեսնում ենք, որ հայ ժողովուրդը խիստ դժգոհ է ազգային անվտանգության ներկա աստիճանից։ Ադրբեջանին անվերջ զիջումները ստորացնում են հայ ժողովրդին։ Դա հիշեցնում է առաջին համաշխարհային պատերազմում պարտված Գերմանիայում տիրող իրավիճակը, երբ ստորագրվեց խաղաղության անարդար ու ստորացուցիչ պայմանագիրը, որը 1941 թվականին հանգեցրեց էլ ավելի մեծ պատերազմի։ Ես կարծում եմ, որ այսօր իրավիճակը տարածաշրջանում նույնանման է։

-Դուք բարձրացրեցիք շատ կարևոր մի հարց, որը հետաքրքիր է մեծ լսարանին ոչ միայն նախկին ԽՍՀՄ-ի պետություններում, այլև արաբական երկրներում և ամբողջ աշխարհում․ Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղվածությունը դեպի Ռուսաստան կամ դեպի Արևմուտք։ Այսօր, Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունների ֆոնին, այս հարցը խիստ հրատապ է։ Կարծիք կա, որ ներկա իշխանությունը քայլեր է ձեռնարկում Արևմուտքի հետ ավելի մտերմանալու համար։ Շատ փորձագետներ և քաղաքական գործիչներ գնահատում են դա որպես Ռուսաստանից հեռացում։ Արդյոք գործող իշխանությունը ձգտում է մտերմանալ Արևմուտքի հետ, ի՞նչ կտա դա Հայաստանին։ Մյուս կողմից, որքանո՞վ է հասարարական կարծիքը կիսում կառավարության այս մտադրությունները։ Թե այն գերադասում է Ռուսաստանի հետ պատմական, դարեր տևող հարաբերություններ  պահպանե՞լ։

-Համաձայն եմ, Հայաստանի գործող իշխանությունն իրոք փորձում է շրջվել դեպի Արևմուտք։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մեզ այնտեղ չեն սպասում։ Պաշտպանության նախարար լինելու օրոք ես հարցնում էի ղեկավար անձանց, թե ինչ հիմնավորումներ կան՝ արտաքին քաղաքականության ոլորտում դեպի Արևմուտք շրջվելու համար։ Ոչ ոք չկարողացավ ինձ պատասխանել։ Դրա միակ նպատակը զբաղեցրած պաշտոնին հնարավորինս երկար ժամանակ մնալն է։ Արևմուտքը պատրաստ չէ ընդունել Հայաստանը Եվրամիություն կամ ՆԱՏՕ։ Մենք դա շատ լավ գիտակցում ենք։ Թուրքիան 15 տարի սպասում էր Եվրամիություն մտնելուն, և նրան չընդունեցին։ Վրաստանը նույնպես սպասում է, բայց, վիզային ռեժիմի չեղարկումից բացի (այն էլ՝ վերջերս գաղտնի կերպով որոշակի սահմանափակումների կիրառմամբ), ոչինչի չհասավ։ Վրացական բորժոմին Եվրոպայում չեն խմում, այն խմում են Ռուսաստանում։ Արտաքին քաղաքականության վեկտորի նման փոփոխություններ անելու համար հարկավոր են լրջագույն հիմնավորումներ։ Եվ ամենակարևորը․ արդյո՞ք մեզ սպասում են Արևմուտքում։ Ի՞նչ կարգավիճակում են մեզ այնտեղ պատկերացնում։ Դեպի Արևմուտք շրջվելու հենց առաջին փորձերից մենք կորցրեցինք Արցախը։ Հիշենք Վրաստանը․ նույն պարագաներում այն կորցրեց Աբխազիան, Հարավային Օսիան։ Նույնը՝ Ուկրաինան, որը կորցրեց Ղրիմը։ Բայց դա դեռ ամենը չէ։ Պատմականորեն մենք միշտ Ռուսաստանի հետ էինք։ Եվ, դուր է գալիս դա ոմանց թե ոչ, հենց Ռուսաստանի՛ շնորհիվ Հայաստանն այսօր պետականություն ունի։ Իշխանության այս քայլերը պարզապես արկածախնդրություն կարելի է համարել։ Ես չեմ գնահատում այս կամ այն վեկտորը, ես խոսում եմ որպես մարդ, ով վերլուծում է աշխարհագրական վիճակը։ Բացի այդ, հարևան երկրները, այդ թվում՝ նույն Թուրքիան ու Վրաստանը, դեմ են տարածաշրջանում Արևմուտքի ներկայությանը։

-Թույլ տվեք անցնել Հայաստանի համար շատ կարևոր հարցին․ խոսքը Ադրբեջանի հետ հարաբերությունների, Արցախի մասին է։ Առաջին հարցին Ձեր պատասխանից ես հասկացա, որ Դուք բացասական եք վերաբերվում Հայաստանի կառավարության՝ Արցախում ռազմական գործողությունների ընթացքում ցուցաբերած դիրքորոշմանը։ Այնուամենայնիվ, Հայաստանի ու Ադրբեջանի տեղեկատվական դաշտում այս հարցի քննարկումը հանդարտվում է։ Բայց Դուք կարծում եք, որ հարցի լուծումն անարդար է։ Ինչպե՞ս եք Դուք պատկերացնում Ադրբեջանի հետ հարաբերությունները հետագայում։

-Ես կարծում եմ, որ Արցախի հարցը լուծված չէ։ Մենք նույնիսկ չենք մոտեցել այս հարցի լուծմանը։ Հակառակը, մենք այնքան խճճեցինք այն, որ ես ուղղակի չեմ տեսնում լուծումներ՝ մոտակա ապագայում։ Երբ 1994 թվականին ստորագրվեց հրադադարի համաձայնագիր, Արցախյան առաջին պատերազմից հետո 30 տարի անց այդ տարածքում ոչ մի ադրբեջանցի չէր բնակվում, թվում էր, թե հարցը լուծվեց։ Սակայն խաղաղության պայմանագիր չէր կնքվել, հակառակ կողմը 30 տարի պնդում էր, որ Արցախը Ադրբեջանի տարածքն է։ Պատմության տեսակետից՝ 30 տարին շատ չէ։ Եվ ահա, Արցախը զավթեցին։ Սխալ կլինի ասել, որ այս էջը շրջված է։ Նույնիսկ եթե Հայաստանի առկա իշխանությունը ստորագրի ինչ-որ փաստաթուղթ, Արցախի հարցն անպայման նորից կծագի։ Արցախում միանշանակ հայեր են ապրելու, և մենք գիտենք, ինչպես հասնել դրան, ունենք համապատասխան ճանապարհային քարտեզ։ Արցախը վերականգնելու է իր պատմական (շեշտում եմ այս բառը) կարգավիճակը, Ադրբեջանի իշխանությունը ի զորու չէ այն չեղարկել։ Ես կարծում եմ, վաղ թե ուշ մենք, իհարկե, համաձայնության կգանք։ Սակայն Ադրբեջանի ընտրախավն այսօր գոյատևում է զուտ հակահայկականության հաշվին։ Հավատացնում եմ, առանց դրա բողոքի ներքին շարժումներն Ադրբեջանում նորից գլուխ կբարձրացնեն։

-Ուզում եմ անդրադառնալ շատ կարևոր հարցին՝ Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչմանը։ Ինչպես հայտնի է, Հայաստանը Արաբական պետությունների լիգայի դիտորդ անդամ է հանդիսանում։ Հայ-արաբական հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն։ Մեծ է հայկական սփյուռքը տարբեր արաբական երկրներում։ Հետաքրքիր է Ձեր կարծիքը Գազայում տեղի ունեցածի վերաբերյալ։ Այս բարդ իրավիճակից դուրս գալու ի՞նչ ճանապարհներ եք Դուք տեսնում։

-Հայաստանը ճանաչել է Պաղեստինը։ Ես՝ որպես հայ, ուզում եմ հարցնել․ իսկ ինչու՞ Հայաստանը չի ճանաչել Արցախը։ Եվ շատ հայերի մոտ ծագել է նույն հարցը։ Ես կարծում եմ, որ Պաղեստինի ճանաչումը ճիշտ քայլ է․ այդ ժողովուրդն իրավունք ունի ապրելու ինչպես ցանկանում է։ Այսօր պաղեստինցիներն անկախությանը հասնելու իրական հնարավորություն ունեն, ու կարծում եմ, պետք է գնալ մինչև վերջ, հիմա չի կարելի կանգ առնել, պետք է պայքարել։ Ես փոքր-ինչ նախանձությամբ եմ նայում, թե ոնց է այդ ազգը՝ զենքը ձեռքին, պաշտպանում իր երկիրը։ Իսրայելը մեկ ճանապարհ ունի՝ ճանաչել Պաղեստինի անկախությունը։ Այլ ելք չկա։ Կարծում եմ, այլապես ժամանակի ընթացքում Իսրայելը դժվար իրավիճակում կհայտնվի։ Ցանկացած ազգ գոյատևելու իրավունք ունի։ Բայց ագրեսորը պետք է պատժվի, այլընտրանք չկա։

-Պարոն Կարապետյան, շնորհակալություն եմ հայտնում հարցազրույցի համար և հաջողություններ եմ Ձեզ մաղթում։