Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԵԱՏՄ-ի վերջնագիրը․ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ Աբովյանը պետք է ապրի Երեւանի նման. Նարեկ Կարապետյան Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը` Հայաստանում 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի թեմայով Ուժեղ Հայաստանը Աբովյանում. լուսանկարներ Աբովյանը պետք է ապրի Երևանի նման. Նարեկ ԿարապետյանՇատ կարևոր է Ձեր խոսքը․ Կարապետյանը մշակությի գործիչներինՄարդիկ կորցրել են իրականությունը․ ԿարապետյանԱրժանապատիվ կյանք եմ խոստանում բոլորիդ․ Սամվել ԿարապետյանԱբովյանս․ ես ձեր ցավը տանեմ․ Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Աբովյանցիների Ուժեղ ընդունելությունը. Նարեկ ԿարապետյանԹիմակիցների հետ ամփոփեցինք կատարված աշխատանքներն ու քննարկեցինք առաջիկա անելիքները․ Գագիկ ԾառուկյանԹբիլիսյան խճուղի-Զ. Քանաքեռցի փողոցի խաչմերուկում բшխվել են «Volkswagen»-ն ու «BMW»-նԴուք ևս ակտիվ պետք է լինեք որպիսզի հասնենք հաջողության․ ԿարապետյանԵվրասիական սերտ ինտեգրումը օգուտ է բերում ԵԱՏՄ յուրաքանչյուր մասնակցի. Պուտին Իշխանության համար ամեն գնով կռիվ տվող Նիկոլ Փաշինյանը, ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան44-ամյա տղամարդու մոտ ապօրինի հրազեն են հայտնաբերել ԼՀԿ քարոզարշավը ՎանաձորումԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Ford»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին Սենսացիա Արարատի վրա. իտալացի ազնվականի կողմից կազմված հին քարտեզը բացահայտել է Նոյյան տապանի ճշգրիտ հանգրվանըՍաուդյան Արաբիայի չեմպիոն դառնալուց հետո «Ալ-Նասրը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզչի հեռանալու մասինՌուսաստանի ագրեuիվ պшտերազմը ևս մեկ կարմիր գիծ է անցել. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ռումինիայում բնակելի շենքին ռուսական ԱԹՍ-ի hարվածի մասին«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքն Աբովյան քաղաքում․ ՀայաՔվեՍամվել Կարապետյանի հանդիպումը մշակույթի գործիչների հետՄարջան Ավետիսյանը կիսվել է նոր լուսանկարներով «Պոպուլիստների ժամանակը անցել է»․ Սամվել ԿարապետյանՄենք հենվելու ենք մեր երիտասարդների վրա․ Սամվել ԿարապետյանԲելառուսը պատրաստ է Կուբայի համար անել այն ամենը, ինչ կարող է. Լուկաշենկո Ո՞ւր ես մեզ ուղղորդում, գնանք Ադրբեջա՞ն. Մարուքյանը՝ ՍաքունցինԱյդ աթոռը մեծ պատասխանատվություն է ինձ համար․ Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստան դաշինքը Աբովյանում էԱրագածոտնում բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. կա 5 վիրավnր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը ՔանաքեռումՊատմության հիշողները իրենց թշնամիներն են․ ԿարապետյանՄարդկանց իրենց կարծիքը ասելու համար ձերբակալում են․ ԿարապետյանՌումինիայում ռուսական ԱԹՍ-ն ընկել է բնակելի շենքի վրա. կան վիրավnրներ Հունիսի 3-ին՝ ժամը 16:30-ին, միացի՛ր փոփոխության քայլերթին․ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցուց կշարժվենք դեպի Հանրապետության հրապարակ․ «Ուժեղ Հայաստան»Էդմոն Մարուքյանը պահանջում է, որ Իոաննիսյանը մինչեւ հունիսի 7-ը հրապարակային հերքում ներկայացնիՀետևողական ենք լինելու մշակույթի զարգացմանը մարզերում․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանից մեր դեմ իրականացվող արշավի զվուկը բարձրացվել է. Էդմոն ՄարուքյանՌուսաստանում կարգելվի հայկական «Ջերմուկի» ևս 64,5 միլիոն շշի վաճառքը IDBank-ի աջակցությամբ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցում սահմանվել են Իէն Գիլանի և Թոնի Այոմիի անվան մրցանակներ«Ռենշին»-ի աջակցությամբ ընթացող «Վիրտուոզների բանաձև» նախագծի 6-ամսյա հաջող համագործակցությունը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Երևանի Աջափնյակ վարչական շրջանում է. ՈւղիղՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է փաթեթային առաջարկ անհատ ձեռնարկատերերին Նարեկ Կարապետյանի և Թովմաս Առաքելյանի զրույցը ԼՀԿ քարոզարշավը Տավուշից. Էդմոն Մարուքյանը Տավուշում կոչ է արել քվեարկել ԼՀԿ օգտին, որ սահմանամերձ մարզը ԱԺ-ում պատգամավոր ունենաԱլիևի ծրագրերը՝ 300,000 ադրբեջանցիների վերադարձի շուրջ. Նարեկ Կարապետյան Կարապետ Գուլոյանը գույքը չի վնասել, չնայած համաձայն չէ, որ գույքն ապօրինի է, բայց պատրաստ է վճարել, և իր հայրական տունը պահել ընտանիքի տիրապետության տակ․ փաստաբան Կա Սահմանադրության փոփոխության նախագիծ, որն այս իշխանությունները գաղտնի են պահում․ Ավետիք ՉալաբյանԱռաջնայինը ազգային հարցերն են. իսկ Փաշինյանին քիչ է մնացել. Կարպիս Փաշոյան
Աշխարհ

Իրանը խոստացել է Իսրայելից վրեժ լուծել Հանիեի սպանության համար

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին այսօր վաղ առավոտյան Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության վերաբերյալ պաշտոնական պատասխան է հրապարակել, որում խոստացել է, որ Իրանը կպատասխանի սպանությանը։

Իր հայտարարության մեջ Խամենեին գրել է.«Հանցավոր ու ահաբեկչական Սիոնիստական ռեժիմն այս արարքով ճանապարհ բացեց խիստ պատժի համար: Մենք մեր պարտքն ենք համարում վրեժ լուծել Իսմայիլ Հանիեի արյան համար, քանի որ սպանությունը տեղի է ունեցել մեր հողի վրա»։

Արձագանքելով Հանիեի սպանությանը՝ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանն ասել է, որ երկիրը պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունն ու արժանապատվությունը։ Այս մասին գրում է mehrnews.com-ը:

«Այսօր սիրելի Իրանը սգում է Պաղեստինի դիմադրության քաջարի առաջնորդ Իսմայիլ Հանիեի նահատակությունը: Երեկ ես սեղմում էի նրա հաղթական ձեռքը, իսկ այսօր պետք է նրա դագաղը տանեմ ուսերիս: Իրանի և Պաղեստինի երկու հպարտ ժողովուրդների միջև կապը կլինի ավելի ամուր, քան նախկինում, իսկ ճնշվածների դիմադրության և պաշտպանության ճանապարհն ավելի կամրապնդվի», - X-ում գրել է նա:

Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը «կստիպի ահաբեկիչ օկուպանտներին (նկատի ունի Իսրայելը-Խմբ.) զղջալ իրենց վախկոտ արարքի համար»։

Հիշեցնենք, որ գիշերը Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։ Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարությանը, Հանիեն սպանվել է իր բնակության վայրի վրա հարձակման ժամանակ։

«Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն նահատակվել է Թեհրանում»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
Գործակալության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է նաև Հանիեի թիկնապահներից մեկը։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
 
ՀԱՄԱՍ շարժումը պաշտոնական հայտարարությամբ հաստատել է Քաղբյուրոյի ղեկավարի մահվան լուրը՝ կատարվածի համար մեղադրելով Իսրայելին։ Շարժումը հայտարարել է, որ հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հանիեն մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը: