Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Մեր ձևով» ժողովրդական շարժումը Աջափնյակում․ համայնքում բացվեցին շարժման երեք գրասենյակներԱՄՆ-ն հայտնել է Վենեսուելայի ափերի մոտ երկրորդ լցանավի բռնագրավման մասին․ Կարակասն արձագանքել էՌուսաստանի Սամարայի մարզում չորս անչափահաս է անհետացել Ինձ համար միևնույն է, թե ինչ տեսք ունի կինը․ Թրամփ Ուկրաինան և Պորտուգալիան պայմանավորվել են ռազմшծովային անօդաչու սարքեր արտադրելու վերաբերյալԵրևանի Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին Այն մասին, թե ինչպես է մեր ժողովուրդը քայլ առ քայլ ձախողում թշնամու կամակատարների արշավը մեր Սուրբ Եկեղեցու դեմ. Ավետիք Չալաբյան Հայ ժողովրդի գլխավոր և ամենաբարձր արժեք ունեցող բրենդը Հայաստանի Հանրապետությունն է․ Մհեր Ավետիսյան Մեծ քանակի զենք-զինամթերք ու թմրամիջոցներ են հայտնաբերվել «Ոսկու շուկայի» տնօրենի տնից ու աշխատավայրիցԱրագածոտնում բախվել են «Mercedes»-ը և «Lexus LX 570»-ը, այնուհետև վերջինը բախվել է ասֆալտապատման աշխատանքների համար նախատեսված տեխնիկային․ կա տուժած1430 ադամանդ մեկ ժամացույցի վրա. Vacheron Constantin-ի նոր հավաքածուն ապշեցնում է Ուկրաինան 90 միլիարդ եվրոն կվերադարձնի ԵՄ-ին միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի փոխհատուցում․ ԶելենսկիՊուտինը կարևոր ազդանշան է ուղարկել Արևմուտքին Ուկրաինայի վերաբերյալ իր հայտարարությամբ․ L’AntiDiplomaticoՀորոսկոպ. 2025 թվականի վերջին նորալուսինը և դրա կարևորությունը Սպորտի զարգացումը կարեւոր դեր պետք է ունենա յուրաքանչյուրի կյանքում․ Հովհաննես Ծառուկյան Ձանձրալի երես առած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեին Արևային էներգիայով աշխատող ուսապայուսակը օգնում է անօթևաններին մնալ կապի մեջՆԱՏՕ-ում հույս ունեն հաջորդ տարի համաձայնեցնել Հայաստանի հետ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթըՎեգանական սննդակարգը կարող է օգտակար լինել երեխաների համար, բայց կա մի խնդիր․ ՀետազոտությունNissan-ը նոր ավտոմեքենա է պատրաստում Վրաստանն Ադրբեջանի հետ քննարկել է նոր անցակետի կառուցման հարցը Հնդկաստանում արագընթաց ուղևորատար գնացքը մահացու վրաերթի է ենթարկել ասիական յոթ վայրի փղերի«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կրկին տաքսու ղեկին է ու շարունակում է ոչ սովորական ձևաչափով շփվել քաղաքացիների հետԱլլա Պուգաչովայի նոր երգն անվանել են «Ռուսաստանին ուղղված ևս մեկ մարտահրավեր» Ես դեռ կարծում եմ, որ «Արսենալը» Պրեմիեր լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտն է․ Ռունի Հայաստանում իրականացվել է առաջին ռոբոտային վիրահատությունը Բելգիայում թանգարանից գողացել են Նապոլեոնին պատկանող մատանին Խոստմանս համաձայն, մեծ շուքով նշեցինք Հայրենական մեծ պատերազմի հերոս լեգենդար Պետրոս Արտաշեսի Պետրոսյանի ծննդյան 102-րդ տարելիցը. Մհեր ԱվետիսյանՊետք է մոռանանք այս խաղը. Մխիթարյանը մեկնաբանել է կիսաեզրափակչում «Բոլոնիայից» կրած պարտությունըԷջմիածնի ճակատամարտը. խայտառակությունը ադրբեջանական բենզինով չի լվացվի. Էդմոն ՄարուքյանՇերը չի ծերանում. երկրպագուները զարմացած են լեգենդի տեսքից Կարգալույծ սարկավագի հուսահատ խոստովանությունը Սա պատերազմի սկիզբ չէ, սա վրեժխնդրություն է․ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» թիրախներինՀարկերի մասին. Հրայր ԿամենդատյանԵկեղեցու դեմ պայքարում Փաշինյանի ձախողումները համատարած են․ Ավետիք ՉալաբյանԹուրքիան դեռ գործուն քայլեր չի անի սահմանը բացելու համար ՔՊ-ն մաքրելու է թեկնածուների կեսին Ոչ ոք չի հավատում Փաշինյանին ու իր ԱԱԾ-ին Ադրբեջանական բենզինը՝ իշխանական օլիգարխի լցակայաններում «Մոլ»-ի երեսպաշտություն ՔՊ-ականների կողմից Գիտությունը սարքել են կրթական համակարգի ծառան․ Ավետիք ՔերոբյանԽելացի մարդիկ այսպիսի Հայաստանում այլևս տեղ չեն ունենա․ Ատոմ ՄխիթարյանԱդրբեջանը չունի այնքան նավթ, որ Հայաստանին մատակարարի․ Արմեն Մանվելյան «Լատվեներգո». Բալթիկ երկրներում արևային էլեկտրակայանների մասնաբաժինը աճել է մինչև 26%Ո՞վ է տվել հրամանը. Голос АрменииՀանքարդյունաբերության ոլորտը Հայաստանի տնտեսության ինքնատիպ շարժիչ ուժն է. Վարդան Ջհանյան Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի նախագիծը՝ գերմանական SPIEGEL-ի ուշադրության կենտրոնում Իշխանությունը Եկեղեցու հարցում անցել է բոլոր կարմիր գծերը․ Դավիթ ՍարգսյանՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածում ներկայացված պնդումների վերաբերյալ300 մլրդ դրամով վերջին 7 տարիների ընթացքում արտաքին պարտքի տոկոսային ծախսն ավելացվել է և որևէ արժեք չի ստեղծվել․ Նաիրի Սարգսյան
Հասարակություն

Կապանի միջազգային երաժշտական փառատոնն ավանդական է դառնում

Ինչպես մեկ տարի առաջ՝ փառատոնի բացումը տեղի ունեցավ հուլիսի 4-ին՝ Կապանի արվեստի պետական քոլեջի Վ. Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում՝ հովանավորությամբ և աջակցությամբ Կապանի համայնքապետարանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Հայաստանի ԿԳՄՍ նախարարության և մի շարք գործընկերների:

Նախորդ փառատոնը նշանավորվեց «Sfeinwat D-274» կարգի եզակի հնչողությամբ դաշնամուրի՝ կապանյան գրանցում ստանալով, որը տեղադրված է արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճում: Այս անգամվա նորությունն այն է, որ փառատոնը նախաձեռնող և հիմնադիր Սևակ Ավանեսյանի նախաձեռնությամբ նորոգվեց դեռևս Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հրետակոծությունից տուժած երգեհոնը: Երգեհոնահարներ Գարրի Եփրիկյանի և Եգոր Ռուդոմյոտովի ամիսներ տևած աշխատանքի շնորհիվ երգեհոնը երկրորդ կյանք է ստացել: Արժանին մատուցվեց երգեհոնը վերանորոգած երգեհոնահարներին և հմուտ մասնագետներին: Երգեհոնի վերանորոգման հովանավորն են հայկական բարեգործական ընդհանուր միությունը ՀԲԸՄ և Viwa-ն:

Բարեմաղթանքի խոսքով հանդես եկավ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը՝ ընդգծելով այն միտքը, որ մեկ տարվա պատմություն ունեցող փառատոնը հասցրել է ուրույն տեղ գրավել կապանյան մշակութային կյանքում, սիրվել հանրության կողմից և դառնալ սպասված երաժշտական տոնախմբություն:

Խորհրդանշական է, որ առաջին կատարումը հնչեց նորացված երգեհոնով: Միջազգային մրցույթի դափնեկիր երգեհոնահարուհի Իրինա Ռոզանովան հնչեցրեց Յոհան Սեբաստիան Բախի «Ֆանտազիա և ֆուգա սոլ մինոր» ստեղծագործությունը:

Կորեական ծագումով ամերիկացի ջութակահարուհի Էլլի Սունը կատարեց Ջորջ Վիդմանի «Էտյուդ մենանվագ ջութակի համար» գործը՝ առաջին անգամ Հայաստան բերված Ստրադիվարիուսի ջութակներից մեկով:

Ռոմանոս Մելիքյանի «Վարդը» ռոմանսը կատարեց սոպրանո Լիանա Ալեքսանյանը՝ նվագակցությամբ Մարիաննա Շիրինյանի (դաշնամուր):

Էդուարդ Բաղդասարյանի «Նոկտյուրնը» հնչեցրին Անդրեյ Գրիդչուկը՝ (ալտ), ում նվագակցում էր Աննա Սարկիսովան (դաշնամուր):

Տպավորիչ էր բելգիացի դաշնակահար Ժուլիեն Լիբերի կատարումը, երաժիշտը կատարեց Արտեմի Այվազյանի «Երևան» ստեղծագործությունը:

Համերգը եզրափակվեց Ռոբերտ Շումանի «Դաշնամուրային կվինտետ մի բեմոլ մաժոր» լայնակտավ ստեղծագործության կատարումով (Մարիաննա Շիրինյան՝ դաշնամուր, Հրաչյա Ավանեսյան՝ առաջին ջութակ, Էլլի Սու՝ 2-րդ ջութակ, Անդրեյ Գրիդչուկ՝ ալտ, Սևակ Ավանեսյան՝ թավջութակ), որ բուռն արձագանք առաջացրեց դահլիճում՝ չընդհատվող ծափողջույններով: Փառատոնի մեկնարկը տրված է տպավորիչ համերգով...

Այս անգամ ևս Կապան են այցելել համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ: Փառատոնի շրջանակում կանցկացվեն վարպետաց դասեր, հետաքրքրական հանդիպումներ, համերգներից առաջ հարցեր կուղղվեն հանրաճանաչ երաժիշտ կատարողներին, կկազմակերպվի Ստրադիվարիուսի և Գվարներիի ջութակների ցուցահանդես:

Մի խոսքով՝ երկու շաբաթ Կապանը կապրի երաժշտական լիարյուն կյանքով:

Վահրամ Օրբելյան

Լուսանկարները՝ Հասմիկ Հարությունյանի և Վահրամ Օրբելյանի