Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Տվեք մեզ մանդատ՝ դադարեցնելու գզվռտոցը. Էդմոն ՄարուքյանՄեր գլխավոր նպատակը ժողովրդի համախմբումն է․ Սամվել ԿարապետյանՈւժեղ ավտերթ Գավառում և հարակից գյուղերում․ Աշոտ ՄարկոսյանՀունիսի 3-ին մեծ հանրահավաք․ եկեք ցույց տանք մեր ուժը․ Սամվել ԿարապետյանԺողովուրդ ջան հունիսի 3-ին, 19:00, Հանրապետության հրապարակ՝ մեծ հանրահավաք ունենանք․ Արամ ՎարդևանյանՄԵր պետությունը չունի էլիտա․ ԿարապետյանՄարդիկ մեզ հետ միայն շահելու են, ոչ մի բան չեն կորցնելու․ Սամվել ԿարապետյանՄենք չենք տարանջատելու մարդկանց․ Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստանում անձնական մեքենաների տարեկան տեխզննությունը չեղարկվելու է․ Նարեկ ԿարապետյանԿլուծվի Նուբարաշենի աղբավայրի հարցը․ ԿարապետյանՄեր հերոսները մեր ազգի արժանապատվությունն են․ Սամվել ԿարապետյանԷնքան ասեցին՝ խաղաղություն ենք բերել, վերջը բերեցին տնտեսական պատերազմ Ռուսաստանի հետՈ՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչու է մեր գյուղմթերքի արտահանումը դադարեցվել. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի հանդիպումը երևանցիների հետԳեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամՊատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Սառնաղբյուրում է «Հայաստան» դաշինքի բազմամարդ հանրահավաքը ԵրևանումՆախընտրական քայլերթ․ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ անդամները Վանաձորում են«Երևանը նույնպես արժանի է փոփոխության. Երևանը նույնպես ընտրում է 3-ը». Սամվել Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքը Ազատանում էՆարեկ Կարապետյանը՝ Գյումրու Մուշ թաղամասում քաղաքի բարեկարգման խնդիրների մասինԻսրայելական բանակը վերահսկողություն է սահմանել Լիբանանում խաչակիրների Բոֆոր բերդի նկատմամբ. Իսրայել ԿացՆարեկ Կարապետյանը՝ Գյումրու Մուշ թաղամասում աշխատատեղերի խնդրի մասինԵրկիրը բավական է քանդի. Գյումրիի Մուշ թաղամասի բնակչուհին` Փաշինյանի մասին«Մենք կարճ ժամանակում լուծելու ենք տնակներում ապրողների բնակարանների հարցը»։․ Նարեկ ԿարապետյանԺամանակն է հավաքվելու և միասին գործելու. «Հայաստան» դաշինքի հանրահավաքը ԵրևանումԱյն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ․ ԶելենսկիՇնորհակալ ենք Գյումրու Մուշ թաղամասին՝ ջերմ ընդունելության համար Ընտրությունների երկու հնարավոր սցենարները և դրանց հետևանքները Հայաստանի համար․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանին Գյումրու Մուշ թաղամասում դիմավորեցին մեծ շուքով՝ զուռնա-դհոլով և ավանդական աղուհացովԱՄՆ-ը, Իրանի հետ գործարք չկնքվելու դեպքում, պատրաստ կլինի վերսկսել ռшզմական գործողությունները․ ԹրամփԹուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ Գալիս ենք Գյումրի Ջերմ հանդիպումներ և անկեղծ զրույցներ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՄուշումՄարտկոցով աշխատող ցատկոտող ձի. Ferrari-ի նախկին ղեկավարը պահանջում է պոկել լոգոն նոր անձայն մոդելից Մասնագիտական տոնի առիթով շնորհավորում ենք Քիմիական լաբորատորիայի մեր բոլոր գործընկերներին․ ԶՊԿՈւժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից«Ուժեղ Հայաստան» դաշինքը Մուշում էԵրևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Porsche Cayenne»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Sentra»-ն«Վերջիվերջո, մենք բոլորս նույն նավում ենք, և այդ նավի անունը Հայաստան է». Մհեր Ավետիսյան «Չարիք է բացարձակ իշխանություն ունենալը». Մարուքյանը՝ ԳյումրիումՔՊ շապիկով ուսուցիչ և աշակերտ. Բյուրականի դպրոցի տնօրենը կոլեկտիվի հետ մասնակցում է ՔՊ քարոզարշավին Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Նարեկ Կարապետյանը հրապարակում է ադրբեջանական ծրագրի փաստաթղթերըՈչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն․ Էդմոն ՄարուքյանՀորոսկոպ. Հունիս ամսվա աստղագիտական ​​իրադարձությունները Կամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգան… Բազմամարդ հանրահավաքից հետո Ուժեղ Հայաստանը շարունակում է իրազեկման արշավը Գյումրիում
Քաղաքականություն

«Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի դիտարկմամբ, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն այս պահին բարդ փուլում է: «Հասարակության ընդդիմադիր շերտի մեծ մասի մոտ այն տպավորությունն է, որ պետք է շատ արագ այս ամենին վերջ տրվի: Դա շատ բարդ է, նույն ընդդիմադիրները պետք է շատ լավ հասկանան, որ Նիկոլ Փաշինյանը իշխանությունից հրաժարվելու համար երբևիցե չի գնա որևէ զիջման: Շարժման առաջնորդները և կողմնակիցները պետք է հասկանան, որ դա կարող է մի փոքր ավելի երկար տևել, քան իրենք սպասում էին: Պետք է հաշվի առնել մեկ կարևոր հանգամանք ևս, որ շարժումը ղեկավարվում է հոգևոր առաջնորդի կողմից, և նա, լինելով եկեղեցական, չի կարող պղծության կոչերով հանդես գալ:Ի տարբերություն Բագրատ Սրբազանի, Նիկոլ Փաշինյանը չէր վարանում շանտաժել հանրապետականներին, որպեսզի վերջիններիս ներկայացուցիչները քվեարկեն իր թեկնածության օգտին՝ որպես Հայաստանի վարչապետի: Նույն Նիկոլը խաբեց հանրապետականներին, և 2018 թ.-ի դեկտեմբերին պարտադրեց, որ նրանք գնան արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը:

Նրա ձևակերպմամբ, ընդդիմադիրները պետք է հասկանան, որ գործ ունեն ստախոս, կեղծարար, մանիպուլ յանտ և հանցագործ տարր հանդիսացող Նիկոլ Փաշինյանի հետ: «Պատահական չեմ ասում հանցագործ, Փաշինյանի՝ իշխանությունից կպած մնալու պատճառներից մեկը իր հանցագործություններն են, որոնք նա գործել է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի դեմ: Նա շատ լավ գիտի, որ իշխանությունից հրաժարվելու պարագայում լավագույն դեպքում իր ապագան բանտում է լինելու: Որպեսզի նա, իր համախոհների մեծ մասը, ընտանիքի անդամները բանտերում չհայտնվեն, նա հիմա կառչած է պաշտոնից: Լինելով հակապետական, հակահայկական տարր՝ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է հետևյալով՝ չկա զոհ, չկա հանցագործ: Նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար: Իր բոլոր խաղաղասիրական թեզերն ընդամենը լավ կենացներ են:

Իր խաղաղասիրական թեզերը նորմալ և գովելի կարող են լինել, եթե այդ թեզի հասցեատեր Ադրբեջանը ևս այդպես է մտածում: Բայց Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի թեզերին չի արձագանքում խաղաղասիրությամբ: Որքան Փաշինյանը հրաժարվում է Հայաստանի պատմական տարածքներից, այդքան Ադրբեջանն ավելի է լկտիանում և Ադրբեջանում բացում է «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաընկերություն, որի բոլոր թողարկումները նվիրված են Հայաստանի տարածքներին: Բացահայտ տարածքային պահանջներ են ներկայացվում Հայաստանին, կեղծվում և խեղաթյուրվում է հայոց պատմությունը, Հայաստանին ներկայացվում են բազմաթիվ ծանր մեղադրանքներ: Եթե Հայաստանի բնակչության մի մասը Նիկոլին լսելով երազում է, որ թուրքի հետ պետք է ընկերություն և առևտուր անի, ապա ասեմ, որ դա ևս խաբկանք է: Ադրբեջանցին 60-70-ական թվականների ադրբեջանցին չէ»,-նշում է մեր զրուցակիցը:

Հիշեցնում է՝ Ադրբեջանի նախագահը շատ պարզ ասել է, որ հայ-ադրբեջանական, այսպես կոչված, բանակցությունների ժամանակ տեղի ունեցողը ադրբեջանական օրակարգն է, և իրենք կետ առ կետ առաջ են գալիս: «7-8 կետից բաղկացած ծրագիր է: Առաջինն Արցախն Ադրբեջանին հանձնելն էր, Նիկոլը դա մեծ հաճույքով արել է, երկրորդը անկլավների հարցն է, որ կիսով չափ արել է ու շարունակում է անել, երրորդը Հայաստանի սահմաններից հայկական բանակի դուրսբերումն է, որն անում է և անելու է՝ ներկայացնելով, թե իբր սահմանապահները պետք է հսկեն, չորրորդը միջազգային օրակարգից Հայոց ցեղասպանության հարցը հանելն է, հինգերորդը՝ Հայկական բանակի կազմալուծումը, որովհետև Ադրբեջանը թույլ չի տալու, որ Հայաստանն ունենա հարձակողական տեխնիկայով բանակ, այն լինելու է ոստիկանության ավելի պրոֆեսիոնալ ստորաբաժանում, որի նպատակն է լինելու Նիկոլի «ջանդակը» պաշտպանելը, դրանք ոչնչով չեն զիջելու կարմիր և սև բերետավորներին, վեցերորդը՝ Սահմանադրության, Անկախության հռչակագրի և հայկական զինանշանի փոփոխությունը, յոթերորդը՝ ադրբեջանցիների «վերաբնակեցումը» Հայաստանում: Տարբեր տվյալներով, պաշտոնական Բաքուն պարտադրելու է կապիտուլ յանտ ոչնչություն Նիկոլին համաձայնել և Հայաստանում բնակեցնել 300 հազարից մինչև մեկ միլիոն ադրբեջանցիների: Դա աղետալի հետևանքներ կունենա»,-շեշտում է քաղաքագետը:

Ներկա իրավիճակում, ըստ Համբարյանի, Նիկոլ Փաշինյանն իր բոլոր պարտությունները, խայտառակ զիջումները և նվաստացումները, որոնք նա անում է Ալիևի պարտադրանքով, փորձում է ներկայացնել որպես մեծ ձեռքբերում և հաջողություն. «Վերջում կլինի հետևյալը՝ Նիկոլ Փաշինյանը կկործանի Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես, իր ընտանիքով կփախնի, օրինակ՝ Կանադա, իր թիմակիցներին կթողնի մեն-մենակ, բայց ամենակարևոր խնդիրը լուծված կլինի՝ Հայաստանի Հանրապետություն, որպես այդպիսին, չի լինի, որ հանկարծ որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին մեղադրի Հայաստանի Հանրապետության կործանման և նրա դեմ գործունեության մեջ»:

Մեր զրուցակիցն անդրադառնում է նաև Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու գործընթացին՝ կարծիք հայտնելով, որ այն վտանգավոր է ընդդիմադիրների համար: «Բագրատ Սրբազանի խորհրդատուներին խորհուրդ կտամ վերջ տալ այդ թեմային անդրադառնալ, քանի որ դա ամբողջությամբ Նիկոլի օրակարգի մեջ տեղավորվող հարց է: Բագրատ Սրբազանն ասում է, որ բանակցել է Իշխան Զաքարյանի հետ, և նա համաձայն է: Այո, համաձայն է, որովհետև այդ գաղափարն ամբողջությամբ տեղավորվում է Նիկոլի քաղաքականության մեջ՝ մաշելու այս շարժումը: Կստորագրեն, գործընթացն ուժի մեջ կմտնի: Այն հարյուր տոկոսով տապալվելու է, բայց որոշակի ժամանակ տևելու է, իշխանությունն էլ ասելու է՝ սպասեք, ինչո՞ւ եք հակաօրինական գործունեություն ծավալում: Ձեր ուզածն իմպիչմենտն էր, գնում ենք դրան: Այդ դեպքում երկու-երեք ամսվա ընթացքում այս շարժումը ոչ միայն կմարի, այլ կվարկաբեկվի: Նիկոլի ուզածն այդ է, որ իմպիչմենտի միջոցով ուղղակիորեն փչացնի Բագրատ Սրբազանին: Սա սխալ ուղի է, վտանգավոր և ինքնաոչնչացնող քաղաքական գիծ Սրբազանի համար»: Մյուս կողմից՝ իշխանական թիմում, կարծես, ներքին անհանգստություններ կան: Քաղաքագետը դա շատ բնական է համարում:

«2024 թ.-ի մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում եթե ոչ ավելի, ապա նաև պակաս էլ չէր այն մասսայից, որը Նիկոլը 2018 թ.-ի ապրիլի 23-ին կամ մայիսի 8-ին հավաքել էր հրապարակում: Անմակարդակ, անդաստիարակ, խուլիգան ոճով, վարկաբեկող, անձնական վիրավորանքներ պարունակող քայլիստների մեկնաբանությունները ցույց են տալիս նախ՝ իրենց մակարդակը, երկրորդը՝ իրենց վախերը: Իրենց խորհուրդ տամ՝ երբեք մի ասա երբեք, դա կյանքի ամենակարևոր կանոններից մեկն է: Մայիսի 9-ի երեկոյան գրեթե բոլոր քայլիստները՝ փոքրից մեծ, նկատի ունեմ իշխանության ներսում իրենց կարգավիճակը, սկսեցին իրենց սոցցանցային էջերում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլյանտի նկարը տեղադրել և գրել, որ նա լեգիտիմ ընտրված վարչապետ է: Այս շարժման ընթացքում դա որևիցե մեկը երբեք չի քննարկել: Ինձ հետաքրքիր է, թե այդ տգետ ու մանկամիտ բառակապակցության հեղինակը, որը պարտադրել էր բոլորին գրել ու տարածել այդ հիմարությունը, հիշո՞ւմ է, որ 2017 թ.-ի ԱԺ ընտրությունների արդյունքները Նիկոլ Փաշինյանն առաջիններից է ընդունել:

Նա 2017 թ.-ի ԱԺ ընտրությունները համարել է լեգիտիմ, ՀՀԿ-ի հաղթանակը համարել է օրինական: Բայց, չգիտես ինչու, 2018 թ.-ին նաև ԱԺ ամբիոնից ճղճղում էր, որ ՀՀԿ-ի մեծամասնությունն ԱԺում չի համապատասխանում ժողովրդի ներկայիս քաղաքական սիմպատիաներին: Հիմա նույնը կարող ենք ասել: 2021 թ.-ին ժողովրդի կողմից ընտրված Նիկոլ Փաշինյանին ընտրել է Հայաստանի ընդհանուր ընտրողների ընդամենը 27-28 տոկոսը, և առանց ամոթի նա իրեն ժողովրդի կողմից ընտրված է հռչակում: Հիմա համարում է, որ իր նորանոր չարագործություններից հետո լեգիտի՞մ է: Նա լեգիտիմ չէ: 2018 թ.-ի հոկտեմբերին նա էր ԱԺ ամբիոնից ճղճղում, որ պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպել, որովհետև ԱԺ կազմը չի համապատասխանում հասարակության մոտ ձևավորված ներկայիս քաղաքական սիմպատիաներին, նույնն էլ հիմա կարող ենք նշել: 2018 թ.-ի հոկտեմբերին մեր ԱԺ կազմը չէր համապատասխանում հանրության քաղաքական կողմնորոշումներին, և դա ճիշտ էր այդ առումով: 2021 թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված ներկայիս ԱԺ կազմը բացարձակ չի համապատասխանում քաղաքական այն նախընտրություններին, որ կա հասարակության մոտ: Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում