Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Բոլորս էլ պիտի եկեղեցին պաշտպանենք, ո՞նց կարա մեր արանքում ոստիկան լինի․ Նարեկ ԿարապետյանԻ՞նչ հանգամանքներում ադրբեջանական բենզինը ներմուծվեց Հայաստան «Մեր ձևով» ժողովրդական շարժումը Աջափնյակում․ համայնքում բացվեցին շարժման երեք գրասենյակներԱՄՆ-ն հայտնել է Վենեսուելայի ափերի մոտ երկրորդ լցանավի բռնագրավման մասին․ Կարակասն արձագանքել էՌուսաստանի Սամարայի մարզում չորս անչափահաս է անհետացել Ինձ համար միևնույն է, թե ինչ տեսք ունի կինը․ Թրամփ Ուկրաինան և Պորտուգալիան պայմանավորվել են ռազմшծովային անօդաչու սարքեր արտադրելու վերաբերյալԵրևանի Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին Այն մասին, թե ինչպես է մեր ժողովուրդը քայլ առ քայլ ձախողում թշնամու կամակատարների արշավը մեր Սուրբ Եկեղեցու դեմ. Ավետիք Չալաբյան Հայ ժողովրդի գլխավոր և ամենաբարձր արժեք ունեցող բրենդը Հայաստանի Հանրապետությունն է․ Մհեր Ավետիսյան Մեծ քանակի զենք-զինամթերք ու թմրամիջոցներ են հայտնաբերվել «Ոսկու շուկայի» տնօրենի տնից ու աշխատավայրիցԱրագածոտնում բախվել են «Mercedes»-ը և «Lexus LX 570»-ը, այնուհետև վերջինը բախվել է ասֆալտապատման աշխատանքների համար նախատեսված տեխնիկային․ կա տուժած1430 ադամանդ մեկ ժամացույցի վրա. Vacheron Constantin-ի նոր հավաքածուն ապշեցնում է Ուկրաինան 90 միլիարդ եվրոն կվերադարձնի ԵՄ-ին միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի փոխհատուցում․ ԶելենսկիՊուտինը կարևոր ազդանշան է ուղարկել Արևմուտքին Ուկրաինայի վերաբերյալ իր հայտարարությամբ․ L’AntiDiplomaticoՀորոսկոպ. 2025 թվականի վերջին նորալուսինը և դրա կարևորությունը Սպորտի զարգացումը կարեւոր դեր պետք է ունենա յուրաքանչյուրի կյանքում․ Հովհաննես Ծառուկյան Ձանձրալի երես առած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեին Արևային էներգիայով աշխատող ուսապայուսակը օգնում է անօթևաններին մնալ կապի մեջՆԱՏՕ-ում հույս ունեն հաջորդ տարի համաձայնեցնել Հայաստանի հետ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթըՎեգանական սննդակարգը կարող է օգտակար լինել երեխաների համար, բայց կա մի խնդիր․ ՀետազոտությունNissan-ը նոր ավտոմեքենա է պատրաստում Վրաստանն Ադրբեջանի հետ քննարկել է նոր անցակետի կառուցման հարցը Հնդկաստանում արագընթաց ուղևորատար գնացքը մահացու վրաերթի է ենթարկել ասիական յոթ վայրի փղերի«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կրկին տաքսու ղեկին է ու շարունակում է ոչ սովորական ձևաչափով շփվել քաղաքացիների հետԱլլա Պուգաչովայի նոր երգն անվանել են «Ռուսաստանին ուղղված ևս մեկ մարտահրավեր» Ես դեռ կարծում եմ, որ «Արսենալը» Պրեմիեր լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտն է․ Ռունի Հայաստանում իրականացվել է առաջին ռոբոտային վիրահատությունը Բելգիայում թանգարանից գողացել են Նապոլեոնին պատկանող մատանին Խոստմանս համաձայն, մեծ շուքով նշեցինք Հայրենական մեծ պատերազմի հերոս լեգենդար Պետրոս Արտաշեսի Պետրոսյանի ծննդյան 102-րդ տարելիցը. Մհեր ԱվետիսյանՊետք է մոռանանք այս խաղը. Մխիթարյանը մեկնաբանել է կիսաեզրափակչում «Բոլոնիայից» կրած պարտությունըԷջմիածնի ճակատամարտը. խայտառակությունը ադրբեջանական բենզինով չի լվացվի. Էդմոն ՄարուքյանՇերը չի ծերանում. երկրպագուները զարմացած են լեգենդի տեսքից Կարգալույծ սարկավագի հուսահատ խոստովանությունը Սա պատերազմի սկիզբ չէ, սա վրեժխնդրություն է․ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» թիրախներինՀարկերի մասին. Հրայր ԿամենդատյանԵկեղեցու դեմ պայքարում Փաշինյանի ձախողումները համատարած են․ Ավետիք ՉալաբյանԹուրքիան դեռ գործուն քայլեր չի անի սահմանը բացելու համար ՔՊ-ն մաքրելու է թեկնածուների կեսին Ոչ ոք չի հավատում Փաշինյանին ու իր ԱԱԾ-ին Ադրբեջանական բենզինը՝ իշխանական օլիգարխի լցակայաններում «Մոլ»-ի երեսպաշտություն ՔՊ-ականների կողմից Գիտությունը սարքել են կրթական համակարգի ծառան․ Ավետիք ՔերոբյանԽելացի մարդիկ այսպիսի Հայաստանում այլևս տեղ չեն ունենա․ Ատոմ ՄխիթարյանԱդրբեջանը չունի այնքան նավթ, որ Հայաստանին մատակարարի․ Արմեն Մանվելյան «Լատվեներգո». Բալթիկ երկրներում արևային էլեկտրակայանների մասնաբաժինը աճել է մինչև 26%Ո՞վ է տվել հրամանը. Голос АрменииՀանքարդյունաբերության ոլորտը Հայաստանի տնտեսության ինքնատիպ շարժիչ ուժն է. Վարդան Ջհանյան Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի նախագիծը՝ գերմանական SPIEGEL-ի ուշադրության կենտրոնում Իշխանությունը Եկեղեցու հարցում անցել է բոլոր կարմիր գծերը․ Դավիթ Սարգսյան
Հասարակություն

«Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վրեժս չարաճճի երեխա էր: Մեծ եղբոր հետ և՛ ընկերներ էին, և՛ եղբայրներ: Ընկերասեր էր, ազնիվ, հոգատար, ուշադիր: Մի ուսուցիչ ուներ, ասում էր՝ երբ Վրեժն ինձ տեսնում էր փողոցի դիմացի մայթին, անցնում էր այն, որ բարևի: Մեծին ու փոքրին հարգում էր: Ծնողներից մեկն էլ պատմում է՝ երեխաները տուն էին գնում, միայն քո Վրեժն էր, որ մոտեցավ ավելի տարիքով մարդու և ծանր պայուսակը ձեռքից վերցրեց ու օգնեց տուն հասնել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արեգնազը՝ Վրեժի մայրիկը:

Անկեղծանում է՝ որդին սովորել չէր սիրում. «Ինչպես գրքերը ստանում էր, նույն կերպ տարեվերջին վերադարձնում էր դպրոցին: Բայց մասնակցում էր կազմակերպչական աշխատանքների: Շատ չարաճճի էր, աշխույժ, բայց գրքում, որտեղ ուսուցիչների պատմություններն են, նրանք ոչ միայն Վրեժի չարաճճիությունների մասին են պատմել, այլ նաև նրա ամենադրական հատկանիշներն են ներկայացրել»: 9-րդ դասարանն ավարտելուց հետո Վրեժն ուսումը շարունակել է Վանաձորի Պոլիտեխնիկական քոլեջի Ռոբոտաշինություն բաժնում: Մայրիկը ժպտում է՝ Վրեժը չարաճճի ու աշխույժ էր նաև քոլեջում: Նախքան բանակ զորակոչվելը, նաև արձակուրդներին Վրեժն աշխատում էր: «Մեզ մոտ Վանաձորում սրճարան կար, այնտեղ մատուցող էր: Մի տեսակ նաև կարծրատիպը կոտրեց, թե տղաները մատուցող չեն աշխատում:

Շատ լավ էր աշխատում, հրաշալի լեզու էր գտնում տարբեր տեսակի ու բնավորությունների տեր մարդկանց հետ»: Վրեժը 2019 թ. հունվարի 25-ին «Ես եմ» ծրագրով զորակոչվել է զինվորական ծառայության Արցախի Հանրապետություն՝ «Մարտունի 3»: Սերժանտական դասընթացների համար ծառայության ընթացքում մի քանի շաբաթով տեղափոխվել է Ասկերան, սակայն ծառայության հիմնական վայրը եղել է «Մարտունի 3»-ը: «Ծրագրով ծառայությունն ավարտելիս պետությունը գումար էր տրամադրելու, Վրեժը մտադիր էր այն օգտագործել սեփական բիզնես հիմնելու համար»: Երբ հարցնում եմ, թե ինչպիսին էր Վրեժի տրամադրվածությունը զինվորական ծառայությանը, մայրիկն արձագանքում է՝ շատ դրական:

«Տղաներով գնացել էին զինկոմիսարիատ, դիմել այդ ծրագրին, հետո արդեն զինվորական պաշտոնյաներ էին եկել մեզ մոտ, իրենց հրավիրել էին հանդիպման, զրուցել, պատմել ծառայության մասին: Ոգևորված եկավ տուն՝ հաստատ այդ ծրագրով կգնամ ծառայության: Զինկոմիսարիատում արդեն զորակոչվելու օրը հարցրեցի՝ Վրե՛ժ ջան, չե՞ս փոշմանել, ասաց՝ ոչ: Առաջին օրվանից ինքը գիտեր, որ առաջնագծում է ծառայելու»: Տիկին Արեգնազի խոսքով, որդին շատ կարգապահ զինվոր է եղել: «Երբ արձակուրդ էր եկել, իր պատվոգրերը բերել էր: Որքան չարաճճի էր, ծառայության ժամանակ նույնքան կարգապահ էր: Մի անգամ նկատողություն չի ստացել, որևէ խնդիր չի ունեցել: Մեկ տարի և ինն ամսվա մեջ որպես ծնող իր ձայնի մեջ դող ու անհանգստություն չենք զգացել: Ո՛չ հրամանատարական կազմի, ո՛չ էլ զինվորների հետ գեթ մեկ խնդիր ու տարաձայնություն չի եղել»: Ասկերանում սերժանտական դասերից «Մարտունի 3» վերադառնալուց հետո Վրեժը բարձրացել էր դիրքեր: «Հրամանատարը զանգահարել էր՝ Մարտիրոսյա՛ն, երբ իջնես դիրքերից, սերժանտի կոչում կստանաս: Բայց երեխես չիջավ դիրքերից: Իր զինգրքույկում նշել են, որ սերժանտի կոչում ունի»:

Ընտանիքն ինն ամիս չէր տեսել որդուն նախքան պատերազմի սկսվելը, քանի որ համավարակ էր: «Դիրքերից իջնելուց հետո պարտադիր տուն էր գալիս, բայց այդ ընթացքում իրեն չտեսանք»: Իսկ հետո պատերազմ էր: «Պարտադիր զանգահարում էր այնպիսի տեղերից ու պահերի, որ մենք որևէ ձայն չլսեինք: Զրույցների ժամանակ էլ ասում էր՝ մա՛մ, գնում ենք կոֆե խմելու, գնում ենք այսինչ բանը անելու: Իրեն ասում էի՝ Վրե՛ժ ջան, մենք ավելի անհանգիստ ենք, դու կարծես սանատորիայում լինես: Այնքան հանգստություն կար իր ձայնի մեջ: Մի անգամ էլ ասաց՝ կարող ես տղայովդ հպարտանալ, հերոսի քայլ եմ արել: Երբ հարցրեցի, թե ի՞նչ է արել, արձագանքեց՝ կգամ, կպատմեմ: Իր զինակից ընկերներն են մեծ տղայիս պատմել: Այնքան մեծ հարգանք ունի իր ընկերների շրջանում, նրանք հիմա մեծ տղայիս հետ կապ են պահպանում:

Նրանք են պատմողները, թե ինչեր է արել Վրեժը մարտի դաշտում: Ես առաջին շրջանում ոչինչ չէի ուզում լսել՝ ո՛չ լավը, ո՛չ վատը: Բայց վերջերս զինակից ընկերներից մեկը մեր տուն եկավ, պատմեց՝ Վրեժը պատերազմի թեժ պահերից մեկի ժամանակ ասել է՝ եթե իմ կյանքով կվերջանա այս պատերազմը, թող վերջանա: Այդ տարիքի երեխա էր, բայց ձայնի մեջ դող ու անհանգստություն չէինք զգում, չէր պարծենում որևէ արածով»: Վրեժի վերջին զանգը հոկտեմբերի 23-ին էր: «Ու էլ չզանգեց: Ջրականում ու այլ վայրերում է եղել: Մի օր զանգեց ու ասաց, որ հեռախոսը կորցրել է՝ գնամ ու հեռախոսահամարն ապաակտիվացնեմ, որ հանկարծ դրանց ձեռքը չընկնի: «Մամ ջան, ֆլեշկաս գրպանումս է»: Դեռ խաղաղ ժամանակ խնդրել էր երաժշտական գործեր հավաքել ֆլեշկայի վրա և իրեն ուղարկել: Ես էլ իրեն ասացի՝ զգույշ կլինես, չկորցնես, մանկությանդ նկարներ էլ կան մեջը: Մի օր զրուցում էինք, ասացի՝ Վրե՛ժ ջան, ասում են, որ պատերազմը դադարելու է, էլ ԱԹՍ-ներ չեն լինի երկնքում, Վրեժն էլ արձագանքեց՝ հիմա մեծերն են գալիս:

19 տարեկանն իր մեջ այնքան ուժ ուներ, որ երբ իրեն ասացի՝ հայրիկն ուզում է իր մոտ գնալ, պատասխանեց՝ մա՛մ ջան, հանկարծ չթողնես գա, ինքը չի դիմանա»: Հոկտեմբերի 23-ին Վրեժի վերջին զանգն էր, զոհվելու օր է համարվում հոկտեմբերի 24-ը: Վրեժն անմահացել է «Մարտունի 3»-ի դիրքում: Նա շուտ է տուն «վերադարձել»: «Սկզբում վիրավորվել է, իրեն շտապ իջեցրել են դիրքից, բայց ավաղ... Ինձ համար հոկտեմբերի 24 գոյություն չունի: Բոլոր իմ հարազատներին ասել եմ՝ Վրեժս նոյեմբերի 4-ին է ծնվել, այդ օրը կգաք, եթե ուզում եք իրեն ինչ-որ մի օր հարգել ու հիշել: Եթե մարդն է օրը հորինում, նշանակում, ուրեմն նա էլ կարող է փոխել, չէ՞, չեմ ուզում, որ այդ օրն իմ տուն ինչ-որ մեկը գա: Ղարաբաղը չէին հանձնել, իր ընկերները ծառայում էին, ասել էին, որ միայն Վրեժի դիրքն է մնացել: Մեծ տղաս խնդրեց, որ այդ դիրքից հող բերեն, ու բերեցին»:

Վրեժից հետո ընտանիքին ապրեցնողը եղբայրն ու քույրիկը դարձան. «Մեկ-մեկ մտածում էի՝ երանի կորած լիներ, որ անընդհատ իրեն սպասեի: Բայց ես իրեն տեսել եմ, ինձ խաբել չեմ կարող: Վրեժից հետո իմ ուժի աղբյուրն իմ երեխաներն են՝ մեծ տղաս, որն ամուսնացել է, ու փոքր աղջիկս: Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը: Իմ Վրեժն այնքան լուսավոր էր: Առանց երգի ու երաժշտության չէր անցնում իր մեկ օրը: Դուռը թակում էր, բացում էի ու մեջքի հետևում պահված ծաղկեփունջն ինձ էր նվիրում»:

Հ. Գ. - Վրեժ Մարտիրոսյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև Պոլիտեխնիկի քոլեջի կողմից: Հուղարկավորված է հայրենի Վանաձորի պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում