Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ահա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ․ Նարեկ ԿարապետյանԻրանի քաղաքակրթության վերացման սպառնալիք շանտաժը հոդս ցնդեց․ Հրայր ԿամենդատյանԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր Կամենդատյան18 արդարների գործով դատական նիստի օրը հայտնի էԻնչ ենք մենք առաջարկում արդյունաբերության բնագավառում․ Հրայր Կամենդատյան Խոսքը՝ գործի փոխարեն, թե՞ գործը՝ խոսքի փոխարեն. ընտրության առաջ կանգնած հասարակությունըԴատարկ տներ, կորած սուբսիդիաներ․ Տավուշում բացահայտվում է գյուղական բնակարանաշինության ծրագրի իրական պատկերըԻսրայելը կոչ է արել ԱՄՆ-ին զիջումների չգնալ Իրանի հարցում․ Axios Թրամփը հայտարարել է, որ իրեն «բոլորովին չի անհանգստացնում» ռազմական հանցագործությունների հնարավոր մեղադրանքըՄի վախեցիր Նիկոլ Փաշինյան․ Ալիկ ԱլեքսանյանՌԴ-ն էներգակիրների մատակարարման հսկայական քանակությամբ հայտեր ունի. Պեսկով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Lexus»-ը Անդրանիկ Քոչարյա´ն, մի տղայիդ ես անդրադարձել, բա մյուս տղայիդ մասին ի՞նչ կասես, որ պատերազմից փախցրել ես․ Նառա ԳևորգյանՑիլով մարդ, մի վախեցիր Կարապետյանից, ինքը քեզ վատ բան չի անելու․ Նարեկ Կարապետյան«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգեց Հարի Մագուայրի հետ պայմանագիրը Ինչպես է շաքարը «կարամելացնում» ձեր մարմինը և արագացնում ծերացումը Փաշինյանի օրոք ադրբեջանցու սապոգը դրվեց Սյունիքի սուրբ հողի վրա․ Անուշ ՄիրզոյանԻշխանության վերջին խաղաքարտը. պատերազմի սարսափը՝ որպես ընտրական տակտիկա․ Էդմոն ՄարուքյանՔՊ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված իջևանցի բժիշկ Միքայել Ադամյանը ՌԴ քաղաքացի է Ես պատրաստ եմ իմ կյանքը տալ հանուն հայրենիքի, ինչպես և 14 միլիոն իրանցիները․ Փեզեշքիան«Կոչումը՝ կին. Ոսկե կոդ 2026»-ի Անահիտ աստվածուհու մեդալը շնորհվել է Ռոզա ԾառուկյանինԱՄՆ-ի և Իսրայելի հետ պшտերազմը դադարեցնելու Իրանի ծրագիրը բաղկացած է տասը կետից. The New York TimesIDBank-ը և Իդրամը՝ «Մաթեմիկ» հասարակական-կրթական կազմակերպության կողքինԸնտրական օրենսգրքի փոփոխությունը չի քննարկվել որևէ կողմի հետ, փոխվում է մեկ անձի, մեկ ուժի ցանկությամբ` ակնհայտ ապօրինի․ Արամ Վարդևանյան«Ես պահում էի հայրիկին ու ինքն էլ չէր կոտրվում». Լիլիթ Թոխատյանը՝ հայրիկի առողջական խնդրի ու բարդ փուլի մասինԱՄՆ-ը կարողացել է վնաuել կամ nչնչացնել Իրանի ավելի քան 155 նավ IDBank-ը՝ ՀԲՄ մարզային համաժողովի մասնակիցՓառաբանելով մայրությունը, գեղեցկությունը և ուժը․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում նշվեց Մայրության և գեղեցկության օրը Կոնվերս Բանկը կրկին արժանացել է STP Excellence Award մրցանակինՌԴ Պերմ քաղաքում դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել էՅունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկովԾանր մարմնական վնաuվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել էԳյումրիում հիմնովին նորոգման կարիք ունեցող մի շարք մանկապարտեզներ կան․ Մարտուն ԳրիգորյանԱմենախոցելի խմբերի պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության օրակարգում․ Արմեն ՄանվելյանՀայկական պետությունը պետք է լինի ամուր, հարատև և ապահով․ Ավետիք ՉալաբյանՔպ քաղաքային իշխանությունը հեռացվելու է․ դրանք պետք է հեռանան մեր կամքով և որոշմամբ․ Հրայր ԿամենդատյանԱրեգա Հովսեփյանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի խոստումներըԱրարատԲանկը Լոռիում՝ բիզնեսի և տնտեսության զարգացման մրցունակ լուծումներովՈրոշում եմ կայացրել միանալ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը. «Հայուհի» կենտրոնի հիմնադիր (տեսանյութ) Ընտրական օրեսնգիրքը փոխվում է ընտրություններից 2 ամիս առաջ` ժողովրդավարության բաստիոնում. Աշոտ ՄարկոսյանԻ՞նչ փոխվեց, որ ընտրություններից 2 ամիս առաջ որոշեցիք ընտրական օրենսգիրք փոխել. Ալիկ Ալեքսանյանը՝ Նիկոլ Փաշինյանին Եթե դուք հետևեիք Սամվել Կարապետյանի հորդորին և օր առաջ ավարտեիք պատերազմը, կփրկվեր 3,500 հայորդու կյանք. Նարեկ ԿարապետյանՂազախստանը մերժեց Փաշինյանի սադրանքը Փաշինյանը եկեղեցու դեմ պայքարը ներառել է ՔՊ ծրագրում Կհեռացնե՞ն Անդրանիկ Քոչարյանին ՔՊ ցուցակից Շնորհավոր Աստվածածնի ավետման տոնը, Աստվածածնի, որ հանուն մեր փրկության կամովին տարավ Որդու զոհաբերման մեծ տառապանքը. Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա ընտրություններին ժողովուրդն է որոշելու իր ապագան․ Հրայր Կամենդատյան Սիրելի մայրեր, շնորհավոր ձեր տոնը. Թող ձեր կյանքը լցված լինի սիրով, ջերմությամբ և գնահատանքով. Մհեր ԱվետիսյանՀիմա էլ կռիվ են տալիս Սամվել Կարապետյանի անվան հետ. Նարեկ Կարապետյան Երբ կրթությունը քանդվում է, երկիրը դառնում է խոցելի, ինչը հիմա արվում է Հայաստանում․ Ատոմ Մխիթարյան
Ժամանց

Աստղագուշակ՝ օգոստոսի 29-ի համար

Խոյ: Օրվա առաջին կեսը հարմար է գնումներ կատարելու, գործարքներ կնքելու համար: Զբաղվեք այն ամենով , ինչը հոգեհարազատ է և հետագայում չեք զղջա:Կարող եք որոշումներ կայացնել աշխատանքին վերաբերող մի շարք հարցերում, քննարկել գործունեության ոլորտը փոխելու հնարավորությունները:

Օրվա երկրորդ կեսին անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Նշանի շատ ներկայացուցիչներ իրենց լիարժեք երջանիկ կզգան: Հրաշալի ժամանակահատված է թե՛ ժամադրությունների և թե՛ ռոմանտիկ ծանոթությունների համար:

Ցուլ: Այսօր որքան էլ մեծ է գլխապտույտ արկածներին, էքստրեմալ զվարճանքներին տրվելու գայթակղությունը, փորձեք զերծ մնալ այդ ամենից: Զբաղվեք թեկուզ ոչ այնքան հետաքրքիր, սակայն անվտանգ գործերով: Մտերիմներն այսօր ձեր ուշադրության կարիքը շատ ունեն, փորձեք ժամանակ գտնել նրանց համար:

Խուսափեք անձնական կյանքին վերաբերող հարցերում կարևոր որոշումներ կայացնել, առավել ևս որևէ մեկի հետ քննարկել այն: Ամենայն հավանականության, շատ շուտով կփոխեք ձեր կարծիքը, իսկ ավելորդ անկեղծության պատճառով, կարող եք անհեթեթ իրավիճակում հայտնվել:

Երկվորյակ: Օրվա առաջին կեսին ոչինչ մի ձեռնարկեք: Հնարավորության դեպքում, հետաձգեք բոլոր բարդ գործերը: Միևնույն է կենտրոնանալ չի ստացվի,իսկ վրիպումներ թույլ տալու վտանգը մեծ է: Հետագայում կկարողանաք լրացնել բացթողումները, կհաղթահարեք ընթացիկ հարցերը, գլուխ կհանեք բոլոր բարդ խնդիրներից:

Կենսական ներուժը բարձր է: Օրվա երկրորդ կեսը հարմար է սպորտով զբաղվելու, նաև ակտիվ հանգստի համար: Ռոմանտիկ ճանապարհորդությունները հաճելի կանցնեն և ձանձրալի չեն թվա:

Խեցգետին: Օրվա առաջին կեսն այնքան էլ արդյունավետ չէ, հետևաբար առավոտյան կարող եք քնել որքան ուզում եք: Իսկ արդեն օրվա երկրորդ կեսին, հնարավոր են մի շարք հետաքրքիր իրադարձություններ: Կհանդիպեք մարդկանց, ովքեր մեծ արժեք ունեն ձեզ համար: Նրանց հետ հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ:

Երեկոյան սպասվում են հաճելի, ռոմանտիկ անակնկալներ: Հնարավորություն կունենաք սիրելիի հետ զրուցել այն ամենի շուրջ, ինչն անհանգստացնում է, նաև վերջին ժամանակներս ծագած խնդիրներին լուծումներ գտնել:

Առյուծ: Հաճելի և արդյունավետ օր է սպասվում: Եթե աշխատելու մեծ ցանկություն ունեք, ապա անմիջապես գործի անցեք, այսօր կարող եք շատ բան հասցնել: Ձեր կայացրած ոչ ստանդարտ որոշումները ճիշտ են: Փորձեք հետևել ներքին ձայնի հուշումներին: Անգամ եթե ստիպված լինեք ծայրահեղ քայլերի դիմել, իրադարձությունների հետագա զարգացումը կապացուցի, որ ճիշտ եք գործել:

Զգացմունքային դաշտը կայուն է: Լավ տրամադրություն կունենաք: Հրաշալի օր է մտերիմներին անակնկալներ մատուցելու համար: Կարող եք որոշ գնումներ կատարել: Ընտրությոն հարցում չեք սխալվի:

Կույս: Բարդ օր է սպասվում: Կարճ ժամանակահատվածում նպատակներին հասնել չի հաջողվի: Որոշ Կույսեր կկորցնեն սկսած գործերի հանդեպ հետաքրքրությունը՝ գիտակցելով, որ մոտ ապագայում դրանք ավարտին հասցնել չի ստացվի: Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ, ձեր ցանկացած քայլը կքննադատեն, անվերջ կհիշեցնեն նախկինում թույլ տված սխալների մասին:

Տանը ևս խնդիրներ կծագեն: Պատահմամբ կարող եք վիրավորել սիրելի մարդկանց: Ներման դժվար թե արժանանաք, սակայն հանգիստ վերլուծելով ստեղծված իրավիճակը, ճիշտ ռազմավարություն կմշակեք, ինչի շնորհիվ էլ մի շարք խնդիրներ կլուծեք:

Կշեռք: Հրաշալի օր է ձեր մտահաղացումները, անձնական կամ գործնական բնույթի ծրագրերն իրականացնելու համար: Այսօր ամենուր հաշտարարի դեր կկատարեք: Գործընկերներին, հարազատներին զերծ կպահեք ամեն տեսակ կոնֆլիկտներից: Օգնելով բոլոր նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել՝ ինքներդ հոգեկան հանգստություն ձեռք կբերեք

Գումարային որոշ հարցեր կձգձգվեն: Կխուսափեք ֆինանսական ճգնաժամից , եթե կրճատեք ծախսերը, հետաձգեք որոշ գնումներ: Հարմար օր է ուղևորությունների մեկնելու, հանգիստը բնության գրկում վայելելու համար:

Կարիճ: Հնարավոություն կունենաք լուծել, վերջերս անհանգստացնող ,անձնական, գործնական բնույթի մի շարք հարցեր: Հնարամտությունը, հետաքրքիր լուծումներ գտնելու ունակությունն՝ այսօր շատ իրավիճակներում կօգնեն ձեզ: Բարեհաջող օր է բոլոր նրանց համար, ովքեր ստեղծագործական գործունեությամբ են զբաղվում:

Կենսական ներուժը բարձր է, նույնիսկ լուրջ ծանրաբեռնվածության դեպքում՝ ձանձրույթ կամ հոգնածություն չեք զգա: Հարմար օր է հարազատների հետ անկեղծանալու, ապագայի շուրջ որոշ ծրագրեր քննարկելու համար:

Աղեղնավոր: Օրվա սկզբում կարող է թվալ, թե ամբողջ աշխարհը ձեր դեմ է, սակայն ընթացքում բոլոր խնդիրները կհարթվեն, կհաջողվի շրջապատի հետ լեզու գտնել: Գործնական հետաքրքիր առաջարկներ կստանաք, գործարքներ կկնքեք, որոնք շահեկան կլինեն: Հրաշալի օր է խոշոր գնումներ կատարելու համար:

Երեկոյան ուշադիր եղեք հարազատ ների նկատմամբ: Լսեք բոլոր նրանց, ովքեր կցանկանան կիսվել ձեզ հետ իրենց խնդիրներով: Բարեհաջող օր է սիրելիի ընկերակցությամբ ուղևորության մեկնելու , ինչպես նաև սիրային ժամադրությունների համար:

Այծեղջյուր: Բարեհաջող օր է սպասվում: Հաջողությամբ ավարտին կհասցնեք բոլոր գործերը, կզբաղվեք այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Նոր ծանոթություններ կհաստատեք: Գործընկերների հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը ձեռքից բաց չեք թողնի: Գործի կդնեք ձեր հմայքը, հաճոյախոսություններ կշռայլեք, ճիշտ ժամանակին օգնության ձեռք կմեկնեք:

Հրաշալի օր է սիրային հարաբերություններ սկսելու համար: Կարող եք ժամադրության առաջարկ անել նրան, ով երկար ժամանակ է ինչ հետաքրքրում է ձեզ: Արդեն կայացած զույգերը դժգոհելու առիթ չեն ունենա, սիրելիի հետ լավ ժամանակ կանցկացնեն:

Ջրհոս: Ֆինասական հարցերում չարժե ռիսկի դիմել: Փորձված միջոցներ կիրառեք, հաշվի առեք շրջապատի մարդկանց փորձը, հետևեք խորհուրդներին, զերծ մնացեք չմտածված քայլերից: Եթե անկեղծ լինեք և վստահեք մտերիմներին, ապա վերջիններս կօգնեն շատ հարցերի պատասխաններ գտնել:

Երեկոյան հնարավոր են հաճելի անակնկալներ: Նշանի շատ ներկայացուցիչներ կսկսեն հետաքրքրվել այն ամենով, ինչի հանդեպ ժամանակին անտարբեր են եղել: Առողջարարական պրոցեդուրաները՝ կօգնեն լիցքաթափվել:

Ձկներ: Թեև օրվա ընթացքում նշանակալի իրադարձություններ, լուրջ փոփոխություններ չեն լինի, այնուամենայնիվ, հաճելի պահեր կստեղծվեն: Չեք կորցնի լավատեսությունը, ուրախանալու համար նորանոր առիթներ կգտնեք:Այսօր շատերը կցանկանան մտերմանալ ձեզ հետ, բարեբախտաբար,ընտրության հնարավորություն կունենաք: Ինքներդ կորոշեք, թե ում հետ արժե շփվել, իսկ ում հետ՝ ոչ:

Ինքնազգացողությունից չեք դժգոհի, անգամ օրվա վերջում հոգնածություն չեք զգա: Այսօր կարող եք ձեռնարկել ցանկացած գործ, անհաղթահարելի դժվարություններ չեն ծագի: