Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԻշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանԶինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԱրդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԱռանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան«Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան «Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանԳիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Արևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ»
Քաղաքականություն

Հայաստանում մարդիկ լիովին չեն գիտակցում՝ ինչ է նշանակում թշնամանալ Ռուսաստանի հետ. Չալաբյան

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը կարող է վերածվել թշնամանքի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանում մարդիկ լիովին չեն հասկանում, թե ինչ է նշանակում թշնամություն Ռուսաստանի հետ։

Չալաբյանի կարծիքով՝ այսպես շարունակվելու դեպքում Ռուսաստանը կարող է դադարեցնել ազատ վիզային ռեժիմը Հայաստանի հետ, որից հետո տասնյակ հազարավոր մարդիկ չեն կարողանա մեկնել Ռուսաստան աշխատելու։

«Ռուսաստանի հետ ունենք հսկայական ծավալի առևտուր, ֆինանսական հոսքեր, ներդրումներ։ Ռուսաստանը եթե նույնիսկ ուժային որևէ գործողություն չանի, կարող է տառացիորեն տնտեսապես խեղդել Հայաստանին, որովհետև նշաններ են ցույց տալիս, ասում են՝ շատ մի գրգռեք իրավիճակը, մենք էլ լծակներ ունենք։ Չպետք է թույլ տալ, որ Ռուսաստանը սկսկի կիրառել այդ լծակները, որովհետև դա լինելու է մեր ժողովրդի, ամեն մեկի քրտինքի և արյան հաշվին»,- ասել է Չալաբյանը։

Նրա դիտարկմամբ՝ Արևմուտքը Ռուսաստանի հետ հակամարտության ամենաթեժ փուլում է գտնվում. Մակրոնը չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը, իսկ Լեհաստանն ահազանգում է, թե պատերազմը մոտենում է իրենց սահմաններին, և պետք է պատրաստ լինել կռվելու ընդդեմ Ռուսաստանի։

«Արևմուտքում հիստերիան աճում է, թեև չեմ կարծում, որ Ռուսաստանը հարձակվելու է Եվրոպայի վրա։ Արևմուտքում ցանկացած գործընթացի նայում են այս պրիզմայով։ Նրանց հետաքրքրում է սեփական անվտանգությունն ու Ռուսաստանի նկատմամբ առավելության հասնելը, ոչ թե Հայաստանը։ Սա հանգեցնում է Հայաստանի պարտությանը, որովհետեւ Արեւմուտքի հետ մեր ցանկացած պայմանավորվածություն Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հաշվին է կատարվում։ Բայց, ի տարբերություն Արևմուտքի, Ռուսաստանը տարածաշրջանում ներկայացված է ռազմական ուժով, իսկ Արևմուտքը՝ ոչ։ Արևմուտքի ազդեցությունը տարածաշրջանում փափուկ ուժի տեսքով է՝ կարող են, օրինակ, պատժամիջոցներ կիրառել կամ առևտրային սահմանափակումներ մտնել, բայց ռազմական ուժ, ի վերջո չունեն, իսկ Ռուսաստանն ունի։ Ընդ որում, չմոռանանք, որ Հյուսիսային Կովկասում, Կասպից ծովի վրա ևս ռազմական զգալի ներկայություն ունի Ռուսաստանը, որի ազդեցությունը տարածաշրջանի վրա շատ ավելի ուղիղ է։ Չմոռանանք նաև, որ Իրանը ոչ թե Արեւմուտքի, այլ Ռուսաստանի դաշնակիցն է, և Իրանի զինված ուժերն էլ են ազդում տարածաշրջանի վրա՝ հաճախ Ռուսաստանի հետ համատեղ ու կոորդինացված գործողությունների միջոցով։

Ասում են՝ վիզային ռեժիմը կարող են ազատականացնել ԵՄ-ի հետ։ Շատ լավ, հրաշալի է, միայն լավ կլինի, եթե վիզային ռեժիմն ազատականացվի, բայց սրա համար պիտի վճարենք Տավուշի գյուղերո՞վ, առանց վիզայի Եվրոպա գնալ-գալու համար պետք է Տավուշի գյուղերը հանձնե՞նք։ Կշեռքի նժարի վրա հավասար բաներ չեն դրված։ Ցավալին այն է, որ հասարակության որոշ մասն անտարբեր է Տավուշի գյուղերի նկատմամբ, բայց առանց վիզայի Եվրոպա ճամփորդելու նկատմամբ, ընդհակառակը, ավելի տարբերակված է՝ դա ավելի կարևոր է նրանց համար, քան Տավուշի գյուղերը»,- նշեց Չալաբյանը։