Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Բյուրականի դպրոցի տնօրենը ՔՊ-ի հավաքին մարդ է հավաքում (ձայնագրություն )Գյումրի, Ուժեղ Հայաստան, լուսանկարներ Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառումՍպիտակից մինչև Ալավերդի․ քննարկվել են քաղաքացիներին հուզող հարցերը․ Գագիկ Ծառուկյան Գերմանացիները մշակել են արևային վահանակները քողարկելու միջոց արդյունավետության նվազագույն կորստով. Դրանք նման են մարմարի, աղյուսի և կղմինդրիՄեկ անձի շոուի վերջը. ինչպե՞ս ներդնել իրական պառլամենտարիզմ Հայաստանում․ Էդմոն Մարուքյան Հայեր ջան սա ընտրություն է ճշմարտության և կեղծիքի միջև․ Տաթևիկ Կարապետյան Փոփոխությունները գալիս են Ուժեղ Արևածագ ու Ուժեղ Ծաթեր՝ Սամվել Կարապետյանի հետՈւժեղ Հայաստանում գերակայելու է մարդու իրավունքը․ Արամ ՎարդևանյանԱնկեղծ ժպիտներ ու ջերմ ողջույններ. Գյումրին դիմավորեց Նարեկ ԿարապետյանինԱՄՆ-ի նոր հարձակումը Խաղաղ օվկիանոսում. ամերիկյան արշավի զոհերի թիվը գերազանցել է 200-ըԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանումԼեփ-լեցուն Վարդանանց հրապարակը վանկարկում է` Սամվել՜ վարչապետԻրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակիՀայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի Սամվել Կարապետյանը մինչև օրս կալանավորված է Ադրբեջանի պահանջով. Արամ ՎարդևանյանԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանում. Նարեկ ԿարապետյանԻրանի բանակը հայտնել է Քեշմ կղզու երկնքում թռչող Orbiter անօդաչուի ոչնչացման մասինՆերդրումներ ենք բերելու, որ Գյումրին դառնա միջազգային տուրիստական հանգույց. Սամվել ԿարապետյանBlue Origin հրթիռի պայթյունը բարդացրել է ԱՄՆ-ի՝ Լուսին վերադառնալու ծրագրերը․ PoliticoԷստոնիան Ռուսաստանի հետ սահմանին տեղադրել է առաջին սարքերը, որոնք հայտնաբերում և հետևում են անօդաչու թռչող սարքերին«Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման». Հրաչյա ՌոստոմյանՖրեդի Մերկուրիի չհրապարակված լուսանկարները իր «գաղտնի դստեր» հետ վերջ կտան վեճերին Թրամփը երրորդ անգամ դավաճանեց դիվանագիտությունը․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին Ուժեղ Հայաստան դաշինքը Գյումրիում է«Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը հրավիրում են հանրահավաքիՊետք է այնպես անենք, որ 50 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքվի. ՓաշինյանՄայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար «Բարսելոնան» հայտարարել է Էնթոնի Գորդոնի տրանսֆերի մասին․ պաշտոնական «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ԳյումրիումԵթե թաքցնելու բան չունեք, ներկայացրե՛ք նոր Սահմանադրության նախագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքըՀայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ալավերդիում էՆարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին. Ռուբեն ՄխիթարյանՃակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Ռուբեն Մխիթարյանի սենսացիոն հայտարարությունը Արթիկում Արա Այվազյանի ասուլիսն` ուղիղ«Ուժեղ Հայաստան» դաշինքը Շիրակի մարզի Փանիկ համայնքում էԽաղաղությունը երաշխավորված է, երբ իշխանությունն առաջնորդվում է հայկական շահով. Գոհար ՄելոյանԻնքնակամ կառույցները պետք է սեփականաշնորհվեն․ Արեգ ՍավգուլյանԿամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիները. Ուժեղ ՀայաստանԶրուցում ենք կրթության մասին. Թովմաս ԱռաքելյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամՍիրելի արցախցիներ, հունիսի 7-ի ընտրական ցանկերում ընդգրկվելու դիմումները կարող եք ներկայացնել նաև առցանց. Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Շիրակի մարզի Արթիկ քաղաքումՉկա ընդդիմադիր որևէ ուժ, որը չի ենթարկվել հետապնդման այս վարչախմբի կողմից․ Աննա ԿոստանյանԻ՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համար
Հասարակություն

Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը

Հավատարիմ մնալով իր որդեգրած բաց ու հաշվետու քաղաքականությանը՝ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) ներկայացնում է բջջային և ամրակցված կապի 2023 թ.-ի 4-րդ եռամսյակի տեխնիկատնտեսական և ֆինանսական ցուցանիշները։ Ընկերությունը հիմնական ուղղություններով արձանագրել է զգալի աճ։


Շարժական կապ

2023 թ.-ի 4-րդ եռամսյակում ընկերությունը շարժական կապից ստացել է 5.18 մլրդ դրամ եկամուտ։ 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ եկամուտների ծավալն աճել է 1%-ով, իսկ 2023 թ.-ի 3-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 3.4%-ով կամ 168.4 մլն դրամով։ Ինչ վերաբերվում է տարեկան ցուցանիշներին, ապա 2023 թ.-ին շարժական կապից ստացված եկամուտները 2022 թ.-ի համեմատ աճել են 1.6%-ով և կազմել 19.4 մլրդ դրամ։

Սմարթֆոնների և աքսեսուարների վաճառքից ստացված եկամուտները կազմել են 1.1 մլրդ դրամ։ 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 19.9%-ով, իսկ 2023 թ.-ի 3-րդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 69.2%։ 

Շարժական կապի բաժանորդների թիվը 2023 թ.-ի 4-րդ եռամսյակում կազմել է 1,044,939։ 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 9%-ով կամ 86,646 բաժանորդով, իսկ 2023 թ.-ի 3-րդ եռամսյակի համեմատ բաժանորդների թիվն աճել է 4.2%-ով կամ 42,376 բաժանորդով։

Մասնավորապես, զգալիորեն աճել է հեռախոսի միջոցով շարժական ինտերնետ օգտագործող բաժանորդների թիվը՝ 660,731։ 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 11.5%-ով, իսկ 2023 թ.-ի 3-րդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 5.9%։

2023 թ.-ի տվյալների համաձայն ընկերությանը բաժին է ընկնում ՀՀ շարժական կապի շուկայի բաժանորդների 25.6%-ը։ 

Ամրակցված կապ

2023 թ.-ի 4-րդ եռամսյակում «Տելեկոմ Արմենիա»-ն ամրակցված կապից ստացել է 3.8 մլրդ դրամ եկամուտ։ 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ 2023թ․-ի 4-րդ եռամսյակի եկամուտների ծավալն աճել է 5%-ով, իսկ 2023 թ.-ին ամրակցված կապից ստացվել է 14.62 մլրդ դրամ եկամուտ։

Ամրակցված ինտերնետի բաժանորդների թիվը 2023 թ.-ի 4-րդ եռամսյակի դրությամբ 94.8 հազար է, 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 2%-ով։

2023 թ.-ի արդյունքում «Տելեկոմ Արմենիա»-ին բաժին է ընկնում ամրակցված ինտերնետի շուկայի բաժանորդների 32.1%-ը, նաև ամրակցված ինտերնետի ծառայություններից ստացված շուկայի եկամուտների 23.1%-ը։

«Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով և մեր ռազմավարական ծրագրերը, որոնք կենտրոնացած են Հայաստանի ողջ տարածքում բջջային և ֆիքսված ամենաժամանակակից ցանցերի կառուցման վրա, ապահովում են բաժանորդների թվի և եկամտի կայուն աճ։ Սրան զուգահեռ անցյալ տարի ընկերությունը իրականացրեց ևս մեկ հեռանկարային նախագիծ՝ դարձավ բաց բաժնետիրական։ Այժմ ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում և գտնվում են ազատ շրջանառության մեջ։ Մեր բաժնետերերի, ինչպես նաև բաժանորդների հետ է՛լ ավելի բաց ու հաշվետու աշխատելաոճը մեզ համար առաջնահերթություն է»,- հավելում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: 

2023 թ.-ի 4-րդ եռամսյակի տեխնիկատնտեսական ցուցանիշներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այս հղումներով՝ շարժականամրակցված։

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն առաջին տելեկոմ ընկերությունն է, որը Հայաստանում իրականացրել է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO)՝ դառնալով է՛լ ավելի բաց ու հանրային։ Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում։