Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԻշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանԶինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԱրդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԱռանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան«Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան «Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանԳիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Արևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ»
Քաղաքականություն

Հարցումներ ամերիկյան պատվերով՝ հանրությանը մանիպուլացնելու համար

ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտը, հանրային կարծիքի հերթական ուսումնասիրություն է անցկացրել Հայաստանում, որից ակնհայտորեն «գոռում» է հակառուսականությունը և Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ամեն գնով բարձրացնելու ցանկությունը։

Մասնավորապես, ըստ հարցման արդյունքների, հայաստանցիների 66 տոկոսը վատ է գնահատում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները։

2019 թվականի հոկտեմբերին նույն այս հարցման արդյունքում 6 տոկոսն էր վատ գնահատել երկու երկրների հարաբերությունները։ Ի հակադրություն՝ հարցվածների 89 տոկոսը լավ է գնահատել հարաբերությունները Միացյալ նահանգների հետ, 87 տոկոսն էլ դրական է գնահատում հարաբերությունները Եվրամիության հետ։ Մեկ այլ հարց, թե նշված երկրներից ո՞րն է Հայաստանի համար ներկայացնում մեծագույն քաղաքական վտանգը, 86 տոկոսը պատասխանել է Ադրբեջանը, 82 տոկոսը ՝ Թուրքիան և 40տոկոսը ՝ Ռուսաստանը։

Քաղաքական գործիչների և ուժերի վարկանիշի տվյալները հստակ վկայում են , որ ամերիկացիները փորձում են մանիպուլացնել հայ հանրությանը, իբր Նիկոլ Փաշինյանին վստահում է 17 տոկոսը։

Երկրորդ տեղում՝ Արարատ Միրզոյանն է 5 տոկոսով, երրորդը՝ Արամ Սարգսյանը՝ 4 տոկոս, 3 տոկոս ստացել է Ալեն Սիմոնյանը և 2 տոկոս ՝Ռոբերտ Քոչարյանը։ Հարցման մասնակիցների 60 տոկոսը նշել է, որ որևէ քաղաքական գործչի չի վստահում։

Ամենատարօրինակ պատկերը ստացվել է քաղաքական ուժերի մասով։

Եթե խորհրդարանական ընտրութուններն անցկացվեին հաջորդ կիրակի, 17 տոկոսն իր ձայնը կտար «Քաղաքացիական պայմանագրին», 3 տոկոսը՝ «Նիկոլ Փաշինյանի խմբակցությանը», 3 տոկոսը ՝ «Իմ քայլը» դաշինքին։

«Հայաստան» դաշինքին կքվեարկեն 3 տոկոս, ևս 2 -ական տոկոս ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին և «Հանրային ձայն» կուսակցությանը։

Ամերիկյան հարցումների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն իբր բարձրացել է 3 տոկոսով, աճել է նաև իշխող քաղաքական ուժի ձայները։

Բնականաբար մյուս բոլոր սոցիոլոգիական կենտրոնների անցկացրած հարցումները հակառակ կարծիքն են տալիս՝ նշելով Նիկոլ Փաշինյանի վարկանիշի նվազում, և ամերիկացիների այս հարցումները վկայում են, որ Արևմուտքն ինչ-որ նոր դավադրության է պատրաստվում Հայաստանում։

Արմինե Մարտինյան